TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Շահութահարկին վերաբերող օրենքը խորհրդարանն ընդունեց երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ

23:05 16.06.2020

Խորհրդարանն այսօր 97 կողմ, ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ հավանություն է տվել շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորության վերջնաժամկետը փոխելու նախագծին: Տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որը հօգուտ տնտեսվարողի է։ Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի՝ […]

̰ ̰
Ինչպես ԱԺ-ն անձեռնմխելիությունից զրկեց ԲՀԿ առաջնորդին և ազատազրկելու լիազորություն տվեց դատախազությանը. օրվա խրոնիկան

22:41 16.06.2020

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Որոշումն ընդունվել է ԱԺ -ում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկությամբ՝ 87 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ձայների նույն հարաբերակցությամբ Ազգային ժողովը համաձայնություն է տվել նաև Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու՝ գլխավոր դատախազի միջնորդությանը: Գլխավոր դատախազի դիմումը ԱԺ-ն սկսել էր քննել այսօր առավոտից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թուրքիան Հայաստան և Հունաստան ներխուժելու ծրագրեր է մշակել. Jerusalem Post

22:31 16.06.2020

Թուրքիան Հայաստանի Հանրապետություն և Հունաստանի Հանրապետություն ներխուժելու ծրագրեր է մշակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Nordic Monitor-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերին: Ենթադրվում է, որ ծրագրերը պատրաստվել են Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից՝ որպես անկանխատեսելի հանգամանքներ՝ կապված Սիրիայում իրադարձությունների զարգացման, զորքերի տեղաշարժման ժամանակ արևմտյան ճակատում հարձակողական և զսպող հնարավորությունների պահպանման հետ: […]

̰
Հայտնի է հունիսի 18-ին «Դոմոդեդովո»-ից նախատեսված Մոսկվա-Երևան չարթերային թռիչքի ժամը

22:26 16.06.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հունիսի 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարթերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ «Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 17-ին (ժամը՝ 10։00-ից 21։00-ն) […]

̰
ԱԺ-ի և ԱԱԾ-ի մոտակայքից բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել. Էդգար Ջանոյան

22:07 16.06.2020

Ժամը 20:40-ի դրությամբ՝ Ազգային ժողովի, ապա ԱԱԾ շենքի տարածքից բերման ենթարկվածների ընդհանուր թիվը 177 է: Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։  

̰
̰
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից

21:49 16.06.2020

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ սա շինծու գործ է և հեռացավ։ SHANTNEWS-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Որոշումն ընդունվել է ԱԺ-ում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկությամբ՝ 87 […]

̰
ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

21:41 16.06.2020

SHANTNEWS-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Որոշումն ընդունվել է ԱԺ-ում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկությամբ՝ 87 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ձայների նույն հարաբերակցությամբ Ազգային ժողովը համաձայնություն է տվել նաև Ծառուկյանին ազատությունից զրկելու և […]

̰
Տարբերակ կա ամեն վարչական շրջանում մեկ մանկապարտեզ թողնել. Երևանի քաղաքապետ

21:37 16.06.2020

Հիմա մայրաքաղաքի մանկապարտեզներ հաճախում է երեխաների 6-7 տոկոսը: Այդ մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա խոսքով՝ մայրաքաղաքի մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվը ավելի քան 30 հազար է, բայց այս շրջանում մանկապարտեզ է գնում 1800-1900 երեխա: «Տարբերակ կա ամեն վարչական շրջանում մեկ մանկապարտեզ թողնել: Այս պահին դա քննարկվում է, գուցե, […]

̰
Կորոնավիրուսի մասին չկա այնպիսի տեղեկատվություն, որին ՀՀ քաղաքացին չտիրապետի. վարչապետ

21:20 16.06.2020

Անդրադառնալով կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության սկզբնաղբյուրների բացահայտմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ընթացքում նշել է, որ աշխատանքներ իրականացվում են, և հետաքրքիր փաստեր են արձանագրվում: «Բոլոր հարցերով զբաղվում ենք: Եվ եթե դե յուրե պատասխանատվության միջոց չգտնվի, որովհետև օրենսդրական բացեր կան, ապա պետք է քննարկել փաստերը հրապարակայնացնելու տարբերակը, որպեսզի հանրությունը կարողանա գնահատական տալ»: Փաշինյանը նաև արձանագրեց, որ […]

̰
Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող գործընթանցներում որտեղ է ավարտվում իրավականի սահմանագիծը․ զրույց Թևան Պողոսյանի հետ

21:16 16.06.2020

Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող գործընթանցներում որտեղ է ավարտվում իրավականի սահմանագիծը և որտեղ են նշմարվում քաղաքական երանգներ: Այս խնդրի շուրջ վերջին օրերին հասարակական-քաղաքական շրջանակներից կարելի է լսել  խիստ հակասական մեկնաբանություններ: Որտեղ են այդ հակասականության ակունքները. թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մեր կանխատեսումներով՝ պետության համար չափազանց կարևոր սույն նախագիծը տարեվերջին կլինի օրակարգում․ Մ․ Հայրապետյան

21:10 16.06.2020

Երկու նոր՝ «Տեսալսողական մեդիայի մասին» և «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքների նախագծերն արդեն շրջանառության մեջ են դրվել, և այժմ վերսկսում ենք ակտիվ աշխատանքները «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ։ Մեր կանխատեսումներով՝ պետության համար չափազանց կարևոր սույն նախագիծը տարեվերջին կլինի օրակարգում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի […]

̰
Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 225 քաղաքացի․ առաջիկա թռիչքը կկազմակերպի հուլիսի 2-ին

21:00 16.06.2020

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ռեդ Վինգս» ընկերութունը ս.թ. հունիսի 16-ին Մոսկվայի ժամանակով ժամը 16.17-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան: Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա: Տասն ուղևորի ճամփորդությունը, որոնցից չորսը՝ զինակոչիկ, անվճար իրականացրել է գլխավոր հյուպատոսությունը: ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալուն վերաբերող […]

̰
Դիմակ չկրելը հերոսություն չէ. Հ. Մարության

20:43 16.06.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հիշեցնելով կորոնավիրուսի դեմ պայքարում անվտնագության կանոնների մասին, ընդգծեց նաև դիմակ կրելու կարևորությունն ու անհրաժեշտությունը: Նրա բնորոշմամբ՝ դիմակն այն փրկությունն է, որը կարող ենք մեզ համար կազմակերպել: «Իմ խնդրանքն անհնարին չէ, խնդրում եմ այն, ինչ ես անում եմ երեք ամիս: Ամեն օր դիմակ եմ կրում, որպեսզի ինքս չվարակեմ դիմացինին: Սա աշխատում է: […]

̰
Հունիսի 19-ին Լիտվայից Հայաստան է ժամանելու մասնագետների խումբ․ տեղի է ունեցել տեսազրույց Լիտվայի առողջապահության նախարարի հետ

20:32 16.06.2020

Տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանի ու Աուրելիուս Վերիգայի առցանց տեսազրույցը, որին մասնակցել են երկու երկրների առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, փորձագետներ: Գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես նաև՝ այս շաբաթ Լիտվայից Հայաստան ժամանող բժշկական թիմի այցի հետ կապված աշխատանքային հարցեր։ Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի առողջապահության ոլորտի պատասխանատուին՝ Լիտվայի կողմից […]

̰
Վերջին երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք

20:28 16.06.2020

Վերջին երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, ևս 13 հոգի առողջացել է: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Նորատուս, Ճամբարակ, […]

̰
Իրականացվում է շրջիկ եղանակով կորոնավիրուսի նմուշառում. Հ. Մարության

20:19 16.06.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարում Երևանում իրականացվող միջոցառումները: Նա  նաև տեղեկացրեց, որ ապրիլի 21-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ հիվանդանոցային հաստատությունների պացիենտների և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ պոլիկլինիկաներում հաշվառված քաղաքացիների համար իրականացվում է շրջիկ եղանակով նմուշառում: Նրա ներկայացրած տվյալներով՝ իրականացվել է կորոնավիրուսի ավելի քան 5600 նմուշառում:

̰
Հայտնի է՝ ով կնշանակվի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում

20:17 16.06.2020

Վաղվանից Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում կնշանակվի մեր օրերի լավագույն արվեստագետներից Վահան Բադալյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Լևոն Իգիթյանն ազատվել է այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն:

̰
Հայտնի է՝ ով կնշանակվի Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում

20:15 16.06.2020

Վաղը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Արման Ծատուրյանը լքում է պաշտոնը, լրացել է նրա պայմանագրի ժամկետը:

̰
Ոստիկանության Երևանի և մարզային բաժիններում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված 112 անձի հետ

20:13 16.06.2020

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ այսօր վաղ առավոտից Ոստիկանության բաժիններ մեկնած արագ արձագանքման խմբերն առանձնազրույցներ են ունեցել 112 անձանց հետ Երևանում և մարզերում։ ✔️Աշխատակազմում առանձին դիտարկվել են նաև լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումները։ ✔️Ոստիկանության բաժիններ այցերի, առանձնազրույցների և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն, և արձանագրված բոլոր հարցերը լուծումների առաջարկների հետ միասին ամբողջական տեսքով կներկայացվեն Ոստիկանություն։ ⚠️⚠️Հ․Գ․ […]

̰
Բացվեց հերթական մեկուսարանը կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար․ Թորոսյան

20:11 16.06.2020

Բացվեց հերթական մեկուսարանը կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար։ Կառուցվել է 14 օրում, համապատասխանում է հակահամաճարակային կանոններին, շատ հարմար է ծնողի և երեխայի մեկուսացման համար մինչև կլինի թեստի պատասխանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

̰
20-ամյա երիտասարդը 20 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ էր պատրաստել և իրացրել

20:00 16.06.2020

Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ ձեռք բերեցին, որ Երևանի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդ պահել, պատրաստել և իրացրել է 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Տարածքային քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին երիտասարդի վարձակալած բնակարանը։ Հայտնաբերվեցին  20 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ ու […]

̰
Ուժեղացված ստուգայցեր Շենգավիթում, և կասեցումներ ողջ երկրում

19:57 16.06.2020

Ուժեղացված վերահսկողական աշխատանքներ՝ Շենգավիթ վարչական շրջանում․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դիտակետում այսօր Երևանի այս հատվածում գործող տնտեսավարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումն էր։ Ստուգայցերն անակնկալ են, տնտեսավարողները դրանց վերաբերյալ չեն զգուշացվում։ Բացի կոնկրետ այս վարչական շրջանից՝ դրանց ամենօրյա անցկացումը շարունակվում է ողջ հանրապետությունում, առաջնահերթորեն նաև՝ ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով։ Արձանագրվող խախտումներին հետևում են […]

̰
Պարետատան որոշմամբ՝ անձը հաստատող փաստաթղթի առկայությունը դառնում է պարտադիր

19:48 16.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ անցկացրել է ճեպազրույց։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի շրջանակում պարետատունն ավելացնում է կորոնավիրուսի հակահամահաճարակային կանոնների պահպանմանը հետևող կարգախմբերի թիվը: «Մենք էականորեն մեծացնելու ենք վարչական վերահսկողությունը դիմակների կրման կարգապահության նկատմամբ: Մինչև […]

̰
Առաջարկվում է ժամանակավորապես դադարեցնել Երևանի մանկապարտեզների աշխատանքը

19:36 16.06.2020

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7%), ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելանում են, Երևանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցրելու առաջարկով։ «Մինչև մայիսի 20-ը՝ մանկապարտեզների վերաբացման ամսաթիվը, հարցումների արդյունքում […]

̰
Հայտնի, ոչ հայտնի, անվանի, ոչ անվանի, պետք է օրենքին ենթարկվես. Արսեն Ջուլֆալակյան

19:27 16.06.2020

«Իմացել եմ, որ ամեն ինչ հարթված է, կապվել եմ եղբոր տղայի հետ, Ռոման Ամոյանն արդեն ազատ է արձակված: Այս պահին ոչ մի խնդիր չկա, աջակցության կարիք չկա, չգիտեմ՝ ինչ հիմքերով են ձերբակալել, դատում եմ էն կադրերով, որ կա տեսագրության մեջ: Բռնությունն ամեն դեպքում քննադատելի է: Պետք է հասկանալ՝ արարքը  համաչա՞փ էր, թե՞ ոչ ուժայինների կողմից: […]

̰
Շրջանառության մեջ ենք դրել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը. Մխիթար Հայրապետյան

19:24 16.06.2020

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ մեկուկես տարվա օրենսդիր գործունեության ընթացքում իր գործընկերների և իր կողմից երկրորդ մայր օրենքն է ներկայացվում։ «Ուրախ եմ հայտնելու, որ ԱԺ պատգամավորներ Աննա Կոստանյանի, Վահագն Թևոսյանի, Արթուր Մանուկյանի և Արման […]

̰
Երիտասարդը «Տելեգրամ»-ով փորձել էր թմրամիջոց վաճառել

19:21 16.06.2020

Հունիսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները և անչափահասների գործերով ծառայողները վարչական շրջանում շրջիկ ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի։ «Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվեց ապակե և պլաստմասսայե 15 տարա՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը գերազանցում էր 230 գրամը։ Բերման […]

̰
20 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ էր պատրաստել․ ոստիկանների բացահայտումը

19:17 16.06.2020

Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ ձեռք բերեցին, որ Երևանի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդ պահել, պատրաստել և իրացրել է 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Տարածքային քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին երիտասարդի վարձակալած բնակարանը։ Հայտնաբերվեցին 20 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ ու […]

̰
BACK_TO_TOP