17:41 11.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Արարատի մարզի Արարատ համայնք՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին: Այցին ներկա են եղել համայնքային իշխանությունների, շինարարական կազմակերպության, ծրագիրն իրականացնող «Արարատի երիտասարդների նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալին զեկուցվել է, որ երիտասարդական կենտրոնի հարակից տարածքը ևս բարեկարգվում է տեղական […]
17:30 11.12.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ մեկնարկած երկխոսության շրջանակներում իրականացվող միջոցառումները: Մհեր Գրիգորյանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման արդյունքում հնարավոր դրական […]
17:25 11.12.2024
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակած՝ Պաշտպանության նախարարության կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ հանդիսացած Ս.Հ.-ի և այլոց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել էր, որ Ս.Հ.-ն, այլ պաշտոնատար անձանց հետ, պարտադիր զինվորական ծառայությունից` հիվանդության վերաբերյալ կեղծ […]
17:20 11.12.2024
Մամուլի ասուլիսով այսօր Հայաստանի պատմության թանգարանում ազդարարվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրության բացումը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարը և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն […]
17:10 11.12.2024
ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար: Նախարարը կարևորել է համատեղ մշակութային նախաձեռնությունների անցկացումը հնագիտության, […]
17:06 11.12.2024
Դեկտեմբերի 7-ի ժամը 23:15-ին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը և երկու ուղևորները «Տելեգրամ» կայքէջի միջոցով ձեռք են բերել թմրանյութ և ուղևորվում են Գյումրի քաղաքի ուղղությամբ: Ախուրյանի համայնքային ոստիկանները և Շիրակի մարզի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ժամը 23:40-ին Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում հայտնաբերել, թմրանյութ պահելու և […]
15:47 11.12.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է ԵԽԽՎ ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով զեկուցող Կոնստանտինոս Էֆսթաթիուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կարևորվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը՝ մասնավորեցնելով այս պահի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վարույթները, ինչպես նաև՝ 2024թ-ի ընթացքում կարճված գործերի վերաբերյալ վիճակագրական տվյալները: Փոխնախարարը հիշեցրել է, որ Հայաստանն ունի 76 վարույթ, […]
15:04 11.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը նշել է, որ դեսպանի գործունեության ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև ձևավորվել է համագործակցության դրական դինամիկա և հույս հայտնել, որ առաջիկայում այն ոչ միայն կպահպանվի, այլ նաև կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել […]
14:57 11.12.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշները (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի և ավելի բարձր մակարդակի կհասցնի մեր համագործակցությունը: Հայաստանը բարձր է գնահատում և կարևորում է Ավստրիայի հետ համագործակցությունը: Վերջին ժամանակաշրջանում դրանք ավելի ինտենսիվ […]
14:40 11.12.2024
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
13:33 11.12.2024
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է առաջընթացի զեկույց, որը գնահատում է Հայաստանի համապատասխանությունը 2015 թվականին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» խորագիրը կրող գնահատման զեկույցում ներառված 18 հանձնարարականներին: ԳՐԵԿՈ-ն եզրակացրել է, որ ներկայացված 18 հանձնարարականներից Հայաստանի Հանրապետությունը բավարար չափով կատարել է 12, իսկ մասնակի՝ 6 հանձնարարական: Պատգամավորներին առնչվող հանձնարարականների […]
13:25 11.12.2024
Երևանում դեկտեմբերի 11-ի, 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 12-13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Մարզերում դեկտեմբերի 11-ի և 14-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, […]
13:18 11.12.2024
Երեւանում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստի բացման արարողությունը, որի ժամանակ բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Ուրախ եմ ողջունել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին Երեւանում: Մեր տարածաշրջանում մարտահրավերների լուծումը պահանջում է համապարփակ մոտեցում: Այդ առումով տնտեսական համագործակցությունը կարեւոր գործիք է միջազգային խաղաղության […]
13:13 11.12.2024
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանն ընտրվել է Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի փոխնախագահ: «Ինձ համար պատիվ է ծառայել որպես Կոնգրեսի հայկական հանձնախմբի դեմոկրատ փոխնախագահ: Մոտ երեք տասնամյակ ես նվիրվել եմ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հակահայկական ատելության դեմ պայքարին և ամերիկահայ համայնքի շահերի պաշտպանությամբ: Որպես փոխնախագահ՝ հիմնվելու եմ […]
12:56 11.12.2024
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ներկայացված հայցապահանջը. Խ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 25 միլիոն 410 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար և 508 հազար դրամ՝ որպես պետական տուրքի գումար: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Վճռի կատարումն ապահովելու նպատակով կատարողական թերթն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Հիշեցնենք, որ […]
12:40 11.12.2024
ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է ՔՊ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ «Մեկ ամսով կասեցնում եմ իմ մասնակցությունը ՔՊ խմբակցությանը»,- Radar Armenia-ին հայտնել է նա՝ որոշումը պատճառաբանելով Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներով։ Ըստ նրա՝ այդ մեկ ամիսը անհրաժեշտ է, որ քննվի Աղազարյանի հետ կապված միջադեպը. «Հետո որոշում կկայացնեմ՝ խմբակցությունից դուրս գալ-չգալու, մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ»,- […]
10:58 11.12.2024
Դեկտեմբերի 10-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առցանց աշխատանքային հանդիպում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչների և փորձագետների հետ։ Հանդիպման նպատակն էր միջազգային փորձագետների հետ քննարկել Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի նախագծման ընթացիկ աշխատանքները՝ հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների, բանտային շինությունների տեղակայման վերաբերյալ գերմանական փորձը։ Կողմերի […]
10:07 11.12.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ։
09:25 11.12.2024
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
09:20 11.12.2024
Մենք մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ազգային ժողովի 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։ «Խաղաղության ապահովումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և նոր հնարավորություններ կստեղծի։ Թուրքիան աջակցում է բոլոր ջանքերին այս գործընթացում։ Մեր երկիրն աջակցում է կողմերի միջև բանակցություններին, որոնք ընթանում են երկկողմ հիմունքներով՝ առանց […]
00:10 11.12.2024
Դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին Գյումրիում անցկացված նախնական ընտրություններին ինքնառաջադրվել էր 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրիի ավագանու անդամ Շավարշ Արամյանը, Լևոն Անանյանը,Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը։ Քվեաթերթիկների […]
23:16 10.12.2024
Երևանում է ամերիկացի օրենսդիրներից բաղկացած ներկայացուցչական պատվիրակությունը: Կոնգրեսականներն այսօր հանդիպումներ են ունեցել Ազգային Ժողովում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կոնգրեսականների այս այցը եռօրյա է: Հետաքրքիր է, որ ոչ մի տեղեկություն չի տարածվում այն մասին, թե պատվիրակությունը քանի՞ կոնգրեսականից է բաղկացած, ո՞ր կուսակցությունների, ո՞ր կոմիտեների ներկայացուցիչներ են նրանք: Հայտնի է, […]
23:00 10.12.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի և Եղվարդի խճուղու աջակողմյան հատվածի էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նազարբեկյան թաղ․ 17, 18, 19, 20, 21 […]
22:30 10.12.2024
Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորությամբ: Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքները և […]
22:20 10.12.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր Ֆուտբոլի միջազգային օրն է․ Այս տարի մենք բոլոր վարչական շրջաններում կառուցել և վերանորոգել ենք շուրջ 60 ֆուտբոլի դաշտեր։ Այս դաշտերը, իհարկե, առաջին հերթին ստեղծվել են մեր փոքրիկների, երիտասարդների և մեծերի համար՝ որպեսզի յուրաքանչյուր ոք՝ անկախ տարիքից, ունենա հնարավորություն խաղալու, մարզվելու […]
22:04 10.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այսօր որոշեցի ժամանակ տրամադրել եւ վերջին գրառմանս տակ գրված մի քանի մեկնաբանությունների արձագանքել: Հարգելի օգտատերերից մեկը մի նյութ տեղադրեց, որը վերաբերվում է իմ եւ իմ ընտանիքի անդամների հայտարարագրերին: Այդ հրապարակման մեջ կա մի այսպիսի ձեւակերպում. «Ուշագրավ է, որ Փաշինյանի հայտարարագրի եկամուտների բաժնում 1 տողի տվյալներ ամբողջությամբ […]
21:32 10.12.2024
ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմվում է Կոտայքի մարզում նոր դպրոցների կառուցման մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:24 10.12.2024
Այսօր «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի տարեկան ժողովին ներկայացվել է ասոցիացիայի տարեկան հաշվետվությունը, անցկացվել են քննարկումներ պետություն-բիզնես երկխոսության խորացման, ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծմանը միտված առաջարկների վերաբերյալ: «Կառուցապատողների հայկական ասոցիացիան», կազմակերպության նախագահ Գուրգեն Գրիգորյանի խոսքով, իր ամենօրյա գործունեությամբ փորձում է համախմբել կառուցապատման ոլորտի ներկայացուցիչներին, նոր գործընկերային հարաբերություններ ձևավորել, աջակցել պետություն-մասնավոր երկխոսությանը, բարձրաձայնել ոլորտային խնդիրները: Իսկ դրանք, […]
21:08 10.12.2024
Այսօրվանից ուժի մեջ է մտել օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ ձմեռային անվադողերով երթևեկելը մարտի 31-ը ներառյալ դառնում է պարտադիր պահանջ։ Տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․ ▪️թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, ▪️սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը […]