20:25 24.06.2020
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող բռնաբարության գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը, տարածելը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության […]
20:19 24.06.2020
Հունիսի 23-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 տրանսպորտային միջոց։ 2 վարորդ մեքենան վարում էին ոչ սթափ վիճակում, 6 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 3-ի դիմապակիները թույլատրելիից մուգ էին, ևս 3 տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին […]
20:13 24.06.2020
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 24-ին հեռակապով հանդիպում ունեցավ Եվրոպայի երկրների Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդների, հայրապետական պատվիրակների և առաջնորդական տեղապահների հետ։ Տեսակապի ձևաչափով հանդիպմանը մասնակցում էին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Վահան […]
20:01 24.06.2020
ArmLur.am-ի տեղեկություններով Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը, վարակվել է կորոնավիրուսով: Ավելին, մեր տեղեկությունների համաձայն, Տիկին Աբրահամյանը գտնվում է ծանր վիճակում, եւ ինքնազգացողությունը՝ վարակվելու օրվա հետ համեմատ ավելի վատ է: Մենք տևական ժամանակ է՝ փորձում ենք տեղեկությունը ճշտել Աբրահամյաններից եւ նրանց հարազատներից: Սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել թե՛ նրանց, թե նաեւ պատգամավոր […]
19:57 24.06.2020
ՀՀ ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները պարետի որոշման համաձայն կասեցրել են Սյունիքի մարզի քաղաքներում գործող մի քանի տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Դրանց թվում են Կապանի բժշկական կենտրոնի ստոմատոլոգիական կաբինետը, հաշվապահական գրասենյակ` Սիսիանում, մանրածախ առևտրի կենտրոններ և այլ ոլորտների տնտեսավարողներ այս քաղաքներում և Մեղրիում։ Խախտումները մարզում նվազման միտում ունեն։
19:53 24.06.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հունիսի 26-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ Ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերահաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 25-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն) և հունիսի […]
19:43 24.06.2020
Հունիսի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից փորձել էին գողություն անել։ Անհայտ անձինք նույն օրը՝ ժամը 4-ից 5։30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապամոնտաժել էին համալիրի տանիքի թիթեղը։ Մալաթիայի քրեական հետախույզներն ու համալիրի անվտանգության աշխատակիցները տեղեկություններ ձեռք բերեցին, որ թիթեղն ապամոնտաժած անձինք վերադառնալու են` դրանք հափշտակելու։ Համալիրի տարածքում կազմակերպվեց դարանակալում։ Հունիսի լույս 24-ի գիշերը կասկածվողները […]
19:23 24.06.2020
Արտակարգ դրությամբ պայմանավորված` պարետի ցուցումով Հայաստանի Հանրապետությունում բնակվելու (գտնվելու) օրինական հիմքերը լրացած օտարերկրացիների նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը արտակարգ դրության ավարտից հետո ընկած 20-օրյա ժամկետում ևս չի կիրառվելու։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Արտակարգ դրության ժամանակահատվածում ՀՀ-ում (բնակվելու) գտնվելու օրինական հիմքերը լրացած օտարերկրացիները պարտավոր են վերը նշված ժամկետում ապահովել […]
19:19 24.06.2020
Ազգային ժողովի պատգամավորները միաձայն՝ 89 կողմ քվեներով հաստատեցին կառավարության առաջարկած նախագիծը՝ բուհական ընդունելության քննությունների մասով։ Այն վերաբերում է ոչ միայն այս տարվա կորոնավիրուսային արտակարգ դրությանը, այլև առհասարակ արտակարգ և ռազմական դրություններին։ Դրա համաձայն՝ կառավարությունը այդպիսի դեպքերում կարող է որոշել, որ այս կամ այն մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար կարելի է քննությունների քանակը նվազեցնել։ Այս տարվա վերաբերյալ […]
19:13 24.06.2020
Գյումրիի քաղաքապետարանն այսօր պայմանագիր է կնքել այն շինկազմակերպության հետ, որը հաղթող է ճանաչվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փողոցաշինական ծրագրերով 15 փողոցի հիմնանորոգման համար հայտարարված մրցույթում: Փողոցաշինական մեծ ծրագրի այս տարվա փուլը բաժանված է երեք մասի: Առաջին երկու մասերի համար մրցույթը կայացել է, ըստ այդմ, 15 փողոց հիմնանորոգելու է «Վահագն-Սամվել» շինկազմակերպությունը: Փողոցաշինական ծրագրի ժամկետը սահմանված […]
19:10 24.06.2020
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցումով նույնպես ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը գույքահարկի հաշվարկի փոփոխություն է ենթադրում։ ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում քվեարկությանը, ԼՀԿ-ն դեմ էր, սակայն իշխանական «Իմ քայլի» պատգամավորների ձայները բավարարեցին օրենքը ընդունելու համար։ Մինչ այդ՝ նիստի ընթացքում, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ քննարկվող նախագիծն ընդունվելու դեպքում գործելու է 2021 թվականից։ Փոխնախարարը […]
19:06 24.06.2020
Ազգային ժողովը միաձայն ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամից պարտք վերցնելու մասին նամակ-համաձայնագիրը։ Դրա վերաբերյալ քվեարկությունը 88 կողմ ձայն հավաքեց, ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում քվեարկությանը։ Համաձայնագրի համաձայն՝ վարկի մի մասը՝ շուրջ 280 միլիոն դոլարը, անմիջապես հասանելի է դառնալու և հնարավոր է լինելու ծախսել բյուջեն կատարելու համար։ Եվս մոտ 35 միլիոն դոլար ստացվելու է աշնանը՝ նույն նպատակով։ Ֆինանսների […]
19:00 24.06.2020
Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկումը պասիվ ընթացքում ունի։ ԲՀԿ խմբակցությունը չի ներկայացել, մյուս խմբակցությունների պատգամավորների զգալի մասն էլ բացակայում է։ Իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանը, սակայն, նկատեց, որ ինքնին թեման շատ է քննարկվել։ «Էս թեման էնքան է քննարկվել նաև մեր հանձնաժողովում, որ, կարծես թե, պարոն Ջանջուղազյանի հետ դարձել ենք մեկ ընտանիք»,- ֆինանսների նախարարին ցույց տալով՝ ասաց […]
18:51 24.06.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գույքահարկի բարձրացման մասին նախագծին: «Գույքահարկի մասին – 2 Քանի որ քննարկումները արդեն սկսեցին ծավալվել, ժամանակից առաջ ընկնելով ասեմ։ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկելու է նոր՝ ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4 տարվա փոխարեն սահմանել 6 տարի։ Այսպես. Անշարժ գույքի սեփականատերերը կվճարեն. 2021 […]
18:46 24.06.2020
Այսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և ՀՀ ոստիկանությունը համատեղ վերահսկողություն են իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում։ Տեղում կատարվել են իրազեկման ակտիվ աշխատանքներ՝ նոր կորոնավիրուսի համաճարակային անվտանգության կանոնների պահպանման՝ առնվազն 1․5 մ սոցիալական հեռավորությունը չխախտելու, մարդկային կուտակումները բացառելու, դիմակ կրելու և պարբերաբար փոխելու վերաբերյալ։ ՀՀ տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխելու […]
18:45 24.06.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) անակնկալ ստուգայցերն այսօր ուժեղացված ռեժիմով Երևանի Շենգավիթ վարչական շրջանում էին: Այստեղ հերթական մշտադիտարկումներն են անցկացվել` բացառելու նախկինում նկատված ու նոր հնարավոր խախտումները։ Կրկնակի դիտարկվել են նաև նախորդիվ կասեցված տնտեսավարողները։ Որոշների մոտ կրկին խախտումներ են նկատվել։ Երբեմն աշխատակիցներն ԱԱՏՄ մասնագետների մուտք գործելուն պես շտկում են դիմակները, սակայն տեսուչներն արձանագրում են […]
18:31 24.06.2020
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ֆեյսբուքյան էջում ողջունել է Ֆրանսիայի կառավարության կողմից ֆինանսավորված ֆրանսիացի բժիշկների առաքելության ժամանումը: «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է հունիսի 23-ին ֆրանսիացի տասը բժիշկների երկրորդ պատվիրակության ժամանումը Երևան: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային կենտրոնի կողմից ֆինանսավորված այս առաքելությունը կշարունակի վերջին 10 օրերի ընթացքում հայ մասնագետների կողքին եղած նախորդ խմբի սկսած աշխատանքը: Երկրորդ […]
18:22 24.06.2020
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն արձագանքել է քննչական մարմինների և դատախազության հայտարարություններին: «Իրենց գործին նվիրված, իրավաբանական փայլուն գիտելիքներ ունեցող, սկզբունքային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված արհեստավարժ քննիչներին և դատախազներին՝ նախօրեին հնչեցրածս դիտարկումներն իհարկե չեն վերաբերվում: Ավելին, ամենայն հարգանք տածելով գործընկերների նկատմամբ, նշեմ, որ իմ ընդհանրական գնահատականներում առկա իրավիճակն է բնութագրվել, ինչը ոչ թե նեղանալու, «խորը» վիրավորվելու, […]
18:15 24.06.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենն այսօր «Հեռանկարի» հեռավար ձևաչափով հարցազրույց է տվել Արամ Աբրահամյանին։ Ըստ Միշել Թիերենի՝ կորոնավիրուսը կա ու կշարունակի լինել այնքան ժամանակ, մինչև գտնվի համապատասխան պատվաստանյութ և, ինչպես գրիպի դեպքում է, մարդիկ վարակվելիս նաև շուտ կապաքինվեն։ Միշել Թիերենը, խոսելով համավարակի մասին, անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին։ […]
18:09 24.06.2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի՝ 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման համաձայն, շարունակել են ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։ Հունիսի 24-ին Շենգավիթ վարչական շրջանում իրականացվել է հերթական մշտադիտարկման և վերահսկողական գործառույթները՝ հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ։ Դիտարկման արդյունքում հայտնաբերվել […]
18:02 24.06.2020
Երևանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը պատմել է, որ վերջերս կառավարության հետ թեժ խոսակցություն է ծավալվել: «Շատ բուռն, սուր քննարկում էր, երբ մենք պահանջեցինք, որ պետական ծրագրի փարքինգների մասով, երբ պետական աշխատողների համար պետությունը պետք է բնակարաններ գնի: Դիրքորոշում հայտնեցի, որ պետք են ստորգետնյա փարքինգները, պետք է համապատասխանի շենքի 70-80 բնակիչներին: Կառավարության կողմից լուրջ […]
17:55 24.06.2020
Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված ռեժիմով ստուգայցեր են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում: Ուշադրության կենտրոնում ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումներին հետևելն է: Տեղում տեսչական մարմնի աշխատակիցները տալիս են համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ խորհրդատվություն: Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է կատարել նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջանների մանկապարտեզներում: Արձանագրված խախտումների վերաբերյալ […]
17:33 24.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենին, որը գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը: ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու նպատակով: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև սերտ համագործակցությունը, ինչպես նաև վերջինիս կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակությունը […]
17:30 24.06.2020
Վահրամաբերդ ու Մարմաշեն գյուղերի երիտասարդների միջև ծագած վեճի հետևանքով սպանված 21-ամյա բնակչի ընտանիքի փաստաբաններն իրենց հետաքննությունն են սկսել: Այս մասին այսօր հայտնել են փաստաբանները և սպանված երիտասարդի քույրը, որը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ին: Մարմաշեն և Վահրամաբերդ գյուղերի երիտասարդների միջև վեճ է ծագել ֆուտբոլային խաղից հետո, ինչի հետևանքով […]
17:24 24.06.2020
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ավագանու նիստի ընթացքում հրաժարվեց կրել դիմակ՝ չնայած քաղաքապետ Հայկ Մարությանի հորդորներին: Տեսնելով, որ ավագանու անդամը հրաժարվում է կրել դիմակ, քաղաքապետը խնդրեց անջատել նրա խոսափողը: «Ձեր նմանների պատճառով այսօր այն վիճակն է մարդկանց մոտ, որ գիտեն, թե նորմալ է ամեն ինչ: Դուք Երևանի բարձրագույն մարմնի ներկայացուցիչ եք, գոնե մարդկանց […]
17:20 24.06.2020
Ազգային ժողովի արտահերթ նիստին է ներկայացվել 2019 թվականի բյուջեի կատարողականը։ Զեկուցող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախ՝ անդրադարձավ տնտեսական արդյունքներին, որոնք, ըստ նրա, կանխատեսվածից էլ բարձր են եղել։ Նախարարը նշեց, որ միջազգային կառույցները Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատում էին 4-4,5 տոկոս, սակայն ՀՀ կառավարությունը որոշեց սահմանել 4,9 տոկոս։ Բայց տարվա արդյունքներով պարզ դարձավ, որ աճն ավելի […]
17:15 24.06.2020
Շիրակի մարզում մայիսին եղած ուժգին քամիներից հետո հունիսի 20-ին էլ պտտահողմ է եղել, որ քանդել է Գեղանիստ գյուղի 40 տների տանիքներ ու պատեր։ Այս մասին Ազգային ժողովում ահազանգեց իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ ակնկալելով կառավարության աջակցությունը համայնքին։ Հովսեփյանը մանրամասնեց, որ գյուղի բնակիչները հիմնականում ապրում են արտագնա աշխատանքով, իսկ այս տարի չեն կարողացել մեկնել արտերկիր: Իսկ բանկերը, […]
17:10 24.06.2020
Հունիսի 24-ին՝ ժամը 11։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայ գյուղի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 11:50-ին: Այրվել են բենզալցակայանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ), բենզինի տարաների ջերմամեկուսիչը […]
17:09 24.06.2020
ՍԴ դատարանի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։ Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները […]