13:46 17.06.2020
Հիմա միակ խնդիրը, միակ ցավոտ բանը, որը ես կարող եմ նշել, այն է, որ այս պահի դրությամբ միայն այս դեպքն է բացահայտվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընտրակաշառքներին: «Որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ բոլոր դեպքերը նույնպես բացահայտվելու են: Այս դեպքը բացահայտվել է, ի դեպ, մեր կառավարության անդամի հետ կապված […]
13:45 17.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելինե՛ր ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ ❗️(ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում…)։ Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ ✅ պետությունից-կառավարություն ✅Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեից […]
13:40 17.06.2020
Եղել են հատուկենտ դեպքեր, երբ դպրոցների ընդունելության ժամանակ փաստաթղթերի խեղաթյուրման փորձ է արվել, ու տվյալ հայտը չեղարկվել է: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը. «Ուզում եմ ասել՝ նման փորձեր չարվեն: Համակարգը հստակ է աշխատում և ստուգելու բոլոր հնարավորություններն ունենք»: Նա նաև տեղեկացրեց, որ համակարգը չի փակվում ամբողջ տարվա ընթացքում, […]
13:39 17.06.2020
Քարակերտ համայնքում երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. կասֆալտապատվեն Պարույր Սևակի, Գայի և Մովսես Խորենացի փողոցները: Այս մասին հաղորդում են Արմավիրի մարզպետարանից։ ? Նշված ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 59 մլն 110.9 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը հավասարաչափ է` 50%: ? Նախատեսվող 6475 քմ ասֆալտապատման աշխատանքների արդյունքում երթևեկի համար անվտանգ և հարմարավետ […]
13:36 17.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողությունների ընթացքում, հրմշտոցի հետևանքով տուժեցին լրագրողները, խոչընդոտվեց լրագրողների մասնագիտական աշխատանքը, ինչն անթույլատրելի է, չնայած որևէ դիտավորություն կամ հատուկ լրագրողների դեմ ուղղված գործողություն առկա չէր։ Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից և ակնկալում եմ ըմբռնում, […]
13:30 17.06.2020
Հունիսի 16-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 4000 քմ, 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, 200 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ մոտ 400 […]
13:26 17.06.2020
Անձամբ ես գերազանց եմ համարում այդ նախաձեռնությունները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից արված հայտարարություններին: «Եթե, օրինակ՝ քննիչ այդ հանձնաժողովը ստեղծվի, մենք կկարողանանք քննել նաև այն լուրերը, որ տարածվում են առ այն, որ ձեր նշած կուսակցությանը մերձ խմբեր տարածում են լուրեր, թե իբր կորոնավիրուս իրականում […]
13:20 17.06.2020
Աշխատակիցները դիմակները պետք է դնեն պատշաճ՝ ծածկելով քիթը և բերանը: Սեղաններին պետք է լինեն ձեռքերի ախտահանիչներ: Պետք է օրը երկու անգամ ջերմաչափել աշխատողներին՝ արդյունքները գրառելով դրա համար նախատեսված գրանցամատյանում: Հանրային սննդի օբյեկտում պետք է ջերմաչափել յուրաքանչյուր հաճախորդի: Ջերմություն ունեցող հաճախորդի տվյալները պետք է գրանցել և հայտնել ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին: Հաստատության ընդհանուր մուտքի, […]
13:19 17.06.2020
66-ամյա գյումրեցի կինը, որն, ըստ բժիշկների, երկու անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, երեկ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Իսկ մահից առաջ հանձնած՝ երրորդ թեստի պատասխանը դրական է եղել։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Կարմի խաչ» պոլիկլինիկայի բժշկուհի Անահիտ Սանդրոսյանի խոսքերով՝ պոլիկլինիկայի բժիշկներին 2 անգամ այդպես […]
13:16 17.06.2020
«Պատրաստվում ենք դուրս բերել բոլոր այն դպրոցները, որոնք գտնվում են մարդաշատ տարածքներում, սակայն շրջանցվում են ծնողների կողմից»,- ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ դիտարկելու են դպրոցներ չդիմելու պատճառները: Փոխնախարարն ասում է՝ կան իրար հարևանությամբ գտնվող դպրոցներ, որոնցից մեկի համար բազմաթիվ ծնողներ են դիմում, մյուսը չի ստանում այնքան դիմումներ, որքան լիցենզիոն […]
13:04 17.06.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (սահմանված է ՀՀ կառավարության 15.06.2020թ. թիվ 963-Լ որոշմամբ): 21-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող), միևնույն ժամանակ՝ 2020 թվականի մայիս ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը […]
13:00 17.06.2020
Հունիսի 17-ին՝ ժամը 05։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ արագաչափի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը և վնասել ոտքը․ փոսից դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները Յանոշ […]
12:57 17.06.2020
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ և սահմանված ծրագրով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ մանրամասնելով, որ խմբակցության ղեկավարին փոխելու հարց չի քննարկվում: Նա հստակեցրել է նաև Գագիկ Ծառուկյանի դատական նիստի անցկացման վայրը և ժամը: »Դատական նիստը տեղի է ունենալու Շենգավիթի դատարանում, երեկոյան՝ ժամը 19.00-ին»:
12:40 17.06.2020
Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց, որ դեռևս 10 օր առաջ ԲՀԿ-ն գրավոր դիմում է ներկայացրել պարետատուն՝ համավարակի հետ կապված մանրամասներ ճշտելու համար: «Դեռևս 10 օր առաջ ԲՀԿ-ն գրավոր դիմում է ներկայացրել պարետատուն, որտեղ մենք ուզում ենք հասկանալ և մեր ժողովրդին ներկայացնել, թե ինչ գործունեություն է ծավալել պարետատունը, ինչ […]
12:28 17.06.2020
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործն այսօր սկսվեց լարված մթնոլորտում: Նախ՝ 20 րոպե ուշացած ներկայացավ պաշտպան Տիգրան Եգորյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանն արձանագրեց, որ Եգորյանը հերթական անգամ ուշացել է այն դեպքում, երբ դատարանը պետք է հարցաքննի հենց Եգորյանի միջնորդությամբ դատակոչված՝ քրեական գործից անջատված մասով ամբաստանյալներին: Եգորյանն ասաց, որ […]
12:18 17.06.2020
Հունիսի 17-ին, ժամը 04։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Սարիբեկ Մ․, ծնված 1985 թ.) և «BMW […]
12:13 17.06.2020
Հունիսի 17-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ՝ Հրայր Կ․, ծնված 1964 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Խաչիկ Խ․, ծնված […]
11:41 17.06.2020
Անապատացման և երաշտի դեմ պայքարի օրը նշվում է յուրաքանչյուր տարի հունիսի 17-ին և կոչված է բարձրացնելու հանրության իրազեկվածությունը անապատացման դեմ պայքարի միջազգային ջանքերի մասին: Այս օրը եզակի հնարավորություն է ընձեռում բոլորին հիշեցնել, որ հողերի չեզոք դեգրադացիայի վիճակին կարելի է հասնել խնդիրների լուծմանը՝ համայնքների լայն մասնակցության և բոլոր մակարդակներում համագործակցության միջոցով: Ըստ ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» […]
11:37 17.06.2020
ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ այսօրվանից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի ✅պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, ✅ զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, ✅բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, ✅ հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն […]
11:30 17.06.2020
Հանրապետության համայնքներում, որտեղ մեկից ավելի դպրոց կա, առաջին դասարանցիների ընդունելությունն էլեկտրոնային հայտագրման միջոցով է իրականացվում: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նախորդ տարի Երևանում այդ համակարգը փորձարկվել է: «Այս տարի փաստացի կանխատեսում ենք առաջին դասարանցիների շուրջ 40 հազար թիվը»,- նշեց փոխնախարարը՝ ավելացնելով, որ հայտագրման առցանց համակարգով առաջին դասարանցիների […]
11:05 17.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Լենինգրադյան փողոցում երկու երիտասարդի դանակահարության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 02:40-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել 1999 և 2000թթ. ծնված երիտասարդներ, որոնցից մեկը՝ որովայնի պատի ծակած-կտրած թափանցող վերք՝ […]
11:01 17.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արթուր Գրիգորյանին նշանակել վարչապետի օգնական»,-ասված է որոշման մեջ:
10:56 17.06.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ԱԺ-ում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի զեկույցի ժամանակ հայտարարեց. «Մեծամասնությունը, ով իշխանության եկավ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքները վերականգնելու կարգախոսով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին։ Սա Հայաստանը փակուղի տանող ճանապարհ է։ Մեկ բան եմ ուզում ասել խորհրդարանական մեծամասնությանը․ վստահաբար դեմ եք եղել ձեզ պարտադրված անօրինական քվեարկությանը, սակայն Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս […]
10:53 17.06.2020
Հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, որոնցից 6814-ն` առողջացած, 302-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 9-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10818 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 87600 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 544 նոր դեպք և 243 առողջացած, հայտնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման […]
10:49 17.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան` Հաստատել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի»,-ասված […]
10:47 17.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Արսեն Ալեքսանի Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի գլխավոր […]
10:18 17.06.2020
Կորոնավիրուսի տարածման պայմաններում կարևորելով հարկ վճարողներին սպասարկման ծառայությունների անխափան մատուցումը՝ Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնել է մատուցվող ծառայությունների հեռահար սպասարկման ուղղությունները: «Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրի» շրջանակում Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչությունը կոմիտեի այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում են հարկ վճարողների կարիքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, ըստ կարիքների՝ […]
09:55 17.06.2020
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նոր որոշումն ուժի մեջ է մտել: Ստորև ներկայացնում ենք որոշումն ամբողջությամբ. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ` 1.Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) 6-րդ […]
09:11 17.06.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` ք. Երևան 10:00 -16:00 Ավան, Բրյուսովի թաղամասի թիվ 63, 64, 65, 66, 67, 71 բնակելի շենքեր, Մխիթարյան միաբանության դպրոց, Դուրյան թաղամասի թիվ 56, 57 բնակելի շենքեր, գ․Առինջ, Դուրյան թաղամասի սեփական տներ և հարակից ոչ […]
00:00 17.06.2020
Այսօր Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ «Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն […]