22:05 14.06.2020
Ֆրանսիայից բժիշկների խումբը ժամանեց Հայաստան՝ օգնելու հայաստանցի բժիշկներին COVID 19-ի դեմ պայքարում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
20:51 14.06.2020
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ազատ է արձակվել, այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում․ «Սիրելի ընկերներ, Մասիսի ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեցի: Շնորհակալ եմ ինձ համար անհանգստացողներին, ՄԻՊ ներկայացուցիչներին, ովքեր ծանոթացան բաժանմունքում կարգավիճակիս և իհարկե ԼՀ պատգամավորներին, ովքեր այցելեցին ինձ և ինձ հետ բերման ենթարկվածներին: Քաղաքական գնահատականը կներկայացնի ԼՀ կառավարման խորհուրդը քննարկումներից […]
20:35 14.06.2020
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ԱԱԾ շենքի մոտ հավաքի մասնակիցներին։ Ավելի վաղ ոստիկանները 15 րոպե ժամանակ էին տվել ԱԱԾ շենքի մոտ հավաքված քաղաքացիներին տարածքը լքելու համար։ Ոստիկանները հայտարարել էին, որ տարածքը չլքելու դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ, և ոստիկանության օրինական պահանջները չկատարողները կենթարկվեն պատասխանատվության։ Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելվում են։
20:25 14.06.2020
Ոստիկանությունը 15 րոպե ժամանակ է տալիս ԱԱԾ շենքի մոտ ակցիան դադարեցնելու համար։ Ոստիկանների խոսքերով՝ տարածքը չլքելու դեպքում դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ և Ոստիկանության օրինական պահանջները չկատարողները կենթարկվեն պատասխանատվության։ Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելվում են
20:17 14.06.2020
Դոնի Ռոստովի հյուպատոսությունից հայտնում են, որ հունիսի 14-ին՝ ժամը 17։19-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն է վերցրել դեպի Երևան: «Այս չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի։ ԲԱՐԻ ԹՌԻՉՔ ՀԱՅՐԵՆԻՔ, ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ»:
19:50 14.06.2020
Այսоր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում, Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում հաստաբուն ծառն ընկել է ընթացող, 41-ամյա Արման Ոսկանյանի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վրա, այնուհետև տապալված ծառին է բախվել 35-ամյա Նորայրի Շագոյանի վարած Audi Q7 մակնիշի ավտոմեքենան: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը քաղաքացիները Opel-ի միջից դուրս են […]
19:15 14.06.2020
ԱԱԾ-ում ավարտվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հարցաքննությունը։ Նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հաստատեց, որ գործն առնչվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող մեղադրանքի հետ։ «Հարցաքննությունից հետո պարոն Զաքարյանին բաց են թողել։ Նա արդեն տանն է։ Գործը, որի շրջանակներում հարցաքննությունը տեղի է ունեցել ընտրակաշառքնի հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում […]
19:05 14.06.2020
Ս. Էջմիածնի մայր տաճարի գմբեթի խաչի օծումն ու տեղադրումը։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:44 14.06.2020
Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտից 100-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հավաքվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցները, ովքեր պահանջում են դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ գորշողությունները։ Նրանց մի մասը բերման է ենթարկվել ոստիկանություն պարետի սահմանված կանոնները […]
18:33 14.06.2020
400 հավելյալ մահճակալ՝ կորոնավիրուսով վարակվածների համար: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը կիսվել է ՀՀ կառավարության տեսանյութով։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/2809939569240462/
18:28 14.06.2020
Հունիսի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, ևս 8 հոգի առողջացել է: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, […]
17:36 14.06.2020
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ԱԱԾ շենքի մոտ հավաքի մասնակիցներին։ Ավելի վաղ ոստիկանները 15 րոպե ժամանակ էին տվել ԱԱԾ շենքի մոտ հավաքված քաղաքացիներին տարածքը լքելու համար։ Ոստիկանները հայտարարել էին, որ տարածքը չլքելու դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ, և ոստիկանության օրինական պահանջները չկատարողները կենթարկվեն պատասխանատվության։ Հիշեցնենք, որ Արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելվում են։
17:28 14.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևոր արձանագրում. ԲՀԿ պատգամավորները շարունակ պնդում են, թե իբր իրավապահ մարմինների գործողությունները պայմանավորված են Գ. Ծառուկյանի «համապատասխան» ելույթով։ Իրականության մեջ հայտնի ելույթը պայմանավորված էր վերջինիս հետ ուղիղ փոխկապակցված քրեական գործի մոտալուտ հանգուցալուծմամբ, որն էլ նրան հավանաբար «համապատասխան» հետևությունների տեղ է տվել։ Օրենքի առաջ […]
16:57 14.06.2020
Հունիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Արարատյան տոների շաբաթը պսակող Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Սուրբ Պատարագ մատուցվեց Սուրբ Տրդատ Գ հայոց արքայի անունը կրող բաց խորանին։ Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով իր քարոզում անդրադարձ կատարեց Միածնաէջ Մայր տաճարի […]
16:46 14.06.2020
Երեկ՝ հունիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: SHAMSYAN.COM-ի հաղորդմամբ՝ ժամը 18:30-ի սահմաններում Կապանի բնակիչ, 56-ամյա Կարեն Ա.-ն Կապան քաղաքում ՝ Հունան Ավետիսյան փողոցի 1-ին շենքի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Կապանի բնակիչներ, 16-ամյա Ն. Մ.-ին և 16-ամյա Ն. Ա.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխաներին […]
16:29 14.06.2020
ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որեւէ քաղաքական որոշում չկա եւ չի կարող լինել: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար Ազգային Ժողովին ՀՀ գլխավոր դատախազի կողմից դիմելը քաղաքական գործընթաց չէ: Այն բացառապես […]
15:55 14.06.2020
Ոստիկանությունը, համագործակցելով տեսչական մերմինների հետ, շարունակում է արդյունավետ հսկողություն իրականացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ՝ այս համատեքստում իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ։ Հերթականը հունիսի 13-ին էր։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կոտայքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումնների ծառայողները, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների հետ, ուժեղացված ստուգայցեր իրականացրին մայրաքաղաքում և Կոտայքի մարզում գործող մի քանի տասնյակ ռեստորանահյուրանոցային […]
15:42 14.06.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, Նյու ՍՊ ընկերության հիմնադիրների, […]
15:37 14.06.2020
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Այսօր վաղ առավոտից իշխանությունն անցել է «իրավական տեռորի»։ Մենք սա գնահատում ենք որպես պատասխան՝ ԲՀԿ նախագահի վերջին ելույթին, որում նա, առանց երկիմաստությունների, նշեց երկրի առջև ծառացած սուր խնդիրները, մոտալուտ լրջագույն ռիսկերը և դրանց լուծման միակ հնարավորությունը՝ նոր, արդյունավետ կառավարում, լրջագույն փոփոխություններ երկրի կառավարման համակարգում։ Տապալելով համաճարակի դեմ […]
15:23 14.06.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 33222 արձանագրություն, իսկ հունիսի 13-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]
14:46 14.06.2020
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործողություններին: Նրա խոսքերով՝ չի բացառվում, որ հենց վաղը արտահերթ նիստում կարող է ԱԺ բերվել Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը: «Ներքին տեղեկություն ունենք, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ են հրավիրել վկայի կարգավիճակով, սակայն նրան ձերբակալելու մասին որոշում են կայացնում և անձեռնմխելիությունից […]
14:15 14.06.2020
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ Ազգային անվտանգության շենքի մոտ հավաքված անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։ Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հետևում է տեղի […]
14:01 14.06.2020
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ոստիկաններն ԱԱԾ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին 5 րոպե ժամանակ տվեցին տարածքը լքելու համար, քանի որ հավաքներն արգելված են։ Այժմ ԱԱԾ-ի դիմաց հավաքվածներին բերման են ենթարկում։ Նրանց թվում են ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության […]
13:35 14.06.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում հարցաքննության է: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրել էր․ «Մենք բոլորս ժամը 13:00-ին լինելու ենք ԱԱԾ-ի դիմաց: Պարոն Ծառուկյանին հրավիրել են հարցաքննության: Քաղաքական հետապնդումները շարունակվում են»: Ոստիկանության աշխատակիցների հաղորդմամբ՝ հավաքներն արգելված են։ Ոստիկաններն ԱԱԾ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին 5 րոպե ժամանակ տվեցին տարածքը լքելու համար։ Ինչպես ավելի […]
13:17 14.06.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի […]
13:04 14.06.2020
Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 02:00-ի սահմաններում Տավուշի մարզի բակիչ, 59-ամյա Սամվել Առաքելյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գառնի ավտոճանապարհի Գառնի գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում: Shamshyan.com-ի […]
12:48 14.06.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի Առինջում գտնվող առանձնատունը առավոտից շրջափակված է եղել իրավապահներով։ Խուզարկությունները սկսելուց որոշ ժամանակ անց գործողությունների վայր են մեկնել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, իսկ առանձնատան դարպասների մոտ հավաքվել են Ծառուկյանի մի խումբ աջակիցներ: Իր առանձնատանը կայացած խուզարկությունից հետո լրագրողների […]
12:26 14.06.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Այսօր ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի Առինջում գտնվող առանձնատունը առավոտից շրջափակված է եղել իրավապահներով։ Խուզարկությունները սկսելուց որոշ ժամանակ անց գործողությունների վայր են մեկնել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, իսկ առանձնատան դարպասների մոտ հավաքվել են Ծառուկյանի մի խումբ աջակիցներ:
11:59 14.06.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: Մասնավորապես՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]