13:40 17.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում արտակարգ դրության առաջին օրը ուղիղ եթերում ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված ներկա վիճակը: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսը կրող քաղաքացիներն այս պահին առողջական այլ գանգատներ չունեն, նրանց վիճակը կայուն է, իսկ երկու քաղաքացիների մոտ ախտորոշված թոքաբորբը վերահսկելի է: «Մենք պետք է կարողանանք մեր քաղաքացիական ինքնապատասխանատվությունը բարձրացնել, որ մեր հարազատ, […]
13:27 17.03.2020
Մի խումբ քաղաքացիների դիմում-բողոքի հիման՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացրել Արմավիրի մարզի Շահումյան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Յուրի Ռափյանի կաթնամթերքի արտադրությունում: Ստուգումը պարզել է, որ կաթնամթերքի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ. տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի […]
13:26 17.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: «Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջիններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է: Առողջապահության նախարարությունը կրկին […]
13:17 17.03.2020
«Կորոնավիրուսի վարակի թվերը ամբողջ աշխարհում աճում են ՝ 167 հազարից ավելի հաստատված դեպք կա՝ 3200 մահվան ելքով: Չինաստանից դուրս ևս դեպքերն ավելանում են ամբողջ աշխարհում, և այն փաստը, որ վիրուսները չեն ճանաչում սահմաններ, այս համաճարակի դեպքում ևս հաստատվում է»,- Հայաստանում արտակարգ դրություն հաստատելուց հետո առաջին մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով միջազգային վիճակագրության մասին՝ ասել է ՀՀ […]
13:09 17.03.2020
Մարտի 16-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների մասին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին և տվել համապատասխան հանձնարարականներ:
13:06 17.03.2020
Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտ»-ին, իրենց հորը սպանելու մեջ մեղադրվող Խաչատուրյան երեք քույրերի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Քննչական կոմիտե՝ պահանջելով կատարել անցյալ տարի ընդունված և չեղարկված ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինի որոշումը, որը հանձնարարել էր քննիչներին աղջիկներին թույլ տված գործողությունները ճանաչել որպես ինքնապաշտպանության համար կատարվող գործողություններ: Քանի որ այս հանգամանքը բացառում է «հանցավոր գործողությունները», […]
12:48 17.03.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին 16.03.2020թ. 298-Ն որոշման 23-րդ կետի համաձայն՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից կարող է հրապարակվել բացառապես հղում կատարելով Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվությանը։ Նշված սահմանափակման միակ նպատակն է հանրությանը մոլորեցնող և խուճապ առաջացնող տեղեկատվության բացառումը և ոչ ճշգրիտ […]
12:45 17.03.2020
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ խոշոր տնտեսվարողներն իրենց մշտական մոնիթորինգի տակ են, մոնիթորինգ են անում նաև նրանց պաշարները, ինչպես նաև օրվա սպառման ծավալները, մնացորդը, արտադրությունը կամ ներմուծումը: Գևորգյանի խոսքով՝ այս պահին անհանգստացնող խնդիրներ չեն նկատվում, միակ խնդիրն օրական ծավալի ապահովումն է, պետք է կարողանալ պահեստներից տեղափոխել, սուպերմարկետների աշխատողները ֆիզիկապես պետք է […]
12:26 17.03.2020
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հանրությանը հուզող հարցերին: Նա տեղեկացրեց՝ ՏՄՊՊՀ-ն տիրապետում է այս պահին շուկայում տիրող գնային իրավիճակին, նաև մարզերում, և այժմ ամբողջ հանրապետությունում տոտալ վերահսկողություն իրականացնելու կարիք չկա: Գևորգյանը հայտնեց՝ ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի խնդիր չկա: «44 անուն ապրանք ենք մոնիթորինգ անում, ամենաշատը գնվել է նպարեղենը, […]
12:20 17.03.2020
ՀՀ կառավարությունն առաջարկում է օգտագործել տանը մնալու այս հնարավորությունը հայկական ստարտափներ ուսումնասիրելու, ինչու չէ նաև նոր մտքեր գեներացնելու համար: Կառավարությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Մեր ժամանակների հերոս» հաղորդումը, որն այս անգամ պատմում է Fimetech և Chessify ընկերություների հիմնադիր Գոռ Վարդանյանի մասին:
12:12 17.03.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին՝ երկրի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ: Բարձր գնահատելով հայ-իռլանդական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանն իռլանդացի իր գործընկերոջն ուղղված՝ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքերի հետ մեկտեղ, անդրադարձել է տարիներ առաջ ունեցած իրենց հանդիպմանը: «Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը որպես Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և […]
11:58 17.03.2020
Մուտքը և ելքը ՀՀ սահմանով ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները: ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված և բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք: Այլ օտարերկրացիների մուտքը արգելվելու է, եթե, օրինակ, նրանք այնպիսի երկրների քաղաքացիներ են կամ վերջին […]
11:53 17.03.2020
Շիրակի մարզում ստեղծվել է կանխարգելիչ միջոցառումների օպերատիվ շտաբ, արտակարգ դրության ընթացքում վերահսկողություն է սահմանվելու իրականացվող գործողությունների ուղղությամբ։Մասնավորապես, անվտանգության և սանիտարահիգենիկ պահանջներից ելնելով՝ քաղաքապետարանի կոմունալ ծառայությունը կատարում է քաղաքի մարդաշատ վայրերի ախտահանման աշխատանքներ։ «Խորհրդակցության ժամանակ հրահանգ եղավ։ Հիմա ախտահանման աշխատանքներ ենք իրականացնում կանգառներում, աղբարկղերի մոտ, մարդաշատ վայրերում։ Մեր ունեցած աղբահանության մեքենաներով, տեխնիկայի ու մարդկային ռեսուսներով կանխարգելիչ […]
11:48 17.03.2020
Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը կներկայանա դատական նիստին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող վարել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր նշանակած հերթական նիստը։ Այնուամենայնիվ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամները ներկայանալու են դատարան։ Այս մասին հայտնում են փաստաբանական թիմից: Այսօր պետք է քննարկվեր Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ […]
11:40 17.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում արտակարգ դրության առաջին օրը ուղիղ եթերում ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված ներկա վիճակը: Վարչապետն ասաց՝ մեկ օրում, փաստորեն, 22 դեպք է գրանցվել, այսինքն՝ այս պահի դրությամբ 52 դեպք կա, որից 32-ը կապված են Էջմիածնի հետ, 11-ը՝ արտադրամասի: «Ինչո՞ւ են երեկ դեպքերը այդքան շատացել. Առողջապահության նախարարությունը որոշել է մեկուսացված անձանց ուղղակի […]
11:31 17.03.2020
ՀՀ ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում՝ նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում ենք․ 1․ Տրանսպորտային միջոցների գրանցման /հաշվառման/, վարորդական վկայական ստանալու, փոխանակելու գործողություններ կատարելու համար Ճանապարհային ոAll Postsստիկանության հաշվառման-քննական […]
11:14 17.03.2020
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Զարզանդ Գրիգորյանը, հանդիսանալով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար, հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պաշտոնի անձնագրին չբավարարող անձանց արվեստի դպրոցի և մանկապարտեզի տնօրենի պաշտոններին նշանակելու մասին ստորագրել է կարգադրություններ: Քրեական […]
11:11 17.03.2020
Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 06։30-ից 07։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ-Գորիս ավտոճանապարհի 209 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, բախվել են Honda Fit մակնշի 34 RС 979 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 34 ՏA 062 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, […]
11:00 17.03.2020
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը Հրետանային զորամասի կառավարման դասակի հրամանատար Լուսինե Մկրտչյանն է: «Իմ օրինակով սովորեցրել եմ հարգել համազգեստ կրող կնոջը, վերաբերվել տղամարդկանց հետ հավասար»,- ասում է դասակի հրամանատար Լուսինե Մկրտչյանը: Մանրամասները՝ տեսանյութում: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ […]
10:45 17.03.2020
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի տարածմամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ՝ ՀՀ ամբողջ տարածքում մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ, հայտարարվել է արտակարգ դրություն: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Կոմիտեի հիմնական խնդիրներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստումը և Կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը, ուստի […]
10:34 17.03.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am: Հարթակը մշակվել է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և արդեն հասանելի է: Հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մոտ հրավիրվել […]
10:03 17.03.2020
Այսօր՝մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նոր Խաչակապ գյուղի վարչական տարածքում, բախվել են «ՊԱԶ 672» մակնիշի 35 ՏF 147 համարանիշի և Opel մակնիշի 36 AO 038 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Պազ»-ը կողաշրջվել է։ 19 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]
09:36 17.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 09:22-ի դրությամբ` ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղում է ձյուն:
08:52 17.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բաշինջաղյան 2-րդ նրբ. 2 շենքը և հարակից բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Նանսենի փ. 5/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Լուկաշին գյուղը մասնակի և Խանջյան գյուղը, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի […]
08:18 17.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կհանդիպի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ։ «Տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 16.03.2020թ., թիվ 298-Ն կառավարության որոշման հավելվածի 22-րդ կետի. ✅ Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները: ? Վաղը հանդիպում եմ ունենալու […]
08:09 17.03.2020
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 15-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի 26/1 հասցեում գործող «Սեյ Չիզ» սրճարանի աշխատակիցներին ծեծում են: ՛ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները նշված սրճարանից ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ՝ 40-ամյա Սերգեյ Սարգսյանին, 47-ամյա Անահիտ Միրզախանյանին […]
00:25 17.03.2020
Մարտի 17-ի, ժամը 00:00-ի դրությամբ ունենք հաստատված 52 դեպք, որից 12-ը (միջանկյալ հետազոտություն) հաստատվել է կարանտինում գտնվող անձնաց շրջանում և չեն ունեցել ախտանշաններ։ Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
00:05 17.03.2020
Արսեն Թորոսյանը ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի նոր դեպքերի վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։
00:03 17.03.2020
Ազգային ժողովն ավարտեց արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցի քննարկումը: «Այս նոր իրավիճակում պարետը կարգելի հանրապետության ամբողջ տարածքում 20 hոգուց ավելի մարդ ներառող ծնունդների, կնունքների, հարսանիքների, հոգեհանգիստների, հուղարկավորությունների իրականացումը»,- ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի ելույթը ներկայացնում ենք ստորև․ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/516913225680945/