TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն հնարավոր չէ բոլորին նույն օրը հայտնաբերել. Թորոսյանը՝ կորոնավիրուսի դեպքերի մասին

11:54 25.06.2020

«Եթե նույնիսկ բոլորին նույն օրը հետազոտենք, միևնույնն է, բոլորին չենք կարող հայտնաբերել, որովհետև վարակված քաղաքացիներ կան, որոնց մոտ վարակման դեպքը եղել է այսօր, բայց վիրուսը հնարավոր է՝ հայտնաբերվի մի քանի օրից: Ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն հնարավոր չէ բոլորին նույն օրը հայտնաբերել»,- կառավարության այսօրվա նիստում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը նաև որոշ վերլուծություններ ներկայացրեց: Օրինակ, […]

̰
Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. երեկ հայտնաբերվել է իրավախախտման 1710 դեպք

11:45 25.06.2020

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 46610  արձանագրություն, իսկ հունիսի 24-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]

̰
ԱՆ-ը տեղեկություններ է հայտնել մահացած պացիենտների վերաբերյալ

11:26 25.06.2020

Հունիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22488 դեպք, որոնցից 11335-ն` առողջացած, 397-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10625 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 102736 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 771 նոր դեպք և 538 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Գաբրիել Բալայանը մեկուսացել է, սակայն թեստի պատասխանը բացասական է

11:21 25.06.2020

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակակրի հետ շփվելու պատճառով մեկուսացել է, սակայն օրեր առաջ հանձնած թեստի պատասխանը եղել է բացասական: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Գաբրիել Բալայանը շփում է ունեցել վարակակրի հետ և այդ պատճառով մեկուսացել է, սիմպտոմներ չունի, ինքնազգացողությունը լավ է և շարունակում է հեռավար կապի միջոցով իրականացնել իր […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 11 դեպք, 538 պացիենտ առողջացել է

10:53 25.06.2020

Հունիսի 25-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22488 դեպք, որոնցից 11335-ն` առողջացած, 397-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 11-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10625 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 102736 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 771 նոր դեպք և 538 առողջացած։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, […]

̰
Ովքե՞ր են հանդիսանում պետական աջակցության 22-րդ ծրագրի շահառու

10:40 25.06.2020

Պետական աջակցության 22-րդ ծրագրի շահառու են հանդիսանում այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում […]

̰
Ընդդիմադիր 3 կուսակցությունները պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել

10:30 25.06.2020

Հունիսի 24-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակցությունների նախագահների և «ՀՅ Դաշնակցություն» կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը, լայն համախմբում ապահովելու նպատակով, կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային […]

̰
Արմեն Խաչատրյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

10:26 25.06.2020

Նիկոլ Փաշինյանն Արմեն Խաչատրյանին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ […]

̰
Սոֆյա Հովսեփյանի հայրը տուգանվել է դիմակ չկրելու համար

08:17 25.06.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Էս մի ամիս է՝ բոլոր հնարավոր միջոցներով հայրիկիս համոզում էի տանից դուրս գալուց դիմակ կրի: Ստիպված ամոթն էի առաջ բերում, որ եթե տեսնեն, ամենաշատը ինձ է ամոթ ու լիքը հնարավոր ճոխ նախադասություններ: Ինքն էլ ամեն անգամ. «Լա՜վ, եղավ, եղավ, զահլես մի տար, կդնեմ, […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Վայոց Ձորի մարզում

08:07 25.06.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 11:00-15:00 գյուղ Առինջ, Պարույր Սևակի թաղամաս, 5-րդ փողոց, թիվ 28/3 սեփական տուն, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-17:00 Ավան, Նարեկացի թաղամաս, թիվ 35 բնակելի շենք, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Սարյան փողոց, թիվ 14 տուն և ոչ […]

̰
Ադրբեջանական հաքերները հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ․ Ս․ Մարտիրոսյան

00:30 25.06.2020

Ադրբեջանական հաքերները երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ – անուններ, հասցեներ և բջջային հեռախոսները։ Էս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Հ․Գ․ Ֆայլերը ինձանից մի ուզեք Հ․Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, նախորդ արտահոսքին ավելացնելու բան չունեմ։ Նույն հաքերներն են։ […]

̰
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարեցներից 22-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ News.am

00:01 25.06.2020

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարեցներից 22-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 4 դեպք էլ հաստատվել է աշխատակիցների մոտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ «46-ը թեստավորվել են եւ 22-ի մոտ դրական արդյունք է եղել։ Թեստավորվել են 5 աշխատակից, որոնցից 4-ի մոտ եղել է դրական»,- ասաց մամլո […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:37 24.06.2020

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 24-ի ցերեկը, 25-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 26-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կբարձրանա 2-3, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունիսի […]

̰
Չպետք է թողնենք մարդկանց ամենօրյա հոգսերը համավարակի պատճառով դառնան երկրորդական. ՄԻՊ-ն այցելել է Արարատի մարզի գյուղեր

23:29 24.06.2020

Հունիսի 24-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Արարատի մարզ: Այցի նպատակն էր ուսումնասիրել մի շարք գյուղերում ոռոգման և խմելու ջրի հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները բնակիչներից, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումները: Այցից առաջ Քաղցրաշեն և Նարեկ գյուղերում ոռոգման ջրի հետ կապված մի քանի կարևոր հարց է քննարկվել Արարատի մարզպետի […]

̰
Մարգահովիտ համայնքում կկառուցվի մարզադաշտ

23:24 24.06.2020

Մարգահովիտ համայնքում ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Այն այս տարի համայնքում սուբվենցիոն միջոցներով իրականացվելիք 2 ծրագրից մեկն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ֆուտբոլի մարզադաշտի, տրիբունայի, ինչպես նաև հանդերձարանի և սանհանգույցի մասնաշենքի կառուցում: ?Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 20 մլն […]

̰
Հպարտությամբ արտադրված է Հայաստանում․ Հակոբ Արշակյանը լուսանկարներ է հրապարակել

23:21 24.06.2020

Հպարտությամբ արտադրված է Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և կից լուսանկարներ հրապարակել։

̰
Վահան Կոստանյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական

22:59 24.06.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ Վահան Կոստանյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել խորհդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Վահան Կոստանյանի 2020 թվականի հունիսի 18-ի դիմումը` կարգադրում […]

̰
Կառավարությունը հեռուստաընկերություններին գումար կհատկացնի

22:49 24.06.2020

Հայաստանի կառավարությունը հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին աջակցելու նպատակով 76,5 միլիոն դրամ է տրամադրելու: Հարցն ընդգրկված է հունիսի 25-ի կառավարության նիստի օրակարգում։ Ըստ հիմնավորման՝ հեռուստաընկերություններն առանց կառավարության կամ պարետատան պարտադրանքի առողջապահական կանոնների պահպանման և սոցիալ-տնտեսական վիճակի մեղմման վերաբերյալ հոլովակներ են ցուցադրել մեծ ծավալով և կամավոր։ «Շանթ», «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Հայկական երկրորդ», հեռուստաընկերություններից յուրաքանչյուրին կտրամադրվի աջակցություն 10 […]

̰
Արտահերթ նիստ խորհրդարանում․ ԱԺ-ն քննարկել է կառավարության ներկայացրած սոցիալ-տնտեսական նախագծերը

22:00 24.06.2020

ԱԺ-ն այսօր կառավարության առաջարկությամբ արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգում ընդգրկված են եղել ինչպես համավարակի հետևանքով սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանն ուղղված նախագծեր, այնպես էլ հերթական նիստի օրակարգում չքննարկված տարեկան զեկույցները: Նիստին  դարձյալ չի մասնակցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱՄՆ ՄԶԳ-ն ենթակառուցվածքային ծրագրերի համար ՀՀ կառավարությանը կհատկացնի 7,5 մլն դոլար

21:55 24.06.2020

Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանն օժանդակության նոր փուլով կհատկացվի գրեթե 7,5 մլն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, 2010թ. օգոստոսի 6-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի 14-րդ փոփոխությանը համաձայնություն տալու […]

̰
Առողջապահական համակարգը արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում

21:51 24.06.2020

Առողջապահության նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։ Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։ Փոփոխության համաձայն՝ առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել […]

̰
Արարատի մարզում վաղը վթարային ջրանջատում կլինի

21:30 24.06.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 25-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ գյուղերի, ինչպես նաև Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:      

̰
Կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության թեստերն արդեն պատրաստ են

21:16 24.06.2020

Կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության թեստերն արդեն պատրաստ են։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կարտադրի օրական 2000 թեստ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու կից տեսանյութ հրապարակել։ «Շնորհակալություն ինստիտուտի աշխատակազմին նվիրված և կարևոր աշխատանքի համար»,- գրել է վարչապետը։

̰
Դիմակը մեր օրերի «պատվաստանյութն» է․ Թորոսյան

20:50 24.06.2020

Դիմակը մեր օրերի «պատվաստանյութն» է, որը մեզ պետք է պաշտպանի կորոնավիրուսից մինչև իսկական պատվաստանյութի հաստատումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
Գագիկ Ծառուկյանին վերաբերող բռնաբարության գործի նյութերը հրապարակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

20:25 24.06.2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող բռնաբարության գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը, տարածելը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 9 մեքենա

20:19 24.06.2020

Հունիսի 23-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 տրանսպորտային միջոց։ 2 վարորդ մեքենան վարում էին ոչ սթափ վիճակում, 6 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 3-ի դիմապակիները թույլատրելիից մուգ էին, ևս 3 տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով  հանդիպում է ունեցել Եվրոպայի հայոց առաջնորդների հետ

20:13 24.06.2020

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 24-ին հեռակապով հանդիպում ունեցավ Եվրոպայի երկրների Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդների, հայրապետական պատվիրակների և առաջնորդական տեղապահների հետ։ Տեսակապի ձևաչափով հանդիպմանը մասնակցում էին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Վահան […]

̰
Հովիկ Աբրահամյանի կինը վարակվել է կորոնավիրուսով

20:01 24.06.2020

ArmLur.am-ի տեղեկություններով Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը, վարակվել է կորոնավիրուսով: Ավելին, մեր տեղեկությունների համաձայն, Տիկին Աբրահամյանը գտնվում է ծանր վիճակում, եւ ինքնազգացողությունը՝ վարակվելու օրվա հետ համեմատ ավելի վատ է: Մենք տևական ժամանակ է՝ փորձում ենք տեղեկությունը ճշտել Աբրահամյաններից եւ նրանց հարազատներից: Սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել թե՛ նրանց, թե նաեւ պատգամավոր […]

̰
Մի քանի տասնյակ կասեցում` Սյունիքում

19:57 24.06.2020

ՀՀ ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները պարետի որոշման համաձայն կասեցրել են Սյունիքի մարզի քաղաքներում գործող մի քանի տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Դրանց թվում են Կապանի բժշկական կենտրոնի ստոմատոլոգիական կաբինետը, հաշվապահական գրասենյակ` Սիսիանում, մանրածախ առևտրի կենտրոններ և այլ ոլորտների տնտեսավարողներ այս քաղաքներում և Մեղրիում։ Խախտումները մարզում նվազման միտում ունեն։

̰
Հունիսի 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը

19:53 24.06.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հունիսի 26-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ Ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերահաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 25-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն) և հունիսի […]

̰
BACK_TO_TOP