TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Շահումյանի անվան հրապարակում իր դռներն է բացել Սուրբ ծննդյան տոնավաճառը

14:24 10.12.2024

Շահումյանի անվան հրապարակում իր դռներն է բացել Սուրբ ծննդյան տոնավաճառը: Տաք գինի, սուրճ, համեղ ուտեստներ, տարբերվող նվերներ. տոնավաճառի տաղավարներում երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կգտնեն ամեն ինչ իրենց օրն առավել հեքիաթային դարձնելու համար: Տոնավաճառը բաց է ամեն օր՝ ժամը 13:00-ից մինչև 22:00-ն:

̰
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

13:58 10.12.2024

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Երեւանում մեկնարկել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի աշխատանքը

13:20 10.12.2024

Դեկտեմբերի 10-ին Երեւանում մեկնարկել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել Բյուրոյի 69-րդ համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր: Նույն օրը տեղի է ունեցել նաեւ Մշտական հանձնաժողովի 64-րդ նիստը: Կառույցի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը կգումարվի դեկտեմբերի 11-ին: Քննարկումները կծավալվեն «Ապաշրջափակումը՝ որպես […]

̰
ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դատապարտվել է 4 տարի 5 ամիս ազատազրկման

13:03 10.12.2024

Հակակոռուպցիոն քրեական դատարանը հրապարակել է Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի գործով դատավճիռը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Դատարանը Փիլոյանի նկատմամբ սահմանել է 4 տարի 5 ամիս ազատազրկում՝ 5 տարվա […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:00 10.12.2024

Երևանում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ին, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 11-13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հաստվածներում հնարավոր է մառախուղ։ Մարզերում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի […]

̰
Urban.e-gov.am հարթակի միջոցով քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում

12:32 10.12.2024

Urban.e-gov.am հարթակի միջոցով քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վի Իքս Սոֆթ» ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Մատակարար կազմակերպություններին ներկայացվել են ՀՀ կառավարության 2015թ . 596-Ն որոշմամբ և ՀԾԿՀ նախագահի հրամաններով նախատեսված ընթացակարգերով urban.e-gov.am թվային հարթակում առաջնորդվելու սկզբունքները։ Կարևորվել […]

̰
Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:26 10.12.2024

Դեկտեմբերի 11-ին Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքի Ֆանտան բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով դասընթաց, որի ընթացքում՝ ժամը 12:00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Հայաստանն ու Ադրբեջանը չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները․ Նարիշկին

11:34 10.12.2024

ԱՄՆ-ը կորցնում է ազդեցությունը բոլոր ճակատներում։ Հայաստանն ու Ադրբեջանը «այնքան էլ չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները՝ նախընտրելով բոլոր հարցերը ինքնուրույն լուծել»։ Այս մասին ռուսական «Ռազվեդչիկ» ամսագրին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Հետխորհրդային տարածքում նրանք լիովին ձախողել են։ Տեսեք, Վրաստանում, որտեղ խամաճիկ (Միխեիլ) Սաակաշվիլին վերջերս […]

̰
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 10-ին

11:22 10.12.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․89 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.03 դրամ:  

̰
Պետությունը պարտավոր է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող կառուցակարգեր և հետևողականորեն զարգացնել դրանք․ Մանասյան

11:14 10.12.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ բոլորիս Մարդու իրավունքների օրվա առթիվ: Այսօր` դեկտեմբերի 10-ին, ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը՝ հիմքում ունենալով 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այս օրը հնարավորություն է տալիս ևս մեկ […]

̰
Հայաստանի հետ հնարավոր է համաձայնության գալ․ Ադրբեջանի փոխարտգործնախարար

11:09 10.12.2024

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը կարծում է, որ Հայաստանի հետ հնարավոր է համաձայնության գալ։ Այս մասին նա ասել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հիմնական խոչընդոտները» թեմայով միջազգային համաժողովում: Միաժամանակ Մամեդովը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունն է դժվարություններ ստեղծում խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։ «Քանի դեռ այս հարցերը չեն լուծվել, դժվար կլինի խոսել կայուն աշխարհի […]

̰
Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2023 թվականին նկատվում է արդյունավետության էական աճ. ներկայացվել են հետազոտական զեկույցի արդյունքները

11:04 10.12.2024

Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Մհեր Մկրտչյանը 2024 թվականի դեկտեմբերի 9-ին մասնակցել է «Արդարադատության բարոմետր․ գնահատելով դատական արձագանքը կոռուպցիային» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտական զեկույցի շնորհանդեսին: Զեկույցում անդրադարձ է կատարվել Հակակոռուպցիոն դատարանում քաղաքացիական և քրեական գործերի քննության արդյունքներին ու իրավիճակին: Վարչության պետը ներկայացրել է կոռուպցիոն գործերի քննության արդյունավետության բարձրացմանն ուղղված իրավական նոր գործիքակազմերը, […]

̰
ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

10:57 10.12.2024

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, վերոնշյալ հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 10-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

̰
Սրբուհի Գալյանն Anticorruption Champions Awards-ի առաջին մրցանակակիրն է Հայաստանում

10:14 10.12.2024

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին: Մրցանակը նրան հանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին 2024 թվականին ճանաչել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարներից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ […]

̰
Սրբուհի Գալյանը ԱՄՆ պետքարտուղարության 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է

09:55 10.12.2024

Սրբուհի Գալյանը պետքարտուղարության 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Շնորհավորում ենք Սրբուհի Գալյանին, որը պետքարտուղարության 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է։ ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին ճանաչում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի […]

̰
Պլանային ջրանջատում Երևանում և  Կոտայքի մարզում դեկտեմբերի  11/12-ին

09:47 10.12.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 11-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Գր.Լուսավորիչ բժշկական կենտրոնի, Պաշտպանության նախարարության շենքի, Նորք-Մարաշ […]

̰
Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց․ Փաշինյան

09:25 10.12.2024

Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչեւ վերջ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առաջիկայում #հատիկառհատիկ հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ. #հատիկառհատիկ1 Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը […]

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

09:03 10.12.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Մի շարք ՔԿՀ-ներում անցկացվել է միաժամանակյա առցանց այցելություն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

23:31 09.12.2024

Ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացմանը, ազատ ժամանակի արդյունավետ անցկացմանը և կրթամշակութային կյանքին հաղորդակից լինելուն ուղղված ծրագրերի շրջանակներում «Աբովյան», «Արթիկ», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել է միաժամանակյա առցանց այցելություն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։ Ազատազրկված անձինք թանգարանի ավագ գիտաշխատող Աննա Սարոյանի ուղեկցությամբ առցանց «շրջայց» են կատարել Ավետիք Իսահակյանի աշխատասենյակում, հյուրասենյակում, ննջարանում, որտեղ ցուցադրված են […]

̰
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 10-ին

23:16 09.12.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 11/3, 11/4 շենքեր, Շինարար-94 ՍՊԸ, Մագաս ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15:00 Մուշական 1 և 2 փողոցներ, 11։00-17:00 Աբովյան փ. 17, 19, 21, 23 շենքեր […]

̰
Փաշինյանի ու Թրամփի լուսանկարը. ինչպե՞ս է այն մեկնաբանում Լիլիթ Դալլաքյանը

23:08 09.12.2024

Սիրիայում իրավիճակը դարձել է քաոսային: Զինյալ խմբավորումները գրավեցին նաև այդ երկրի մայրաքաղաք Դամասկոսը և գահընկեց արեցին Բաշար Ասադի իշխանությունը: Ի՞նչ նոր մարտահարվերներ է այդ ամենը ստեղծում նաև մեր երկրի համար և ի՞նչ սպասել առաջիկայում, ի՞նչ կարող է նշանակել Փաշինյանի, Մակրոնի և Թրամփի համատեղ լուսանկարը. այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Միտք» վերլուծական-հետազոտական կենտրոնի […]

̰
Ինչպե՞ս կարելի է դիմել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ծրագրից օգտվելու համար

23:00 09.12.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե ինչպես կարելի է դիմել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության պետական աջակցության ծրագրից օգտվելու համար։

̰
ԵԽ-ի կողմից հաստատվել է ՆԳՆ-ի հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը և դիտարկվել որպես առաջնահերթություն

22:24 09.12.2024

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Շնորհավորելով ՆԳ նախարարին և մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ Մաքսիմ Լոնգանգեն վստահություն է հայտնել, որ առկա համագործակցությունը կամրապնդվի ու կընդլայնվի: Նա հայտնել է, որ Եվրոպայի Խորհրդի կողմից հաստատվել է ՆԳ նախարարության հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը և դիտարկվել որպես առաջնահերթություն։ Անդրադառնալով ՆԳ նախարարության […]

̰
Դեկտեմբերի 11-ը լեռների միջազգային օրն է

22:16 09.12.2024

Դեկտեմբերի 11-ին աշխարհը նշում է լեռների միջազգային օրը․ օր, որն ընդգծում է լեռնային էկոհամակարգերի կարևորությունը և դրանց նշանակությունը մարդկության համար: Լեռների միջազգային օրն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, որը նվիրված էր Լեռների միջազգային տարվա արդյունքներին։ Նշվում է ամեն տարի դեկտեմբերի 11-ին՝ սկսած 2003 թվականից։ Գլխավոր ասամբլեայի բանաձևում համաշխարհային միությանն առաջարկվել է «այդ օրը կազմակերպել […]

̰
Բնապահպանական կայունության հասնելը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է.  Նարինե Հակոբյան

21:40 09.12.2024

Սաուդյան Արաբիայում ընթացող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ, ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը մասնակցել է «Բնահեն լուծումները հողերի դեգրադացման կանխման համար» թեմայով սիմպոզիումի։ Նարինե Հակոբյանը հանդես է եկել զեկույցով՝ անդրադառնալով բնահեն լուծումների միջոցով բնապահպանական կայունությանն ուղղված Հայաստանի […]

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

21:32 09.12.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ

21:00 09.12.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ։ Քննարկվել են համակարգում ընթացիկ վիճակը, պատասխանատուները զեկուցել են առկա կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների վերաբերյալ, անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ հարցերի ևս։

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

20:28 09.12.2024

Դեկտեմբերի 6-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ «Աշխատանքային և կառուցողական մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»,-նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

̰
Հովիկ Աղազարյանի հետ կապված հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

19:49 09.12.2024

Պատգամավոր Հովիկ Ագազարյանի կողմից պետական ​​գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսքի կազմակերպման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացրել է կուսակցությունից: Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին հայտնել է, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից: […]

̰
Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

19:42 09.12.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
BACK_TO_TOP