11:53 17.03.2020
Շիրակի մարզում ստեղծվել է կանխարգելիչ միջոցառումների օպերատիվ շտաբ, արտակարգ դրության ընթացքում վերահսկողություն է սահմանվելու իրականացվող գործողությունների ուղղությամբ։Մասնավորապես, անվտանգության և սանիտարահիգենիկ պահանջներից ելնելով՝ քաղաքապետարանի կոմունալ ծառայությունը կատարում է քաղաքի մարդաշատ վայրերի ախտահանման աշխատանքներ։ «Խորհրդակցության ժամանակ հրահանգ եղավ։ Հիմա ախտահանման աշխատանքներ ենք իրականացնում կանգառներում, աղբարկղերի մոտ, մարդաշատ վայրերում։ Մեր ունեցած աղբահանության մեքենաներով, տեխնիկայի ու մարդկային ռեսուսներով կանխարգելիչ […]
11:48 17.03.2020
Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը կներկայանա դատական նիստին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող վարել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր նշանակած հերթական նիստը։ Այնուամենայնիվ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամները ներկայանալու են դատարան։ Այս մասին հայտնում են փաստաբանական թիմից: Այսօր պետք է քննարկվեր Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ […]
11:40 17.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում արտակարգ դրության առաջին օրը ուղիղ եթերում ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված ներկա վիճակը: Վարչապետն ասաց՝ մեկ օրում, փաստորեն, 22 դեպք է գրանցվել, այսինքն՝ այս պահի դրությամբ 52 դեպք կա, որից 32-ը կապված են Էջմիածնի հետ, 11-ը՝ արտադրամասի: «Ինչո՞ւ են երեկ դեպքերը այդքան շատացել. Առողջապահության նախարարությունը որոշել է մեկուսացված անձանց ուղղակի […]
11:31 17.03.2020
ՀՀ ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում՝ նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում ենք․ 1․ Տրանսպորտային միջոցների գրանցման /հաշվառման/, վարորդական վկայական ստանալու, փոխանակելու գործողություններ կատարելու համար Ճանապարհային ոAll Postsստիկանության հաշվառման-քննական […]
11:14 17.03.2020
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Զարզանդ Գրիգորյանը, հանդիսանալով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար, հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պաշտոնի անձնագրին չբավարարող անձանց արվեստի դպրոցի և մանկապարտեզի տնօրենի պաշտոններին նշանակելու մասին ստորագրել է կարգադրություններ: Քրեական […]
11:11 17.03.2020
Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 06։30-ից 07։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ-Գորիս ավտոճանապարհի 209 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, բախվել են Honda Fit մակնշի 34 RС 979 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 34 ՏA 062 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, […]
11:00 17.03.2020
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը Հրետանային զորամասի կառավարման դասակի հրամանատար Լուսինե Մկրտչյանն է: «Իմ օրինակով սովորեցրել եմ հարգել համազգեստ կրող կնոջը, վերաբերվել տղամարդկանց հետ հավասար»,- ասում է դասակի հրամանատար Լուսինե Մկրտչյանը: Մանրամասները՝ տեսանյութում: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ […]
10:45 17.03.2020
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի տարածմամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ՝ ՀՀ ամբողջ տարածքում մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ, հայտարարվել է արտակարգ դրություն: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Կոմիտեի հիմնական խնդիրներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստումը և Կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը, ուստի […]
10:34 17.03.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am: Հարթակը մշակվել է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և արդեն հասանելի է: Հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մոտ հրավիրվել […]
10:03 17.03.2020
Այսօր՝մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նոր Խաչակապ գյուղի վարչական տարածքում, բախվել են «ՊԱԶ 672» մակնիշի 35 ՏF 147 համարանիշի և Opel մակնիշի 36 AO 038 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Պազ»-ը կողաշրջվել է։ 19 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]
09:36 17.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 09:22-ի դրությամբ` ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղում է ձյուն:
08:52 17.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բաշինջաղյան 2-րդ նրբ. 2 շենքը և հարակից բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Նանսենի փ. 5/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Լուկաշին գյուղը մասնակի և Խանջյան գյուղը, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի […]
08:18 17.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կհանդիպի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ։ «Տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 16.03.2020թ., թիվ 298-Ն կառավարության որոշման հավելվածի 22-րդ կետի. ✅ Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները: ? Վաղը հանդիպում եմ ունենալու […]
08:09 17.03.2020
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 15-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի 26/1 հասցեում գործող «Սեյ Չիզ» սրճարանի աշխատակիցներին ծեծում են: ՛ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները նշված սրճարանից ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ՝ 40-ամյա Սերգեյ Սարգսյանին, 47-ամյա Անահիտ Միրզախանյանին […]
00:25 17.03.2020
Մարտի 17-ի, ժամը 00:00-ի դրությամբ ունենք հաստատված 52 դեպք, որից 12-ը (միջանկյալ հետազոտություն) հաստատվել է կարանտինում գտնվող անձնաց շրջանում և չեն ունեցել ախտանշաններ։ Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
00:05 17.03.2020
Արսեն Թորոսյանը ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի նոր դեպքերի վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։
00:03 17.03.2020
Ազգային ժողովն ավարտեց արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցի քննարկումը: «Այս նոր իրավիճակում պարետը կարգելի հանրապետության ամբողջ տարածքում 20 hոգուց ավելի մարդ ներառող ծնունդների, կնունքների, հարսանիքների, հոգեհանգիստների, հուղարկավորությունների իրականացումը»,- ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի ելույթը ներկայացնում ենք ստորև․ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/516913225680945/
23:48 16.03.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ուղերձ է հղել երևանցիներին՝ արտակարգ դրության վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:44 16.03.2020
ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունները չեն ներկայացրել նախագիծ արտակարգ դրության կամ դրանով նախատեսված միջոցառումներից որևէ մեկի չեղարկման վերաբերյալ: Այս մասին ՀՀ ԱԺ հատուկ նիստում հայտնեց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը: Նրա խոսքերով՝ սա նշանակում է, որ բոլոր խմբակցություններն իրենց աջակցությունն են հայտնում կառավարության արտակարգ դրության նախաձեռնությանը։ «Ստեղծված է ճգնաժամային իրավիճակ, որը հաղթահարելի է»,- ասաց Արարատ Միրզոյանը:
23:36 16.03.2020
Անկախ Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ անգամ է արտակարգ դրություն սահմանվում: Եթե առաջին անգամ` 2008թ-ի մարտի 1-ին, դա պայմանավորված էր քաղաքական իրադրությամբ, ապա այս անգամ պատճառը աշխարհը համակած համավարակն է: ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածը սահմանում է արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը, առաջնորդվելով դրանով` Հայաստանի կառավարությունը քննարկել է արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագիծը: Մանրամասները՝ տեսանյութում։
23:20 16.03.2020
Մարտի 16-ի ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որից 45-ը՝ դրական արդյունքով։ Նրանցից ոմանք արդեն իսկ մեկուսացած անձինք են, իսկ մնացածի շփման շրջանակը պարզվում է։ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է 87 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ Ըստ Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա […]
23:03 16.03.2020
Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։ Պաշտոնական հաղորդագրությունը` քիչ անց:
22:58 16.03.2020
Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկմանը: «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգելի պատգամավորներ, Քիչ առաջ կառավարությունը որոշում կայացրեց՝ ժամը 18։30-ից Հայաստանի Հանրապետությունում սահմանել արտակարգ դրություն։ Արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի հետ։ Ուզում եմ արձանագրել, որ առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք որևէ այլ նոր տեղեկատվություն, քան այն […]
22:04 16.03.2020
Air Cairo ավիաընկերությունը դադարեցնում է իր կանոնավոր չվերթները Երևանից Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ միչև ապրիլի 19-ը։ Այս մասին տեղեկացրին Air Cairo ավիաընկերությունից։ «Խնդրում ենք ընդունել ի գիտություն առ այն, որ COVID19 վիրուսի կանխարգելման նկատառումներից և ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակից ելնելով՝ Air Cairo ավիաընկերությունն ստիպված է դադարեցնել իր կանոնավոր չվերթները Երևանից դեպի Շարմ Էլ […]
21:50 16.03.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 17-ին, ժամը 10.00-ից մինչև 16.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան, Գ. Նժդեհի, Նարեկացի, Խ. Աբովյան, Պռոշյան, Գ. Զիրոյան, Մոմչյան, Սայաթ Նովա փողոցների, Ներքին Գետաշեն և Լիճք գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […]
21:47 16.03.2020
Սահմանապահ ծառայությունը թույլատրեց Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը։ «Տեղի ունեցածի պաշտոնական պարզաբանման համար առավոտյան դիմելու եմ ոստիկանապետին»: Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաև՝ օդակայանից: