TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանում ուղևորահոսքը 30 անգամ կրճատվել է․ Ավինյան

11:41 26.03.2020

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, պարետատան ղեկավար Տիգրան Ավինյանը հայտնեց, որ եթե 2019 թվականի մարտ-ապրիլին Երևանում օրական 550 հազար մարդ էր տեղափոխվում, ապա մարտի 25-ի տվյալներով՝ ուղևորափոխադրումը բոլոր տրանսպորտային միջոցներով կազմել է 18 հազար մարդ։ «Դա նշանակում է, որ ընդհանուր ուղևորահոսքը մոտ 30 անգամ կրճատվել է։ Սրանք Երևան քաղաքի տվյալներն են, մոտավորապես նույն պատկերն է նաև […]

̰
Ստուգումները շարունակվում են․ 685 մեքենաների մեջ եղել են 2-ից ավելի անձինք

11:30 26.03.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09.00-ն, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ […]

̰
Թալինի ոստիկանները մեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել

11:11 26.03.2020

Վերջին օրերին ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ էին ստացվում, որ գողանում են Թալին քաղաքի տարբեր թաղամասերում կայանված, հիմնականում` «Մերսեդես» մակնիշի մեքենաների կողային հայելիներ։ Բաժնի քրեական հետախույզներն անցան տեղեկությունները ճշտելու միջոցառումներին, ապա ձեռնամուխ եղան գողությունների բացահայտմանը։ Թալինի քրեական հետախույզների տեսադաշտում հայտնված 23-ամյա երիտասարդը, որը Երևանի բնակիչ է, հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական […]

̰
Մարտի 25-26-ը բացահայտվել է հանցագործության 38 դեպք

10:52 26.03.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 38 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի […]

̰
Հայ բժիշկների «կորոնապարի» տեսանյութը համացանցում հիթ է դարձել․ Rusarminfo

10:41 26.03.2020

Հայաստանում շտապօգնության ծառայության հերթապահ բժիշկները գտել են կորոնավիրուսի դեմ պայքարի դրական միջոց։ Նրանց պարի տեսանյութը 1 օրում զգալի դիտումների ու հավանությունների է արժանացել։ Պաշտպանիչ համազգեստով բժիշկները հայկական երգի հնչյունների ներքո պարել են գիշերը՝ բուժհաստատություններից մեկի բակում։ https://www.facebook.com/1269391199894248/videos/736065216799622/

̰
Վթար Սեբաստիա փողոցում. տուժածների վիճակը կայուն ծանր է

10:29 26.03.2020

Մարտի 25-ին՝ ժամը 22:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 155 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Կառլեն Ղ., ծնված 1993 թ.) մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի

10:02 26.03.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 290 դեպք։ Առողջացել է 18 պացիենտ։ Ներկայում փաստացի բուժվում է 272 մարդ։ Անցկացված 1440 թեստի արդյունք եղել է բացասական։

̰
Վայոց Ձորի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

09:21 26.03.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Վայոց Ձորի մարզում ՝ 10։00- 16։00 Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցը և Երևանյան խճուղին մասնակի, Գետափ գյուղը, Արտաբույնք, Հորբատեղ, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Եղեգիս Գլաձոր և Շատին գյուղերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:12 26.03.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ի ժամը 08:20-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն […]

̰
Վարչապետը ներկայացնում է Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշերում

09:02 26.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշերում։ Varieties of Democracy նախաձեռնությունը հրապարակել է համաշխարհային ժողովրդավարության զեկույցը, որում  նշում է, որ 2019-ին Հայաստանում ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ են արձանագրվել։ Անդրադառնալով կարևոր՝ ընտրական ժողովրդավարության ցուցչին՝ վարչապետը նշել է, որը 117-րդ տեղից տեղափոխվել ենք 35-րդ տեղ՝ արձանագրելով աճ 82 կետով։ Բացի այդ, […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 9.6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:54 26.03.2020

Մարտի 25-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ մոտ 6000 քմ, Աշտարակ-Օշական ավտոճանապարհին՝ մոտ 1500 քմ, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում՝ մոտ 2000 քմ, Նոր կյանք գյուղում՝ մոտ 3500 քմ, Դալար գյուղում՝ մոտ 1000 […]

̰
Իրոք կատակ չենք անում, երբ խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին. Փաշինյան

08:19 26.03.2020

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՃՈ-ն տուգանել է վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։ «Իրոք կատակ չենք անում, երբ խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով հարուցված վարչական վարույթի մասին վկայող փաստաթղթեր։ Աննա Հակոբյանը 10 հազար դրամով տուգանվել է առանձնատների տարածքում դստերը՝ Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնելու համար։ Իսկ ՃՈ-ն […]

̰
COVID-19-ի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված վերապատրաստման դասընթացները շարունակվում են

08:11 26.03.2020

ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպող բժշկական անձնակազմի վերապատրաստման ինտենսիվ դասընթացները շարունակվում են: Դրանց ընթացքում նոր կազմավորվող կորոնավիրուսային հիվանդության համար առանձնացված բժշկական կենտրոնների բուժանձնակազմն ուսանում է թե՛ հիվանդության կլինիկական, թե՛ համաճարակաբանական հարցերը, որպեսզի պատրաստ լինի կանխարգելել և բուժել հիվանդությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1179672395552357?__xts__[0]=68.ARBnDn4dO5OVAue8AgshnBCtVqlXaeTQMQYBbu3ar5cxZea59xUJcrNQplmwrvs3Tf1GAcuT9Wa0lHVZ31QtIkEBXBoolAKDZz1OkcVK1X4UDxLpoNkLkM8ozFydUAUeQjrZ26EKkjUvDWGmoXVQNKAPLQD68NGYBrK0COX82svTlGeZ3Y_aPfO4g9nf_PApjyu7_YtUTQFpvx0l8CXmfbhCKDNhA0A4e0hLd7ABoX1h1AZh9hZSJb65Q__wECPk-HrXplkCUOMzBiiugacxY0hlIfzYcUX3jlNv0lXGEujnax-H452MRdyszZMKSPfP6uUBubkI7ubYxn-W11cGrtrJj_yLRJWaxEshBfIYY6Hjxl6cEcHctZEhlpv65ID4c11W3f303WFLw15J3k3LsbAbfDIfgsSc9_W4HgCZbIzKpv3xRgPq546dZ0ZVknW5mTxEsKDOxz0aACoW_n8oYPRFO8A6TskCZFE0Nk789SLDNZR_jfZPVduR&__tn__=-R

̰
Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ․ նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

00:12 26.03.2020

Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ […]

̰
Եղանակի և ծիրանի բերքատվության կանխատեսում

00:00 26.03.2020

Հանրապետության տարածքում՝ Մարտի 25-ի ցերեկը և 28-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մարտի 25-ի ցերեկը, 28-30-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: […]

̰
Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է 24-ժամյա գրաֆիկով

23:52 25.03.2020

Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է 24-ժամյա գրաֆիկով։ «Սիրելի հայրենակիցներ, Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը: Սա էլ այն դեպքում, երբ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ոչ բոլոր աշխատակիցների աշխատավայրում ֆիզիկապես ներկայության: Ինքս անձամբ, ինչպես նաև իմ աշխատակազմն […]

̰
Ողբերգական ավտովթար Դիլիջանի ոլորաններում. կա 2 զոհ

23:47 25.03.2020

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այսօր, ժամը 22:30-ի սահմանում Opel մակնիշի 35 OQ 047 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի 3-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել 4-րդ ոլորանում: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Մահացածների մարմինները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները: Ոստիկանությունն […]

̰
Մեր 8 ապագա բժիշկներն առաջնագծում են՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում․ ԵՊԲՀ ռեկտոր

23:41 25.03.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միջնորդագիր է ուղարկել Գիտխորհրդին՝ առաջարկելով այսուհետ ազատել ուսման վարձի վճարումից ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 4 օրդինատորների, իսկ մյուս 4 կլինիկական օրդինատորները, որ սովորում են անվճար համակարգում, հատուկ խրախուսում կստանան ԵՊԲՀ-ի կողմից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Օրինակելի կեցվածքը խրախուսելի է !!! Այսօր միջնորդագիր եմ ուղարկել Գիտխորհրդին […]

̰
Զգուշացում․ Viber-ով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ

22:44 25.03.2020

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ զգուշացնելով․ «ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ‼️ Ժողովուրդ, «Վայբերով» տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ։ Համարը ուկրաինական ա։ Բայց կարող է լինել այլ ցանկացած երկրից։ Եվ այլ մեսենջերով,«Ֆեյսբուքում», «Վոթզափով» և այլն։ Ամենայն հավանականությամբ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։ Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները […]

̰
Տեղաշարժի սահմանափակման ռեժիմն ինչպե՞ս են կիրառում մայրաքաղաքում և մարզերում

22:37 25.03.2020

Ինչպե՞ս են մարդիկ հետևում խստացման վերաբերյալ պարետի հրահանգներին։ Հարցի պատասխանը փորձել ենք գտնել մայրաքաղաքում ու մարզերում արված նկարահանումների ժամանակ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ճանապարհային ոստիկանությունը Աննա Հակոբյանին տուգանել է

22:32 25.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ տուգանվել է․ «Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։ Պարզվեց՝ դա օրենքի խախտում է և նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, և ցավում եմ իմ այդ չիմացության համար։ […]

̰
Ինչ է պատմել կորոնավիրուսից բուժվող հիվանդը SHANTNEWS-ին

22:25 25.03.2020

Նոր տիպի կորոնավիրուսի որոշ վարակակիրներ բուժում են ստանում նաև մարզային  հիվանդանոցներից երկուսում՝ Գյումրիում և Վանաձորում: SHANTNEWS-ն այսօր զրուցել է  Գյումրիի ինֆեկցիոն տեղափոխված Լիանա Զիրոյանի հետ:  Նա մոր հետ Ֆրանսիա կատարած շրջագայությունից վերդարձել էր մարտի 16-ին:  Նախ ինքնամեկուսացել էին, հետո երբ ջերմել էին,  բժիշկներին տեղեկացրել էին այդ մասին: Լիանա Զիրոյանը ասել է, որ թե՛  իր, թե՛ մոր […]

̰
Սևանի «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում «Mercedes»-ը բախվել է գնացքին. կա տուժած:

22:12 25.03.2020

Մարտի 25-ին՝ ժամը 14:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է գնացքին. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 65-րդ կմ-ին «Mercedes […]

̰
Հանրային ՀԸ-ի առևտրային գովազդ հեռարձակելու իրավունքը կվերականգնվի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

21:49 25.03.2020

Այսօր ԱԺ-ում քննարկվել է նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարեու նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը. այն բուռն քննարկման է արժանացել ԱԺ-ում: Նախագիծը  նախատեսում է ոլորտի ազատականացում և հավասար մրցակցային պայմանների ստեղծում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Որ հիմնական իրավունքները չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ

21:44 25.03.2020

Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը կազմակերպվում է արտակարգ ռեժիմով: Դիտարկումը և բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ: Խոսքը վերաբերում է այդ իրավունքներից հետևյալ հիմնականներին՝ ◾ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը, ◾ դատական […]

̰
Ո՞ր խանութները կարող են բաց մնալ և ո՞ր դեպքում է պետք աշխատել միայն առաքման տարբերակով․ էկոնոմիկայի փոխնախարարի պարզաբանումները

21:27 25.03.2020

Պարետի որոշմամբ սահմանափակումներ չկան միայն պարենային խանութների և դեղատների գործունեության հարցում։ Այդ մասին ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։ Առանձին ոլորտներին անդրադառնալով՝ նշել է, որ ծաղկի խանութները նախատեսված 7 օրվա ընթացքում չեն կարող գործել, հիգիենայի պարագաների վաճառքը թույլատրելի է, շինանյութերի վաճառքն էլ միայն առաքման տարբերակով՝ շեշտելով, որ ամեն դեպքում՝ շինարարական աշխատանքներ ծավալելը […]

̰
Ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

21:22 25.03.2020

Մարտի 25-ի ժամը 20։30-ի դրությամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 84-ը՝ մայրաքաղաքում, 74-ը՝ մարզերում։ 40 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ։ Նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ։ 

̰
Ուղիղ կապ` Ուսուցիչների հետ. Արայիկ Հարությունյան

21:19 25.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է․ «Ուղիղ կապ` Ուսուցիչների հետ»։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
74 տնտեսվարող զանգել է Թեժ գիծ, 6 խնդիր առանձնացրել են, որ քննարկեն․ էկոնոմիկայի փոխնախարար

21:12 25.03.2020

Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ընթացքում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, անդրադառնալով տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին, նշել է, որ այդ ցանկը կարող է փոփոխվել ամեն օր,  խստացումները կարող է դառնան ավելի շատ կամ հակառակը։ Դա կախված է իրադարձությունների ընթացքից։ Նաև նշել է, որ տնտեսվարողների համար առանձնացված թեժ գիծ է գործում։ Այդ գծին այսօրվա ընթացքում […]

̰
Արցախին ամերիկյան օգնությունը դադարեցնելու որոշումը վերջնական չէ. Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ

21:09 25.03.2020

Երկար ժամանակ է, ինչ տարբեր հարթակներում քննարկումներ են տեղի ունենում ԱՄՆ-ի՝ Արցախին տրվող օգնության ծրագրի դադարեցման վերաբերյալ։ ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը մարտի 23-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է ծրագրի վերաբերյալ իր դիտարկումները և, ի վերջո, պատասխանել այս օրերին ամենաշատ տարածված հարցին. արդյո՞ք վերջնական է Թրամփի վարչակազմի որոշումը՝ դադարեցնելու Արցախին տրվող անմիջական ֆինանսավորումը։ […]

̰
BACK_TO_TOP