09:56 06.07.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ընկերության պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս.թ. հուլիսի 6-ին` ժամը 11:00-ից կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Լուկաշին և Նորավան գյուղերի ջրամատակարարումը, որը կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը վերսկսվելուց 3 ժամ անց։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:46 06.07.2020
Հուլիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 06։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:31-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.03⁰ և արևելյան երկայնության 44.53⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել […]
09:03 06.07.2020
Այսօր դիմորդները միասնական քննություն են հանձնում մաթեմատիկա առարկայից։ Հայտագրվածների ընդհանուր թիվը 5412 է: 47 քննական կենտրոնից գործելու է 46-ը: Սովորաբար դիմորդների ամենամեծ թիվը լինում էր Հայոց լեզու առարկայից, բայց այս ցուցանիշի առումով այս տարի մեծ թիվ են կազմում մաթեմատիկայից քննություն հանձնողները։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Կապանում է, հետևում է մաթեմատիկայի ընդունելության քննության ընթացքին։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158489642848501/?notif_id=1594011168325032¬if_t=live_video
08:15 06.07.2020
Ավստրալիայի «Ձայնը» մրցույթում Մաշա Մնջոյանը հերթական փայլուն կատարմամբ հաղթանակ գրանցեց մրցակցի՝ Էլիզ Սեն -Լեֆաոյի նկատմամբ՝ ցնցելով ժյուրիին և հանդիսատեսին։ Նա հանդես եկավ Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing երգով՝ սկիզբը կատարելով հայերենով։
08:09 06.07.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 10:00-16:00 Թևոսյան-Ձորաղբյուր խաչմերուկի հարսանյաց սրահ և Բագրևանդ փողոցի «Շաբեր» և «Միրանյան Հրաչ և ընկերներ» ՍՊԸ-ներ, 11։00-15։00 Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 6, 8, 8/1, 10, 12, 14, 16 շենքեր, Միկոյան փ. 12, 14 շենքեր, թիվ […]
23:54 05.07.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրել. «Էն, որ ասում են` չկա չարիք առանց բարիք:) Ամբողջ ֆիդս Հայաստանի հիասքանչ բնությունն ու տեսարժան վայրերն են: Կորոնավիրուսը ստիպում է մարդկանց բացահայտել և վերաարժևորել Հայաստանի ամեն մի անկյուն: Դե, իսկ Սուրեն Պապիկյան-ի ասֆալտի շնորհիվ` վայելքը կրկնապատկվում է Էս […]
23:19 05.07.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գորիսի Բակունցի անվան դպրոցում Դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարի: Մեկ ամսվա ընթացքում բավականին աշխատանք է կատարվել»:
22:50 05.07.2020
Օրվա վերջում դիմակներ բաժանեցինք Կապանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և կից լուսանկարներ հրապարակել։ «Քաղաքացիների մի խմբի շրջանում հակահամաճարակային կանոնների պահպանումն այնքան էլ լավ մակարդակի վրա չէր: Խնդրում եմ կրել դիմակ»,- գրել է նա:
22:15 05.07.2020
ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում գույքահարկի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել: «Ներդրվում է գույքահարկի հարկման նոր համակարգ՝ ըստ որի անշարժ գույքը նախկին կադաստրային արժեքի փոխարեն կհարկվի շուկայական մոտարկված արժեքով: Գույքահարկի առաջին ավելացումը 2021-ին է լինելու, իսկ ամբողջական անցումը 2026-ին է նախատեսված: Գործող կադաստրային արժեքներին և հարկերին, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքին և անշարժ գույքի հարկին կարող եք […]
21:52 05.07.2020
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է աշխատել ուժեղացված գրաֆիկով․ Բելառուսից ու այլ չարտերային չվերթերով ՀՀ բոլոր եկողները, որոնց մեծ մասը ժամանում է ՌԴ-ից, անցնում են պարտադիր ջերմաչափում եւ կասկածելի կլինիկական ախտանշանների արտաքին զննում, ստանում են դիմակներ։ Բոլորի տվյալներն անմիջապես մուտքագրվում են «Արմեդ» էլեկտրոնային համակարգ, ինչն էապես արագացնում է տեղեկությունների […]
21:43 05.07.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ նշված է, որ հուլիսի 5-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք, ևս 13 հոգի առողջացել է:
21:26 05.07.2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շնորհավորել է Սահմանադրության ընդունման օրվա կապակցությամբ: «Այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, դա հիմնավոր ապացուցեցինք 2018 թվականի մայիսին հայ ժողովրդի մասնակցությամբ տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ: Այն, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապացուցեցինք 2018 թվականի դեկտեմբերին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրության միջոցով: Այն, որ Հայաստանի Հանրապետությունում […]
21:18 05.07.2020
Հուլիսի 5-ին, ժամը 14:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրու տարածաշրջանի «Խաչի ձոր» կոչվող տարածքի սարալանջում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 20։43-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք։
20:41 05.07.2020
Հուլիսի 5-ին, ժամը 10։58-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք։ Ժամը 18։20-ին քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են․ քաղաքացին չի հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը […]
20:09 05.07.2020
Հուլիսի 5-ին, ժամը 13:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալեքսանդր Մ․, ծնված 1995 թ․) վրաերթի է ենթարկել կենդանու և […]
19:21 05.07.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր կարևորագույն խնդիրներից է։ Դեռևս անցած տարվա սեպտեմբերին հայտարարել էի, որ 2020թ․-ից մեկնարկելու ենք ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր (https://bit.ly/31M9ZAs Այսպիսով, հուլիսի 1-ից սկսած․ Վեց անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից 300 հազար […]
18:50 05.07.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում դիմորդներին ուղղված գրառում է կատարել: «Դիմորդներ ջան, ո՞նց եք: Վաղն ամենածանրաբեռնված օրն է, քանի որ մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ՝ շուրջ 13 հազարից: Հերթական քննական օրը հաջողություն եմ մաղթում մեր դիմորդներին: Խնդրում եմ դիմորդներին պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ, իսկ ծնողներին` զերծ մնալ քննական կենտրոնների շրջակայքում […]
18:34 05.07.2020
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ շարունակել է խստացված ստուգայցերը ՀՀ Գեղարքունիքի մարզում։ Մշտադիտարկումներ են իրականացվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղին պատկանող Սևանա թերակղզում գտնվող Սևանավանք պատմամշակութային վանական համալիրի և հանրային լողափերի տարածքներում: Թեև Սևանավանքի տարածքը բազմամարդ է եղել, այնուամենայնիվ մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել։ Սևանի ավազանի հանրային լողափերում […]
18:18 05.07.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում Սահմանադրության օրվան նվիրված գրառում է կատարել: «1995թ. հուլիսի 5֊ին ՀՀ քաղաքացիները սահմանեցին, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին: Սահմանադրության այս հոդվածներն անփոփոխելի են, դրանցում տեղ գտած արժեքները՝ անսակարկելի, մեր բոլորիս ձգտումն ու նվիրումը այս արժեքներին` անքննելի, մեր պետականության […]
18:00 05.07.2020
ՇՎՏՄ-ն շարունակել է մշտադիտարկումները Գեղարքունիքի մարզում: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ: Այսօր՝ հուլիսի 5-ին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Գեղարքունիքի […]
16:41 05.07.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել: «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհդանիշների օրվա կապակցությամբ: Սահմանադրության անհրաժեշտության ու արժեքայնության գիտակցումը պետք է լինի յուրաքանչյուրիս գործունեության հիմքում: Առանց սահմանադրության և դրա իրացվելիության չկա պետություն: Գիտակցում, որը հայ իրավական միտքը արարեց աշխարհում առաջին սահմանադրության ընդունումից ավելի վաղ` 1783թ. «Ոռոգայթ Փառաց» աշխատությամբ […]
16:31 05.07.2020
Հուլիսի 4-ին ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ բնակիչների՝ այն տևել է մի քանի րոպե, ու դրա հետևանքով մի քանի ջերմոցներ տապալվել են: Նույնիսկ կան ջերմոցներ, որոնց հսկայական երկաթե սյուները պտտահողմը հիմքից պոկել ու նետել է մոտ 200 մետր հեռու: Գյուղացիները կրել […]
16:02 05.07.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմորդներին տեղեկացնում է. Միասնական քննությունների թեստերը և դրանց պատասխանները տեղադրվում են dimord.am և atc.am կայքերում: Դիմորդները միասնական քննության գնահատականը կստանան էլեկտրոնային փոստով և dimord.am կայքի միջոցով՝ միասնական քննությունից հետո 3-րդ օրը: Միասնական քննության արդյունքները կհրապարակվեն նաև քննական կենտրոնում: Միասական քննության գնահատականի բողոքարկումը տեղի կունենա գնահատականը ստանալուց/հրապարակելուց մեկ օր […]
15:48 05.07.2020
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: 25 տարի առաջ Սահմանադրությանը հավանություն տալով` մեր ժողովուրդը հստակեցրեց պետության ապագայի ուղենիշերը, իրավական ձևակերպում տվեց անկախության հռչակագրով ու անկախության հանրաքվեով ավելի վաղ հաստատած իր ձգտումներին: Սահմանադրության ընդունումը, որպես նշանակալից իրադարձություն, տարեգրության առումով երկրի պատմության […]
15:32 05.07.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Մայր օրենքի ընդունման օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ։ Սահմանադրությունն առաջին հերթին պետության ու քաղաքացու միջև կնքված քաղաքացիական պայմանագիր է, որով քաղաքացու կողմից դրվում են պետության գործունեության հիմքերը։ Սահմանադրությամբ է քաղաքացին որոշում, թե որոնք են օրենքի սահմանները, որտեղ է սկսվում և ավարտվում պետական ինստիտուտի […]
15:03 05.07.2020
SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Շինուհայրի ճանապարհին տեղի է ունեցել մոտոցիկլետի մասնակցությամբ վթար. մոտոցիկլետի վարորդը տուժել է:
14:20 05.07.2020
Հուլիսի 5-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 64-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4922 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 4-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3568 նմուշառման հետազոտություն, հուլիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսային […]
14:08 05.07.2020
ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 5-ին և 8-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: […]
13:54 05.07.2020
Հուլիսի 5-ին, ժամը 05:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 5 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Առնո Զ․, ծնված 1998 թ․) բախվել է կայանած […]
13:46 05.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ: «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Պետք է անկեղծ արձանագրել, սակայն, որ ինչքան էլ բոլորս հասկանում ենք Սահմանադրության կարևորությունը պետության կայացման, հանրային և պետական հարաբերությունների կարգավորման գործում, այս պետականորեն նշվող օրվա մեջ ինչ-որ […]