TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արսեն Առաքելյանը նշանակվել է Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

19:35 09.12.2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արսեն Առաքելյանը նշանակվել է Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արսեն Առաքելյանին նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)»,- ասվում […]

̰
«Երիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները». Ժաննա Անդրեասյան

19:17 09.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն այսօր մասնակցել են «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի ավարտական միջոցառմանը։ Դասընթացն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից՝ UNICEF Armenia – Յունիսեֆ Հայաստանի հետ համագործակցությամբ։ Միջոցառմանը ներկա են […]

̰
«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհվել է ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ

18:55 09.12.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Սիդարթա Դատտան «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել են ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: «Ուրախ ենք, որ այս կենտրոնն է առաջինը ստանում ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Մեր երկիրն առաջին իսկ հնարավորության դեպքում, անգամ համեստ միջոցներով, ընդլայնելում է հենց երեխաների և դեռահասների առողջության […]

̰
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է աշակերտների

18:49 09.12.2024

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Բազումի Մարշալ Բաղրամյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին։ Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. աշակերտները բարձրացրել են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում ուսումնասիրած թեմաների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային […]

̰
Նարեկ Մկրտչյանը Լոնդոնում մասնակցել է երեխաների խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված գալա ընթրիք-քննարկմանը

18:42 09.12.2024

Քենթի արքայազն Մայքլի Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնի Հեմփթոնյան թագավորական պալատում մասնակցել է երեխաների խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված բրիտանական Care for Children միջազգային կազմակերպության ամենամյա գալա ընթրիք-քննարկմանը։ Միջոցառմանը ներկա են եղել ոլորտային պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից․ մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում […]

̰
Արթուր Մարտիրոսյանը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ «Պատմությունը ճգնաժամում» խորագրով համաժողովին

18:27 09.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արթուր Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-6-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է ԵԽ կողմից կազմակերպված «Պատմությունը ճգնաժամերում» խորագրով համաժողովին: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Եվրոպայում պատմության դասավանդմանը նվիրված չորրորդ համաժողովի կազմակերպիչներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է, որ նախաձեռնված աշխատանքը միավորում է պատմության ուսուցում իրականացնող ճանաչված մասնագետներին: Նրա խոսքով` համաժողովը կարևոր նշանակություն […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» համաժողովի բացմանը

17:44 09.12.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» մեկամսյա համապետական արշավի շրջանակներում կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» համաժողովին: Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհակալություն հայտնել միջոցառման բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին և մաղթել արդյունավետ քննարկումներ: «Կառավարությունը բազմիցս և ամենաբարձր մակարդակով ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր ռազմավարական գերակայությունն է: […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը ֆիննական լրատվամիջոցներին

17:38 09.12.2024

Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական «Lännen Media» լրատվական գործակալությանը, որի արդյունքում նախարարի հարցազրույցը ներառող՝ «Մենք ցանկանում ենք ավելի մոտենալ Ֆինլանդիային և մյուս ժողովրդավար երկրներին» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է ֆիննական չորս օրաթերթերում։ Հոդվածի սկզբում լրագրողը նշում է, որ Եվրոպան այսօր շատերին է գրավում։ Ժողովրդավարական երկրների համայնքը աննախադեպ հետաքրքրություն է […]

̰
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն

17:34 09.12.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ  Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Մ-1 ճանապարհի կմ41+420-ից՝ Նոր Եդեսիայի հանգույցից մոտ 200 մետր դեպի Գյումրի ընթացող հատվածում գործող Մ-1 միջպետական ճանապարհի երկկողմանի երթևեկությունը տեղափոխվում է դեպի Հյուսիս-հարավ նորակառույց ճանապարհ։ Ճանապարհը կահավորված է ճանապարհային նշաններով և անվտանգության այլ տարրերով՝ համաձայն ՆԳՆ ոստիկանության կողմից […]

̰
14-ամյա երեխայի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել

17:27 09.12.2024

«Արաբկիր» ԲԿ-ում 14-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին հայտնել է ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը: «Նախաքննություն է իրականացվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում 14 տարեկան երեխա է մահացել։ Այս մասին հաղորդագրություն էր տարածել «Արաբկիր» ԲԿ-ն: «Ի պատասխան լրագրողների […]

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից

17:21 09.12.2024

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Հայկավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Audi» (վարորդ՝ Է․ Մ․), «PAZ» (վարորդ՝ […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազին

17:17 09.12.2024

Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին։ Հանդիպմանը Լուիս Մորենո Օկամպոն Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանում կազմակերպված COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի կապակցությամբ Արցախում իրագործված էթնիկ զտումների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ծավալած […]

̰
Խուսափե՛ք կասկածելի շահավետ առաջարկներից․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

17:08 09.12.2024

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ «Ինտերնետային տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ հայտարարությունները, որով քաղաքացիներին առաջարկում են կատարել ներդրում և ստանալ գերշահույթ: Այդպիսի կայքերի վերաբերյալ տեղեկությունները ակտիվորեն գովազդվում են հատկապես Ֆեյսբուք սոցիալական կայքում և տելեգրամյան հարթակում: Արդյո՞ք պետք է վստահել բոլոր այդ հայտարարություններին: Իհարկե, ո՛չ։ Այդպիսի կայքերում լրացնելով ձեր հեռախոսահամարը, ձեզ հետ բավական արագ հայկական կամ արտասահմանյան […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:57 09.12.2024

Դեկտեմբերի 2-9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3751 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 272 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 260 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 690, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 189, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 161, […]

̰
Արդարադատության նախարարությունն ամփոփել է «Համախմբենք ուժերը, կանխենք կոռուպցիան» խորագիրը կրող մեկամսյա արշավը

16:51 09.12.2024

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Արդարադատության նախարարությունն ամփոփել է «Համախմբենք ուժերը, կանխենք կոռուպցիան» խորագիրը կրող մեկամսյա արշավը: Համաժողովի ընթացքում բացման խոսքով է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը , ով նշել է, որ կառավարությունը բազմիցս և ամենաբարձր մակարդակով ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր ռազմավարական գերակայությունն է: Նա ևս մեկ անգամ հիշեցրել է […]

̰
ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի շրջանակում Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է քննարկված հարցերին

16:41 09.12.2024

Դեկտեմբերի 9-10-ին ՀՀ Ազգային ժողովում անցկացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, վերոնշյալ հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը խոսել է մեր երկրում հանձնաժողովի նիստի անցկացման եւ օրակարգի շուրջ: ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովները տարվա ընթացքում ունեն մեկ հնարավորություն՝ հանձնաժողովի նիստը կազմակերպելու […]

̰
Խորհրդարանում հյուրընկալվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի պատվիրակությունը

16:36 09.12.2024

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մերի Գալստյանը եւ Մարիա Կարապետյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել են եռօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Արուսյակ Ջուլհակյանը խոսել է հայ-ամերիկյան արդյունավետ համագործակցությունից, կարեւորել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ԱՄՆ աջակցությունը: […]

̰
Խուլիգանության կասկածանքով ձերբակալված երիտասարդը ներկայացրել է մեկնարկային ատրճանակը

16:27 09.12.2024

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել 61-ամյա մի կին և հայտնել, որ Երևանի Արմենակյան փողոցի հասցեներից մեկի մոտակայքում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ մի երիտասարդ բղավել է իր վրա, ապա փորձել է լինգով հարվածել մաքրման աշխատանքներ կատարող մեկ այլ քաղաքացու, ինչից հետո ատրճանակից կրակել է օդ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության […]

̰
Բացվել է Հնդկաստանի բնիկ ցեղախմբերի յուրօրինակ արվեստի գործերի ցուցադրությունը

16:23 09.12.2024

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության «Մեկ շրջան, մեկ արտադրանք» նախաձեռնության շրջանակում տեղի է ունեցել «Ցեղային արվեստ» ցուցադրություն-վաճառքի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ Հայաստանի և Հնդկաստանի […]

̰
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը

16:18 09.12.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը: «Ուրախ եմ ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում: Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի 75-ամյակը եւ, մինչ օրս, կազմակերպությունը շարունակում է հանդես գալ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ […]

̰
Անդրադարձ է կատարվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին

16:10 09.12.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։ Նախարարը բարձր է գնահատել այն ջանքերը, որոնք ՎԶԵԲ-ի հետ համատեղ ուղղվում են երկրում դրական փոփոխություններ ապահովելուն։ Նախարարը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը նույնպես կնպաստեն նախաձեռնված բարեփոխումների օրակարգի լիարժեք կյանքի կոչմանը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Շիրակի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվող Արեգնադեմի միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակում

15:27 09.12.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Շիրակի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվող Արեգնադեմի միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակում։ Նա դիտարկել է կատարված աշխատանքների որակը, տեմպը և ավարտական փուլի աշխատանքների ծավալը։ Շինարարական կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ նախատեսված ծավալը սահմանված ժամանակացույցի համաձայն ապահովելու նպատակով շինարարական հրապարակում աշխատում է շուրջ 50 աշխատակից՝ երկու հերթափոխով։ Շինարարական հիմնական աշխատանքներն […]

̰
Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցն ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է․ Եղիշե Կիրակոսյան

15:26 09.12.2024

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը հիմնականում քննարկվում է քաղաքական օրակարգում, սակայն այս հարցով նաև իրավական պահանջներ են ներկայացվել միջազգային ատյաններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանի կողմից գերիների վերադարձի հարցը բարձրացվել է թե՛ Արդարադատության միջազգային դատարանում (ԱՄԴ), թե՛ Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), սակայն այդ ատյանները գտել են, […]

̰
Հայաստանն այս պահին միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու որոշում չունի․ Եղիշե Կիրակոսյան

14:42 09.12.2024

Հայաստանն այս պահին միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու որոշում չունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այն հայտարարության վերաբերյալ, որ ինչ-որ փուլում փոխադարձ հայցերի հետկանչի հարցը կարող է քննարկվել։«Չեմ ուզում […]

̰
Հայաստանի առջև ծառացած են թե՛ անվտանգության, թե՛ հումանիտար ծանր խնդիրներ․ ՀՀ ԱԺ նախագահ

14:20 09.12.2024

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է հանդիսանում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամրապնդման նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Երևանում ընթացող ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը իր նելույթում։ «Ուրախ եմ ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում:Այս տարի մենք նշում […]

̰
Դեկտեմբերի 12-ի ցերեկը սպասվում են տեղումներ, Երևանի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով

13:40 09.12.2024

Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։ Առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հաստվածներում հնարավոր է մառախուղ։ Մարզերում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում […]

̰
Հայաստանում Սիրիայի դեսպանատան դրոշը հանվել է

13:16 09.12.2024

Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող դեսպանատունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների պահպանության տակ է. նրանք թույլ չեն տալիս նկարահանել տարածքը, սակայն Sputnik Արմենիային հաջողվել է նկարել դեսպանատան շենքն առանց պետական խորհրդանիշի:

̰
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ

12:25 09.12.2024

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության ուղղությունները, անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ ստորագրված եռամյա հուշագրի դրույթներին։ Կողմերը դիտարկել են նաև Հայաստանում նախատեսվող երեխաների խնամատարության տարածաշրջանային երկրորդ […]

̰
Հայաստան է ժամանել ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը

12:11 09.12.2024

Հայաստանում դեկտեմբերի 9-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել նաեւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը: Նախքան նիստի մեկնարկը՝ ԵԽԽՎ գլխավորի քարտուղարին եւ նիստի նախագահող՝ Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Պաբլո Իսպային ընդունել է ՀՀ ԱԺ նախագահը՝ քննարկելով ՀՀ ԱԺ-ում անցկացվելիք նիստի կազմակերպչական հարցերը: […]

̰
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 9-ին

12:03 09.12.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․05 դրամ։  

̰
BACK_TO_TOP