TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Այդ իրավական գործընթացների նկատմամբ կա քաղաքական միջամտություն և ազդեցություն. Անի Սամսոնյան

13:44 15.06.2020

Կան իրավական գործընթացներ, և մենք կարծում ենք, որ այդ իրավական գործընթացների նկատմամբ կա քաղաքական միջամտություն և ազդեցություն. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: «Իր գործողություններով դա փաստում է իշխանությունը, օրինակ՝ երբ ընդդիմախոսները սրում են իրենց հռետորաբանությունը և այդ […]

̰
Չեմ կարծում, որ բռնություն է կիրառվել կին պատգամավորների նկատմամբ. Արփինե Դավոյան

13:38 15.06.2020

Խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը, խոսելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին, ասել է, որ իրենց գործողություններով որևէ սահման չեն անցել, որևէ քաղաքական հետապնդում իրենց իշխանության օրոք չի եղել և չի էլ կարող լինել։ «Քննադատություններ հնչում են այն մարդկանց կողմից, որոնց ձեռնտու է նման հայտարարություններով հանդես […]

̰
Ազգային պատկերասրահի տնօրենը հայտնել է իր լիազորությունների դադարեցման մասին

13:34 15.06.2020

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հայտնում է լիազորությունները դադարեցնելու մասին։ «Հայաստանի ազգային պատկերասրահի սիրելի աշխատակիցներ, վաղվանից դադարեցվում է ՀԱՊ տնօրենի պաշտոնում իմ լիազորությունները: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, աշխատակիցներին այս հինգ տարիների համագործակցության և ստացված աշխատանքի համար: Մեկ անգամ չէ, որ ասել եմ. «Արվեստի լավագույն գործերը պետք է հանգրվանեն Ազգային պատկերասրահում»: Պահպանելով բոլոր արժեքները՝ այն […]

̰
Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

13:30 15.06.2020

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2020թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Տերյան 44 հասցեում գտնվող Հասարակական խորհրդի աշխատավայրում (Տերյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկ, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի շենք): Առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 30-ին, հետագա նիստերը` երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Դիմում-բողոքները Հասարակական խորհրդի աշխատավայրում ընդունվում են աշխատանքային օրերին: Դիմումները պետք է հասցեագրվեն հանձնաժողովի նախագահին` […]

̰
Կոտայքի մարզի Արամուս համայնքին պետական սեփականություն հանդիսացող հողակտոր նվիրաբերվեց` մանկապարտեզ կառուցելու նպատակով

13:25 15.06.2020

Կառավարության վերջին նիստին հավանության է արժանացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի Ազատամարտիկների խճուղի թիվ 20/3 հասցեում անշարժ գույքը հետ վերցնելու և ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու և շահագործելու նպատակով նվիրաբերելու մասին որոշումը: Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։ ➡ […]

̰
Հունիսի 15-ի ժամը 11։30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում

13:21 15.06.2020

Հունիսի 15-ի ժամը 11։30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, որից 55-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 214 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության […]

̰
Լոռու մարզում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 3637 քաղաքացի

13:15 15.06.2020

Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 404 է, որոնցից 72-ն արդեն առողջացել է: Արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 6: Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Ներկա պահին բուժման մեջ է գտնվում 326 քաղաքացի, որոնցից 44-ը հոսպիտալացված են, իսկ 282-ը գտնվում են տանը՝ թաղամասային բժիշկների հսկողության տակ: Ինքնամեկուսացման մեջ է գտնվում […]

̰
Մայիսի 9-ի փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության գործով հետախուզում է հայտարարվել 6 անձի

13:00 15.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Մայիսի 9-ի փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ զինված միջադեպի մասնակիցների ինքնությունը, որոնցից 6-ը ներգրավվել են որպես մեղադրյալ` ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, […]

̰
Կենդանաբանական այգում հերթական եղնիկն է ծնվել

12:57 15.06.2020

Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ ծնվել է Ալիսան: «Այս տարի մեզ մոտ արդեն ծնվել են 4 եղնիկ. 1 պտավոր՝ Բեմբին և 3 եվրոպական՝ Ֆելինը, Անահիտն ու Ալիսան։ Մուֆլոնների ընտանիքում ծնվել են 10 ձագուկ, իսկ բեզոարյան այծերի մոտ՝ 4-ը։ Առաջիկայում ունենք սպասվելիք ծնունդներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները Ֆրանսիայից ժամանած բուժաշխատողների հետ համայց են կատարում

12:47 15.06.2020

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ վերակենդանացման բաժանմունքի բժիշկները Ֆրանսիայից ժամանած անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ գործընկերների հետ համայց են կատարում: Ֆրանսիացի բուժաշխատողները Հայաստանում մնալու են 10 օր:

̰
Հրդեհ Գանձաքար գյուղի «Հաչա քար» կոչվող հանդամասում

12:46 15.06.2020

Հունիսի 14-ին, ժամը 14։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գանձաքար գյուղի «Հաչա քար» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է 26 խախտում

12:40 15.06.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականի մայիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացրել է հաշվետվություն: «Ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 26 դեպք, որից 20 դեպքով հաշվարկվել է 7 073 500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 640 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ […]

̰
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 292 արտակարգ դեպք

12:30 15.06.2020

Հունիսի 8-14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 566 դեպք, որից 292-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 191 հրդեհի, երկու ջրահեղձման, երկու ուժեղ կարկուտի, երկու ուժեղ քամու, հինգ որոնողափրկարարական դեպք, 70 ճանապարհատրանսպորտային պատահար, 14 ինքնասպանության փորձ, 112 օձի նկատման դեպք, ինչպես նաև՝ 115 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է […]

̰
Քաղաքական երանգ տալը փորձ է ուղղակի սակարկումների գնալ. Սիմոնյանը՝ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին

12:29 15.06.2020

Գագիկ Ծառուկյանի հարցաքննությանը, ԱԱԾ-ի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա խոսել է այն հայտարարությունների մասին, թե ոստիկանության կողմից անհամաչափ ուժ է կիրառվել և որ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը քաղաքական երանգ ունի: «Իրավական գործընթացն ունի ժամկետ: Քաղաքական երանգ տալը փորձ է ուղղակի սակարկումների գնալ»,- ասել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ […]

̰
«COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաքի ամբողջ գումարն ուղղվել է առողջապահության ոլորտի բժշկական պարագաների ձեռքբերմանը 

12:22 15.06.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ մղվող պայքարին, մարտի 18-ից նախաձեռնել է «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավաքագրված ամբողջ գումարն ուղղվել է առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերմանը և տրամադրմանը։ Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Վաղը Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքով Հայաստան կվերադառնան 225 քաղաքացի

11:55 15.06.2020

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Ռեդ Վինգս» ընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն հունիսի 16-ին /թռիչքը 15:00/ տեղի կունենա Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը, որով Հայաստան կվերադառնա 225 քաղաքացի»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=139189174441434&id=110753830618302&__xts__[0]=68.ARCksT-I-oDeFtBbZz3QhT5N_P5BVMXayjSvvGCkNGOAIOtPB4wdXEWOrRVbIFRLEIFCqcz0vm3BJTkF19RnwPRYjVH_y9UOHmb2hrVkaAxb9wgGrDy_Fz4k3VDq02V6EC0kvrmZvXo6SLYRY0KahII_VDV69y-31vIp1XShc-sy9S4PwXSnBR4gDjgTyHBoN4XeMe–Qot0NbK4Wvc8aUZnksPJoFrUeSQMAbLhyCzZGkIVz0o0qnuHOmsWuVmXqShoDIqDIFOsqjRtGA9Y_r1k_6OhQcBloUyS3OXQFtKQcZPWMKc4S0PgrasDJeVHeC6Tu3yJERdHaYAhRsI&__tn__=-R

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ

11:40 15.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. « Ձերդ Գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ձեր ղեկավարմամբ Չինաստանի զարգացման և չին ժողովրդի բարգավաճման ապահովման գործը ձեռք է բերել հաստատուն ընթացք, որի փայլուն օրինակն է COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ ՉԺՀ կառավարության […]

̰
Ո՞վ է ՀՀ դրոշի հեղինակը և ի՞նչ ճանապարհ է այն անցել. այսօր հայկական դրոշի օրն է

11:29 15.06.2020

Երբ 2006թ. հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց նոր՝ «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը, այդուհետ հունիսի 15-ը համարվեց նաև ՀՀ դրոշի պետական օր: Հայաստանի դրոշը, զինանշանի և օրհներգի հետ, համարվում է ՀՀ պետական խորհրդանիշներից մեկը: Հայաստանի դրոշն ընդունվել է 1990թ. օգոստոսի 24-ին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից: Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին […]

̰
Այնպիսի տպավորություն է, կարծես երկրում կորոնավիրուս չկա․ Փաշինյան

11:22 15.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Այս լուսանկարն արվել է երեկ Հաղարծինում: Այնպիսի տպավորություն է, կարծես երկրում կորոնավիրուս չկա»:

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 397 նոր դեպք․ մահացել է 16 մարդ

10:54 15.06.2020

Հունիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17064 դեպք, որոնցից 6276-ն` առողջացած, 285-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 16-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 83600 թեստավորում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված […]

̰
Դատապարտում ենք քաղաքական ազդեցությունն ու վերահսկողությունը ցանկացած քրեական հետապնդման նկատմամբ․ ԼՀԿ կառավարման խորհուրդ

10:35 15.06.2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել երեկ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ․ «Հունիսի 14-ին մամուլից տեղեկացանք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետև ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց պաշտոնական կայքով, համաձայն որոնց երեք առանձին դեպքի առիթով քրեական գործեր են հարուցվել, որից հետո Գագիկ Ծառուկյանը […]

̰
ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում հակահամաճարակային կանոնները պահպանելու համար

10:08 15.06.2020

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Շնորհակալություն հակահամաճարակային կանոնները պահպանելու համար: Եվ այդ մեկ մարդը դու ես… #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր»։

̰
Որտե՞ղ են գործունեություն ծավալելու Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկները

10:05 15.06.2020

Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են և վաղ առավոտից լինելու են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ: Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկների մեծ մասն առաջին անգամ են Հայաստանում, և վստահ են՝ ներդնելու են իրենց ողջ փորձն ու […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Գեղարքունիքի մարզում

08:35 15.06.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` ք. Երևան 11:00 -17:00 Նորքի 3-րդ միկրոշրջանի Բաղյան 1-ին նրբ․ 3 և 6 շենքերը, ինչպես նաև հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորքի 4-րդ միկրոշրջանի Ա․ Հովհաննիսյան 8, Գյուլիքևխյան 25, Նորքի 9-րդ միկրոշրջանի Վիլնյուսի 57 շենքը, […]

̰
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրատապ նիստ է անցկացրել․ News.am

08:04 15.06.2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը երեկ երեկոյան հրատապ նիստ է հրավիրել, այսօր հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին News. am-ին հայտնեց կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Ավելի վաղ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհուրդը ուշադրությամբ հետևում է այսօրվա զարգացումներին։ Բնականաբար, թե՛ նախկինում տեղի ունեցած երևույթներին և […]

̰
Ժամը 22։00-ի դրությամբ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում

00:00 15.06.2020

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ «Ժամը 22։00-ի դրությամբ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։ Մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:44 14.06.2020

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 14-ի ցերեկը, 15-19-ի կեսօրից հետո առանձին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 14-ի ցերեկը և 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Վաղվանից Առաջին ալիքը սկսում է գովազդ ցուցադրել

22:46 14.06.2020

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վաղվանից Առաջին ալիքը սկսում է գովազդ ցուցադրել։ Հանրային հեռարձակողին գովազդի իրավունք վերադարձնելու որոշումը պայմանավորված չէ հեռուստաընկերության կարիքներով կամ պետական բյուջեն խնայելու ցանկությամբ, թեև երկուսն էլ կարող էին հիմնավոր պատճառ լինել։ Այս քայլը թելադրված է հեռուստագովազդի շուկայում արդար մրցակցության պայմաններ ձևավորելու անհրաժեշտությամբ։ Ոլորտը պետք է ազատել […]

̰
Ցավով պետք է արձանագրեմ, որ Նորք-Մարաշ համայնքում կորոնավիրուսի դեպքերը շատ-շատ են․ Թորոսյան

22:32 14.06.2020

Եվ ուրեմն, շարունակում ենք իրազեկման աշխատանքները… Երեկ ինքս Նորք-Մարաշի փողոցներում տեսա տասնյակ առանց դիմակների մարդկանց ու ցավով պետք է արձանագրեմ, որ Նորք-Մարաշ համայնքում կովիդի դեպքերը շատ-շատ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Տեղադրում եմ տարածման փողոցներից մեկը: ԵՐԵՎԱՆ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՆՈՐՔ 7 Փ.»,- գրել է նա։

̰
BACK_TO_TOP