15:01 16.06.2020
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգին ավելի քան 30 տարի անց նոր շունչ կառնի, իսկ Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերում կկառուցվեն այգիներ։ Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանից։
??Մարզկենտրոնի ամենահին զբոսայգին՝ նախկին Քիմիագործների, այժմ արդեն՝ Շառլ Ազնավուրի անվան՝ շնորհիվ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, ավելի քան 30 տարի անց կկենդանանա ու նոր շունչ կառնի:
Սա ամենասպասված ուրախալի լուրերից մեկն է, թերևս, վանաձորցիների, հատկապես՝ տարեց ու միջին սերնդի ներկայացուցիչների համար, ովքեր իրենց երիտասարդության ու մանկության լավագույն տարիներն անց են կացրել այստեղ՝ ըմբոշխնելով այգու ծառերի մեղմ սոսափյունը:
?Ծրագրի իրականացման արդյունքում՝
✅կսալիկապատվեն ճեմուղիները,
✅կբարեկարգվի ջրավազանը և կտեղադրվի լուսային և ձայնային էֆեկտներով շատրվան,
✅նախատեսվում է լուսավորության համակարգի արդիականացում, կանաչապատում,
✅կբարեկարգվեն մուտքի դարպասները, ցանկապատը, հուշարձանի տարածքը,
✅կտեղադրվեն սմարթ նստարաններ՝ լիցքավորման կետով՝ սնվող արևային էներգիայով, WF հնարավորություններով,
✅Շախմատի դպրոցի մոտ կտեղադրվի ինտերակտիվ շախմատի մեծ տախտակ և այլն:
?Այս գեղեցկությունները վայելելու հնարավորություն կունենան մարզի ողջ բնակչությունը, այլ վայրերից ժամանած հյուրերը:
?Այս տարի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև Տարոն-2 և Տարոն-4 թաղամասերը, որտեղ կկառուցվեն այգիներ՝ 0.2 և 1 հա մակերեսներով՝ թաղամասերի բնակչության հանգիստը պատշաճ կազմակերպելու նպատակով.
✅կկատարվի տարածքի բարեկարգում,
✅ամֆիթատրոնի և սիզամարգի կառուցում,
✅լուսավորության համակարգի և ցանկապատի կառուցում,
✅կանաչապատում:
????Շահառու կհանդիսանա 30-35 հազար բնակիչ:
?Հարկ է նշել, որ ծրագրերի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 232.926.300 դրամ, որից 118.755.780 դրամը` համայնքային ներդրումն է, 21 մլն. դրամը՝ մասնավոր և ավելի քան 93 մլն դրամը՝ ներդրում պետբյուջեից:
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...