ԵՊԲՀ-ում բացվեց մերօրյա հերոսների հիշատակին նվիրված հուշատախտակ   – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+17.09 oC

ԵՊԲՀ-ում բացվեց մերօրյա հերոսների հիշատակին նվիրված հուշատախտակ  

15:54 28.01.2021

Բժշկական համալսարանում այսօր բացվեց Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական լայնածավալ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և մերօրյա հերոսների հարազատների ու համալսարանականների մասնակցությամբ բացված՝ «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, իսկ մենք ձեզ պարտք մնացինք» տողերով վերնագրված հուշատախտակն անուն առ անուն կհավերժացնի հերացիականների հիշատակը:

«Հայոց բանակի հիմնադրման օրը, մենք հավաքվել ենք բժշկական մայր բուհում, որպեսզի կատարենք ամենապատվարժան պարտականություններից մեկը՝ հավերժացնենք մեր գործընկերների անունները, ովքեր չհասցրին հազարավոր կյանքեր փրկել խաղաղ պայմաններում, բայց  հերոսացան՝ փրկելով արժանապատվությունը, մեր զինվորներին, ժողովրդին: Նրանք հավերժ ներկա են լինելու մեր համալսարանում: Յուրաքանչյուր երիտասարդ ուսանող այստեղ գտնվելով պետք է հիշի՝ այս հերոսները պարտավորություն կրելով ժողովրդի առջև նվիրեցին ամենաթանկը՝ չխնայելով ոչ երիտասարդություն, ոչ հեռանկարներ, ոչ ապագա, անգամ ձեր և մեր արցունքները»,- նշեց ԵՊԲՀ ռեկտորը՝ ավելացնելով, որ անմահացած տղաներից շատերը տաղանդավոր էին ոչ միայն բժշկության մեջ, նաև այլ ոլորտներում:

«Տղե՛րք, դուք ամբողջությամբ տվեցիք ձեր պարտքը, մենք մնացինք ձեզ պարտք: Համալսարանը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի այդ պարտքի հնարավոր մասն ապահովի ապագա սերունդների համար»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:

ԿԳՄՍ նախարարը շնորհավորելով բանակի ստեղծման օրվա առիթով՝ նշեց, որ արդեն 1 տարի է բժիշկները պատերազմ են մղում 2 ճակատով: «Համավարակի դեմ պայքարին ավելացավ իրական պատերազմը: Վերքերը թարմ են, արյունը չի չորացել, սպիանալու մասին դեռ չենք կարող խոսել, սակայն առանց ընկճվելու պետք է առաջ շարժվենք՝ հանուն մեր սերունդների»,- ասաց նախարարը՝ բանակին մաղթելով մարտական ոգի:

Ինչպես նշեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը՝ հուշատախտակի վրա գրված տողերն առավել քան պարտավորեցնող են և առաջարկեց դրանք առաջիկայում օգտագործել նաև բժշկական տարբեր միջոցառումներում՝ որպես ապագա բժիշկների երդման տեքստ՝ ի հիշատակ բոլոր զոհված տղաների:

Այս միջոցառմանը դժվար էր մասնակցել առանց հուզմունքի և արցունքների: Մերօրյա հերոսներին նվիրված փոքրիկ տեսանյութից հետո ելույթներով հանդես եկան ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետի դասախոսները: Սիրտ առ սիրտ, անուն առ անուն համալսարանականները խոստացան հիշել սովորողներին ու վառ պահել նրանց հիշատակը:

«Արիության համար» մեդալի արժանացած ՌԲՖ 5-րդ կուրսի ուսանող Նիկոլայ Գրիգորյանի խոսքով՝ ռազմաբժշկական ծառայությունն այս պատերազմում անդառնալի կորուստներ ունեցավ: «Դա չի խոսում այն մասին, որ մենք թերացանք կամ պատրաստ չէինք մեր առջև դրված խնդիրներին: Հիվանդանոցներ, ծննդատուն և շտապօգնության մեքենաներ թիրախավորող ու շտապօգնության մեքենաներով դիվերսիոն գործողություններ իրականացնող թշնամու գործողությունները դեմ էին բոլոր մարդասիրական կանոններին»,- ընդգծեց պատերազմի մասնակիցը՝ ավելացնելով, որ թիկունքում լսել ընկերոջ զոհվելու մասին լուրը, հավասարազոր է զոհվելուն: «Ինձ համար պատերազմի ընթացքում ամենածանր օրը ընկերոջս թաղման օրն էր: Մենք պարտք մնացինք նրանց»,- նշեց Նիկոլայ Գրիգորյանը՝ շեշտելով, որ սեփական երկրի համար զոհվելը կարևոր է, սակայն առավել կարևոր է ապրել՝ հերոս տղաների անունները մեր մտքում դաջելով ու հաշվետու լինելով մեր խղճի առաջ:

Նշենք, որ պատերազմի հետևանքով զոհվեցին նաև շուրջ 3 տասնյակ ապագա բժիշկներ, զինվորական երդում տված ռազմական բժիշկներ, դեղագետներ. նրանք իրենց կյանքը տվեցին հանուն կյանքի:

Ամփոփելով միջոցառումը՝ Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ ոչ միայն այսօր, այլև բազմաթիվ այլ միջոցառումների, շարունակական ծրագրերի միջոցով 100-ամյա բժշկական կադրերի դարբնոցի պատերի ներսում վառ է պահվելու մարտի դաշտում ընկած հերոսների հիշատակը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP