TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ընդունարանում գոյացող հերթերը պայմանավորված են հիվանդների մեծ հոսքով և ստացիոնարում հիվանդասենյակների հագեցմամբ. «Նորք» ԻԿՀ

21:10 26.03.2020

«Նորք» ԻԿՀ-ն հայտարարություն է տարածել․ «?‍⚕️Հարգելի քաղաքացիներ‼️ Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, ստեղծված իրավիճակում «Նորք» ԻԿՀ-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը ենթադրելի էր։ ?‍⚕️ Հորդորում ենք լինել հանդուրժող և ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին։ Ընդունարանում գոյացող հերթերը պայմանավորված են հիվանդների մեծ հոսքով և ստացիոնարում հիվանդասենյակների հագեցմամբ։ ‼️Խնդրում ենք լինել հանդուրժող և չխոչընդոտել հիվանդանոցի գերբեռնված աշխատանքին»։

̰
Արցախ տանող ճանապարհներին  անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն ԱՀ

20:42 26.03.2020

Հարգելի քաղաքացիներ: Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության և տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն: Բացառություն կարվի. – Արցախի Հանրապետությունում […]

̰
Հեռավար աշխատանքային հանդիպում կրթության ոլորտում համագործակցային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

20:20 26.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հեռավար քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Ա.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և […]

̰
Կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվին փոխանցվել է 660.766.504.3 դրամ

20:11 26.03.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 26.03.20թ.  ժամը 18:00-ի դրությամբ  մուտքերը կազմել են 660.766.504.3 դրամ,  իսկ մուտքերի ընդհանուր քանակը 2698:  

̰
Մինչև արտակարգ դրության ավարտը վճարումներ չկատարելու պատճառով չի դադարեցվի լույսի, գազի, ջրի մատակարարումը

20:00 26.03.2020

Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են դիմումներ այն մասին, որ արտակարգ դրության սահմանափակումների պատճառով հնարավորություն չունեն վճարելու կոմունալ ծառայությունների համար։ Մասնավորապես, քաղաքացիների մի մասը նշել է, որ ինքնամեկուսացված է և աշխատանքի չգնալու պատճառով չունի վճարումներ իրականացնելու բավարար միջոցներ, իսկ մյուս մասի տեղեկացմամբ՝ վճարումներ չիրականացնելու պատճառով ծառայությունների մատուցումը ջրի, էլեկտրաէներգիայի և […]

̰
635 անձի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել

19:57 26.03.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Մարտի 26-ին` ժամը 09։00-18։00-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 349 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18։00-ն՝ […]

̰
Կորոնավիրուսով պայմանավորված ի՞նչ իրավիճակ է հանրապետությունում

19:52 26.03.2020

Կառավարության մամուլի կենտրոնում օրվա առաջին հյուրն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր։ Թեման դարձյալ կորոնավիրուսն էր։ Ինչ իրավիճակ է հիմա, և ինչպե՞ս կարող է վիրուսն ազդել երեխաների և հղիների վրա։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գյումրիի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսաձայնային էֆեկտներ կստանան

19:30 26.03.2020

Այս տարի Գյումրիում սուբվենցիոն միջոցներով նախատեսվում է իրականացնել 5 ծրագիր։ Փողոցաշինությունից, կոմունալ ծառայության ավտոպարկը նոր տեխնիկայով համալրելուց բացի, նախատեսվում է արդիականացնել նաև կենտրոնական հրապարակի շատրվանները։ Սուբվենցիոն ծրագրերը հանրային քննարկման դրվել են, բայց շատրվանների դեպքում կարծիքները ոչ միանշանակ էին: Ավագանու որոշ անդամներ առաջարկել են հրապարակի շատրվանը արդիականացնելու փոխարեն վերագործարկել քաղաքի չգործող շատրվանները։ Կենտրոնական հրապարակի շատրվանները կառուցվել […]

̰
Օժանդակության ծրագրերի հիմքում պետք է դիտարկել զարգացման կոմպոնենտը. վարչապետ

19:22 26.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումներին և առաջարկություններին վերաբերող քննարկումները: Մասնավորապես, քննարկվել են բիզնեսին աջակցության և հասարակության առանձին շերտերին սոցիալական օժանդակության այն լրացուցիչ գործիքներն ու հնարավորությունները, որոնք կարող են լրացնել կառավարության կողմից այսօր ընդունված ծրագրային փաթեթները: Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ և գաղափարներ, […]

̰
Զորամասերում անցկացվում են կանխարգելիչ միջոցառումներ

19:05 26.03.2020

5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում իրականացվել են բուժկանխարգելիչ միջոցառումներ: Զինծառայողներն իրազեկվել են կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու միջոցների, կանխարգելման և հիգիենայի կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ: Զորամասերը և հարակից տարածքները ախտահանվել են հատուկ նյութերով, զորամասերի տարածքների մուտքերն ապահովվել են ստուգիչ և ջերմաչափիչ սարքերով:

̰
Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց»-ում Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո

18:50 26.03.2020

Այսօր՝ ժամը 18.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները վիճել են իրենց դիմավորող անձնակազմի անդամների հետ։ Բանն այն է, որ օդանավակայանում ջերմաչափումն իրականացրել է միայն մեկ աշխատակից: Ականատեսներից մեկի խոսքերով՝ թուղթ լրացնողներից ոմանք գրիչ չեն ունեցել, հետո բերել են գրիչներ: «Թուղթ լրացնողները երեքն էին, ջերմաչափողը՝ մեկը»,- SHANTNEWS.am-ին հայտնել է ուղևորներից մեկը։ Արդյունքում՝ ժամանողների մեծ հերթ […]

̰
Լուսանկարներ առողջապահության փոխնախարարի և «Նորք» ԻԿՀ տնօրենի շրջայցից

18:40 26.03.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի և «Նորք» ԻԿՀ տնօրենի հերթական ամենօրյա շրջայցից։  

̰
Հայաստանն ունի համապատասխան գիտահետազոտական պոտենցիալ աերոտիեզերական ոլորտում համագործակցություն ծավալելու համար

18:29 26.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Տիեզերական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը, որով, մասնավորապես, կարգավորվում են Հայաստանում […]

̰
Գյուղատնտեսությանը տրվող արտոնյալ վարկերի մասին

18:20 26.03.2020

Կառավարության մամուլի կենտրոնում այսօր ասուլիսի էին հրավիրվել Էկոնոմիկայի նախարարի տեղակալները: Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը  ներկայացրել են այն ծրագրերը, որոնք մշակել են գյուղատնտեսության ոլորտում ներդնելու և կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար: Խոսքը հիմնականում արտոնյալ վարկերի տրամադրման մասին է: Արման Խոջոյանի խոսքով՝ բոլոր գործիքները, որոնք մշակել են, ուղղվելու են նրան, որ գյուղացու համար 0 տոկոս տոկոսադրույք սահմանվի: […]

̰
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք. Ալինա Նիկողոսյան

18:04 26.03.2020

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ «72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։ Պացիենտը […]

̰
Բեյրութում ստեղծվել է հատուկ շտաբ. լիբանանահայերն ի՞նչ միջոցներով են պայքարում կորոնավիրուսի դեմ

18:00 26.03.2020

Կորոնավիրուսի տարածման հետ Սփյուռքում ևս նոր իրավիճակ ստեղծվեց: Սփյուռքի տարբեր հայկական գաղթօջախներում տեղի հայկական մարմինները ստեղծեցին հատուկ մարմիններ մեր հայրենակիցներին այս վարակից պաշտպանելու համար: Թեմային առավել մանրամասն անդրադարձել է Սագո Արեանը Բեյրութում վերջերս կազմված Կորոնավիրուսի ճգնաժամային շտաբի ներկայացուցիչ Ավետիս Կիտանյանի հետ զրույցում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Իրանում ՀՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Էդման Այվազյանի մահվան կապակցությամբ

17:40 26.03.2020

Իրանում ՀՀ դեսպանությունն իր խորին ցավակցություններն է հայտնում հայ անվանի գեղանկարիչ, ճարտարապետ, դիզայներ Էդման Այվազյանի մահվան կապակցությամբ: Այս մասին նշվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում: Նշենք, որ մարտի 25-ին, 88 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանը:

̰
Նոր հնարավորություններ ֆերմերների համար

17:34 26.03.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ճգնաժամային իրավիճակում ֆերմերներին տրվող նոր հնարավորությունները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Համատեղ ջանքերով հաղթահարենք նաև այս իրավիճակը. Գագիկ Ծառուկյան

17:13 26.03.2020

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել աշխատանքային խորհրդակցությունից: Լուսանկարներին կից նա նշել է. «Համատեղ ջանքերով հաղթահարենք նաև այս իրավիճակը և արդյունավետ ճանապարհով ընթանանք առաջ»:

̰
Թումոն համակարգիչներ կնվիրի առցանց դասերին մասնակցելու հնարավորություն չունեցող երեխաներին

16:51 26.03.2020

Թումո տեխնոլոգիական կենտրոնը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Արագ արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կոչին՝ ուրախ ենք հայտնել, որ Թումոն նախարարությանը կնվիրի 50 լավ վիճակում գտնվող iMac համակարգիչներ, որոնք կհատկացվեն այն երեխաներին, ովքեր չեն կարողանում մասնակցել առցանց դասերին համակարգիչ չունենալու պատճառով։ Դիմում ենք ՏՏ ընկերություններին, հիմնադրամներին, մեր բոլոր գործընկերներին՝ միանալ այս նախաձեռնությանը, որպեսզի […]

̰
Մեկնարկել է գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման փորձնական ծրագիրը

16:45 26.03.2020

ՀՀ կառավարությունը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացվել են գյուղատնտեսական ապահովագրական համակարգից օգտվելու պայմանները: Կից նշվում է, որ մեկնարկել է գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման փորձնական ծրագիրը։ Տեսանյութը՝  ստորև։ https://www.facebook.com/armgovernment/videos/145947390127283/UzpfSTEwMDAwNDQwMTQ4NTk2ODpWSzoyNzAzNDI2ODEzMjU4MjU4/?comment_id=2703427666591506&notif_id=1585225221245900&notif_t=group_comment_mention

̰
Բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի աշխատողները չեն օգտվի արձակուրդային համընդհանուր պայմաններից. բուհի որոշումը

16:32 26.03.2020

Երևանի պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է գիտխորհրդի որոշումը ուսումնական գործընթացի վերաբերյալ: Դրանում ներկայացված են հեռավար ուսուցման, և արձակուրդային շրջանի փոփոխման պայմանները: Ըստ այնմ՝ Առաջարկվում է 2020-ի մարտի 20-ի հեռակա եղանակով կատարված հարցման և դրա արդյունքում ընդունված թիվ 4 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները ՝ 1. Դադարեցված համարել Համալսարանի կրթական գործունեությամբ պայմանավորված աշխատանքները, դասընթացները […]

̰
Երևանի սուպերմարկետները «գծանշումներ» են կատարում, որ հաճախորդները հերթում պահպանեն սոցիալական հեռավորությունը

16:16 26.03.2020

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում են երևանյան սուպերմարկետներից մեկի հատակին արված՝  սոցիալական հեռավորությունը պահպանելու մասին նշումները: «Երևանի սուպերմարկետները «գծանշումներ» են կատարում, որ հաճախորդները հերթում պահպանեն սոցիալական հեռավորությունը։ Հուսով եմ, որ նման նշումները կօգնեն պահպանել հերթերը նաև կորոնավիրուսից հետո և կձևավորեն հերթ […]

̰
Խոշոր չարաշահումներով իրականացված արդյունագործական որսի հետևանքով վտանգվել է Սևանա լճում խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրությունը

16:12 26.03.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Սևանա լճից խեցգետնի արդյունագործական որսի և արտահանման ոլորտում իրականացված հաշվեքննության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության հետ կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով 2017-2018թթ. 4 ՍՊԸ Սևանա լճում […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Անդրանիկ Քոչարյանին

16:00 26.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրի անվտանգության ոլորտին առնչվող մի շարք հարցերի:

̰
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հայտարարությունը

15:53 26.03.2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ քաղաքացիներ Սոցիալական ցանցերում գործում են մի շարք խմբեր, որտեղ թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդների կողմից տեղադրվում են հայտարարություններ և առաջարկվում վճարովի ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացում Հայաստանի Հանրապետության տարբեր ուղղություններով, ինչպես նաև կան խմբեր, որտեղ շատ վարորդներ առաջարկում են ուղևորափոխադրումներ իրականացնել պարզապես բարեգործական նպատակներով։ Այս […]

̰
Որտեղի՞ց ձեռք բերել տեղաշարժման թերթիկներ

15:43 26.03.2020

Տեղաշարժման թերթիկները հասանելի են «Հայմամուլի» բոլոր կրպակներում: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

̰
Ֆելիքս Ցոլակյանը իր աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվին

15:41 26.03.2020

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է ֆինանսների նախարարության գանձապետարանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված հաշվեհամարին: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։

̰
Իրանում համավարակի երկրորդ ալիքի վտանգ է առաջացել. զրույց SHANTNEWS-ի տաղավարում

15:40 26.03.2020

Իրանում համավարակի երկրորդ ալիքի իրական վտանգ կա: Այդ մասին են վկայում վարակի նոր դեպքերը, որոնց զգալի մասը ներմուծված է արտերկրից: Այս մասին է զրույցը SHANTNEWS-ի տաղավարում։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել. պարզաբանում

15:36 26.03.2020

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: «politik.am-ին կոչ ենք անում չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել: Մինչ օրս առողջապահության նախարարությունն աշխատել է բաց և թափանցիկ և, հուրախություն բոլորիս, Հայաստանում մահվան դեպք մինչ այս պահը […]

̰
BACK_TO_TOP