TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68305 է. ՀՀ ոստիկանություն

13:39 05.07.2020

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում․ կա զոհ

13:23 05.07.2020

Հուլիսի 5-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծափաթաղ գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արշակ Ղ․, ծնված 1993 […]

̰
Երևանում փրկարարները ջրափոսից դուրս են բերել արգելափակված 6 ավտոմեքենա

12:40 05.07.2020

Հուլիսի 4-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում՝ կամրջի տակ, ոստիկանության ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկանության ավտոմեքենան դուրս […]

̰
Այսօր ՀՀ-ը նշում է Սահմանադրության և պետական խորհրդանիշերի օրը. Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը շնորհավորել է

11:20 05.07.2020

Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում Սահմանադրության օրվան նվիրված գրառում է կատարվել: «Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության և պետական խորհրդանիշերի օրը։ ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով: Շնորհավոր»:

̰
Սպանդարյան գյուղը նույնպես կունենա նախակրթարան. ԿԳՄՍ նախարար

11:10 05.07.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել է. «Սպանդարյան գյուղը նույնպես կունենա նախակրթարան: Այցելեցի այդ վարչական շրջան, ուր հավաստիացրին, որ սեպտեմբերի 1-ին կարող են բացել նախակրթարանի դռները»:

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք

10:58 05.07.2020

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Հուլիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28606 դեպք, որոնցից 16140-ն` առողջացած, 484-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11824 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 122682 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 706 նոր դեպք և 205 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ […]

̰
Շնորհավոր Սահմանադրության ընդունման օրը. Գնել Սանոսյան

10:16 05.07.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀՀ Սահմանադրության ընդունման օրը և հիշեցրել է հիմնական օրենքի՝ շրջակա միջավայրին վերաբերող հոդվածը: «ՀՀ Սահմանադրություն Հոդված 12.Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը 1. Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների […]

̰
Մուշավան թաղամասի ամառանոցներում բռնկված հրդեհը մարված է

10:00 05.07.2020

Հուլիսի 4-ին, ժամը 15։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցներում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, այնուհետև ևս մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Նախագիծը հստակ ապացույց է, որ Հայաստանը միայնակ չի COVID-19-ի դեմ պայքարում. ՀՀ-ում Լիտվայի դեսպան

22:58 04.07.2020

«Առաքելությունը ավարտված է։ Շնորհակալ ենք բոլորին։ «Այս ամիսը շատ ինտենսիվ էր՝ պլանավորման երկու շաբաթ և Հայաստանում առաքելության տեղակայման երկու շաբաթ: Հուսով եմ, որ մեր բժիշկներին հաջողվեց որոշակիորեն թեթևացնել Երևանի երկու հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։ Թե՛ բժշկական և թե՛ մասնագետների թիմերը փորձել են ամեն ինչ անել փոխանցելու COVID-19-ի դեմ պայքարի լավագույն փորձը։ Համենայն դեպս, մինչ այժմ Լիտվան կարելի […]

̰
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, ևս 25 հոգի առողջացել է

22:43 04.07.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 4-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, ևս 25 հոգի առողջացել է:

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկություն է հաղորդում Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթների մասին

22:29 04.07.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկություն է հաղորդում Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթների մասին: «Հայտնում ենք, որ «Aircompany Armenia» ընկերության կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս/թ․ հուլիսի 5-ին (ժամը՝ 20։30-ին) «Վնուկովո» օդանավակայանից տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։ Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացողները կարող են ձեռք բերել ս/թ․ հուլիսի 5-ին (սկսած ժամը՝ 15:00-ից) «Վնուկովո» օդանավակայանի N24/2 տոմսարկղից (II-րդ […]

̰ ̰
̰
Հուլիսյան +35 աստիճան շոգից հետո հորդառատ անձրևը բնության պարգև է. Սուրենյան

20:19 04.07.2020

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Հուլիսյան +35 աստիճան շոգից հետո հորդառատ անձրևը բնության պարգև է»,-գրել է նա:

̰
ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Գեղարքունիքի մարզում, կասեցումներ՝ Երևանում

20:15 04.07.2020

Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում: Մի քանի խախտումներ են դիտարկվել Վարդենիս քաղաքի բենզալցակայաններում և շինանյութի խանութներում: Հիմնական խնդիրներն առնչվել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամաններին, ջերմաչափերին ու ջերմաչափման գրանցամատյաններին: Իսկ Մարտունի քաղաքի մի քանի գազալցակայաններում բացակայել են գծանշումներն ու փակ աղբամանները: […]

̰
Ճանապարհաշինական աշխատանքների պատճառով 2 ամսով փակ է Գյումրի-Բավրա միջպետական նշանակության մայրուղու Թորոս-Ցողամարգ հատվածը

20:00 04.07.2020

Շիրակի մարզում շուրջ 23 կմ հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհ կհիմնանորոգվի: Այս տարվա ծրագրում է Երևան-Գյումրի, հայ-վրացական սահմանի միջպետական նշանակության Գյումրի-Աշոցք հատվածը։ Աշխատանքները մեկնարկել են, և կապիտալ նորոգումների համար երկու ամսով փակ կլինի Գյումրի-Ցողամարգ ճանապարհը։ Փակ են Բավրայից-Ցողամարգ ու դեպի Թորոս գյուղ գնացող ճանապարհները: Նոր՝ ժամանակավոր երթուղին բացել է ճանապարհային ոստիկանությունը։ Այլընտրանքային երթուղով են անցնելու […]

̰
Գայի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը մահացել է

19:45 04.07.2020

Հուլիսի 3-ին, ժամը 22.15-ին, «Նիսան» ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայի 19/21 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 41 և 42-ամյա երկու քաղաքացու։ Նրանք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։ Ճանապարհին 41-ամյա Արթուր Շադինյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]

̰
Գոշավանքի մոտակայքում «Օպելը» գլխիվայր շրջվել է, կան տուժածներ

18:45 04.07.2020

Հուլիսի 4-ին, ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Գոշավանք վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Միշա Բ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
Գործարկվել է գույքահարկի առցանց հաշվիչը

18:16 04.07.2020

Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ գործարկվել է գույքահարկի առցանց հաշվիչը. «Կադաստրի կոմիտեի https://www.e-cadastre.am/ էլեկտրոնային հարթակում արդեն գործում է անշարժ գույքի հարկի հաշվիչը, որի միջոցով կարող եք իմանալ ձեր անշարժ գույքի գործող կադաստրային արժեքը և հարկը, ինչպես նաև շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը և անշարժ գույքի հարկը։ Մուտքագրելով սեփականության վկայականի համարը կամ կադաստրային ծածկագիրը՝ կարող եք իմանալ […]

̰
Հագեցած օրակարգով հանդիպում եմ ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ. Մասիս Մայիլյան

18:10 04.07.2020

Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող մի շարք հարցերի: Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից վերահսկողական աշխատանքները շարունակվել են Գեղարքունիքի մարզում

17:50 04.07.2020

Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ հուլիսի 4-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում: Մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Մարտունի, Վարդենիս քաղաքներում, մշտադիտարկվել են մի քանի տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ: Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային, ներմարզային երթուղիները […]

̰
Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում

17:40 04.07.2020

Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակի առիթով  Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի դիմաց գտնվող արձանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները: Արձանի հեղինակը քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազն է: Քարից ու պղնձից ձուլված արձանի կողքին արտիստի ուրախ և տխուր դեմքերն են: Գյումրիի  քաղաքապետարանի աշխատակազմը այցելել է նաև Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարան և տնօրինությանը հանձնել Մհեր […]

̰
Այսօր ունենք ԶՈՒ զարգացման բավականին լավ տեմպ և որակ. վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ

17:35 04.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի կիրառման պլանը: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է.  «Այսօրվա մեր քննարկումը շատ կարևոր է, սկզբունքորեն […]

̰
Մուշավան թաղամասում խոտածածկ տարածք է այրվում

17:10 04.07.2020

Հուլիսի 4-ին՝ ժամը 15։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցներում․ այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

̰
Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյա­նի ամբող­ջա­կան գրական ժա­ռան­գու­թյու­նը

16:55 04.07.2020

«Հայաստանի ամերիկյան համալսարանի hայ մատենագրության թվանշանային գրադարան»-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգի շրջանակում իրականացնում է գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումը: Շնորհանդեսը առցանց տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին: Ծրագիրը նպատակ ունի ապահովել Մի­քա­յել Նալբան­դյա­նի լիակատար գրական ժառանգության մատչելիությունն […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդի հետ

16:39 04.07.2020

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156950773072434

̰
Դիտարկումներ «Սևան ազգային պարկի» քաղաքային լողափի տարածքում

16:36 04.07.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հուլիսի 4-ին վերահսկողական աշխատանքներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում: Դիտարկումներ են կատարվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիկի մասնաճյուղին պատկանող քաղաքային լողափի տարածքում, որտեղ, սակայն հանգստացողներ չեն եղել։ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում՝ պարետատան կողմից սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել։

̰
Կառուցենք Հայաստանը նորովի. Փաշինյանի հրապարակած հերթական տեսանյութը

16:20 04.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել «#ԿառուցենքՀայաստանըՆորովի» հեշթեգով:

̰
Հայկ Մարությանը ծաղիկներ է խոնարհել Մհեր Մկրտչյանի գերեզմանին

16:10 04.07.2020

Այսօր լրանում է հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակը։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայ բեմի մեծ երախտավորի հիշատակին։ «Լեգենդար արտիստի ծննդյան տարեդարձի կապակցությամբ այցելել եմ Պանթեոն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Մարությանը: https://www.facebook.com/HaykMarutyanMayor/photos/a.284820638828245/606922523284720/?type=3&theater

̰
Արարատի մարզում բացվելու է 5 նոր նախակրթարան. Արայիկ Հարությունյան

16:00 04.07.2020

5 նոր նախակրթարան` Արարատի մարզում: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Այս մասին նախարարը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:  «Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով: Սրանով զգալի կթեթևանա նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթերը: Արարատի մարզում սեպտեմբերին […]

̰
BACK_TO_TOP