TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մնում է՝ սրանից հետո ուղիղ եթերում աշխատեմ ամբողջ օրը. Նիկոլ Փաշինյան

18:55 17.06.2020

Որքանո՞վ եք թափանցիկ համարում կադրային նշանակումների կամ պաշտոնանկությունների վերաբերյալ որոշումները, դրանց հիմնավորումները: ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հարցը տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը: «Ֆենոմենալ երևույթներ կան: Դրանցից արձանագրված ամենաֆենոմենալն այսօր այն է, որ ինչքան թափանցիկ ենք, այնքան մեզ անընդհատ ասում են՝ ինչի՞ թափանցիկ չեք: Կորոնավիրուսը մեկ օրինակ: Առաջին օրից պարտավորվել ենք, որ […]

̰ ̰
Հավաք-խորհրդակցություն 4-րդ զորամիավորումում

18:40 17.06.2020

Հունիսի 16-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է զորամասերի պարենային ծառայությունների պետերի հավաք-խորհրդակցություն: ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ, գնդապետ Ռ. Մարգարյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են զորամասերում սննդի մատակարարման, քաղաքացիական կազմակերպությունների հետ փոխգործակցության, թիկունքային ապահովման հարցեր, առաջադրված խնդիրներն առավել արդյունավետ իրականացման մեթոդներ:

̰
Եթե իմանայի, որ թրթուրներն առաջացել են շրջակա միջավայրի նախարար չնշանակելու պատճառով, էսօր իրիկուն կնշանակեի․ Փաշինյան

18:32 17.06.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու մինչև հիմա չունենք շրջակա միջավայրի նախարար, սակայն ունենք մի շարք բնապահպանական խնդիրներ՝ Սևանա լճում ձկնագողություն, Արարատում նախորդ տարի արագիլների անկում, Լոռու մարզում ի հայտ եկած թրթուրներ, որ անտառներն էին ոչնչացնում նախկինում, այժմ էլ պտղատու ծառերը։ Ապա պատգամավորը հարցրեց, թե ի վերջո ե՞րբ ենք […]

̰
Բասեն ու Ախուրյան գյուղերում չեն կարողանում կիսել համայնքապատկան հողերը

18:30 17.06.2020

Ախուրյանի և Բասենի բնակիչները չեն կարողանում կիսել համայնքապատկան հողերը: Խոսքը մոտ 890 հեկտար վարելահողի և արոտների մասին է, որոնք գտնվում են Բասեն գյուղի տարածքում, իսկ համայնքների խոշորացումից հետո օգտագործելու ցանկություն են հայտնել նաև ախուրյանցիները: Հողերի մի մասը վարձակալության է տրվել, մնացածը երկու գյուղով չեն կարողանում համատեղ օգտագործել: Արոտներն ու վարելահողերը իրենց վերադարձնելու բողոքով այսօր Բասեն […]

̰
Գյումրիում այրվել են տան տանիքի կառուցատարրերը

18:21 17.06.2020

Հունիսի 17-ին՝ ժամը 10:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սահմանապահների փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սահմանապահների փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Հայկ Մ․) տանիքում (100 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
̰
Հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալող անձանց ու ուժերի վզներից բռնելու է ու դահլիճից դուրս շպրտելու. Փաշինյան

18:06 17.06.2020

Այս դահլիճում դեռևս կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կամ նրա առանձին անդամի հետ կարող են խոսել հեգնանքով: «Ընդ որում՝ խոսքն այնպիսի մարդկանց մասին է, ում քաղաքական կարիերան հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակներում անվանում են ղազագիր: Հիմա պարզվում է, […]

̰
Երևան-Երասխ ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենաներ են բախվել, վարորդները հոսպիտալացվել են

18:00 17.06.2020

Հունիսի 17-ին՝ ժամը 10:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «FAV» (վարորդ` Հովհաննես Գ., ծնված 1987 թ․) և […]

̰
̰
Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրներին. Զոհրաբ Մնացականյան

17:42 17.06.2020

ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը, անդրադառնալով Լիբանանում տիրող իրավիճակին, հետաքրքրվեց՝ տնտեսական ճգնաժամի մեջ գտնված Լիբանանը, որ տարբեր հաշվարկներով օգոստոսին սովի մեջ կհայտնվի, արդյո՞ք Հայաստանը լիբանանահայ համայնքին աջակցություն կտրամադրի։ «Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրներին, մշտապես կապի մեջ ենք, ընդհանուր առմամբ, սոցիալ-տնտեսական վիճակն այնտեղ շատ ծանր է, անհրաժեշտ է վերջնականացնել որոշ գնահատականներ՝ կապված մեր […]

̰
ՀՀ նախագահը հանդիպել է «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրենի հետ

17:26 17.06.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի հետ: Զրուցակիցները քննարկել են համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը, դրա կանխարգելման հնարավորություններն ու հաղթահարման ուղիները:

̰
Հարկադիր պարապուրդը մոտ 12 հազար մարդու է վերաբերել․ Մհեր Գրիգորյան

17:19 17.06.2020

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի այն հարցին, թե արդյոք կառավարությունը այս պահին հաշվարկ կատարել է գործազրկության ընդհանուր թվերի վերաբերյալ, ի՞նչ վիճակում է գտնվում երկիրը աղքատության առումով, և արդյոք կառավարությունն ունի՞ այն մարդկանց քանակը, որ կորոնավիրուսի այս շրջանում կորցրել են աշխատանքը, պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Այս պահին դեռևս գնահատականներ տալը դեռ վաղ է։ […]

̰
Բացառված է, որ ՀՀ-ին բանակցային բովանդակության պարտադրվի որևէ սպառնալիքի ներքո. Փաշինյան

17:07 17.06.2020

Կառուցողական մոտեցում ցուցաբերել և ի վերջո հրապարակային համաձայնել իմ բանաձևի հետ, որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: «Այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը 2018 թվականից հետո դրել է Ղարաբաղի հարցի ու տարածաշրջանային քաղաքականության հիմքում, […]

̰
Հեղափոխությունից ի վեր սոցիալական ոլորտի բյուջետային հատկացումները շեշտակի՝ 75,4 մլրդ դրամով ավելացել են

17:05 17.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այսօր ներկայացվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կատարած աշխատանքները: Նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը շարունակական բարձրացվել է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները: Նախարարության հետազոտության և առաջարկի հիման վրա 2020 թվականից նվազագույն աշխատավարձ […]

̰
Որևէ խնդիր չի կարող լինել այն շենքերի հետ, որոնք պատմամշակութային են ճանաչված. Ավինյան

17:02 17.06.2020

Ֆիրդուսի թաղամասի տարածքը ճանաչվել է գերակա շահ, 2015-ին մշակվել է կառուցապատման հայեցակարգ, որը հաստատվել է քաղաքաշինության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի կողմից: Այս մասին ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ, հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Հեղափոխությունից առաջ կառուցապատողներին տրված են եղել լոտերի ճարտարապետահատակագծային առաջադրանքները, որտեղ նշված է եղել հարկայնությունն ու կառուցապատման տոկոսը»,- ասաց նա: Նա նշեց, որ հեղափոխությունից […]

̰
Ուղղաթիռով Գորիսից Երևան է տեղափոխվել երկրորդ հարկից ընկած 5-ամյա փոքրիկ

16:53 17.06.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխա, որը երկրորդ հարկից ընկել է ցած։ «Երեխան նախ՝ տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, […]

̰
Թմրամիջոց ապօրինի իրացնելու համար մեղադրանք է առաջադրվել 44-ամյա տղամարդուն. գործն ուղարկվել է դատարան

16:21 17.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 44-ամյա տղամարդու  կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը, չունենալով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և 2018թ. օգոստոսի 16-ից նոյեմբերի 16-ն […]

̰
Շիրակի մարզում երկու օրում կորոնավիրուսից մահացել է երեք մարդ, որից մեկը՝ Գյումրիում

15:48 17.06.2020

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն ավելանում է: Վիրուսի տարածվածության նոր օջախներ են հայտնաբերվում։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հիվանդությունն այս պահին մարզում գտնվում է իր մեծ ալիքի փուլում, ինչն էլ կոնտակտավորների շրջանակը ամբողջությամբ վերահսկելու հնարավորություն չի տալիս: Մարզպետը խոսել է նաև թեստերի սահմանափակ լինելու, մարզում երկրորդ բուժհաստատությունը կորոնավիրուսով հիվանդների […]

̰
Ակունքում կիրականացվի սուբվենցիոն 3 ծրագիր

15:35 17.06.2020

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի երկու փողոցների առանձին հատվածներ, կհիմնվի արարողությունների սրահ և կբարեկարգվի մշակույթի տան բակի պուրակը: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տվյալներով՝ Ակունքի Բարեկամություն և Շահումյան փողոցների հատվածների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է […]

̰
Քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեր կողմից. Էդմոն Մարուքյան

15:18 17.06.2020

Քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեր կողմից մոտ 1 ամիս առաջ: Այդ մասին լրագրողներին ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ քիչ առաջ ստացել են այդպիսի հանձնաժողով ստեղծելու մասին գրություն: Նա նշել է, որ իրենցից հետո այդպիսի կոչ խորհրդարանական ուժերին արել է Վանեցյանը, և այսօր արդեն այդ գործընթացը նախաձեռնել է «Բարգավաճ […]

̰
̰
Վերաքննիչ դատարանը քննում է Քոչարյանի պաշպանների բողոքը

14:52 17.06.2020

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Հիշեցնենք՝ պաշտպանները մայիսի 13-ին  միջնորդել էին ընդհանուր իրավասության դատարանին՝ Աննա  Դանիբեկյանի նախագահությամբ փոխել կամ վերացնել Քոչարյանի խափանման միջոցը՝ կորոնավիրուսի  համավարակով պայմանավորված, կիրառել գրավ […]

̰
Վարկային կազմակերպություններից մեկի տնօրենը և վարկային մասնագետը քաղաքացիներից խարդախությամբ հափշտակել են գումարներ. նրանց գործողություններից տուժած անձինք կարող են դիմել ՔԿ

14:31 17.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ վարկային կազմակերպության տնօրենի և վարկային մասնագետի կողմից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները, նրանց գործողություններից տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: 2020թ. ապրիլին քաղաքացիներից հաղորդում է ստացվել այն մասին, որ վարկ ստանալու նպատակով դիմել են «Մեգա կրեդիտ» վարկային […]

̰
Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները, իրավիճակը, սակայն, մնում է շատ լարված․ Թորոսյան

14:14 17.06.2020

Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը: Իրավիճակը, սակայն մնում է […]

̰
ՍԱՏՄ գիշերային ստուգայցի թիրախում Երևանի կենտրոնն էր

14:07 17.06.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները դիտարկումներ, կրկնայցեր ու ստուգումներ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանում գործող ռեստորաններում, սրճարաններում և սուպերմարկետներում։ Այս մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում։

̰
Հաղթանակի շքերթին մասնակցելու համար Ռուսաստան են ժամանել 12 երկրների զինվորականներ

14:00 17.06.2020

Հունիսի 24-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա շքերթին մասնակցելու համար Ռուսաստան են ժամանել 12 երկրների զինվորականներ: Այդ մասին Красная звезда թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Օլեգ Սալյուկովը, որը կղեկավարի հանդիսավոր երթը: Խոսքը Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների մասին է: Վլադիմիր Պուտինը […]

̰
Ոստիկանության արտակարգ ծառայությունը մայրաքաղաքում

13:59 17.06.2020

Ոստիկանության արտակարգ ծառայությունը մայրաքաղաքում: ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/www.police.am/videos/694937527950180/

̰
Դահլիճից դուրս գալը մի «այիբ» է, վերադառնալը՝ մեկ այլ «այիբ». Ալեն Սիմոնյան

13:58 17.06.2020

Քաղաքական դաշտը, մասնավորապես, ընդդիմադիր դաշտը պետք է լինի նոր մարդկանցով լցված, նոր քաղաքական ուժերից, որոնք որ ինչ-որ ընտրության ժամանակ կփոխարինեն այսօրվա իշխանությանը: Այդ մասին նշել է Ալեն Սիմոնյանը: Իսկ «Բարգավաճ Հայաստանի» գործելաոճի մասին հարցին ի պատասխան՝ Սիմոնյանը նշեց, որ ընտրվել է այլ մարտավարություն: «Արվում է ամեն ինչ: Դահլիճից դուրս գալ, գնալ՝ չհասկանալով, որ դահլիճից դուրս […]

̰
Շնորհակալություն փրկված կյանքների համար. համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան

13:50 17.06.2020

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 21-ին` Բուժաշխատողի օրը, կներկայացնի առցանց համերգ: Կհնչեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ ԿԵԱԿ բոլոր երաժշտախմբերը՝ փոքր կազմերով, երաժշտության լեզվով և բոլորի անունից երախտագիտություն կհայտնեն այս օրերին բազում կյանքերի համար պայքարող բուժաշխատողներին: Համերգի ընթացքում կպահպանվեն անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։ Այն կանցկացվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան պատշգամբում, որտեղ կտեղադրվի հատուկ […]

̰
BACK_TO_TOP