11:39 09.12.2024
Ֆրանսիայի դեսպանն այցելել է է Հայաստանում ԵՄ առաքելության կենտրոնակայան։ «Պատիվ է հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեր շտաբում, որտեղ նրան զեկուցվել է Առաքելության վերջին աշխատանքի մասին: Նա նույնպես միացավ Խաչիկ գյուղի պարեկին՝ տեղում ականատես լինելու մեր ջանքերին: Շնորհակալություն շարունակական աջակցության և համագործակցության համար»,-նշված է առաքելության հաղորդագրության մեջ:
11:25 09.12.2024
Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարության միջնորդությունը։ Դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարվել է նկատողություն։
00:40 09.12.2024
Սույն թվականի դեկտեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 00:15-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 8-ին` ժամը 20։15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.80⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստանի Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 […]
23:42 08.12.2024
Խմելու ջուր, գազիֆիկացում, գյուղական ճանապարհներ, մարզերում ենթակառուցվածքների զարգացում ու ժողովրդագրական խնդիրներ։ Վերոնշյալների հետքերով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պարբերաբար լինում է Հայաստանի հայաբնակ և ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում։ Հերթականն Արագածոտնի մարզի Արևուտ խոշորացված համայնքն էր: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:
23:35 08.12.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով նաև լուսանկարներ գլխավոր տոնածառի լույսերի վառման միջոցառումից: «Հանրապետության հրապարակը լցվեց լույսով և ժպիտներով, երբ վառվեցին Երևանի գլխավոր տոնածառի հեքիաթային լույսերը։ Երևանցիները և քաղաքի հյուրերը միասին հավաքվեցին՝ կիսելու այս ջերմ ու հիշարժան պահը: Այս պահը ոչ միայն տոնածառի լույսերով էր լուսավորված, այլև մարդկանց սրտերի ջերմությամբ՝ […]
23:26 08.12.2024
Արդարադատության նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ հետ համատեղ կազմակերպել է «Քաղաքացիական վերահսկողությունը և մեդիայի դերը պետական կառույցներում կոռուպցիոն ռիսկերի կառավարման գործում» խորագրով պանելային քննարկում՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ընթացքը, առկա ձեռքբերումների, մարտահրավերների և ոլորտային խնդիրների հաղթահարման ուղիները, ազդարարման համակարգի բարելավմանն ուղղված համատեղ ջանքերը, առկա ռեսուրսների արդյունավետ կիրառումը, քաղաքացի-պետություն երկխոսության […]
23:12 08.12.2024
Ընթացիկ վերականգնումներ աղետի գոտում. ե՞րբ կմեկնարկեն հիմնական աշխատանքները: Հարցազրույց՝ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
22:57 08.12.2024
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 205 կգ արդյունք (85+120 կգ): Հրում վարժությունում նա բարձրացրեց 117 կգ և 120 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Երկամարտում սա Հայաստանի առաջին մեդալն էր Բահրեյում մեկնարկած աշխարհի առաջնությունում: Ավելի վաղ […]
22:10 08.12.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
21:46 08.12.2024
Միացյալ Նահանգները երբեք կապ չի հաստատում առցանց կամ սոցիալական հարթակներում վիզաներին առնչվող ծառայություններ առաջարկելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: «Եթե վիզաների հետ կապված խաբեության թիրախ կամ զոհ եք դարձել, ապա միջադեպի մասին հաղորդում ներկայացնելու կարգը կարող եք գտնել travel.state.gov կայքում»,-ասվում է հաղորդագրությունում:
18:58 08.12.2024
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:36-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի թիվ 43 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Է․ Հ․, […]
17:43 08.12.2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Մանամայի երկխոսություն» ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և բանակցային հարցերով տեղակալ Աբդուլազիզ Ալ-Ուվայշեկի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԾՀԽ համագործակցության սերտացմանն ուղղված համատեղ քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր։ Երկուստեք ընդգծվել է կողմերի հետաքրքրությունը խորացնել կազմակերպության և Հայաստանի միջև հարաբերությունները: Կողմերը պայմանավորվածություն […]
17:25 08.12.2024
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14։43-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի ննջարանում: Փրկարարները բնակարանից […]
16:58 08.12.2024
Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 8-ի երեկոյան տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում կիրականացվի հրավառություն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, հրավառությունն իրականացնող ընկերությունն ունի ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից տրված հրագործական արտադրատեսակների ներմուծման և կիրառման լիցենզիաներ, ինչպես նաև նույն վարչության կողմից տրվել է համապատասխան թույլտվություն դեկտեմբերի 8-ին Հանրապետության հրապարակում […]
16:00 08.12.2024
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մանամայում հանդիպում է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բահրեյնի միջև կոնկրետ նախաձեռնությունների միջոցով զբոսաշրջության ու տնտեսության ոլորտներում, ինչպես նաև ներդրումների խրախուսման միջոցով գործարար կապերի խթանման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ԱԳՆ-ների միջև […]
15:20 08.12.2024
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:27-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և […]
14:16 08.12.2024
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը և 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում […]
14:00 08.12.2024
Դեկտեմբերի 8-ին` ժամը 12:27-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և […]
13:30 08.12.2024
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Մանամայի երկխոսություն» ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ շեյխ Խալիֆա Ալ-Հարսիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Հայաստանի և Օմանի փոխնախարարները դիտարկել են ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ընդգծվել է հատկապես զբոսաշրջության ոլորտում առկա ներուժի բացահայտման կարևորությունը, որի […]
13:17 08.12.2024
Մեկնարկել են Գյումրիի նախնական ընտրությունները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ, Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին մասնակցում են քաղաքապետի պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան:
12:58 08.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում բախվել են «Kia Forte» և «Nissan Rouge» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Nissan»-ը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի հոսպիտալացվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ […]
11:58 08.12.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․9 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․05 դրամ:
11:34 08.12.2024
Դեկտեմբերի 8-ին` ժամը 03:23-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել՝ 04:00-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենա:
11:17 08.12.2024
Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։ Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է։ Հաջորդիվ, ՀՀ քաղաքացիների հետ […]
11:00 08.12.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10։40-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
10:24 08.12.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:05 08.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց: Իլոն Մասկի հետ շփվելու առիթ նույնպես ունեցա»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա […]