21:50 16.03.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 17-ին, ժամը 10.00-ից մինչև 16.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան, Գ. Նժդեհի, Նարեկացի, Խ. Աբովյան, Պռոշյան, Գ. Զիրոյան, Մոմչյան, Սայաթ Նովա փողոցների, Ներքին Գետաշեն և Լիճք գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […]
21:47 16.03.2020
Սահմանապահ ծառայությունը թույլատրեց Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը։ «Տեղի ունեցածի պաշտոնական պարզաբանման համար առավոտյան դիմելու եմ ոստիկանապետին»: Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաև՝ օդակայանից:
21:28 16.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Բեգինյանն ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Դավիթ Բեգինյանին ազատել գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»։
21:23 16.03.2020
Կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ): Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված […]
20:55 16.03.2020
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ու հենակետերի ապահովվածությունն ստուգելու նպատակով 2-րդ զորամիավորման N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անցկացվել են անակնկալ ստուգումներ: Ստուգող հանձնաժողովը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին: Ստորաբաժանումների հրամանատարներին տրվել են ցուցումներ ծառայության կազմակերպման և իրականացման վերաբերյալ:
20:43 16.03.2020
Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում՝ նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում ենք․ 1․ Տրանսպորտային միջոցների գրանցման /հաշվառման/, վարորդական վկայական ստանալու, փոխանակելու գործողություններ կատարելու համար Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ կամ վարչական շենքեր այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց: 2․ […]
20:37 16.03.2020
ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի դիմումը ՀՀ քաղաքացիներին, ՀՀ կառավարությանը․ «Սիրելի հայրենակիցներ, ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի համաշխարհային վարակը չի շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը՝ լրջագույն մարտահրավերների և սպառնալիքների առջև կանգեցնելով թե՛ մեր ազգաբնակչությանը, թե՛ մեր պետականությունը: Իրավիճակի ծանրությունը, մեր ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքներն ու վտանգներն, ավելի քան երբևէ, պահանջում են ներազգային միասնականություն և համախոհություն՝ համազգային ջանքերով հաղթահարելու և կանխելու […]
20:12 16.03.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է օրակարգում ներառված որոշման նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Որոշման ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, աշխարհում և ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերով և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես […]
20:05 16.03.2020
Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը նոր կորոնովիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի առիթով․ Նախ և առաջ, ես ողջունում եմ ՀՀ կառավարության որոշումը արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ, որովհետև մեր առջև շատ լուրջ մարտահրավեր է: Այդ մարտահրավերը միայն մերը չէ, համաշխարհային է: Մարտահրավերն իր տեսակով որպես վիրուս նոր չէ, բայց աշխարհն է նոր: Հետևաբար, վիրուսն այսօր աշխարհում տարածվում է […]
19:22 16.03.2020
Ներկայացնենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի` կորոնավիրուսի համավարակի առնչությամբ հայրապետական հորդորը. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ Մտահոգությամբ և աղոթքով ենք հետևում կորոնավիրուսի համավարակի շուրջ աշխարհում տեղ գտնող զարգացումներին: Այս դժվարին ժամանակներում, երբ մարդկությունը փոթորկված է համավարակի վտանգով, որից անմասն չէ Հայաստան աշխարհը, և խռովահույզ է նաև մեր կյանքը, հայրաբար հորդորում ենք մեր հոգևոր հայրերին և հավատացյալ […]
19:21 16.03.2020
Իտալիայում զոհերի թիվն աճել է, Լիբանանում արտակարգ դրություն է սահմանվել, Թեհրանում կարևոր միջոցառումներ են անցկացվում: Թեմայի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:
19:00 16.03.2020
Կանադայում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 250-ը, վարակված դեպքերից 100-ից ավելին գրանցվել է Օնտարիո նահանգում: Կանադայի իշխանություններն այս կապակցությամբ հայտարարել են, որ հանրային բոլոր միջոցառումները, որոնք ընդգրկում են 250-ից ավելի մարդ, պետք է չեղարկվեն: Կանադայի խորհրդարանը հայտարարել է մինչև ապրիլի 20-ն աշխատանքները դադարեցնելու մասին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Օնտարիո նահանգի խորհրդարանի […]
18:50 16.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակն աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում և Իտալիայում: Նախագահները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի և միտումների, վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ, կարևորել իշխանությունների համակարգված ու հավասարակշռված […]
18:23 16.03.2020
ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարները՝ Արսեն Թորոսյանն ու Ռուստամ Բադասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձել են մի շարք հարցերի՝ ի՞նչ սահմանափակումներ են սպասվում երկրում արտակարգ դրության հայտարարումից հետո: Բադասյանը նշեց՝ արտակարգ դրություն հայտարարելը չի նշանակում, որ այն, ինչ խոսեցին Կառավարության նիստում, բոլոր գործողություններն իրականացվելու են և միաժամանակ ՀՀ բոլոր տարածքներում: Արտակարգ դրությունը, օրինակ` սահմանային անցման կետերում […]
17:30 16.03.2020
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը որոշել է իր` մարտի հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իր պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել բուժաշխատողներին։ «Սիրելի՜ հայրենակիցներ Ի երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին։ Սա երախտագիտության […]
17:29 16.03.2020
ՀՀ կառավարության արտահերթ նիստը շարունակվեց: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագծում որոշ խմբագրումներ են արվել: Նախ՝ փոխվել է արտակարգ դրություն հայտարարելու ժամը. համաձայն խմբագրված տարբերակի՝ արտակարգ դրություն է հայտարարվելու այսօր՝ ժամը 18:30-ից՝ նախկին 17:00-ի փոխարեն: Նաև հստակեցվեց այն անձանց շրջանակը, որոնց Հայաստան մուտքի ու ելքի իրավունք կտրվի: ՀՀ […]
17:20 16.03.2020
SHANTNEWS-ի նկարահանող խումբը արձանագրել է` Վաղարշապատ-Աշտարակ անցակետով, առանց ջերմաչափման, մեքենաները չեն անցնում: Մանրամասները` տեսանյութում:
17:08 16.03.2020
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` կապված նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման ներկա իրավիճակի հետ: «Նոր տիպի կորոնավիրուսի (#COVID19) վարակի Արցախի Հանրապետություն (ԱՀ) ներթափանցումը կանխարգելելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք. ☑️Խուսափել հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների անցկացումից։ ☑️Արտասահմանյան այցելություններ կազմակերպել խիստ անհրաժեշտության դեպքում՝ առաջնորդվելով Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի […]
16:51 16.03.2020
Սամցխե-Ջավախքի վեց մունիցիպալիտետներից հինգի՝ 36 բնակիչ ինքնամեկուսացվել է: Այս քաղաքացիները ժամանել են Վրաստան ինչպես բարձր ռիսկային, այնպես էլ այլ երկրներից: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Ըստ Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի Սամցխե-Ջավախքի բաժնի տվյալների՝ Ախալցխայում ինքնամեկուսացվել է 18 մարդ, Բորջոմիում՝ 8, Ասպինձայում՝ 4, Նինոծմինդայում՝ 4, Ադիգենիում՝ 2 մարդ: Ալիք Մեդիայի հետ զրույցում Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի […]
16:48 16.03.2020
ՀՀ կառավարության արտահերթ նիստում քննարկվում էր արտակարգ դրություն սահմանելու դեպքում Հայաստան մուտքի ու ելքի թույլտվությունն արգելելու հարցը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համամիտ էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, որ պետք է ճկունություն պահել և օդային հաղորդակցությունը չսահմանափակել, ինչպես առաջարկում էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Կանգնած պրոցեսը նորից սկսելն ավելի […]
16:44 16.03.2020
Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է հայտարարություն` կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ: «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը տեղեկացնում է, որ ԵՄ պատվիրակությունն աշխատելու է ըստ սահմանված աշխատանքային ժամերի։ Այդուհանդերձ, կորոնավիրուսի բռնկմամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով և որպես կանխարգելիչ միջոցառում՝ ս․թ․ մարտի 17-ից ԵՄ պատվիրակության անձնակազմն անցնելու է «հեռահար աշխատանք տնից» ռեժիմի։ Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ […]
16:30 16.03.2020
Մարտի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում Կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացրած աշխատանքների, ՀՀ վարչապետի և արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման […]
16:25 16.03.2020
Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով որոշում է կայացվել եկեղեցական արարողություններն իրականացնել առանց հավատացյալների ներկայության։ Այս մասին որոշումը կայացվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եպիսկոպոսական ժողովի ժամանակ:
16:18 16.03.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 15-ի ժամը 23։00-ից փակ է Էջմիածին քաղաքի 27 մուտքերից 24-ը։ Մյուս 3 մուտքերից` Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ-Աշտարակ և Վաղարշապատ-Մասիս, մարդկանց ելումուտը իրականացվում է հատուկ հսկողության ներքո: SHANTNEWS-ի տեսախցիկը արձանագրել է` Էջմիածնում կիսադատարկ են փողոցները, Վաղարշապատ-Մասիս անցակետում մեքենաների կուտակումները քիչ են: