TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+35.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Որտեղի՞ց ձեռք բերել տեղաշարժման թերթիկներ

15:43 26.03.2020

Տեղաշարժման թերթիկները հասանելի են «Հայմամուլի» բոլոր կրպակներում: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

̰
Ֆելիքս Ցոլակյանը իր աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվին

15:41 26.03.2020

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է ֆինանսների նախարարության գանձապետարանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված հաշվեհամարին: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։

̰
Իրանում համավարակի երկրորդ ալիքի վտանգ է առաջացել. զրույց SHANTNEWS-ի տաղավարում

15:40 26.03.2020

Իրանում համավարակի երկրորդ ալիքի իրական վտանգ կա: Այդ մասին են վկայում վարակի նոր դեպքերը, որոնց զգալի մասը ներմուծված է արտերկրից: Այս մասին է զրույցը SHANTNEWS-ի տաղավարում։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել. պարզաբանում

15:36 26.03.2020

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: «politik.am-ին կոչ ենք անում չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել: Մինչ օրս առողջապահության նախարարությունն աշխատել է բաց և թափանցիկ և, հուրախություն բոլորիս, Հայաստանում մահվան դեպք մինչ այս պահը […]

̰
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է ստեղծված իրավիճակում ցուցաբերել զգոնություն

15:35 26.03.2020

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության և Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները վերահսկողական շրջայց իրականացնելիս Նոր Գեղի – Երևան ճանապարհին կանգնեցրել են առանց համապատասխան փաստաթղթերի սևահող տեղափոխող 36CA657 պետհամարանիշով ԿամԱԶ մակնիշի ինքնաթափ բեռնատար։ Կազմվել է համապատասխան արձանագրություն, բեռնատարի վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության, առգրավված հողը հանձնվել է […]

̰
Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 458 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

15:28 26.03.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Մարտի 26-ին՝ ժամը 9-ից 12-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 172 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը […]

̰
Բացի բուժքրոջից, կա կորոնավիրուսով վարակված մեկ բժիշկ և շտապօգնության մեկ վարորդ. Թորոսյան

15:22 26.03.2020

Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հաստատել է, որ բուժաշխատողների շրջանում, բացի բուժքրոջից, կան վարակվածության այլ դեպքեր: «Դժբախտաբար կան, բուժքրոջ վիճակը վստահ եմ, լավ է, իսկ եթե լիներ վատ, հաստատ կիմանայի, ունենք ևս մեկ բժիշկ, ունենք շտապօգնության վարորդ վարակված, ինչքան էլ փորձում ենք պաշտպանել, միևնույն է, շատ են շփվում վարակված անձանց հետ»,- ասել է նախարարը: […]

̰
ԱՄԷ պետական գործակալություն WAM-ն անդրադարձել է Արմեն Սարգսյանի և Աբու Դաբիի թագաժառանգի հեռախոսազրույցին

15:07 26.03.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ ջանքեր գործադրելու հնարավորությունները։ Այս մասին գրում է Արաբական Միացյալ Էմիրությունների պետական գործակալություն WAM-ը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի և շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի միջև նախօրեին կայացած […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են կենդանիներին մեքենայից կապած և ասֆալտով քարշ տվածի ինքնությունը

14:12 26.03.2020

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և հայտնել. «Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, […]

̰
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում են նաև այլ բնակավայրերի՝ կորոնավիրուսով վարակված հիվանդները. Թորոսյան

14:00 26.03.2020

Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է լրագրողների այն հարցին, թե Հայաստանում կա՞ թեստերի պակաս, քանի՞ թեստ է ստացել երկիրը, որքա՞ն թեստավորում է արվել, ի՞նչ արժեն դրանք: Պատասխանել է. «Հետաքրքիր են էդ հարցերը, որոնք պնդումներով են սկսվում, ո՞վ ասաց, որ Հայաստանն ունի թեստերի պակաս, Հայաստանը չունի թեստերի պակաս: Հայաստանն ունի բավարար քանակի թեստեր ու […]

̰
Ժամը 12-ի դրությամբ 897 մեքենայի մեջ եղել է 2-ից ավելի անձ

13:59 26.03.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 12-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 897 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ […]

̰
Վարչապետն իր էջում կիսվել է հայ օդաչուների ՍՈՒ 30 կործանիչներով թռիչքների մասին պատմող տեսանյութով

13:54 26.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հայ օդաչուների ՍՈՒ 30 կործանիչներով թռիչքների մասին պատմող տեսանյութով: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ն արդեն գրել է, որ ՀՀ ԶՈՒ ՍՈՒ 30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները:

̰
ԱԱՏՄ-ն ախտահանման գործընթացի վերահսկողական դիտարկում է անցկացրել

13:51 26.03.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ  տարածքային կենտրոնները վերահսկողական աշխատանքներ են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող մի շարք կազմակերպություններում։ «ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների խումբը Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ (ՀԷՑ) աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ախտահանման գործընթացի վերահսկողական դիտարկում է անցկացրել։ ՀԷՑ վարչական շենքում կատարվող ախտահանման աշխատանքները ևս դիտարկվել են։ ԱԱՏՄ […]

̰
Բոլո՞ր երեխաներն են ապահովագրված կորոնավիրուսով վարակվելու ծանր դեպքերից. Արսեն Թորոսյանի պարզաբանումը

13:48 26.03.2020

Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիս է տվել՝ անդրադառնալով կորոնավիրուսով երեխաների վարակվածության դեպքերին, նշել է, որ ինչպես խոսվում է, 2 ամսական վարակված երեխա հաստատ չկա, կան դպրոցահասակ երեխաներ, որոնց թիվը չի կարող նշել, վստահեցրել է, որ նրանք իրենց լավ են զգում, սիմպտոմ չունեն: SHANTNEWS.am-ի հարցին, թե արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ երեխաներն էլ […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

13:45 26.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 26-ին ստորագրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը և Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու […]

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարարն իր համակարգիչը նվիրել է բազմազավակ ընտանիքին

13:43 26.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է, որ իր համակարգիչը նվիրում է բազմազավակ ընտանիքին հեռավար կրթության համար․ «Այսօր որոշեցի իմ անվանական «ԱրմԹաբը» նվիրել մեզ դիմած բազմազավակ մի ընտանիքի: Գիտեմ, որ կան ընտանիքներ, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ: Պետք է փորձենք համախմբել ջանքերը այդ հարցերը լուծելու համար»,- գրել է Հարությունյանը:

̰
Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Դավիթ Տոնոյան

13:35 26.03.2020

ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումն ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացրել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ: Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված […]

̰
Ամենաճգնաժամային վիճակում հիմա առողջապահության ոլորտն է․ Թորոսյան

13:23 26.03.2020

Տնտեսության զարգացման մասին խոսելիս Արսեն Թորոսյանը խնդրում է ուշադրություն դարձնել նաև առողջապահության ոլորտին։ Առողջապահության նախարարը կառավարության նիստում ասաց, որ այս պահին ամենաճգնաժամային վիճակում հենց այդ ոլորտն է։ Թորոսյանի խոսքերով՝ խնդիրներ կան և՛ ընթացիկ, և՛ ռազմավարական պլաններում։ Պատճառն էլ, ըստ նախարարի, այն է, որ առողջապահական հաստատությունները զգալիորեն զրկվում են ֆինանսավորումից, քանի որ հետաձգում են ընթացիկ վիրահատությունները […]

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բժշկության աղոթք են կարդացել

13:20 26.03.2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունից հայտնում են, որ առավոտյան ժամերգության արարողություն է կատարվել: «Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբանությունը առավոտյան ժամերգության արարողություն է կատարում և բժշկության աղոթք կարդում,- ասված է Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջում:

̰
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ջուն Յամադային նոր կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ թեստերի խմբաքանակի տրամադրման համար

13:19 26.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ճապոնական համագործակցության գործնական բաղադրիչների շուրջ՝ հաշվի առնելով ինչպես այսօրվա՝ նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը, այնպես էլ ապագա ծրագրերը: Դեսպան Յամադան ներկայացրել է համաճարակային իրավիճակը Ճապոնիայում և դրան առնչվող միջոցառումները: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում: Նախագահ […]

̰
Թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը. պարետի նոր որոշումը

13:17 26.03.2020

Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: Պարետի որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն […]

̰
ՀՀ ԶՈՒ ՍՈՒ 30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները

12:50 26.03.2020

2019 թվականի վերջին Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը համալրած գերժամանակակից և գերհզոր ՍՈՒ 30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները։ Վերապատրաստումից վերադարձած հայ օդաչուները ամենօրյա թռիչքներ են իրականացնում ՀՀ օդային տարածքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

̰
Եթե մունաթ գա, թե ինչու է ձևաթուղթը ձեռագիր, մտցրեք աչքը. Վահագն Թևոսյան

12:46 26.03.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված պարետի որոշումն այն մասին, որ տեղաշարժի թերթիկը կարող է լինել նաև ձեռագիր: Կից՝ պատգամավորը գրել է. «1. Սա սեյվ արեք ձեր հեռախոսում: 2. Դրսում, երբ ձեզ է մոտենում ոստիկան, պահանջեք ներկայանալ: 3. Եթե մուննաթ գա, […]

̰
Ինչպե՞ս կարող են աշխատողները պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքները

12:35 26.03.2020

Ինչպե՞ս կարող են աշխատողները պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքները: Ներկայացնենք գործող օրենսդրական կարգավորումներն ու առկա վերահսկողության համակարգը.

̰
Ամեն ինչ անել, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի. Փաշինյան

12:24 26.03.2020

Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հայտարարությամբ հանդես եկավ: «Մենք փաստորեն արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ մեր որոշման մեջ փոփոխություններ կատարեցինք, որոնցով խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները բերվեցին նվազագույն մակարդակի, դրանք վերաբերում են առողջապահական թեմաներին, բայց ռեժիմը, որ գործում էր, կարևոր էր հավասարակշռված դաշտ պահելու համար, որ կորոնավիրուսի հետ կապված վստահեն միայն կառավարության […]

̰
Այսօր` ժամը 08.30-ի դրությամբ, կազմվել են հարյուրավոր արձանագրություններ. ոստիկանապետ

12:17 26.03.2020

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Հանրապետությունում տրանսպորտային միջոցների կողմից կատարված խախտումները: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182. 3 հոդվածի հատկանիշներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ. այսօրվա ժամը 08.30 դրությամբ Հանրապետությունում կազմվել է 286 արձանագրություն, բերման է ենթարկվել 60 քաղաքացի, որոնց նկատմամբ կազմվել է արձանագրություն: 685 տրանսպորտային միջոցներ երթևեկել են 2-ից ավելի ուղևորներով, իսկ 9 […]

̰
Viber-ի միջոցով կեղծ հաղորդագրություն է տարածվում. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

12:10 26.03.2020

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է, որ Viber-ի միջոցով կեղծ հաղորդագրություն է տարածվում։ Նշվում է, որ պաշտոնական մարմինները նման հաղորդագրություն երբեք չեն տարածի։ Գործակալությունը զգոնության կոչ է անում՝ հորդորելով չպատասխանել նման նամակների: https://www.facebook.com/PersonalDataArmenia/photos/a.756997167802372/1540880459414035/?type=3&theater

̰
Տավուշի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք

12:00 26.03.2020

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով` մարտի 24-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ գյուղի «Մեհրաբ» կոչվող տարածքում ստուգել են նույն գյուղի 45-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-63» մակնիշի մեքենան: Բեռնատարում վառելափայտով քողարկված էին հաճարենու 8 թաց գերաններ: Վարորդը հայտնել է, որ գերանները ձեռք է բերել Նորաշենի անտառպետության 3-րդ պահաբաժնից և փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ […]

̰
Երևանում ուղևորահոսքը 30 անգամ կրճատվել է․ Ավինյան

11:41 26.03.2020

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, պարետատան ղեկավար Տիգրան Ավինյանը հայտնեց, որ եթե 2019 թվականի մարտ-ապրիլին Երևանում օրական 550 հազար մարդ էր տեղափոխվում, ապա մարտի 25-ի տվյալներով՝ ուղևորափոխադրումը բոլոր տրանսպորտային միջոցներով կազմել է 18 հազար մարդ։ «Դա նշանակում է, որ ընդհանուր ուղևորահոսքը մոտ 30 անգամ կրճատվել է։ Սրանք Երևան քաղաքի տվյալներն են, մոտավորապես նույն պատկերն է նաև […]

̰
Ստուգումները շարունակվում են․ 685 մեքենաների մեջ եղել են 2-ից ավելի անձինք

11:30 26.03.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09.00-ն, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ […]

̰
BACK_TO_TOP