15:22 11.07.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որում կրտսեր դուստրն է՝ Արփին: Լուսանկարին կից՝ Հակոբյանը գրել է. «Արփին, Աշոտին սպասելու ընթացքում, տորթի վրայի եռագույնի կարմիրը «մաքրազարդեց»»:
14:47 11.07.2020
Հուլիսի 11-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար և 6 միավոր հատուկ տեխնիկա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում մոտ 4 հա տարածքում․ ընդհանուր […]
13:41 11.07.2020
ԱՀ պաշտպանության բանակից հայտնում են, որ հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3479958542036491&id=373037329395310
11:59 11.07.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը: Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր […]
11:29 11.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս- Անհետ կորել, անցել է – չար մշուշի պես: Վահան Տերյան Մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ նահապետից և մեր անունն է հայ: Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի […]
11:08 11.07.2020
Հուլիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31392 դեպք, որոնցից 19419-ն` առողջացած, 559-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11234 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 133104 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 489 նոր դեպք և 710 առողջացած։ Մահվան 13 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները […]
11:01 11.07.2020
Հուլիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31392 դեպք, որոնցից 19419-ն` առողջացած, 559-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 13-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11234 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 133104 թեստավորում: Նախորդ օրը կատարված 1888 թեստից 1399-ը եղել է բացասական։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 489 նոր դեպք […]
10:57 11.07.2020
Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային շրջայց կատարեց Տավուշի մարզում տեղակայված Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ, որի ընթացքում ստուգվեց ծառայության կազմակերպման և իրականացման, անձնակազմի պատրաստականության, անհրաժեշտ գույքով ու հանդերձանքով համալրվածության, ինչպես նաև հրշեջ-փրկարարական հիմնական, հատուկ և օժանդակ տեխնիկայի հագեցվածության վիճակը: Անձնակազմի հետ անձնական շփումների ընթացքում քննարկվեցին առկա խնդիրները և տրվեցին համապատասխան հանձնարարականներ` […]
09:16 11.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարարակել Կոտայքի մարզի մանկապարտեզներում իրականացվող բարեկարգման աշխատանքներից։ Կառուցվում է Վերին Պտղնիի մանկապարտեզի շենքը։ Ծրագրի արժեքը կազմում է 74․9 մլն դրամ։ Վերանորոգվում է Եղվարդի մսուր-մանկապարտեզը։ Համայնքում կավելանա 60 աշխաատեղ։ Ծրագրի արժեքը՝ 113․2 մլն դրամ։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:04 11.07.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 5 շենք, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 38 շենք, Ն․Ստեփանյան փ. 18 շենք, Նոր Նորքի 4-րդ զանգ.՝ Բակունցի փ. 10 շենք, Նոր Նորքի 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. […]
23:34 10.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանն իր Instagram-ի սթորի բաժնում լուսանկար է հրապարակել զորացրված եղբոր՝ Աշոտի հետ և գրել. «Իմ Աշոտ, իմ ամեն ինչ»: Նա նաև տեղադրել է իրենց մանկության լուսանկարը:
22:49 10.07.2020
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել և կից գրել է. «Նոր Նորք. Միկոյան փողոցում ևս երկու ապօրինի ավտոտնակ է ապամոնտաժվել վ/շ ղեկավարության ու բնակիչների համաձայնության արդյունքում։ Շարունակելի»։
22:16 10.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Վարդանյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության […]
22:00 10.07.2020
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գարո Փայլանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․ «Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են պլյուրալիստական Թուրքիային: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի կարգավիճակի վերադարձնելու որոշումը կբարդացնի կյանքն այստեղ քրիստոնյաների և Եվրոպայում […]
20:47 10.07.2020
Ճանապարհային Ոստիկանությունը տեղեկացնում է, որ համավարակի հնարավոր տարածումը կանխելու, տարածքն ախտահանելու և կանխարգելիչ այլ միջոցառումներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կասեցվել է Ճանապարհային ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը: «Ստորաբաժանման աշխատանքի վերսկսման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այն անձինք, որոնք անհետաձգելի գործարքների անհրաժեշտություն ունեն, կարող են դիմել մոտակա հաշվառման-քննական ստորաբաժանում: Որոշակի անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների […]
20:31 10.07.2020
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Սիրելի՛ էջմիածնեցիներ և ոչ միայն, Ցավոք, համավարակի պայմաններում փոխվել է բոլորիս առօրյան. մենք զրկվել ենք շատ մշակութային վայրեր այցելելու հաճույքից: Ստեղծված իրավիճակը մեզ ստիպում է դիմել տարբեր միջոցների՝ արվեստին, մշակույթին, պատմությանն ու նմանօրինակ արժեքներին ձեզ մոտեցնելու, ձեր «համաճարակային» առօրյան փոքր ինչ հետաքրքիր դարձնելու համար: Այսպես, […]
19:27 10.07.2020
Այսօր՝ հուլիսի 10-ին, Շիրակի մարզի Բենիամին գյուղում հանդից տուն վերադառնալիս կայծակնահարվել է նույն գյուղի 74-ամյա բնակիչը՝ հովիվը: Նա մինչև անձրևն սկսվելը շտապել է անասունները սարից իջեցնել, սակայն ուժեղ կայծակից պատսպարվել չի հասցրել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Բենիամին համայնքի ղեկավար Արտակ Անտոնյանը: «Ներսես Անտոնյանը մեր գյուղում շատ հարգված ու պարկեշտ մարդ է եղել: […]
19:20 10.07.2020
Հուլիսի 9-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանում։ Հայտնաբերվեցին տարբեր խախտումներ կատարած վարորդներ, որոնց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 33 մեքենա, որոնցից 3-ի վարորդները մայրաքաղաքում կեսգիշերն անց դուրս էին եկել մրցավազքի և անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ` ստեղծել վթարային իրավիճակներ։ Ի […]
19:17 10.07.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների հետ կապված հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել անդամ պետությունների համար զգայուն համարվող խոչընդոտների վերացման հնարավորություններին: ԵԱՏՀ խորհրդի անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների սահմաններով ապրանքների տեղափոխման հետ կապված հակասությունների կարգավորման և […]
19:05 10.07.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Ողջունելով դեսպանին նախարարն անդրադարձել է Covid-19 համավարակի հետևանքով Հայաստանում և ԱՄՆ-ում ծագած մարտահրավերին և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Նախարարը ներկայացրել Հայաստանում համավարակի տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված պետական աջակցության ծրագրերի […]
18:50 10.07.2020
ՀՀ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Երևանում վերջին 3 ամսում տնկվել և ավելացվել է 18.500 թուփ (13.385 ծաղկող և 172 մշտադալար), 300.000 ծաղիկ (864 բնափայտավոր լիան, 10.740 վարդ), 146 պարտեզային ծառ, 20.000 քմ սիզամարգ: «Աշխատանքն իրականացվել է երկարատև ծաղկող այգու սկզբունքով: Ընտրվել են տարվա բոլոր եղանակներին […]
18:20 10.07.2020
ՀՀ դատախազի տեղակալ, արդարադատության II դասի պետական խորհրդական Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն»,- ասաց Խաչատրյանը։ 2015 թվականի հունվարի 13-ից Արմեն Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն […]
18:02 10.07.2020
Կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում։ Խնամքի կենտրոնի աշխատակիցների ու գիշերող երեխաների մոտ է գրանցվել վիրուսը։ Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով՝ բոլոր վարակվածների մոտ հիվանդությունն ընթանում է անախտանիշ: «Արդեն ստացել ենք թեստերի պատասխանները։ Խնամքի կենտրոնի […]
18:00 10.07.2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի՝ 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման համաձայն, ՀՀ ՃՈ կարգախմբերի հետ համատեղ շարունակել են մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Հուլիսի 10-ի դիտարկման արդյունքում հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են […]
17:51 10.07.2020
Այսօր՝ հուլիսի 10-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ու ՀՀ ոստիկանությունը շարունակել են կրկնակի ստուգայցերի գործընթացը։ Տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի կողմից սահմանած անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներն իրականացրել են վարչական շրջանի հանգստի գոտիներում, որտեղ վաղ առավոտյան այցելուներն ավելի հաճախ զբաղվել են մարմնամարզությամբ՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ «Եզակի բնույթ են […]