15:20 25.06.2020
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել է ևս 4 հարց. նախ՝ կառավարության կողմից ներկայացված «ՀՀ կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագծի փաթեթը: Հիմնական զեկուցող Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջարկներ և լրացումներ չեն ստացվել: Նախարարը պատասխանել է այս օրերին ամենաշատը հնչող հարցին՝ սեպտեմբերին աշակերտները դասի կգնա՞ն, թե՞ ոչ: Կրկին նշել է, որ […]
15:11 25.06.2020
«Վատ լուրն այն է, որ այն մարդիկ, ովքեր նույնիսկ տուգանվելուց հետո ցուցադրաբար դիմակներ չէին կրում, հիմա կորոնավիրուսը հարմարավետ տեղավորվում է այդ մարդկանց շրջանում»,- կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ավելացրեց նաև, որ կորոնավիրուսի գոյություն չունենալու մասին քարոզողներ կան, որոնց մի մասը հոսպիտալացված է, մի մասը սպասում է հոսպիտալացման, մի մասն էլ գաղտնի […]
15:10 25.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 23-ամյա բնակիչը ընկերոջից թաքցնելով վառելափայտ ձեռք բերելու համար համապատասխան փաստաթուղթ չունենալու հանգամանքը, 2020թ. մայիսի 12-ին` ժամը 12-ի սահմաններում, վերջինիս հետ իրենց պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով գնացել են «Հայանտառ» […]
15:05 25.06.2020
Գործադիրի որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասն կօտարվի մրցույթով: Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2002 թվականին, գույքն […]
14:59 25.06.2020
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր ստացել եմ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պատասխանը, որը բացասական էր: Թեստը հանձնել էի, քանի որ խորհրդարանում փաստորեն շփվել էի կոնտակտավոր անձանց հետ: Առողջություն եմ մաղթում գործընկերներիս և բոլոր նրանց, ովքեր վարակված են նոր տեսակի կորոնավիրուսով: Շուտափույթ ապաքինում բոլորին»:
14:57 25.06.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանը, բաժանմունքի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը և նույն ստորաբաժանման քրեական հետախուզության խմբի օպերլիազոր Անդրանիկ Խաչատրյանը, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, հանցավոր համաձայնության են եկել հափշտակություններ կատարելու […]
14:55 25.06.2020
Կառավարությունը պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումն ապահովելու նպատակով վերաբաշխում կատարեց 2020թ. պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառայությունների համար հատկացնել 1,732,805.2 հազար ՀՀ դրամ, իսկ Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 434,645.0 հազար ՀՀ դրամ: Նիկոլ […]
14:54 25.06.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեսակետ է հայտնել Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, Արթուր Վանեցյան, Իշխան Սաղաթելյան քառյակի հնարավոր կոնսոլիդացիայի վերաբերյալ լրագրողների հարցի շուրջ։ Վերջիններս հետաքրքրվել են նաև, թե արդյո՞ք այդ կոնսոլիդացիայի հետևանքով իշխանափոխության վտանգ լինի։ «Ինձ քաղաքական դիակների կոնսոլիդացիան չի հետաքրքրում։ Ձեր նշած բոլոր ուժերը քաղաքական դիակ են այսօր։ Միակ մտահոգությունս այն է, որն ավելի […]
14:52 25.06.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողությունը շարունակել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Զբոսավայրերում, այգիներում, հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նախորդ օրերին հաճախ հանդիպող որոշ խախտումներ՝ մարդիկ զբոսնելիս շրջում են փոքր խմբերով, դիմակները կրում են ոչ ճիշտ։Հայտնաբերվել են նաև դիմակ չկրելու դեպքեր, որոնք արձանագրվել են ՀՀ ոստիկանության կողմից։
14:49 25.06.2020
Այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտի ու ԱԺ նիստերին չմասնակցելու մասին հարցին. «Այսօր ասում եք` քաղաքական ուժը բոյկոտել է, իշխանությունը չի մտածում, քաղաքական ուժը ինքնաոչնչացվել է, որովհետև էս ամբիոնից հերքվում է մի բան, որ ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն` առանց բացառության: Այսինքն՝ նորությո՞ւն է, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք […]
14:38 25.06.2020
2020 թվականի հունիսի 24-ին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի ծննդատան մոտ կորոնավիրուսով դրական պատասխան ունեցող տաքսու վարորդը շարունակում է տաքսի ծառայություն մատուցել: Քաղաքացին հայտնել է, որ տաքսու վարորդին՝ Ա. Ն.-ին, մի քանի անգամ տեսել է տաքսի ծառայություն մատուցելիս, իսկ 2020թ. հունիսի 24-ին ժամը 8:40-ի սահմաններում տեսել է, որ տաքսու […]
14:26 25.06.2020
ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի մասին եզրափակիչ ելույթը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է կորոնավիրուսով վարակված պատգամավորներին ու քաղաքացիներին առողջություն մաղթելով, որից հետո անդրադարձել ոչ թե 2019-ի կատարողականի թվային ցուցանիշներին, այլ բարձրացված հարցերի մասին: Դրանք մեծ մասամբ հնչել էին Էդմոն Մարուքյանի կողմից: «Ժողովրդավարության մասին. ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր մի կազմակերպություն արձանագրեց, որ իր զեկույցների ողջ պատմության […]
14:21 25.06.2020
Ի՞նչ պայմաններում կշարունակի գործել խորհրդարանը՝ ԱԺ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի ավելացմամբ պայմանավորված․ լրագրողները հետաքրքրվեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանից և, նշեցին, որ տեղեկություններ կան տասնյակից ավելի նոր դեպքերի վերաբերյալ։ «Տասնյակից ավելիի մասին ես տեղեկություն չունեմ, 5-ի մասին գիտեմ։ Ես վերջին 1-2 շաբաթվա ընթացքում չեմ թեստավորվել, այլ դրանից […]
14:06 25.06.2020
Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Ուրցաձոր գյուղի «Գնջռլու յայլաներում» գտնվող և այնտեղ ժամանակավորապես որպես կացարան տեղադրված վագոն-տնակում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են […]
14:01 25.06.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում նախօրեին աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Էդգար Ճաղարյանը, ՀՀ ՏՄՊՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետ Լևոն Գյուլքանյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվել է […]
13:56 25.06.2020
Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը տրամադրվելու է միայն անկանխիկ եղանակով: Կառավարության նիստում խոսելով կանխիկ եղանակով տրամադրված աջակցության մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդյունքում մարդկանց շարժունակությունը ավելացել է: «Մենք էլ հերթ կանգնելու և սոցիալական հեռավորություն պահպանելու այդքան էլ մեծ սիրահար չենք: Եվ այդ ամենի արդյունքում մենք ունեցանք նաև, այո՛, համաճարակային իրավիճակի որոշակի վատթարացում: […]
13:50 25.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք կողմ կլինի, որ քննիչ հանձնաժողով ստեղծեն։ Հիշեցրին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ուզում է քննիչ հանձնաժողով ստեղծել և այդկերպ բացահայտել Հայաստանում կորոնավիրուսի պայքարի շրջանակում բոլոր խնդիրները և բացերը։ «Այս պահին քննության հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ, այս պահին գործելու […]
13:41 25.06.2020
Բնապահպանի տուն ՀԿ-ն ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ «Դիլիջան» ազգային պարկում սկսել են նորից ահագնանալ ապօրինի ծառահատումները։ Ներքևում տեղադրված բոլոր նկարներն արվել են Հաղարծին վանքի ճանապարհի ձորակում։ «Դրանից առաջ գտել ենք ևս երեք կտրած ու մի քանի կոտրած-գողացած ծառեր ազգային պարկի Դիլիջան տեղամասում։ Ինֆորմացիան փոխանցվել է ոստիկանությանը և մնացած համապատասխան մարմիններին։ «Դիլիջան» ազգային պարկի անտառապահներին […]
13:38 25.06.2020
ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը: Մարուքյանը խոսեց առանց ընդդիմադիր ուժի բյուջեն քննարկելու մասին: «Ժամանակին, երբ ունեինք նորմալ կանոնակարգ, կատարողականը երբ չէր հաստատվում, կառավարությունը ցրվում էր, հիմա նման բան չկա, կատարողականի քննարկումն անցած տարի էլ կարևոր չդարձավ, այս տարի քննարկում ենք երկու խմբակցությունով, իշխանություններին հետաքրքիր էլ չի, որ որևէ […]
13:35 25.06.2020
Հունիսի 25-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 87 հիվանդ է բուժվում, նրանիցի 80-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 855 քաղաքացի, նրանցից 196-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ […]
13:32 25.06.2020
«Հիմա վատ է իրավիճակը, ապագայում ավելի վատ է լինելու, ի՞նչ է անում իշխանությունը, ամեն ինչ անում է, որ լռեցնի ընդդիմախոսներին, փոխանակ այնպես անի, որ տնտեսությունը լավանա, մարդկանց կյանքը վատանում է, իշխանությունը զբաղված է ընդդիմախոսներով, թերթերով»,- այսօր ԱԺ-ում՝ բյուջեի քննարկման ժամանակ, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա խոսեց կառավարության՝ լրատվամիջոցների գործունեությունը թափանցիկ դարձնելու քայլերի […]
13:29 25.06.2020
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արշակ Գասպարյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով. Արշակ Գասպարյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։
13:24 25.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է առողջապահության նախարարն այժմ ուշադրությունը սևեռել մեկ այլ օրենսդրական փաթեթի վրա, այնինչ այս օրերին առավել լուրջ խնդիրներ կան՝ կապված կորոնավիրուսի հետ: «Օրենսդրական այլ փաթեթ չի դա, այլ այդ նախագիծը միտված է այս իրավիճակն առավել կառավարելի դարձնելու […]
13:22 25.06.2020
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նկատեց՝ մի քանի օր առաջ արձանագրել են, որ ՀՀ-ում ապրիլին համատարած սահմանափակումների շրջանում շուրջ 70 հազար աշխատատեղ փակվել է: Մայիսին էլ դրանից 50 հազարը վերականգնվել է: Բայց արձանագրել են, որ մոտ 20 հազար քաղաքացի աշխատանքը կորցրել է և աշխատանք չի գտել: Այդ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու որոշում է կայացվել: Նա հույս հայտնեց, […]
13:14 25.06.2020
Թուրքիան պատրաստվում է վերակառուցել ավերված Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախկին նախարար, այժմ Կարսից ընտրված խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Արսլանը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նա «Gazete Kars» լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ այս պահին միայն հիմքերը […]
13:07 25.06.2020
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Գյումրիի H=180մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներով պայմանավորված՝ 2020 թ. հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ, ժամը 09։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի հեռուստակայանում տեղադրված հեռուստատեսային և ռադիո ալիքների հեռարձակման տեխնիկական միջոցները ժամանակավորապես կանջատվեն։ Միաժամանակ, ընկերությունը հորդորում է վարորդներին՝ սկսած 2020թ․ հունիսի 26-ից, Գյումրիի հեռուստաաշտարակի մոտակայքում տրանսպորտային միջոցները կայանելիս […]
13:02 25.06.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ պաշտոնական տեղեկագրում հրապարակեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները»: Սրան կից ԱԺ նախագահը հրապարակել է նաև տեղեկագրում փոփոխությունները:
12:55 25.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Յանեզ Յանշային՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովենիայի բարեկամ ժողովրդին Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին ու ժողովրդին խաղաղություն և առաջընթաց։ Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը երկկողմ ձևաչափում […]