TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

17:44 10.07.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր գործընկեր Ալեքսեյ Սանդիկովի հետ այսօր հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: «Քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր։ Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները։ Հանդիպման ընթացքում […]

̰
Զինվորական երդման արարողություն. շարքերում նաև կանայք են

17:39 10.07.2020

Հուլիսի 9-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել է պայմանագրային զինծառայողների երդման արարողություն։ Զինծառայողները երդվել են​ անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները, պահպանել պետական և ռազմական գաղտնիքը։

̰
Մեքենավարման գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ

17:21 10.07.2020

Դաշտային պայմաններում զինծառայողների գործողությունների ներդաշնակման և մասնագիտական գիտելիքների զարգացման նպատակով հուլիսի 9-ին 4-րդ զորամիավորման մոտոհրաձգային վաշտերն անցկացրել են մեքենավարման և կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Ստուգվել են բարդ տեղանքում մեքենավարման և զենքերի կիրառման ունակությունները, կրակի վարման արդյունավետությունը և ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը:

̰
Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին ևս կես միլիոն եվրո դրամաշնորհ կտրամադրի

17:15 10.07.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել, որը միտված է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն: Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի ևս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն: Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային […]

̰
ՇՎՏՄ-ն «Առինջ մոլում» հայտնաբերել է խախտումներ

17:00 10.07.2020

Այսօր՝ հուլիսի 10-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լայնածավալ մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում և «Առինջ մոլում»: Ստուգայցերի ընթացքում «Առինջ մոլում» գտնվող շինանյութերի, հագուստի և տնտեսական ապրանքների վաճառքի կետերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես, բացակայել են սոցիալական հեռավորություն պահելու համար արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Առևտրի կետերում առկա թերությունները տեղում […]

̰
Գերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների խումբ

16:45 10.07.2020

Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից հայտնում են, որ կորոնավիրուսի ճգնաժամից դուրս գալու նպատակով առաջիկայում Հայաստանը աջակցություն կստանա: «Աջակցություն Հայաստանին. Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ: Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա Covid-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին: Ուրախությամբ […]

̰
««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում սիգի արդյունագործական որսի մասին քննարկում է եղել

15:58 10.07.2020

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանի մասնակցությամբ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Վարդան Մելիքյանը անդրադարձ է կատարել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլտվությունների տրամադրման ընթացակարգին, որսի թույլատրելի չափաքանակներին, ձկնորսության թույլտվությունների հայտերի ներկայացման կարգին և պայմաններին, բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման և այլ հարցերին։ Քննարկմանը ներկա են եղել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի […]

̰
Կարմիրգրքյան կենդանու վաճառք է կանխվել

15:33 10.07.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ Կանխվել է ապօրինի որսված կարմիրգրքյան կենդանու վաճառքը։ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի ու ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցների համագործակցության արդյունքում հուլիսի 7-ին հայտնաբերվել և արձանագրվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանու ապօրինի որսի 1 դեպք։ ՀՀ Շիրակի մարզի Լանջանիկ գյուղի բնակիչ Մ. Պ-ն […]

̰
Ի՞նչ պետք է անեն աշակերտները տարրական, հիմնական ու ավագ դպրոցներում. նախարարի գրառումը

15:16 10.07.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տարրական, հիմնական ու ավագ դպրոցների մասին: Իր գրառումը նախարարը սկսել է «ազգայինն ու պետականը՝ Հանրակրթության պետական չափորոշչում» ձևակերպմամբ: «Սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, սոցիալական արդարության և օրենքի գերակայության վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են ՀՀ Սահմանադրությունից […]

̰
Գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է մոտ 14.000 վարկ

14:43 10.07.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ ծրագրով արտոնյալ պայմաններով գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է մոտ 14.000 վարկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նշվում է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է ավելի քան 19 մլրդ դրամ։

̰
Սելավաջրերը մեծ վնաս են հասցրել Մարմաշեն խոշորացված համայնքին

14:42 10.07.2020

Երեկ տեղացած հորդառատ անձրևից առաջացած սելավը մեծ վնաս է հասցրել Մարմաշեն խոշորացված համայնքին։ Սելավաջրերը քշել-տարել են ցանքատարածքների բերքը, քանդել դաշտամիջյան ճանապարհները:

̰
ԱԽ նիստում հավանության է արժանացել ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը

14:30 10.07.2020

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ուրախ եմ տեղեկացնելու, որ այսօր Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում հավանության է արժանացել ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Այն անվտանգության ոլորտի անկյունաքարային և ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ է, որում սահմանված են անվտանգության ոլորտի հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները: Շնորհակալություն եմ հայտնում ռազմավարության մշակմանը ներբերում […]

̰
Հայաստանը պատրաստ է դառնալ քաղաքակրթությունների ու ժողովուրդների երկխոսության հարթակ. վարչապետ

14:12 10.07.2020

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում ընթանում է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազմավարությանը հավանություն տալու մասին հարցը: Անվտանգության խորհրդի նիստին ներկա է նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, […]

̰
Ռուսաստանից Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի

13:23 10.07.2020

Հուլիսի 10-ին՝ ժամը 11:45, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Այս չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի։

̰
Սևանի փողոցներում մեկնարկել են գծանշման աշխատանքները

13:10 10.07.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջից հայտնում են, որ այս օրերին Սևան քաղաքում իրականացվում են փողոցների գծանշման աշխատանքներ, որոնք ընդգրկելու են 10-ից ավելի փողոցներ և հրապարակներ: Նախատեսված է և՛ կենտրոնական, և՛ երկրորդային փողոցների գծանշում: Աշխատանքները ներառում են ճանապարհների հոծ և ընդհատ գծանշում, հետիոտնային անցումների և կանգառների գծանշում: Ճանապարհային գծանշումը անվտանգ և ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է, […]

̰
Իտալիան արգելել է 13 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր

12:52 10.07.2020

Իտալիայի իշխանությունները արգելել են ԵՄ անդամ չհանդիսացող 13 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի տարածման տեսանկյունից առավել վտանգավոր լինելու պատճառով: Այս մասին հայտնում է armtimes.com-ը։ Ըստ աղբյուրի՝ համապատասխան հանձնարարականը երեկ ստորագրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան՝ ԱԳ նախարարության հետ համատեղ: Նշվում է, որ արգելվում է ամեն տեսակի փոխադրման միջոցներով, այդ թվում՝ տրանզիտ […]

̰
Վերջին 1 օրում բացահայտվել է հանցագործության 61 դեպք

11:42 10.07.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, խարդախության՝ 8, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու` 5, ծեծի՝ 4, խուլիգանության՝ 3, անձի առևանգման և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, շորթման, […]

̰
Տնօրենը կրակել է 53-ամյա տղամարդու ձախ աչքին․ դեպքի հանգամանքները պարզվում են

11:29 10.07.2020

2020թ. հունիսի 20-ին՝ ժամը 20.30-ին, Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող ֆինանսական ընկերությունում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված ընկերության տնօրենը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև՝ ընկերության մուտքի դիմաց ատրճանակով կրակել է իր ձախ աչքին՝ […]

̰
Հրդեհավտանգ իրավիճակ է. ԱԻՆ-ը հորդորում է լինել զգոն

11:12 10.07.2020

2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը Երևանում, 1140-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 185 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 2046 հա: 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 2104 հրդեհ, որից 774-ը Երևանում, 1330-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 551 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 3694 հա: Հաշվի […]

̰
29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

11:04 10.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչն իր աշխատասենյակում նույն բաժանմունքում բուժվող հիվանդի ծնողներին՝ իրենց որդու առողջական […]

̰
ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն աճել են 557-ով, 709 հիվանդ առողջացել է

10:49 10.07.2020

Հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 11-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 131216 թեստավորում: Նախորդ օրը կատարված 2050 թեստից 1493-ը եղել է բացասական։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 557 նոր […]

̰
Կյանքից հեռացել է ԱՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը

10:24 10.07.2020

Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ «Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։ Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիտեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 25․1 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:16 10.07.2020

Հուլիսի 9-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 700 քմ, 3000 քմ, 1 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2 հա, 1500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ […]

̰
Էրեբունու որոշ հասցեներում ջրամատակարարումը 12 ժամով կդադարեցվի

08:26 10.07.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 10-ին՝ ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը, բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի, Երկաթուղայինների փողոցի, Սարի Թաղի, Մուշական և Ջրաշեն թաղամասերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Այսօր հոսանքազրկումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

08:17 10.07.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 11:00-17:00 Քաջազնունի փ. 6, 4, 4ա շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 12 շենք, Թումանյան փ. 1 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 2 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 21, 25 շենքեր, Գր. Լուսավորիչ […]

̰
Կարևոր քայլ՝ Արցախում ականազերծման ծրագրի շարունակման համար․ Մարուքյան

08:09 10.07.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կարևոր քայլ Արցախում ականազերծման ծրագրի շարունակության համար Այս բարի մարդու (Ֆրենկ Փալոնե-խմբ․) և նրա գործընկերների շնորհիվ քիչ առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովը հաստատեց «Ֆինանսական տարվա 2021» (FY21) Պետական, Արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի օրինագիծը, որը առաջարկում է ֆինանսավորում Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) […]

̰
Դիրքորոշումս հրապարակավ ազատ արտահայտելու համար ինձ տեղեկացրին, թե այսպես ենք քո հանդեպ վարվում, որ հեռանաս. Թևան Պողոսյան

00:05 10.07.2020

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  «Մոտ մեկ ամիս առաջ մի հետաքրքիր իրավիճակում էի։ Ուրեմն կարծիքս ու դիրքորոշումս հրապարակավ ազատ արտահայտելու համար մի դաշտից ինձ տեղեկացրին, թե այսպես ենք քո հանդեպ վարվում, որ հեռանաս: Այդպես լավ լինի։ Հանգիստ փորձեցի բաց բացատրել, հուսով եմ` հասկացվել եմ։ Ու շնորհակալ եմ, […]

̰
Ավտովթար Տավուշի մարզում. վարորդը տեղում մահացել է

23:27 09.07.2020

Այսօր մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 21։00-ի սահմաններում Հաղարծին գյուղի բնակիչ 38-ամյա Արմեն Թամամյանը իր վարած УАЗ 31 512 մակնիշի ավտոմեքենայով Հաղարծին գյուղի անտառի հարևանությամբ գտնվող սարամասում դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվել է։ Վթարի հետևանքով Ա․ Թամամյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային […]

̰
Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհը

22:25 09.07.2020

Այս տարի պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգման ծրագրում են ընդգրկվել Շիրակի մարզի մի շարք հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհներ: Հիմնանորոգվում են 3 կարևոր մայրուղիները՝ Երևան-Գյումրի-Բավրա, Արմավիր – Գյումրի և Հոռոմ- Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածը: Հոռոմ-Արթիկ -Ալագյազ ճանապարհը երկու մարզերի տարածքով է անցնում՝ Շիրակի և Արագածոտնի, Շիրակի մարզում հիմնանորոգվում է 4 ու կես կիլոմետրանոց հատվածը: Այն ճանապարհներից է, […]

̰
ՇՎՏՄ-ն կրկնայցեր և կասեցումներ է իրականացրել Երևան քաղաքում

22:01 09.07.2020

Այսօր՝ հուլիսի 9-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում և Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ավտոպահեստամասերի տոնավաճառում: «Դիտարկումների ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ առկա թերությունները տեղում շտկվել են: Տեսչական մարմինը կասեցման գործընթաց է իրականացրել նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում, որտեղ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման […]

̰
BACK_TO_TOP