15:18 16.06.2020
«Սույն գործընթացը, ցավոք, ավելի շատ քաղաքական է։ Եվ երեկ-այսօր-վաղը, որ դատախազն էլ գա նման նախաձեռնությամբ, դահլիճի որևէ կողմից հնչելու է «քաղաքական հետապնդում» խիստ սուբյեկտիվ գնահատականը»,- այսպես այսօր ԱԺ ամբիոնից բնորոշեց իրավիճակը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա այսօր խորհրդարան է ներկայացրել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն, որի համար էլ խիստ քննադատության է ենթարկվում […]
15:16 16.06.2020
Մենք այստեղ դատախազին չենք քննարկում, մենք կոնկրետ քրեական գործ ենք քննարկում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալիս ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա ասաց, որ պետք է քննարկվի այդ քրեական գործով իրականություն պարզելու հնարավորություն տալը, որպեսզի պարզվի՝ ընտրակաշառք եղե՞լ է, թե՞ ոչ։ Սիմոնյանը անդրադարձավ նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքերին […]
15:11 16.06.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ ելույթով է հանդես եկել: «Շատ ծանր արարք է մեղսագրվում մի մարդու, ով կուսակցության ղեկավար է, խորհրդարանական խմբակցության ղեկավար է: Շատ հեշտ է ընկնել ծուղակը և քաղաքականացնել իրավական գործընթացը: Առաջարկում եմ զատել հարցի քաղաքական հատվածն ու իրավական հատվածը: Անշուշտ, Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի, «Բարգավաճ Հայաստան» քաղաքական միավորման մասին «Իմ քայլ»-ի […]
15:01 16.06.2020
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգին ավելի քան 30 տարի անց նոր շունչ կառնի, իսկ Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերում կկառուցվեն այգիներ։ Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանից։ ??Մարզկենտրոնի ամենահին զբոսայգին՝ նախկին Քիմիագործների, այժմ արդեն՝ Շառլ Ազնավուրի անվան՝ շնորհիվ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, ավելի քան 30 տարի անց կկենդանանա ու նոր շունչ կառնի: Սա […]
15:00 16.06.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ տեղի ունեցողը իրավական հետապնդում է: «Բոլորս մեծ մեքենայի մեջ ենք, չենք հանդուրժի, որ մեքենան գլորվի ձորը: Մեքենան արգելակներ չունի: Այս իրավական հետապնդումը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ արգելակները չեն աշխատում: Մեքենան գնում է ու որ գնաց, չգիտես, թե ուր է հասնելու: […]
14:54 16.06.2020
Այս փաստաթղթերը հայտնաբերվել են դեռևս փետրվարին հարուցված քրեական գործով կատարված խուզարկությամբ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի այն դիտարկմանը, թե սա քաղաքական հետապնդում է: «Այստեղ ի՞նչ է տեղի ունենում, պատգամավորին մեղադրանք առաջադրելու համար հավաքված ապացույցների բավարարության գնահատում: Սա բացարձակապես մաքուր […]
14:47 16.06.2020
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի ութ փողոց՝ մոտ 2 կիլոմետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տրամադրած տվյալների համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 63 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 42 միլիոն դրամը՝ Ծովինարի […]
14:37 16.06.2020
Սխալներ շտկելու ժամանակն արդյո՞ք ճիշտ է ընտրված: ԱԺ ամբիոնից նման հարցադրում արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: «Մենք մեր պետականության նկատմամբ վերաբերմունքի մեջ խիստ տարբեր ենք մոտեցումներում: Մենք՝ ավագ սերնդի ներկայացուցիչները, կարծել ենք, որ մարդասիրությունը շատ ավելի կարևոր է, քան ուղիղ ժողովրդավարությունը, որը որդեգրել է հեղափոխական ուժը: Հեղափոխության պաշտպան ինձ համարում եմ: Ես ուզում […]
14:29 16.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,- նշված է որոշման մեջ:
13:50 16.06.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանն ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս հորդորել է չվախեցնել դատարանով կամ բանտով: «Կորոնավիրուսը, որ հանրապետությունում մի սարսափելի բան է գտել, պատկերացրեք՝ էս պահին, եթե մենք հիմա ներկայացնում ենք, դե վերջը, էս թիմը հսկայական ձայներ ունի, էդ ժողովուրդը դուրս է գալու, ոնց որ մի քանի օր առաջ: Այսինքն՝ ի՞նչ է […]
13:44 16.06.2020
Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է դստեր հետ Հայաստանում արված լուսանկար և շնորհավորել է նրան ծննդյան կապակցությամբ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Քարդաշյանը գրել է. «Իմ առաջնեկ Նորթ, շնորհավորում եմ 7-ամյակդ: Չեմ կարող հավատալ, որ արդեն յոթ տարեկան ես: Զարմանալի է, թե ինչ արագ է թռչում ժամանակը»: Նա հավելել է, որ շատ է սիրում […]
13:38 16.06.2020
Եթե ուրիշները իրենց պայուսակները հավաքելու են, գնան, Ծառուկյանը այս երկրից գնալու տեղ չունի։ Այս մասին ինքը՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ասաց ԱԺ ամբիոնից՝ իրեն ուղղված մեղադրանքներին պատասխանելիս։ Ծառուկյանը ասաց, որ 1 ամիս առաջ իմանում է՝ ով ինչ է շնչում։ Այս գործողությունները, ըստ իրեն, տևելու են ընդամենը 1-2 ամիս։ Պատգամավորը ասաց, որ հիմա էլ նորից գնալու […]
13:36 16.06.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է հողերի պահպանության կանոնները խախտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին: Այսպես, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 544-րդ հոդվածի համաձայն՝ հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողերի վիճակը վատթարացնող այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելն առաջացնում […]
13:23 16.06.2020
Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Հունիսի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Կողմերը քննարկել են հայկական երկու հանրապետությունների արտաքին և անվտանգային քաղաքականություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Արցախի Հանրապետության անվտանգ […]
13:20 16.06.2020
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը խոր կսկիծով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 52 տարեկանում կյանքից հեռացել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը։ Քրեակատարողական ծառայության կայքում նշվում է, որ Վահե Պապոյանն արգասաբեր ճանապարհ է անցել պետական ծառայության համակարգում՝ սկսած 1995 թվականից Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ 2015 թվականից` Քրեակատարողական ծառայության համակարգում։ 2019 թվականի հուլիսի […]
13:19 16.06.2020
Օրենքը բոլորի վրա է ազդում, բայց շինծու գործը ամոթ է։ Այսպես բնութագրեց իր առնչությամբ քրեական գործը ԲՀԿ ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Նա պնդեց, որ դրանով իրեն ավելի շատ հերոսացնում են։ Փոխարենը, ըստ Ծառուկյանի, իրեն կարող էին հարցնել կամ օգնություն ակնկալել, քանի որ երկրին հիմա կայունություն է անհրաժեշտ։ Իսկ ինքը` Ծառուկյանը, իր խոսքերով, ոչ մի բանի […]
13:13 16.06.2020
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքում ԵՊՀ պրակտիկայի ղեկավար Արա Աթայանը, Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանը հավաքել էին հավասար միավորներ, ինչի պատճառով, ըստ նախապես հաստատված կարգի, այսօր […]
12:58 16.06.2020
Կառավարությունը ձախողել է համահամաճարակային պայքարը։ Դա ոչ թե նրանից է, որ վատ մարդիկ են, այլ նրանից, որ փորձ չունեն։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որին անձեռնմխելիությունից զրկելու հարց է քննարկվում։ «Ես կարամ ձեն չհանեմ, հանգիստ ապրեմ, բայց սիրտս տրաքում է»,- ասաց Ծառուկյանը։ Նա ասաց, որ դեկտեմբերից հայտնի է վարակի մասին, իսկ […]
12:55 16.06.2020
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Այդ մասին նշված է Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։
12:48 16.06.2020
Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդության քննարկման ժամանակ իրեն ուղղվող մեղադրանքի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ինքը՝ Ծառուկյանը։ Սակայն նա հիմնականում անդրադաձավ քաղաքական խնդրին։ Ծառուկյանն ասաց, որ իր դեմ գործը հարուցվել է իր քաղաքական հայտարարությունից հետո։ Նա նշեց, որ ինքը ժամանակին հուշագիր է ստորագրել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ամեն հարցով փորձել է օգնել, […]
12:47 16.06.2020
Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց՝ որևէ անձ ցուցմունք տվե՞լ է, որ Ծառուկյանը գումար է տվել այսինչ նպատակով։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բացատրեց, որ նույն այդ գործով կան ձերբակալվածներ ու կան կասկածյալներ։ Նա նաև նշեց, որ ունեն Ծառուկյանի վերաբերյալ ուղիղ ցուցմունք։ Նրա խոսքով՝ […]
12:45 16.06.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են՝ հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը և պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը շնորհավորել է Օնիկ […]
12:42 16.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը. Վանաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին իրավապահներին չհայտնելու համար: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձորի 31-ամյա բնակիչը տեղյակ է եղել՝ իր […]
12:40 16.06.2020
Աբովյան-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսները ու «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող բեռնատարները մայրաքաղաքում փողոցներ են փակել: Դա երևում է սոցցանցերի օգտատերերի տարածած լուսանկարներում: Ամենայն հավանականությամբ, ճանապարհները փակվում են՝ ի նշան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակցության: Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Հովհաննիսյանը նշել է, որ Աճառյան փողոցը փակ է անգամ շտապօգնության մեքենաների համար: Հրապարակված լուսանկարներից մեկում երևում է, […]
12:20 16.06.2020
«Կա՞ կոնկրետ ցուցմունք, որ Ծառուկյանը անձամբ փող է տվել, որ ընտրակաշառք բաժանեն»,- այս հարցով պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմեց գլխավոր դատախազին, որը Ազգային ժողով է եկել ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Մարուքյանը բացատրեց, որ կարող է իրենք հիմա միջնորդությունն ընդունեն, հետո քննությունը շարունակվի, բայց Ծառուկյանի մեղքը չապացուցվի։ ԼՀԿ ղեկավարը գլխավոր դատախազին հարցրեց՝ այդ ժամանակ […]
12:10 16.06.2020
Ազգային ժողովի հարակից տարածքում հավաքված Գագիկ Ծառուկյանի կողմնակիցներից մի մասը բերման է ենթարկվել։ Ոստիկանները շրջափակել են Ազգային ժողովի շենքը այն բանից հետո, երբ ոստիկանների հորդորից հետո ցուցարարները չեն լքել տարածքը։ Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների անցկացումը։ Բողոքի ակցիա անողների շարքերում է եղել նաև ըմբիշ Ռոման Ամոյանը, որը չենթարկվելով ոտիկանների պահանջին՝ ընդդիմացել է […]
12:05 16.06.2020
«Զվարճալի է նայել, թե ինչպես եք փորձում ապացուցել, թե մածունը սև է»․ այսպիսի բնորոշում տվեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գլխավոր դատախազի միջնորդությանը Ազգային ժողովին՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Աբովյանը պնդեց, որ դատախազը չի ներկայացրել քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր։ «Ձեզ ահաբեկե՞լ են, վախեցրե՞լ են, թե՞ դա Ձեր ընտրությունն է … դա Ձեր կամավո՞ր ընտրությունն է […]
12:00 16.06.2020
Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նախկինում պատգամավոր Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդությունը, որ նույնպես գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացրել էր հենց Արթուր Դավթյանը։ Զոհրաբյանը հիշեցրեց, որ հարցազրույցիներից մեկում Դավթյանն ասել է, որ Փաշինյանի հարցով միջնորդությունը հետ է վերցրել փոխվարչապետի գրավոր դիմումից հետո։ «Հարգո՞ւմ եք […]
11:58 16.06.2020
Ազգային ժողովում ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը գլխավոր դատախազին հարցրեց, որ եթե ապացույցները ձեռք են բերվել դեռ փետրվարին, ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանի առնչությամբ գործը միայն այս օրերին սկսել։ Նա նաև հարցրեց, թե նույնը կլինե՞ր ընթացքը, եթե Ծառուկյանի փոխարեն անհայտ մարդ լիներ։ Դատախազ Արթուր Դավթյանը համաձայնեց, որ եթե գործը վերաբերեր ոչ թե պատգամավորի, այլ անհայտ մարդու, ապա […]