TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գետառ գետն ընկած քաղաքացին անվնաս դուրս է բերվել

11:45 14.06.2020

Հունիսի 13-ին` ժամը 14:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է Գետառ գետը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Զաքար Ե․-ն (ծնված […]

̰
Որ բնակավայրերի որ հասցեներում է ավելի տարածված կորոնավիրուսը

11:31 14.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսուհետ օրական մի քանի անգամ հրապարակելու է վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության […]

̰
Մի արեք այնպես, որ բոլորս խղճի խայթ զգանք, երբ հիվանդը մահանա բուժսպասարկման անբավարարության պատճառով. Ստյոպա Սաֆարյան

11:18 14.06.2020

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՍԹԱՓՎԵՔ, ՍԱ ԽԱՂ ՈՒ ՊԱՐ ՉԷ Տեղ, վայր, հասցե, անուն, ազգանուն ու այլ մանրամասներ չեմ հայտնի, բայց կեսօրից հետո ֆեյսբուքով մի նամակ ստացա, որ կորոնավիրուսով հիվանդ 54-ամյա մի տիկնոջ, ով ծանր թոքաբորբ է տանում ու մեկուսացման պալատում է եղել, վիճակը ծանրացել է և տեղում խնդիր է […]

̰
Ակտաու-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել ևս 17 քաղաքացի

10:46 14.06.2020

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ս.թ. հունիսի 14-ին կազմակերպվել է «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5039 չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և Ղազախստանի, Ուզբեկստանի իշխանությունների աջակցությամբ, Ալմաթիում ՀՀ պատվավոր հյուպատոսության, Ղազախստանի Ակտաու, Շիմքենտ քաղաքների և Ուզբեկստանի հայկական համայնքային կառույցների օժանդակությամբ ևս 17 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից տարհանված 6 քաղաքացի, ինչպես նաև […]

̰
Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

10:35 14.06.2020

Հունիսի 14-ին` ժամը 00։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Համայակ Ն․, ծնված 1994 թ․) և […]

̰
Այսուհետ օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ․ Թորոսյան

10:24 14.06.2020

Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե […]

̰
ԱԱԾ աշխատակիցները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի առանձնատունը

10:13 14.06.2020

ԱԱԾ աշխատակիցները գտնվում են  ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Խմբակցության պատգամավորներն այս պահին այնտեղ են։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ ըստ իրենց տեղեկությունների՝ խուզարկությունների պատճառը 2017-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարտունու ԲՀԿ-ական թեկնածուներից մեկի հետ եղած ենթադրյալ ֆինանսական խնդիրներն են։ Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ այս պահին […]

̰
Սկսում ենք Օղակաձև զբոսայգու վերակառուցման ծրագիրը. Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել

23:23 13.06.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Օղակաձև զբոսայգու վերակառուցման մասին: «Սկսում ենք Օղակաձև զբոսայգու վերակառուցման ծրագիրը։ Այս փուլում կվերականգնվի և հանրությանը կվերադարձվի այգու 6-րդ գոտին՝ Լուսավորչի մայր տաճարի մոտից մինչև Վարդանանց փողոց։ Հետո՝ մնացածը, հերթականությամբ»,- գրել է Երևանի քաղաքապետը:

̰
Սիրելի՛ ուսուցիչներ, խնդրո՛ւմ եմ, դուրս եկեք փողոց. Վարազդատ Կարապետյանի հորդորը

22:50 13.06.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հորդորելով ուսուցիչներին դուրս գալ փողոց: «Հազարավոր երեխաներ անպաշտպան փողոցներում են։ Մեկ վարակված ընտանիքից դուրս եկած երեխան կարող է վարակել տասնյակ այլ երեխաների, նրանք էլ՝ իրենց ծնողներին, պապերին, տատիկներին: Սա արդեն ազգային անվտանգության հարց է։ Ծնողներն ու ընտանիքները, փաստորեն, չեն գիտակցում, որ հիվանդանոցները […]

̰
Կրկնվո՞ւմ է արդյոք Աֆրիկյանների շենքի պատմությունը, թե՞ ոչ. քննարկում Երևանի քաղաքապետարանում

21:55 13.06.2020

Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովներն այսօր համատեղ նիստ են հրավիրել՝ քննարկելու մայրաքաղաքի Ֆիրդուսու փողոցում քանդվող շինությունների հարցը: Նիստին հրավիրված են եղել նաև կառավարության ներկայացուցիչներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նվիրյալ բժիշկներ․ ԱՆ-ն տեսանյութ է հրապարակել

21:53 13.06.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել բժիշկների մասնակցությամբ, որի կից գրված է․ «Երկրում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված բժիշկների աշխատանքն առավել քան երբևէ ծանրաբեռնված է, և մեծ դերակատարում ունի կամավորների ներգրավվածությունը այս անձնվեր գործում։ Շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր մասնագետներին, որոնք, վտանգի տակ դնելով սեփական կյանքը, մասնակից են դարձել համավարակի դեմ մղվող պայքարին»։

̰
«Արմենիա» ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող հիվանդները կորոնավիրուսով են վարակվել․ Factor.am

21:46 13.06.2020

Factor.am-ի տեղեկություններով՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում հեմոդիալիզ ստացող մի քանի հիվանդ COVID-19-ով է վարակվել։ Նրանց տեղափոխել են Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ խոսքը մոտ 5 հիվանդի մասին է, որոնք երեկ են Հանրապետական հիվանդանոցից իրենց մոտ տեղափոխվել։ «Տարբեր հիվանդանոցներից պարբերաբար տեղափոխումներ են […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

21:31 13.06.2020

Հանրապետության տարածքում՝    Հունիսի 13-ի ցերեկը, 14-18-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Վարչապետը կորոնավիրուսի խնդրի լուծումը տեսնում է կառավարություն-հանրություն համագործակցության միջոցով

20:43 13.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հերթական ճեպազրույցն է անցկացրել: Վարչապետը նշել է, որ հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ: «Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավենք քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություն չեն կատարի, բայց կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի, որոնք կմոտենան և վարչական պատասխանատվության կենթարկեն կարգազանց քաղաքացիներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում […]

̰
Աննա Հակոբյանը կրտսեր դստեր՝ Արփիի հետ լուսանկարներ է հրապարակել

20:07 13.06.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կրտսեր դստեր՝ Արփիի հետ լուսանկարներ է հրապարակել։

̰
Որոշում է կայացվել վերոհիշյալ ստորաբաժանումների աշխատանքը չդադարեցնել․ ՀՀ ոստիկանություն

19:53 13.06.2020

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ «Այսօր հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի հետևանքով արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից անորոշ ժամանակով չեն գործի: Նկատի ունենալով, որ մեր քաղաքացիներից շատերն անհետաձգելի գործողություններ ունեն՝ կապված այս ծառայությունների սպասարկման ոլորտի հետ՝ որոշում […]

̰
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք․ արձանագրվել է մահվան 1 նոր դեպք

19:17 13.06.2020

Հունիսի 13-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք, ևս 23 հոգի առողջացել է, արձանագրվել մահվան 1 նոր դեպք։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 65 տարեկան տղամարդ: Ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի […]

̰
Մեր ամենամեծ առավելությունը և, թերևս, ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք գործում ենք 100 տոկոսով թափանցիկ. Փաշինյան

18:57 13.06.2020

Մեր ամենամեծ առավելությունը և, թերևս, ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք գործում ենք 100 տոկոսով թափանցիկ։ Այդ մասին նշել է վարչապետը՝ անդրադառնալով կառավարության ու առողջապահության նախարարության թույլ տված սխալների ազդեցությանը։ «Մենք մեր բացթողումները, սխալները, անհաջողությունները թաքցնելու և մեղմելու խնդիր չունենք։ Մենք ուզում ենք մեր իրավիճակը ճիշտ ախտորոշել, որպեսզի ճիշտ լուծումների գանք։ Ինչ վերաբերում է քաղաքացիներին […]

̰
Հակահամաճարակային կանոնները պահպանելու գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ․ Փաշինյան

18:39 13.06.2020

Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանը նշեց, որ իրենք հակահամաճարակային կանոնները պահպանելու գործում կներգրավեն քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություններ չեն անի, սակայն կարգախմբերի օգնությամբ վարչական իրավախախտումները կֆիքսեն: «Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարակը տարածվում է մոտ հասցեներում, այսինքն՝ բակերից է այն տարածվում, և կներգրավվեն նաև քաղաքացիական անձինք, որոնք 2-ական խմբով կհսկեն բակերը: […]

̰
Հակահամաճարակային կանոնների համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու․ Փաշինյան

18:27 13.06.2020

Փորձը ցույց է տալիս, որ շատ քաղաքացիներ չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և դրա համար էլ ուժեղացվելու են վարչական լծակները։ Այդ մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետը։ «Այսպիսի լուր է շրջանառվում, թե այն վարչական տուգանքները, որոնք մինչև այժմ կիրառվել են, դրանք չեղարկվելու են։ Ես ուզում եմ ասել՝ սիրելի հայրենակիցներ, այդպիսի հույսերն իզուր […]

̰
Վարչապետը ճեպազրույցը սկսեց շնորհակալական խոսքով

18:23 13.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցը սկսեց շնորհակալական խոսքով՝ այն ուղղելով բոլոր այն մարդկանց, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները։ Փաշինյանը նշում է, որ օր օրի ավելանում է կանոնները պահողների թիվը։ Ավելանում է նաև նրանց թիվը, ովքեր ակտիվորեն հորդորում են մյուսներին՝ հետևել կանոններին։ Փաշինյանն անդրադարձավ նաև առավոտյան տեղի ունեցած իր ուղիղ միացմանը, որի ժամանակ […]

̰
«Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

18:20 13.06.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 13-ին՝ ժամը 12:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի […]

̰
Վարակը հիմնականում տարածվում է բակերում․ Փաշինյան

18:10 13.06.2020

Պարետատան նիստից հետո տեղի է ունեցել ճեպազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վարակը հիմնականում տարածվում է բակերում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նոր գործառույթ՝ սահմանին․ ՀՀ ԱԱՏՄ թիմը համալրվել է

17:57 13.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետը սահմանին այսուհետ նոր գործառույթ է իրականացնելու, ինչի նպատակով թիմը համալրվել է շուրջ 2 տասնյակ աշխատակցով։ Վերջիններս երկիր մուտք գործող անձանց տվյալները գրանցելու եւ մուտքագրելու են էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ։ Թիմի համալրումը եւ աշխատուժի մեծացումը նպատակ ունի արագ եւ սահուն կազմակերպել նշված աշխատանքը՝ ամբողջական եւ ճշգրիտ […]

̰
Կարմիր բլուրի բացառիկ հնավայրը, որը տասնամյակներ շարունակ լցվել էր աղբով, արդեն գրեթե ամբողջությամբ մաքրվել է

17:35 13.06.2020

Կարմիր բլուրի բացառիկ հնավայրը, որը տասնամյակներ շարունակ լցվել էր աղբով, արդեն գրեթե ամբողջությամբ մաքրվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։ Շուրջ 1000 թափք շինաղբ արդեն տեղափոխել ենք վերջին մեկուկես տարվա ընթացքում, մնացել է տեղափոխել մոտ 200-250 թափք, եւ մեր պատմության ամենավառ վկայարաններից մեկը պատշաճ տեսքով նորից կներկայանա հանրությանը։

̰
Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի մոտակա ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել

17:24 13.06.2020

Հունիսի 13-ին` ժամը 12:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողատայի թիվ 93 շենքի մոտակա պահեստում այրվում են պլաստմասսայե իրեր։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը […]

̰
Կորոնավիրուսով հիվանդների և նրանց հետ շփումներ ունեցող անձանց տվյալների արտահոսքի վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարում է․․․

17:21 13.06.2020

Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների, ադբեջանցի հաքերների կողմից հանրայնացվել են Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ շփում ունեցող ծուրջ 3500 անձանց տվյալներ։ Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունից։ Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հանգամանքները, ինչպես նաև դրանք իրականացնողներին պարզելու և հայտնաբերելու նպատակով։

̰
Ուժեղացված ստուգայցեր Աբովյան քաղաքում․ ԱԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ ու թերացումներ

17:19 13.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Աբովյան քաղաքում։ Ստուգայցերն արձանագրել են ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնների մի շարք խախտումներ ու թերացումներ։ Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական և իրազեկման աշխատանքներն իրականացրել են էլեկտրատեխնիկայի, հրուշակեղենի խոշոր խանութներում, գրավատներում ու մի շարք այլ տնտեսավարողների մոտ։ Դիտարկումների ժամանակ որոշ դեպքերում բացակայել են աշխատակիցների […]

̰
«Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում բնակարան է այրվում

17:11 13.06.2020

Հունիսի 13-ին` ժամը 12:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է […]

̰
Արտակարգ դեպք Երևանում. վարսավիրանոցներից մեկի տնօրենը էլոս էպիլյացիայի կաբինետում գաղտնի տեսախցիկ է տեղադրել

16:38 13.06.2020

SHAMSHYAN.com-ն ահազանգ է ստացել Երևան քաղաքի Ազատության 25 հասցեում գործող «Մանանա» գեղեցկության սրահի դիմահարդար Էվելինա Հակոբյանից, ով հայտնել է, որ տնօրենը, առանց իրեն տեղյակ պահելու, հետևաբար նաև, առանց հաճախորդների իմացության, տեսախցիկ է տեղադրել իր աշխատասենյակում, որտեղ իրականացվել է նաև էլոս էպիլյացիա: «12 տարի աշխատել եմ այդտեղ, աշխատում էի դիմահարդար, իմ սենյակում կատարում էի նաև դեմքի […]

̰
BACK_TO_TOP