22:39 20.12.2024
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը:
Միջկառավարական հանձնաժողովի լիագումար նիստի արդյունքներով երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով, այնուհետև ստորագրել են փոխհամաձայնեցված արձանագրությունը:
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները երկուստեք ընդգծել են ՀՀ և ՌԴ միջև առևտրաշրջանառության գրեթե կրկնապատկված աճը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գոհունակությամբ է նշել նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ընդգծել առևտրատնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի, առողջապահության, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության բարձր մակարդակը:
Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ անցակետերում և մասնավորապես Վերին Լարսի անցակետում փոխադրումների և հսկողության ընթացակարգերի էական պարզեցումը կօգնի ապահովել մատակարարման շղթայի անխափան գործառնությունը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա գործարար կապերի ամրապնդման և երկու երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման վրա:
Փոխվարչապետը կարևոր է համարել նաև որոշ ապրանքատեսակների համար նավիգացիոն կապարակնիքների միջոցով ապրանքների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար Հայաստանի և Ռուսաստանի միջև պիլոտային ծրագրի հաջող իրականացումը:
ՀՀ փոխվարչապետը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում և դրա շրջանակներում կարևորել միջուկային բժշկության ոլորտում գործընկերությունը:
Ամփոփելով ելույթը փոխվարչապետը նշել է.
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել մեր հաստատակամ նպատակադրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում վստահելի երկխոսության հետագա ամրապնդման և Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետևողական զարգացման առկա ներուժի լիարժեք բացահայտման վրա»:
21:52 30.07.2025
Նախագահն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետ, տեղում ծանոթացել է մաքսակետի գործունեությանը, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ ...
21:39 30.07.2025
Արոնյանը Esports World Cup 2025-ի քառորդ եզրափակչում էՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ը, «Esports World Cup 2025» շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում է: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։ Նախորդ փուլում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Անդրեյ Եսիպենկոյին։ Մրցաշարը անցկացվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում։ Շախմատիստները խաղում են Chess.com հարթակի միջոցով, միևնույն ժամանակ ֆիզիկապես նստելով միմյանց դիմաց։ ...
21:33 30.07.2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունելՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունել, որտեղ տեղում հետևել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ ...
21:27 30.07.2025
Կամչատկայում 10 րոպեում հինգ երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայում 10 րոպեից մի փոքր ավելի ժամանակահատվածում գրանցվել է 5.0, 4.8, 4.8, 5.3 և 6.0 մագնիտուդով հինգ երկրաշարժ։ Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Սեյսմոլոգների տվյալներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 350 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, առաջինը՝ 4.8 մագնիտուդով երկրաշարժը՝ 273 կմ, երկրորդը՝ 212 կմ, 5.3 […] ...
21:23 30.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանամերձ համայնքներՍյունիքի մարզ այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ճակատեն և Ներքին Հանդ համայնքներ։ Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել գյուղերի վիճակով, ծանոթացել առկա խնդիրներին և պատասխանել բարձրացված հարցերին։ Նախագահը հետաքրքրվել է նաև վերջին շրջանում սահմանամերձ համայնքներում կառավարության կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի կատարման ընթացքի մասին։ ...
21:19 30.07.2025
Հանրապետության նախագահը Սյունիքում այցելել է զորամասՍյունիք մարզի այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս, ծանոթացել զինծառայողների կեցության և զորամասի ընդհանուր պայմաններին։ Այցի շրջանակում Հանրապետության նախագահը պարգևատրել է ծառայության ընթացքում բարձր պատրաստականություն ցուցաբերած մի շարք զինծառայողների։ ...