15:23 06.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան` 1. Հաստատել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային […]
15:20 06.03.2020
Մարտի 5-ին տեղեկություն էր ստացվել, որ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի աջակողմյան լանջին այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին բարդ ռելիեֆի և մթության պատճառով։ Մարտի 6-ին` ժամը 10:15-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են ժամը 14:10-ին: Մոտ 60-70 հա անտառային տարածքում այրվել է խոտածածկույթ։
15:11 06.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
15:09 06.03.2020
Փետրվարի 29-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1988թ. ծնված Սոնա Խաչատրյանի 2019թ. դեկտեմբերի սկզբներին անհայտ կորելու մասին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվության բաժնից, ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողների, ԱՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում […]
15:03 06.03.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) և Տեսչականի արհեստակցական միությունը (այսուհետ՝ Արհմիություն) համաձայնագիր են կնքել։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից: Դրանում նշված է. «1. Սույն համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջև կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները։ 2. Արհմիությունը հանդես է գալիս որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի՝ Գործատուի մոտ աշխատողների աշխատանքային, մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքները և շահերը պաշտպանող […]
15:01 06.03.2020
Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար, որում դեսպան Լին Թրեյսին է և օրերս մրցանակ ստացած Լյուսի Քոչարյանը: «Նախքան «Խիզախ կին» միջազգային մրցանակը ստանալու համար ԱՄՆ ուղևորվելը Լյուսի Քոչարյանը, որն ի դեպ Հայաստանից առաջինն է արժանանում այս մրցանակին, հյուրընկալվեց ԱՄՆ դեսպանատանը։ Դեսպան Լին Թրեյսին կարևորեց ի հեճուկս քննադատությունների Լյուսիի խնդիրների մասին բարձրաձայնելու խիզախությունը և […]
14:59 06.03.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ խոտածածկ տարածքներն այրելուց։ Անզգույշ ու չմտածված քայլերը կարող են հանգեցնել լուրջ հետևանքների։ Պահպանենք անվտանգության կանոններն ու չենթարկենք վտանգի մեր անտառը հսկող անտառապահներին ու ամենօրյա ծառայություն իրականացնող ԱԻՆ աշխատակիցներին։
14:43 06.03.2020
Մարտի 5-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի բնակելի գոտու տեղազննության արդյունքում հայտնաբերել են ներնետված, թափանցիկ, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար ամրացված են եղել մետաղական պտուտակներ։ Փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, մոտ 8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև 6 գրամ քաշով, […]
14:33 06.03.2020
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել երեկ Գյումրիում տեղի ունեցած միջադեպից տուժած անչափահաս աղջկա առողջական վիճակի մասին: Դալլաքյանը հայտնել է, որ գիշերը՝ 01:30-ին, Գյումրիից իրենց կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցները տեղափոխել են պոլիտրավմայով 13 տարեկան աղջկա, ով միացված է եղել արհեստական շնչառության սարքին, ինկուբացված, անգիտակից վիճակում: Գյումրիում կատարվել են […]
14:20 06.03.2020
Մարտի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Շոմբի Շարփին և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ղեկավարներին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործընթացում ներգրավված փոխնախարարներ և շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի ԿԶՆ-ների ազգայնացման, իրականացման և դրանք ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին համապատասխանեցնելու […]
13:56 06.03.2020
Մեկնարկում է «իԳործ» ծրագիրը: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդունել է Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանին, որն էլ ներկայացնում է ծրագիրը։
13:22 06.03.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սահմանել է հիվանդությունների հստակ ցանկ հաշմանդամության ժամկետի սահմանման գործընթացում կամայականություններից խուսափելու համար։ Ըստ ընդունված փոփոխությունների՝ հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները, նախագծով սահմանել են հիվանդությունների որոշակի ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով. տվյալ փորձաքննության ժամանակ «մինչև 18 տարին լրանալը»՝ այն հիվանդությունների դեպքում, որոնց ժամանակ […]
13:17 06.03.2020
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյան փոքր դահլիճում կայացել է այս տարվա առաջին պրեմիերան։ Աճեմյանցիները հանդիսատեսին ներկայացել են մոնո ժանրում։ Երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը բեմադրել է ժամանակակից դրամատուրգ Աստղիկ Սիմոնյանի «Ճշմարտության հովտում» դրաման։ Մոնոներկայացումը ռեժիսորը անվանել է հենց դերասանուհու անունով` «Հասմիկ»։ Ներկայացումը երկխոսություն է սեփական անձի հետ, մտքերի, հույզերի, ապրած ու չապրած […]
13:16 06.03.2020
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում մի քանի նորություն է ներկայացրել՝ Երևանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալ: «Քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների և կարողությունների ավելացման ուղղությամբ. մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը և աշխատանքի մեթոդաբանությունը: Կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաև հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները […]
13:06 06.03.2020
Ֆրանսիական Ladaniva խումբը տեսահոլովակ է թողարկել հանրաճանաչ հայկական «Վայ, աման» երգի համար: Տեսահոլովակում երգը կատարում է խմբի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը: Երգի ընթացքում երաժիշտները նվագում են շեփոր, կիթառ, թմբուկ: «Վայ, աման» երգը պատմում է դժբախտ սիրո մի պատմություն: Աղջիկը խոստանում է, որ իր սիրեցյալի հետ կգնա թեկուզ աշխարհի ծայրը:
12:56 06.03.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է իրավապահ համակարգի գործողություններին: «Իրավապահ համակարգի գործողություններից ո՞վ է գոհ: Մի հատ դուրս եկեք հարցրեք, էս 100 տարի է, գո՞հ է, թե՞ ոչ»,-ասաց Ղուկասյանը: Անդրադառնալով երեկ Արամ Վարդանյանի տանը և հարակից տներում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողությունների կատարմանը՝ Ղուկասյանն ասել […]
12:55 06.03.2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները: […]
12:52 06.03.2020
Ծաղկաձորում որևէ խուճապային տրամադրություն չի ստեղծվել այն բանից հետո, երբ կորոնավիրուսի կասկածով մի շարք քաղաքացիների մեկուսացրել են այնտեղ գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Այս մասին ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը: Նա տեղեկացրել է, որ վերջերս է եղել Ծաղկաձորում, այնտեղ բազմաթիվ զրույցներ ունեցել քաղաքացիների հետ: «Որևէ խուճապ չկա, այն […]
12:45 06.03.2020
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի, «Հանրաքվեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք […]
12:28 06.03.2020
Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին ասել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԺ-ի այն հարցին՝ արդյոք 2020 թվականին Մարտի 1-ի գործով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշո՞ւմ է եղել: Աբրահամյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած […]
12:00 06.03.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Ռուստամ Բադասյանը, ողջունելով դեսպանին Արդարադատության նախարարությունում, շնորհակալություն է հայտնել հայկական բարեփոխումներին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության համար և ընդգծել, որ սերտ համագործակցության արդյունքում կարվի առավելագույնը՝ փոխգործակցությունը խորացնելու և համագործակցության ավելի լայն շրջանակ ձևավորելու ուղղությամբ: Նախարարը ևս մեկ անգամ վերահաստատել է, […]
12:00 06.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Ինձ համար մեծ պատիվ էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր հանձնել 105-ամյա մեր հայրենակից Նուրհան Յուսուփովիչին (նա ծնվել է Ստամբուլում՝ 1915 թվականին): Կրկնակի հուզիչ էր իմանալ, որ Նուրհան Յուսուփովիչը մշտական բնակության Հայաստան վերադառնալու որոշումը կայացրել է Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ոգեշնչվելով: Նկարում՝ Նուրհան […]
11:58 06.03.2020
ՀՀ ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը խոսել է Դատական օրենսգրքում բարեփոխումների փաթեթի մասին: Ըստ նրա` երիտասարդ ու անփորձ դատավորներին չպետք է «վստահել» մարդկային ճակատագրեր: «25 տարեկանն ինչքան էլ ուզում է խելացի լինի, ինչքան էլ կարմիր դիպլոմով ավարտած լինի, բայց պետք է մի քիչ կյանքի ապրելու փորձ ունենա, լավ իմացե´ք: […]
11:52 06.03.2020
«Ժառանգություն»-ը և Հայ ազգային կոնգրեսը հայտարարություններ են տարածել 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ: ՀԱԿ-ը նշում է, որ 2020թ. ապրիլի 5-ին նշանակված Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների (այսուհետ` ՏԸՀ) ձևավորման գործընթացը բացահայտեց Հանրաքվեի կազմակերպման գործում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ թերություններ և ձախողումներ։ «Կոնգրեսը` որպես «ԱՅՈ»-ի կողմնակից կուսակցություն, կոչ է անում «ԱՅՈ»-ի շտաբին, […]
11:48 06.03.2020
Այսօր առավոտյան ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ բուռն քննարկում է տեղի ունեցել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի շուրջ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծով առաջարկվում է պատգամավորներին ոչ միայն կալանավայր մուտք գործելու, այլև կալանավորված անձին տեսակցելու իրավունք տալ: Մինչ քվեարկություը մի շարք պատգամավորներ հանդես են եկել վարման խոսքով: Իմքայլականներից ոմանք […]
11:37 06.03.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից ԱԺ միջանցքում լրագրողները հետաքրքրվել են՝ ի՞նչ տեսակետ նա ունի Դատական օրենսգրքում բարեփոխումների փաթեթի վերաբերյալ: Ըստ Ծառուկյանի՝ երիտասարդ, անփորձ դատավորները չեն կարող որոշել մարդկանց ճակատագրերը: «ԱՄՆ-ում, Անգլիայում երիտասարդ դատավորները զբաղվում են տնտեսական հարցերով, իսկ փորձառու դատավորները կարող են մարդու ճակատագրի համար որոշում կայացնել»,- ասաց Ծառուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
11:12 06.03.2020
Մարտի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոհրդակցություններ է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախագահ Լինոս-Ալեքսանդր Սիսիլիանոսի ղեկավարությամբ: Խորհրդակցությունները տեղի են ունեցել նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի մասնակցությամբ: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ 2017 թվականից ներդրված ՄԻԵԴ-ում քննվող գործերով երրորդ կողմ ներգրավվելու պրակտիկային, որ համարվում է միջազգային լավագույն փորձ: Եվրոպական […]
11:08 06.03.2020
Երեկ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից ռեանիմոբիլով մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին այսօր SHANTNEWS-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում փոխանցեց ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը։ Ըստ բժշկուհու՝ աղջիկը դեռ գտնվում է անգիտակից վիճակում, նրան երկրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն դեռ չկա, երեխայի առողջական վիճակի […]
11:03 06.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բալային համակարգի արդյունավետությանը, ՃՏՊ-ների վիճակագրությանը։ «Պետք է արձանագրեմ, որ բալային համակարգը արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս: Մասնավորապես՝ Ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նախորդ տարվա այսօրվա համեմատ հանրապետությունում նվազել է 3-ով, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ 18-ով, չնայած ավտոմեքենաների թիվը Հայաստանում մի քանի տասնյակ հազարով ավելացել է: Երեւան քաղաքում […]
10:49 06.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երբ նախորդ տարի Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության էինք ուղարկում հայաստանյան կազմակերպության, հայտնի ուժերը դա որակում էին որպես «ապազգային դավադրություն»։ Իսկ հիմա, որպես արդյունք՝ Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում։ Սա է ազգային քաղաքականության մեր ընկալումը»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2574088029578243?__xts__[0]=68.ARDzApo1spHDQzKl3jKv2jMCfCIUZn0M3sX8vpuNayes1nq23ylRKmggwMdsHK9SoRWCrvghsmdLPZBFDI_n2WVGJGXjFDc3f2vBJltQVwVcQRzwIfz-S0y5iKX1htHxT6GWpg4CznWaMon7jepTh8Yxum3VKE-zL5-kiszo5vL0DGicSYS4cb0QjX_-3bGUgvwZaVtG0-MPIdnOP-gFuFDQNfQfiU8iMsmP2_7d1irF5KWT9yY-1zmxObUSflPjSA4TQ4bFK9JdjUSnEtD7FrzAnzf8zVeBqLGmwJavH0XlOfHLDSD8HIj1OMmwl-seIjmtynD3Nmj-q6XM5fC6Rd8kE_-P&__tn__=-R