09:36 17.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 09:22-ի դրությամբ` ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղում է ձյուն:
08:52 17.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բաշինջաղյան 2-րդ նրբ. 2 շենքը և հարակից բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Նանսենի փ. 5/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Լուկաշին գյուղը մասնակի և Խանջյան գյուղը, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի […]
08:18 17.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կհանդիպի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ։ «Տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 16.03.2020թ., թիվ 298-Ն կառավարության որոշման հավելվածի 22-րդ կետի. ✅ Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները: ? Վաղը հանդիպում եմ ունենալու […]
08:09 17.03.2020
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 15-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի 26/1 հասցեում գործող «Սեյ Չիզ» սրճարանի աշխատակիցներին ծեծում են: ՛ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները նշված սրճարանից ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ՝ 40-ամյա Սերգեյ Սարգսյանին, 47-ամյա Անահիտ Միրզախանյանին […]
00:05 17.03.2020
Արսեն Թորոսյանը ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի նոր դեպքերի վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։
00:03 17.03.2020
Ազգային ժողովն ավարտեց արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցի քննարկումը: «Այս նոր իրավիճակում պարետը կարգելի հանրապետության ամբողջ տարածքում 20 hոգուց ավելի մարդ ներառող ծնունդների, կնունքների, հարսանիքների, հոգեհանգիստների, հուղարկավորությունների իրականացումը»,- ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի ելույթը ներկայացնում ենք ստորև․ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/516913225680945/
23:44 16.03.2020
ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունները չեն ներկայացրել նախագիծ արտակարգ դրության կամ դրանով նախատեսված միջոցառումներից որևէ մեկի չեղարկման վերաբերյալ: Այս մասին ՀՀ ԱԺ հատուկ նիստում հայտնեց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը: Նրա խոսքերով՝ սա նշանակում է, որ բոլոր խմբակցություններն իրենց աջակցությունն են հայտնում կառավարության արտակարգ դրության նախաձեռնությանը։ «Ստեղծված է ճգնաժամային իրավիճակ, որը հաղթահարելի է»,- ասաց Արարատ Միրզոյանը:
23:36 16.03.2020
Անկախ Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ անգամ է արտակարգ դրություն սահմանվում: Եթե առաջին անգամ` 2008թ-ի մարտի 1-ին, դա պայմանավորված էր քաղաքական իրադրությամբ, ապա այս անգամ պատճառը աշխարհը համակած համավարակն է: ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածը սահմանում է արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը, առաջնորդվելով դրանով` Հայաստանի կառավարությունը քննարկել է արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագիծը: Մանրամասները՝ տեսանյութում։
23:20 16.03.2020
Մարտի 16-ի ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որից 45-ը՝ դրական արդյունքով։ Նրանցից ոմանք արդեն իսկ մեկուսացած անձինք են, իսկ մնացածի շփման շրջանակը պարզվում է։ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է 87 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ Ըստ Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա […]
23:03 16.03.2020
Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։ Պաշտոնական հաղորդագրությունը` քիչ անց:
23:00 16.03.2020
Աշխարհում և Հայաստանում սկսել են անցնել կյանքի հեռավար ռեժիմի: Ի՞նչ է հնարավոր անել համացանցի օգնությամբ, կյանքի ո՞ր ոլորտները կարող ենք կառավարել տանից: SHANTNEWS-ը փորձել է ամբողջացնել պատկերը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:58 16.03.2020
Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկմանը: «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգելի պատգամավորներ, Քիչ առաջ կառավարությունը որոշում կայացրեց՝ ժամը 18։30-ից Հայաստանի Հանրապետությունում սահմանել արտակարգ դրություն։ Արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի հետ։ Ուզում եմ արձանագրել, որ առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք որևէ այլ նոր տեղեկատվություն, քան այն […]
22:04 16.03.2020
Air Cairo ավիաընկերությունը դադարեցնում է իր կանոնավոր չվերթները Երևանից Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ միչև ապրիլի 19-ը։ Այս մասին տեղեկացրին Air Cairo ավիաընկերությունից։ «Խնդրում ենք ընդունել ի գիտություն առ այն, որ COVID19 վիրուսի կանխարգելման նկատառումներից և ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակից ելնելով՝ Air Cairo ավիաընկերությունն ստիպված է դադարեցնել իր կանոնավոր չվերթները Երևանից դեպի Շարմ Էլ […]
21:50 16.03.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 17-ին, ժամը 10.00-ից մինչև 16.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան, Գ. Նժդեհի, Նարեկացի, Խ. Աբովյան, Պռոշյան, Գ. Զիրոյան, Մոմչյան, Սայաթ Նովա փողոցների, Ներքին Գետաշեն և Լիճք գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […]
21:47 16.03.2020
Սահմանապահ ծառայությունը թույլատրեց Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը։ «Տեղի ունեցածի պաշտոնական պարզաբանման համար առավոտյան դիմելու եմ ոստիկանապետին»: Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաև՝ օդակայանից:
21:28 16.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Բեգինյանն ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Դավիթ Բեգինյանին ազատել գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»։
21:23 16.03.2020
Կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ): Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված […]
20:55 16.03.2020
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ու հենակետերի ապահովվածությունն ստուգելու նպատակով 2-րդ զորամիավորման N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անցկացվել են անակնկալ ստուգումներ: Ստուգող հանձնաժողովը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին: Ստորաբաժանումների հրամանատարներին տրվել են ցուցումներ ծառայության կազմակերպման և իրականացման վերաբերյալ:
20:43 16.03.2020
Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում՝ նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում ենք․ 1․ Տրանսպորտային միջոցների գրանցման /հաշվառման/, վարորդական վկայական ստանալու, փոխանակելու գործողություններ կատարելու համար Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ կամ վարչական շենքեր այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց: 2․ […]
20:37 16.03.2020
ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի դիմումը ՀՀ քաղաքացիներին, ՀՀ կառավարությանը․ «Սիրելի հայրենակիցներ, ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի համաշխարհային վարակը չի շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը՝ լրջագույն մարտահրավերների և սպառնալիքների առջև կանգեցնելով թե՛ մեր ազգաբնակչությանը, թե՛ մեր պետականությունը: Իրավիճակի ծանրությունը, մեր ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքներն ու վտանգներն, ավելի քան երբևէ, պահանջում են ներազգային միասնականություն և համախոհություն՝ համազգային ջանքերով հաղթահարելու և կանխելու […]
20:12 16.03.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է օրակարգում ներառված որոշման նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Որոշման ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, աշխարհում և ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերով և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես […]
20:05 16.03.2020
Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը նոր կորոնովիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի առիթով․ Նախ և առաջ, ես ողջունում եմ ՀՀ կառավարության որոշումը արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ, որովհետև մեր առջև շատ լուրջ մարտահրավեր է: Այդ մարտահրավերը միայն մերը չէ, համաշխարհային է: Մարտահրավերն իր տեսակով որպես վիրուս նոր չէ, բայց աշխարհն է նոր: Հետևաբար, վիրուսն այսօր աշխարհում տարածվում է […]