TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

2024-ը՝ Արաբկիրում․ քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել

21:10 21.12.2024

2024 թվականին Արաբկիր վարչական շրջանում ավարտին է հասցվել Մերգելյանի անվան այգու շինարարական աշխատանքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հիմնանորոգվել է 9 բակային տարածք, կառուցվել է ռետինե հատակով ֆուտբոլի 2 դաշտ, ստեղծվել շների համար առանձնացված 1 զբոսայգի, տեղադրվել է 11 մանկական խաղասարք, 100 նստարան: Ընթացիկ տարում ասֆալտապատվել է 34500 քմ մակերեսով բակային տարածք: 4300 քմ թեք տանիքներ […]

̰
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին

16:10 21.12.2024

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 13:14-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volkswagen» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1993 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս […]

̰
Անցկացվել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում

16:04 21.12.2024

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ դեկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը ԵԽ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում։ Քննարկման առարկա են դարձել դավանանքի կամ համոզմունքների հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց իրավունքների վերաբերյալ մի շարք հարցեր։ Միջոցառման ընթացքում վեր են հանվել այլընտրանքային ծառայության վերաբերյալ իրավակարգավորումների […]

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Նոր Երզնկա գյուղի մոտ տեղի ունեցած վթարից

15:50 21.12.2024

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:45-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի կամարների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «Lada» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1969 […]

̰
Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան տուժածներ

15:24 21.12.2024

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ, բախվել են «Jeep» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների […]

̰
Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

15:12 21.12.2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ. «Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի կապակցությամբ, նրանց ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի արարքից»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահը: Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Գերմանիայի Մագդեբուրգ […]

̰
«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա. վարչապետը հանձնարարականներ է տվել

14:47 21.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կարս-Գյումրի երկաթուղի, Անիի կամուրջ. ի՞նչ են քննարկում Երևանն ու Անկարան

14:28 21.12.2024

Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար՝ դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա. դեռ այս տարվա աշնանը նման ձևակերպում էր արել Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Թուրքիայի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ անցյալ ամիս հանդիպել են հայ-թուրքական սահմանին՝ գնահատելու այդ երկաթուղու […]

̰
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:47 21.12.2024

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Քամին արևմտյան 3-6մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր […]

̰
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 21-ին

13:36 21.12.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ:  

̰
Էկոնոմիկայի նախարարը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

13:24 21.12.2024

Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ինչպես տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, նախարարության և մարզպետի աշխատակազմի մասնագետների հետ պատասխանատուները շրջել են Գյումրու փողոցներում, մասնավորապես, դիտարկվել է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրով Աճեմյան և Ջիվանի փողոցներում կատարված աշխատանքներն ու […]

̰
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

13:12 21.12.2024

Դեկտեմբերի 20-ին Հաագայում տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Մարսել Դե Վինկը։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու քաղաքական երկխոսության դինամիկան: […]

̰
Երևանում 2024 թվականին անցկացվեցին մի շարք մասսայական, միջազգային և քաղաքային միջոցառումներ. քաղաքապետարան

13:03 21.12.2024

Երևանում 2024թ. անցկացվեցին մի շարք մասսայական, միջազգային և քաղաքային միջոցառումներ, որոնցից մի քանիսն առաջին անգամ էր։ 15 միջազգային մրցաշարերը ներառում էին 13 մարզաձև և Հայաստան բերեցին շուրջ 6500 մարզիկի՝ 16 երկրից: Համայնքը կարևորել է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կյանքի են կոչվել նաև տարբեր նախաձեռնություններ՝ տարեցների ու Երևանի փոքրիկ բնակիչների համար: Ի […]

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին

12:52 21.12.2024

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահաններում Երևանի բնակիչ 20-ամյա Գառնիկ Խ.-ն իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 56-ամյա Վարդան Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին […]

̰
Չինարեն դասավանդող և ուսումնասիրող մասնագետները պարգևատրվել են

12:40 21.12.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության «Չինարեն լեզվի ուսուցման և դասավանդման» յոթերորդ պարգևատրման արարողությանը: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը: Միջոցառումը դեսպանատունը կազմակերպում է յուրաքանչյուր տարվա վերջին՝ Հայաստանում չինարեն դասավանդող և ուսումնասիրող ուսուցիչների ու ուսանողների համար: Պարգևատրման նպատակն է […]

̰
Անահիտ Մանասյանn ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանին

12:30 21.12.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանին: Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերելի հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև հակակոռուպցիոն կենտրոնի կրթական և ընտրական ծրագրերի տնօրեն Մարիամ Հովեյանը, հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչները: Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ

11:30 21.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն, անկոտրում կամք ու հաջողություններ՝ ի բարօրություն Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։ Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ցանկանում ընդգծել, որ Ձեր նախագահության օրոք և Ձեր աներկբա […]

̰
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

11:29 21.12.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը։ Ֆեդերացիան, որը ստեղծվել է 2004 թվականին որպես «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն» և 2018-ին վերակազմավորվել է որպես Ֆեդերացիա, արդեն երկու տասնամյակ ակտիվ գործունեություն է ծավալում և էական դերակատարում ունի Հայաստանի զբոսաշրջային ոլորտում։ Նախարարը շնորհավորել է Ֆեդերացիային 20-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով նրա ներդրումը զբոսաշրջության […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանը մի շարք դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

11:15 21.12.2024

Դեկտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հրավերով կայացավ Ամանորյա ճաշ՝ Վրաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական առաքելությունների ղեկավարների մասնակցությամբ: ՀՀ դեսպանը հյուրերին ներկայացրեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման շուրջ վերջին զարգացումները: Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի:

̰
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան

11:00 21.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել քաղաքացիներից մեկի հարցին։ «Քիչ առաջ այսպես պատասխանեցի քաղաքացու նամակին: Համոզված եմ, այստեղ էլ շատերին դուր չի գա, բայց իմ բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ սա ճշմարտություն է. Հարգելի տիկին, ասածս համոզված եմ, Ձեզ դուր չի գա, բայց այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր […]

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

09:48 21.12.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների և Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
«Իմ առաջին բանտային զգացողությունը վերածննդի զգացողությունն էր»․ Փաշինյանը հատված է հրապարակել «Բանտային օրագրից»

09:30 21.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատված է հրապարակել իր «Բանտային օրագրից»։ ««Բանտային օրագիր». I’m back 16-ը հուլիսի, 2009թ., «ԵրևանԿենտրոն» ՔԿՀ Իմ առաջին բանտային զգացողությունը վերածննդի զգացողությունն էր։ Ընդհատակյա 1 տարի 4 ամիսը, արդեն ասել եմ, իմ կյանքի ամենալուսավոր շրջանն էր, մարդկային, բարոյական արժեքների նկատմամբ հավատի ամրապնդմանը ծառայած ժամանակ։ Առօրեական, սովորական պայմաններում, երբ կյանքը մրցավազք է թվում, […]

̰
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

08:48 21.12.2024

Դեկտեմբերի 20-ին, ժամը 17։05-ից դեկտեմբերի 21-ի ժամը 02:40-ը ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղին հարակից դաշտամիջյան ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում, Չարենցավան քաղաքի մոտակայքում, Թեղենիս սարին, Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» տանող ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից […]

̰
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանում

08:14 21.12.2024

Սույն թվականի դեկտեմբերի 21-ին` տեղական ժամանակով ժամը 03:01-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 20-ին` ժամը 23։01-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․83⁰ և արևելյան երկայնության 46.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Քելբաջար քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 […]

̰
Ի՞նչ հեռանկար ունի Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը ռազմական ոլորտում

22:57 20.12.2024

Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությունները: Դրանք վերաբերվում էին պաշտպանության ոլորտում Երևանի, Աթենքի ու Նիկոսիայի համագործակցությանը: Ի՞նչ հարցեր են քննարկվել և ի՞նչ լուծումներ են տրվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Աթենքում նախ կայացել են ռազմական ոլորտին վերաբերող Հայաստան-Հունաստան երկկողմ խորհրդակցությունները, այնուհետ նաև եռակողմ՝ Կիպրոսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայկական կողմը ներկայացնում էր ներկայացուցչական պատվիրակություն, […]

̰
Կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը

22:39 20.12.2024

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը: Միջկառավարական հանձնաժողովի լիագումար նիստի արդյունքներով երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով, այնուհետև ստորագրել են փոխհամաձայնեցված արձանագրությունը: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները երկուստեք ընդգծել են ՀՀ և ՌԴ միջև առևտրաշրջանառության գրեթե կրկնապատկված […]

̰
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն

22:08 20.12.2024

Տոնական օրերին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ- ժ.11:00-14:00 /թերապևտ և մանկաբույժ/:

̰
Էլեկտրոնային ստորագրության ծառայությունների հետ կապված խնդիրները կարգավորվել են․ ՊԵԿ

21:48 20.12.2024

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ բջջային թվային ստորագրության օպերատորներից մեկի համակարգում առկա խնդիրների հետևանքով ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում առաջացած էլեկտրոնային ստորագրության ծառայությունների հետ կապված խնդիրները կարգավորվել են ժամը 21:00-ի դրությամբ: Խնդիրների կարգավորման մասնին տեղեկացրել են Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից (ԷԿԵՆԳ)

̰
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան

21:18 20.12.2024

Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ հաջողությամբ զարգանում է, մասնավորապես՝ առողջապահության, կրթության, գիտության մշակույթի և սպորտի  ոլորտներում։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում կայացած ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Գոհունակությամբ պետք է նշեմ այսօրվա նստաշրջանի արդյունքում ստորագրվող՝ Երևանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի ուսումնամարզական համալիրի, ինչպես նաեւ […]

̰
Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է

21:03 20.12.2024

Դեկտեմբերի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում օտարերկրյա քաղաքացին հաղորդում է տվել, որ ժամը 18.20-ի սահմաններում մի երիտասարդ Ամիրյան փողոցի սուրճի վաճառակետում 800 դրամի սուրճ է գնել և վճարումը կատարել 10-հազարանոց թղթադրամով: Ինքը երիտասարդին վերադարձրել է 9200 դրամ, իսկ նրա հեռանալուց հետո նկատել է, որ թղթադրամը կեղծ է: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, […]

̰
BACK_TO_TOP