TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նապոլեոն Ազիզյան․ Ծառուկյանն ասաց գրի, ես էլ գրեցի, որ եթե դավաճանեմ` ամենաանբարոյական մարդն եմ․ Lragir.am

11:48 16.06.2020

Lragir.am-ը զրուցել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հետ։ Պարոն Ազիզյան, նախօրեին ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԺ պատգամավորների նամակներն ուղղված Ծառուկյանին: Այնտեղ կա նաև Ձեր նամակը: Ինչպե՞ս եք գնահատում դա: Ես իրեն գրել տվել եմ, որ եթե դավաճանություն անեմ քո հետ եղած ժամանակ, ես ամենաանբարոյական մարդն եմ: […]

̰
«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատանքն արգելվեց 24 ժամով

11:32 16.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատանքն արգելվեց 24 ժամով։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն այստեղ արձանագրել է մի շարք խախտումներ` տաղավարների գերխիտ դասավորություն, մինչև 20 քմ տարածքով վաճառակետում 2 անձից ավելի անձանց ներկայության չբացառում, գծանշումների, ջերմաչափման, սոցիալական հեռավորության պահպանման, դիմակները պատշաճ չկրելու և մի շարք այլ խախտումներ։ Տնտեսավարողին […]

̰
ԱՆ-ը տեղեկություններ է հայտնել մահացած պացինետների վերաբերյալ

11:28 16.06.2020

Հունիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած, 293-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10529 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 85556 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 425 նոր դեպք և 295 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Հայաստանի ու Վրաստանի միջև քաղաքական լարվածություն չկա, մենք լավ բարեկամներ ենք. Գամկղրելիձե

11:19 16.06.2020

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն «Atlantic Council»-ի վեբինարի ընթացքում կիսվել է կորոնավիրուսի դեմ պայքարի Վրաստանի փորձով, անդրադարձել մի շարք հարցերի, այդ թվում` Հայաստանի հետ հարաբերություններին, փոխանցում է Ալիք Մեդիան։ «Մենք համակեցության երկար պատմություն ունենք: Գիտեմ, որ Հայաստանում ու Ադրբեջանում վարակի հետ կապված իրավիճակն ավելի բարդ է, քան Վրաստանում: Մեր […]

̰
Ունենք կորոնավիրուսի հաստատված 425 նոր դեպք, գրանցվել է մահվան 8 դեպք

10:53 16.06.2020

Հունիսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած, 293-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10529 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 85556 թեստավորում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված […]

̰
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նյութեր են նախապատրաստվել․ շրջանառվում է նաև Նաիրա Զոհրաբյանի անունը

10:11 16.06.2020

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պետական պաշտոնատար անձինք, կազմակերպված հանցավոր մեխանիզմով, 2017 թ. մայիսի 14-ի  Երևանի  ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում, համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակով, մայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայր, […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 6․3 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:24 16.06.2020

Հունիսի 15-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 600 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 250 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 800 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 200 քմ, Տավուշի մարզի Իջևան […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Գեղարքունիքի մարզում

08:28 16.06.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` քաղաք Երևան՝ 10:00 -16:00 Ավան՝ Չարենցի թաղամասի 9, 10, 11, 12, 13, 14, 15, Դուրյան թաղամասի 30, Սայաթ-Նովա թաղամասի 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 8/1, 8/2, Բրյուսովի թաղամասի 62, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:41 15.06.2020

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 15-ի ցերեկը, 16-20-ի կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 15-ի ցերեկը, 16-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպսավում է կարճատև անձրև և ամպրոպ, […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է արձանագրվել

23:01 15.06.2020

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն ավելացել է: Ըստ Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների՝  մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, իսկ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից 67 հիվանդ է բուժվում, 55-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մարզում  արձանագրվել է մահվան 11 դեպք․ քաղաքացիներից 10-ը մահացել են […]

̰
Հորդորում եմ ԱԱԾ-ին արագ վերացնել և հերքել տեսանյութից բարի համբավս ստվերելու տպավորություն թողնող դրվագը. Տ․ Ուրիխանյան

21:09 15.06.2020

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութին։ «Այսօր ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է ինձ հետ կապված մի գրություն՝ կապելով այն 2017 թվականի ընտրությունների հետ։ Առաջարկում եմ մինչ բարի համբավս ստվերելու փորձեր անելը ԱԱԾ֊ում աշխատող գրագետ մարդկանց ստուգել նյութը։ Կոնկրետ ՝ 2017 թվականին չի եղել «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական […]

̰
Մեր տարեց հայրենակիցները ընդհանրապես չեն հետևում կանոնին․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

20:23 15.06.2020

Խոստացել էի տեղադրել ինձ ուղարկած լուսանկարներից մեկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից  լուսանկար հրապարակել։ «Ինչպես տեսնում եք, մեր տարեց հայրենակիցները, որ ամենաշատը պետք է զգուշանան, ընդհանրապես չեն հետևում #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր կանոնին»,- գրել է նա:

̰
Դիմակ կրելը COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու ամենահավանական միջոցն է. վարչապետը ներկայացրել է միջազգային ուսումնասիրության արդյունքները

19:52 15.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի հետ անցկացրել է ճեպազրույց։ Վարչապետը նշել է, որ հասարակության մի զգալի հատվածը շարունակում է չպահպանել անվտանգության կանոնները և չկրել դիմակներ: «Եկել է խոստովանելու ժամանակը, որ մենք մինչ այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին […]

̰
Ստացվել են թեստերի բացասական պատասխանները, ու մեր ընտանիքը վերամիավորվել է․ Կարեն Մեժլումյան

19:45 15.06.2020

Փաստաբան Կարեն Մեժլումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված երկկողմանի թոքաբորբերն այլևս հաղթահարված են, ստացվել են թեստերի բացասական պատասխաններն ու մեր ընտանիքը վերամիավորվել է։ Շնորհակալ ենք մեզ բուժած՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի, Արտաշատի ԲԿ-ի և Ոստիկանության հոսպիտալի բժիշկներին ու […]

̰
Ցավոք, ծնողներիս մոտ է հաստատվել վիրուսի թեստը. Գայանե Աբրահամյան

19:32 15.06.2020

«Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հերքելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իր մոտ հաստատվել է կորոնավիրուս: «Իմ և դստերս թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ Է։ Ցավոք, ծնողներիս մոտ է հաստատվել վիրուսի թեստը (առանձին են ապրում, շփվել ենք՝ խստորեն պահպանելով բոլոր կանոնները), հայրս, քանի որ ունի խրոնիկ հիվանդություններ, հոսպիտալացված է, մայրս թոքաբորբ ունի, […]

̰
Մեր վարքագծով մեր հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիների ուղղակի դատապարտում ենք մահվան. Փաշինյան

19:10 15.06.2020

Անհրաժեշտ կանոնները չպահպանելու դեպքում չի հաղթահարվի համաճարակը: Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս համոզմունքը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մինչև մենք այս պայմանները չպահենք, չի հաղթահարվելու այս համաճարակը: Կներեք, որ այդպիսի կոպիտ բան եմ ասում՝ կա՛մ հաղթահարվելու է հետևյալ կերպ, որ բոլոր նրանք, ովքեր պիտի մահանային, կմահանան, և դրանից հետո միայն թվեր կիջնեն: […]

̰
ՍԱՏՄ անակնկալ շրջայցերն ու կրկնակի ստուգայցերը շարունակվում են

19:09 15.06.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր շարունակել են ստուգայցերը հանրապետությունում գործող սննդի շղթայի օպերատոր հանդիսացող տնտեսավարողների մոտ: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում արված ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել են հիմնականում ջերմաչափման և ախտահանման մատյանների լրացման շեղումներ, որոնք արձանագրվել են: Հացի արտադրություններից մեկում բացակայել է նաև փակ աղբամանը՝ նախատեսված ձեռնոցների և դիմակների համար: Մի քանի հանրային […]

̰
Հունիսի 13-ի դրությամբ կայացվել է 2873 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

19:08 15.06.2020

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 13.06.2020-ի դրությամբ կայացվել է 2873 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 13.06.2020-ի դրությամբ իրականացվել է 27902 ստուգում, որից միայն 466-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության […]

̰
Արմեն Աբրոյանը՝ հուշարձանները գերակա շահ ճանաչելու մասին

19:04 15.06.2020

Երևանի պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին է անդրադարձել պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը: Ասուլիսի ժամանակ նա անդրադարձել է նաև հուշարձանները գերակա շահ ճանաչելու հարցին: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Արթուր Ալեքսանյանն ու գյումրեցի մյուս մարզիկները երեք ամիս է՝ մարզվում են բացօթյա տարածքներում

19:00 15.06.2020

Արդեն երեք ամիս է, ինչ ՀՀ պարետի որոշմամբ՝ հանրապետությունում մարզադպրոցների աշխատանքը դադարեցված է, իսկ դահլիճներում մարզումներ անցկացնելը՝ արգելված։ Այս ընթացքում նախատեսված բոլոր միջազգային ու հանրապետական բոլոր մրցաշարերը հետաձգվեցին։ Հայաստանի հավաքականների կազմում ընդգրկված մարզիկները որոշ ժամանակ անց վերսկսեցին իրենց  անհատական մարզումները, իսկ խմբային մարզաձևերը ներկայացնող մարզիկներն այժմ իրենց մարզումներն  անցկացնում են միայն բացօթյա տարածքներում։ Գյումրիի օլիմպիական […]

̰
Ի՞նչն ենք սխալ արել, որ մեր հայրենակիցներն այդպիսի քամահրական վերաբերմունք են ցուցաբերում իրենց առողջության նկատմամբ. Փաշինյան

18:55 15.06.2020

Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հրապարակել է Հայաստանի տարբեր մարզերում, տեսարժան վայրերում արված մի քանի լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ շրջում, շփվում միմյանց հետ առանց դիմակների: Վարչապետը ևս մեկ անգամ կոչ արեց կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն: «Ինքս ինձ […]

̰
Կորոնավիրուսի մասնիկները երկար կարող են մնալ օդում. Արսեն Թորոսյան

18:49 15.06.2020

Դիմակ պետք է կրել միշտ ու ամենուր, բացառությամբ սնվելուց: Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում այս անհրաժեշտությունն է ընդգծել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Վերջին օրերի հայտնագործությունը, որ օդում կախված երկար մնում են վիրուսի մասնիկները, գալիս է ապացուցելու, որ նույնիսկ եթե մենք գտնվում ենք մի վայրում, որտեղ ոչ ոք չկա, մենք ոչ մի երաշխիք չունենք, […]

̰
Դավթյանը միջնորդություն է ներկայացրել ԱԺ՝ համաձայնություն տալ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն

18:46 15.06.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված և վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական […]

̰
Գյումրիի 55 փողոցներում ընթացիկ նորոգումներ կկատարվեն

18:36 15.06.2020

Գյումրիում ընթացիկ նորոգման, այսինքն՝ փոսալցման ծրագրում այս տարի 55 փողոց է ընդգրկված: 120 մլն դրամով քաղաքապետարանը երթևեկելի վիճակի է բերելու կենտրոնական ու երկրորդային փողոցներ: Այս շարքում կան այնպիսիք, որոնք ընդգրկված են հիմնանորոգման ծրագրերում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու համայնքային զարգացման հիմնադրամի վերանորոգման ծրագրերում մի շարք փողոցներ ու հրապարակներ են ընդգրկված, բայց շինաշխատանքների մեկնարկի ժամկետներն […]

̰
Մոտակա մեկ ամսում դիմակների գները գրեթե կհավասարվեն մինչճգնաժամային գներին. Թորոսյան

18:34 15.06.2020

ԱՀԿ-ն հորդորում է, որ ռիսկի խմբի քաղաքացիները հնարավորության դեպքում կրեն բժշկական դիմակներ, քանի որ դրանք ավելի լավ են պաշտպանում վիրուսի թափանցումից: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Դիմակների գները սրընթաց անկում են ապրում, և մեր ներկրողները կարծում են, որ մոտակա մեկ ամսում գները գրեթե կհավասարվեն մինչճգնաժամային […]

̰
Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ փաստաթղթերը ԱԺ-ում են

18:31 15.06.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց. «Քիչ առաջ ստացանք գլխավոր դատախազի միջնորդությունները պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ: ԱԺ խորհուրդը քննարկեց միջնորդությունները, դրանք ընդգրկվեցին վաղվա լիագումար նիստի օրակարգ»: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Տիգրան Խաչատրյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

18:20 15.06.2020

Հունիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով: Հանդիպմանը մասնակցել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավորությունները, կարծիքներ փոխանակել ստեղծված իրավիճակում տնտեսական խնդիրների լուծման և Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման հնարավորությունների […]

̰
ԱԺ-ն միաձայն ընդունեց կառավարության ներկայացրած՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

18:10 15.06.2020

Ազգային ժողովը միաձայն (94 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ) ընդունեց կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Այս օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկարողանանք կազմակերպել վաղը՝ հայտարարությունների ժամից անմիջապես հետո»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

̰
Ըստ էության՝ 30 մլրդ դրամի հարկային արձակուրդ է տրամադրվում տնտեսվարողներին. Բաբկեն Թունյան

18:09 15.06.2020

Առավոտյան ժամը 09.00-ին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ կանենք ու մինչև երկրորդ ընթերցումն այս նախագծին դրական եզրակացություն կտանք: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով քննարկվող «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: «Վաղը՝ հայտարարությունների ժամից հետո, երկրորդ ընթերցմամբ լիագումար նիստերի դահլիճում կքննարկենք սա: Խոսքն ավելի […]

̰
«Շանգրի Լա»-ն արձագանքել է ԱԱԾ-ի հայտարարությանը

18:04 15.06.2020

«Օնիրա Քլաբ» ՍՊԸ տնօրինությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված «Շանգրի Լա» խաղատան առնչությամբ հրապարակված գործի վերաբերյալ ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության: Ստորև ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «Նախ ուզում ենք ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ»  ՍՊԸ-ի գործունեության հետ այն պարզ պատճառով, որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման, իսկ ընկերության մենեջմենթն իրականացվում է Անգլիայից […]

̰
BACK_TO_TOP