TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պարզ է դառնում, որ այդ որոշման կայացման դրությամբ իրենք դիմում կամ գանգատ ներկայացրած չեն եղել. փաստաբանը՝ ՄԻԵԴ որոշման մասին

19:22 09.07.2020

Մամուլի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ այդ որոշման կայացման դրությամբ իրենք դիմում կամ գանգատ ներկայացրած չեն եղել, որովհետև տեքստում նշված է, որ իրենց համար բաց է դիմում ներկայացնելու հնարավորությունը. այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ որոշմանը ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և նախկին երեք դատավորների միջնորդությանը: Հիշեցնենք, որ Մարդու […]

̰
Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

19:20 09.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով ու 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 967-Ն որոշման հավելվածի 2-րդ ու 6-րդ […]

̰
Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը քննարկել են պաշտպանական բնագավառում համագործակցության հետագա զարգացման հարցեր

19:07 09.07.2020

Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, երկկողմ համաձայնությամբ, բացօթյա ձևաչափով, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը: Կողմերը նշել են հայ-չինական հարաբերությունների և ռազմաքաղաքական […]

̰
Ուժեղացված ստուգայցեր Էրեբունի վարչական շրջանում

19:00 09.07.2020

ՀՀ պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նպատակով՝ ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր ստուգայցեր է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում: «Ուշադրության կենտրոնում են հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները։ Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում նաև տալիս են անհրաժեշտ խորհրդատվություն և ցուցումներ։ Հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկումները շարունակական են, […]

̰
Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը

18:53 09.07.2020

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը տեղեկացրել է, որ քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր տիկին Ն. Հովակիմյանի) բեկանել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: «Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր տիկին Ն. Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, […]

̰
Հայաստանն ու ԱՄԷ-ն շահագրգռված են սերտ համագործակցությամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄԷ դեսպանի հետ

18:51 09.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը նշել է, որ դեսպանի գործունեության ժամանակահատվածում Հայաստանի և ԱՄԷ-ի հարաբերություններում եղել է ակտիվ և արդյունավետ շրջան: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է ԱՄԷ-ի զարգացման ու բարեփոխումների […]

̰
Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ ենք անում. ՀՔԾ

18:42 09.07.2020

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը մերժելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից այսօր կայացված որոշումը հրապարակվելուց հետո Ալեքսանդր Ազարյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, հայտարարել է. «Ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ»։ «Նշված հայտարարությանը չէինք անդրադառնա, եթե Ա. Ազարյանի վարքագծում նկատելի չլինեին անհանդուրժողականության և անձնական վիրավորանքի դաշտ տանող  կրկնվող […]

̰
ՍԱՏՄ լայնածավալ ստուգայցերի ու կրկնայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել

18:35 09.07.2020

Երևանի Էրեբունի վարչական շրջանի սննդի շղթայում գործող այն կազմակերպությունները, որտեղ խստացված ստուգումներ ու կրկնայցեր են իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, շարունակում են առաջատար լինել ՀՀ պարետի որոշումների պահանջները կատարելու հարցում. այսօր դիտարկված որևէ տնտեսվարողի մոտ խախտումներ չեն հայտնաբերվել: «Խախտումների նվազման մասին է վկայում նաև կասեցումների պատկերը. այսօր հանրապետությունում ՍԱՏՄ կողմից իրականացվող կասեցումների քանակը […]

̰
«Միասին»․ Նիկոլ Փաշինյանը որդու տունդարձի առիթով լուսանկար է հրապարակել

18:30 09.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, Հայոց բանակից զորացրվել է և րոպեներ առաջ տուն մտել։ Վարչապետը ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Միասին»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2688231074830604/?type=3&theater Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ կից նշելով. «Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն։ Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին և զինվորներին, բարի […]

̰
Կասեցումների ցանկում վերջին օրերին կան նաև պետական հիմնարկներ. ԱԱՏՄ

18:19 09.07.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով քաղաքացիներից ստացվող զանգերի թվաքանակը հուլիսի առաջին շաբաթում կտրուկ նվազել է, հունիսի առաջին շաբաթվա համեմատ՝ մոտ 5 անգամ։ Ընդ որում՝ զանգերով հաղորդվող բողոքների թիվը նույնպես կրճատվել է։ Սա վկայում է, որ տնտեսավարողներն անվտանգության կանոններն առավել բարեխղճորեն են պահպանում։ Նույնն են փաստում նաև ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքները։ ԱԱՏՄ ամեն հերթական […]

̰
Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ առաջին տեղակալին ու շտաբի պետին

18:11 09.07.2020

Հուլիսի 9-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին։ Արամ Հովհաննիսյանը ոստիկանության համակարգում է 1990 թվականից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մինչ այս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն էր։ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ հավաստիացնելով, որ առաջադրված ցանկացած խնդիր կիրականացվի պատասխանատվությամբ և արժանապատվորեն: Ոստիկանության պետը ներկայացրեց […]

̰
Հարձակումը ծրագրված աշխատանքի արդյունք էր. սիրիահայ լրագրողը մանրամասներ է հաղորդել Բեռլինից

18:10 09.07.2020

Գերմանիայի իշխանությունները խոստացել են բացահայտել Բեռլինում սիրիահայ լրագրողի դեմ հարձակում գործած մարդու ինքնությունը: Հիշեցնենք՝ օրեր առաջ սիրիահայ լրագրող Գևորգ Էլմասյանը Բեռլինում հարձակման էր ենթարկվել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է

17:59 09.07.2020

Վթարի հետևանքով Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհի կմ 363+700 հատվածը միակողմանի փակ է: «Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 363+700 հատվածում կողաշրջվել է բեռնատար մեքենա։ Վթարի հետևանքով ճանապարհը միակողմանի փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է ՏԿԵ նախարարության հաղորդագրության մեջ:

̰
Ձորագետ գետի աղտոտման ահազանգի հետքերով․ ԲԸՏՄ պարզաբանումը

17:49 09.07.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել դեպքի վայրում, որի արդյունքում պարզվել է, որ «Սագամար» ՓԲԸ-ն 2015 թվականից հանքարդյունահանման գործունեություն չի իրականացնում։ Նախկինում հանքաքարի հարստացումն իրականացվել է շրջանառու ջրամատակարարման համակարգի միջոցով։ Հանքաքարի հարստացման արդյունքում առաջացած թափոնները (պոչերը) ենթարկվել են ջրազրկման և տեղափոխվել հանքավայր, ուստի ընկերությունը չունի պոչամբար։ Տեղազննությունից պարզվել է […]

̰
Անհամբեր սպասում ենք Աշոտին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել

16:49 09.07.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: «Անհամբեր սպասում ենք Աշոտին»,- գրել է Աննա Հակոբյանը որդու զորացրման առիթով։ Նա նաև տեսանյութ է հրապարակել: Ավելի վաղ, որդու զորացրման առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր կատարել գրառում և կից հրապարակել տեսանյութ։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/726990664760159?__xts__[0]=68.ARBbFansL4S8W1oB35s1Q1gkGqwJOEW928EGTLJEJAVpLP76T5uJHoCG4W430kIkaAkeXJsA40-1-zGcTu_vScLTiBBFGp2QUJSW5VKD4EwUY6TEeascdGwSkqVby9AAU8cyZfWDC2wICqTi8lcbjPM_ywlI0o6AL6080emTGr4JL0ABNu1BRO54EJtdNE3PPvADTv9oSuSA3pcoALZVVAlJAO4UCCgejHoYlwU3jfYeg15m0rGaS4xEWJkgoAfvLzUeARRJEk1fgUfJ_3fEX8PkTNvEnx3K4Mq2aGYwTKFxNZv9o1Mtm68mNd3zSem9LK71p027maL0wOD-DeCG7jQ&__tn__=-R

̰
Դեղձ գնելու համար Վրաստան ժամանած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել

15:58 09.07.2020

Կրկնակի թեստավորման արդյունքում կորոնավիրուս է հաստատվել ՀՀ քաղաքացու մոտ, որը Վրաստանի Գուրջանիի մունիցիպալիտետի Չումլակի գյուղում էր: Վերջինս այստեղ էր դեղձ գնելու համար: Ինչպես հայտնում են Գուրջանիի հանրային առողջության կենտրոնից, Վրաստան մուտք գործելիս ՀՀ քաղաքացուց վերցրել են կենսաբանական նյութի նմուշ: Կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանը բացասական է եղել: Կրկնակի թեստավորման ժամանակ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: […]

̰
Մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն. Նիկոլ Փաշինյան

15:52 09.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն։ Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին և զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։ Ի գիտություն – Զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետև ապրում են մեկ ընտանիքի կանոնով»:

̰
«Մուլտի գրուպ» կոնցեռնի ոսկու հանքավայրը տուգանվել է 100 000 դրամով

15:33 09.07.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին պատկանող Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրում իրականացված մասնակի ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը` հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարը շահագործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության՝ խախտելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ […]

̰
Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

15:16 09.07.2020

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 9-13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Ազգաբնակչությանը խորհուրդ են տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-11-ը, 13-ին շրջանների […]

̰
Ներքին Խնձորեսկի բնակիչը գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել. ԱԻՆ

15:05 09.07.2020

Հուլիսի 9-ին՝ ժամը 01:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ […]

̰
Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության չենթարկեցին

14:36 09.07.2020

ԲԴԽ-ն այսօրվա նիստում որոշեց մերժել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին: Որպես միջնորդության հիմք՝ արդարադատության նախարարությունը նշել էր դատական նիստերից մեկի ժամանակ դատավոր Ալեքսանդր Ազարյանի հնչեցրած խոսքերը, որոնք արդարադատության նախարարությունն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որակում են որպես վերջինիս և ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ անհարգալից […]

̰
«Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

14:35 09.07.2020

Azdarar.am կայքում հրապարակվել է հատված Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի՝ 08.07.2020թ. կայացած նիստի արձանագրությունից: Դրանից պարզ է դառնում, որ ֆինանսների նախարարությունը ուժը կորցրած է ճանաչել «Շանգրի լա» խաղատան լիցենզիան: Հանձնաժողովի եզրակացության մեջ նշված է. «1. Հաշվի առնելով, որ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ մինչև 25.06.2018թ. չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. […]

̰
Հուլիսի 16-ին և 18-ին կկայանան Մոսկվա-Երևան չարտերային չվերթները

14:21 09.07.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ս/թ․ հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթները (ժամը՝ 18։00-ին)։ Այս չվերթիների տոմսերը դեսպանությունում ցուցակագրված 4280-ից մինչև 5000 համարի ներքո գրանցված քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հուլիսի 9-ին (ժամը՝ 15:00 մինչև 21:00-ն), հուլիսի 10-ին, 11-ին և 12-ին (ժամը՝ […]

̰
Գեղարքունիքում ասֆալտապատողները շտկում են նախկին թերացումները, հետո նոր՝ վճարվում

14:05 09.07.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել Գեղարքունիք գյուղից։ Նա հիշեցրել է, որ 2019-ից իրականացված որոշ սուբվենցիոն ծրագրեր որոշակի խնդիրների պատճառով ավարտին չեն հասցվել։ «Ասֆալտապատման այդպիսի 5 ծրագրեր ունեինք, որոնցում որոշակի խնդիրներ կային որակի հետ կապված։ Շինարարները պետք է դրանք կատարեին, որ վճարվեին։ Այստեղ շինարարը պարտավորվեց, ասֆալտի ամբողջովին նոր շերտ է տեղադրվել։ Արդյունքում […]

̰
Ե՞րբ է Արցախ մուտքի թույլտվություն տրվում ԱՀ քաղաքացիություն չունեցող անձանց

13:41 09.07.2020

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է իրազեկում, որը բխում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքի թույլտվության վերաբերյալ համապատասխան որոշումից: Ըստ այդմ՝ 1. Արցախի Հանրապետություն մուտք կարող են գործել Հայաստանի Հանրապետության մեր այն հայրենակիցները, ինչպես նաև արտերկրի այն քաղաքացիները, ովքեր բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդ են կամ ուղեկցող: Նրանցից ՊՇՌ թեստ և պարետի թույլտվություն չի […]

̰
Նախագիծ՝ արտակարգ դրության պայմաններում բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների կառավարման մասին

13:24 09.07.2020

Գործադիրն այսօր որոշում կայացրեց Ազգային ժողով ուղարկել նախագիծ, որը սահմանում է՝ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորություններն անցնում են ՀՀ առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնին, բացառությամբ ՊՆ զինվորական հոսպիտալների: «Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է […]

̰
Խուսափել էլփոստում կարևոր տեղեկությունները պահելուց. Հայրապետյանի խորհուրդը

13:10 09.07.2020

Վերջին դեպքերի ընթացքում, երբ կորոնավիրուսով վարակված մարդկանց և կոնտակտավորների տվյալներ էին հրապարակվել, առաջին դեպքում հրապարակված մարդկանց ցուցակը պարունակում էր 3500 քաղաքացու տվյալ, երկրորդ դեպքում՝ մոտ 1000: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը՝ նշելով, որ այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են թիրախավորվել, հնարավոր չէ օբյեկտիվորեն գնահատել, քանի որ […]

̰
Շրջանառվող անունների 99 տոկոսը չի համապատասխանում իրականությանը, Սիմոնյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուների մասին

13:03 09.07.2020

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև ՄԻԵԴ որոշմանը՝ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ նախկին 3 դատավորների պահանջների վերաբերյալ: Սիմոնյանի խոսքերով՝ իրենք նման ակնկալիք չեն էլ ունեցել, որ միջանկյալ միջոց կկիրառվի, և առհասարակ այդ որոշման հետ կապված որևիցե միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի: Լրագրողները հետաքրքրվել են նաև ՍԴ […]

̰
ԱԺ հանձնաժողովում որոշվել է «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հանել 24-ժամյա ռեժիմից

12:55 09.07.2020

Տեսչական մարմինների գրասենյակի նախագիծը թեև հրատապ ռեժիմով է բերվել, բայց հանձնաժողովում մանրամասն քննարկում է եղել, և լիովին պատրաստ էր փաթեթն ամբողջությամբ ընդունելուն: Այս հարցում պատգամավորները վստահ էին, և այդ մասին բարձրաձայնեց Բաբկեն Թունյանը: Սակայն նաև խոսեց մյուս փաթեթի մասին, որը որոշվել էր հանել 24-ժամյա ռեժիմով ընդունվող հարցերի օրակարգից: Խոսքը «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների մասին է: […]

̰
Հրատապ քայլեր են պետք. Պապիկյանը «Լիճքի» վերակառուցման մասին

12:47 09.07.2020

Գործադիրն ընդունեց «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներ իրականացնելու համար մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց իրականացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Հրատապությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Մասրիկ 1» արևային ենթակայանի կառուցումը: Այդ կայանի կառուցումը ենթադրում է ՀՀ կառավարության որոշակի պարտավորություններ, այն է՝ արտադրված էլեկտրաէներգիան պետք է […]

̰
BACK_TO_TOP