14:08 04.07.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ ամփոփելով կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Հայաստանում մինչ օրս իրականացված աշխատանքները: «Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսի համավարակի հենց սկզբից կառավարության ամենակարևոր խնդիրներից էր առողջապահական համակարգի մոբիլիզիացիան ու կարողությունների ընդլայնումը: Մի քանի կարևոր թվեր այս առումով. Սկզբնական փուլում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով իրականացվող օրական մինչև 300 թեստի փոխարեն մայիսին անցկացվում էր արդեն […]
13:52 04.07.2020
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ հրապարակված տեքստում նշվում է, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանն առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ ստեղծելով նոր հնարավորություններ երկու երկրների միջև առավել ամուր գործընկերության ու համագործակցության համար։ «Առաջին անգամ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են ավելի քան հարյուր տարի առաջ։ Մեր […]
13:25 04.07.2020
«Հայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչները եղել են Արմավիրի մարզի Գայ գյուղում։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց են տվել, որ մարզում արագիլները շարունակ աղտոտվում են ու, ըստ իրենց, եթե այդ միտումը շարունակվի, արագիլները կսկսեն սատկել։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/armecofront/videos/584108369197496/
12:49 04.07.2020
Հուլիսի 4-ը որպես Հայաստանի ազգային գրադարանի օր նշվում է 1999 թվականից: Այս մասին հայտնում են Ազգային գրադարանից: «1919 թվականի հուլիսի չորսին ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով է գրադարանը ստացել պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ: Այսօր նշվում է գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 101-ամյակը: Գրադարանի պատմությունը, սակայն, շատ ավելի հին է. Պատմական ակնարկ Գրադարանի հիմնադրման տարեթիվը համարվում […]
12:35 04.07.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է՝ հանրապետության տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում հուլիսի 4-5-ը և 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: […]
12:27 04.07.2020
Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից նշված է. «Գորշ արջերը հանդիպում են սաղարթախիտ անտառներում, գետերի, առվակների ափերին, լեռնային մարգագետիններում: Հայաստանում հիմնականում հանդիպում են Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Գորշ արջերն ամենակեր են: Սննդակարգի մեծ մասը կազմում է բուսական սնունդը, իսկ փոքր մասը՝ կենդանական սնունդը։ Սիրում են […]
12:17 04.07.2020
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաջորդ մրցաշրջանի 2 ձևաչափ, հայ և օտարերկրացի ֆուտբոլիստների մասնակցության 3 տարբերակ: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների նախագահներին: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Շահագրգիռ քննարկում ծավալելու առաջարկով և ակնկալիքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից առաջարկվել է 2 տարբերակ. 1.ՀՀ Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանը մասնակցում […]
12:09 04.07.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Արարատի մարզի Բարձրաշենի դպրոցն է: Այս տարի կիսավեր դպրոցի նախագծային աշխատանքների համար կառավարությունը հատկացրել է գումար, որն ավարտելուց հետո հայտ կներկայացնենք շինարարության ֆինանսավորման համար»:
12:00 04.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի կիրառման պլանը: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա մեր քննարկումը շատ կարևոր է, սկզբունքորեն […]
11:56 04.07.2020
Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
11:46 04.07.2020
Օրերս ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները հերթական դեպքը բացահայտեցին: Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձորի Ամիրյան փողոցի 48-ամյա մի բնակիչ Ներսիսյան փողոցում բնակվող 50-ամյա մի տղամարդու իրացրել է թմրանյութ: Ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո, հունիսի 27-ին Ներսիսյան փողոցի շենքերից մեկի մոտից երկու կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Բազումի բաժին: 48-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման […]
11:35 04.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ: Ցանկանում եմ արձանագրել, որ մեր կառավարության համար այս ուղղությունը ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն: Հանդիպում ունեցա ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ»:
11:31 04.07.2020
Ջրարբի համայնքում 735 մ երկարությամբ ճանապարհ կվերակառուցվի. անվտանգ երթևեկ կապահովվի հետիոտների և վարորդների համար: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից; Ճանապարհի վերակառուցումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 93 մլն 325.1 հազ. դրամ: ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 46 մլն 647.1 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը` 24.3%` 22 մլն 678 […]
11:24 04.07.2020
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է. «Այս տարի ԱՄՆ Անկախության տոնը նշում ենք վիրտուալ տիրույթում։ Մեր տոնակատարությունը կսկսենք մեր երկու հզոր պետությունների օրհներգերի գեղեցիկ կատարումներով, ապա կներկայացնենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և մեր պատվավոր հյուր, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձները։ ԱՄՆ օրհներգը կհնչի ամերիկացի ջազ վոկալիստ Մայքլ Մայոյի կատարմամբ, որը 2017թ․ անձամբ ներկա էր Երևանում […]
10:59 04.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: Հուլիսի 4-ի խորհուրդը վաղուց հատել է բուն ԱՄՆ սահմանները և դարձել անկախության համար մղվող հաղթական պայքարի խորհրդանիշ։ Հիմնադիր հայրերի […]
10:56 04.07.2020
Հունիսի 4-ը վշտի և ծիծաղի արքայի, հայ թատրոնի առեղծվածներից մեկի, մեծանուն հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։ Այսօր սիրված դերասանը կդառնար 90 տարեկան։ Մեծատաղանդ արտիստը հայտնվեց հայ թատերական արվեստում՝ միանգամից արժանանալով ժողովրդական ինքնաբուխ սիրո: Եկավ աշխարհն ավելի բարի դարձնելու, եկավ ծիծաղով, դարդը թաքցրած մեզանից, ինքն իրենից: […]
10:53 04.07.2020
Հուլիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27900 դեպք, որոնցից 15935-ն` առողջացած, 477-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 120245 թեստավորում: Երեկ կատարված 2143 թեստից 1563-ը եղել է բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
10:08 04.07.2020
Հուլիսի 4-ին՝ ժամը 09։54-ին, ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք։ Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին […]
09:21 04.07.2020
Հուլիսի 4-ին դիմորդները հանձնելու են քննություններ աշխարհագրություն /286 հոգի/, հայոց պատմություն / 1598/ և քիմիա /349/ առարկաներից: Մայրաքաղաքում աշխարհագրություն առարկան հայտագրած 75 դիմորդ քննությունը հանձնելու է թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում: Թիվ 189 դպրոցի քննական կենտրոնում 129 հոգի քիմիա է հանձնելու: Մնացած 6 քննական կենտրոններում միայն հայոց պատմություն են հանձնելու՝ ընդհանուր 558 հոգի: […]
09:11 04.07.2020
Հուլիսի 3-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, 300 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 800 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, 3000 քմ, 400 քմ, Նուբարաշեն […]
08:10 04.07.2020
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է հետազոտություն։ Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հունիսի 18-ին բռնկված հրդեհի արդյունքում այրված տարածքի հանութագրում՝ օրթոֆոտոհատակագիծ ստանալու համար: Օրթոֆոտոհատակագծի վերլուծության արդյունքում պարզվել է, որ այրված տարածքի մակերեսը կազմում է մոտ 4.4 հա: Հրդեհի ընդգրկման տարածքում հաշվարկվել է այրված, մասամբ այրված և […]
23:38 03.07.2020
անրապետության տարածքում՝ Հուլիսի 3-ի օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 […]
22:46 03.07.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Արարատի և Սյունիքի մարզերում կասեցումների վերաբերյալ լուսանկարներ է հրապարակել:
22:32 03.07.2020
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 18:00-ի սահմաններում 23-ամյա Նարեկ Մանուկյանն իր վարած Mitsubishi Ganter մակնիշի ավտոմեքենայով Օրգով գյուղի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու ծառերին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: […]
21:33 03.07.2020
Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն, Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը ներկայացնող 29-ամյա հայուհի Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար: Պայքար է ընթացել Սոցիալիստական կուսակցության թեկնածու Անուշ Թորանյանի և Եվրախորհրդարանի անդամ Ագնես Էվրենի միջև, որն արմատներով թուրք է:
21:07 03.07.2020
Հուլիսի 3-ին վաղ առավոտից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող համատեղ մշտադիտարկումները Երևան քաղաքի Մալաթա-Սեբաստիա վարչական շրջանում։ Պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում, տեսարժան վայրերում, զբոսայգիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում մասսայական խախտումներ չեն արձանագրվել։ Այնուհանդերձ, արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահելու դեպքեր։ […]
20:41 03.07.2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը, ամենօրյա ռեժիմով շարունակելով մշտադիտարկումները, հետևում է ՀՀ պարետի որոշմամբ հաստատված հակահամաճարակային նորմերի պահպանմանը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Այսօր Կրթութան տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի հերթապահ մանկապարտեզներում, իսկ ուժեղացված վերահսկողություն՝ Երևանի Մալաթիա-Սեբասիտա վարչական շրջանում գործող հերթապահ մանկապարտեզներում: Կրթության տեսչական մարմինն արձանագրում է, որ ներկայումս մանկապարտեզները ավելի արդյունավետ են հետևում սահմանված […]
20:39 03.07.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ նշված է. «Հեռախոսազրույց ունեցա նաև ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Շնորհավորեցի պրն Վոլոդինին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ Տեղեկատվություն փոխանակեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ»։
19:53 03.07.2020
Ինչի՞ կհանգեցնի սիգի անարգել որսը։ Սիգը Սևանա լճից գրեթե ամեն օր մայրաքաղաքի շուկաներ են բերում և վաճառում՝ չնայած նրան, որ տասնյակ տարիներ այդ ձկնատեսակի որսը համարվում է արգելված։ «Հորիզոնն» իր նկարահանումները սկսել է Սևանա լճից և ավարտել Երևանի շուկաներում՝ համոզվելով, որ սիգի որսն ու վաճառքն արգելող հանգամանքներ չկան։ Սիգ ձկնատեսակի որս վերջին անգամ թույլատրվել է […]
19:23 03.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անահիտ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N […]