10:15 07.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում 10 մլն ծառ տնկելու մարտահրավեր է նետում։ Դենդրոպարկում վարչապետի մասնակցությամբ կատարվել է մայրու սերմերի ցանման խորհրդանշական գործընթաց։ Վարչապետը ՀՀ քաղաքացիներին կոչ արեց սերմեր ցանել, իսկ հոկտեմբերի 10-ին արդեն պատրաստ տնկիներով մասնակցել ծառատունկին։ Մանրամասները՝ տեսանյութերում։
08:47 07.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նա հորդորում է ստեղծել «Այո»-ի սեփական՝ ցանցային թիմ։ Վարչապետի խոսքով՝ դուք Ձեզ համարեք Այո-ի քարոզչության առաջնորդ՝ դրա իրականացման համար օգտագործելով բոլոր պատեհ առիթները՝ սուրճի ընդմիջումները, լանչի, զբոսանքի ժամանակը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:59 06.03.2020
Հայաստանը, Լատվիան և Ռուսաստանը հետխորհրդային երկրների թվում լավագույնն են պատրաստ համաճարակների դեմ պայքարում: Համաճարակների բռնկմանը վատագույնս կարող են դիմագրավել Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը, գրում է Настоящее Время-ն՝ վկայակոչելով GHSI-ի (Guardion Health Sciences Inc) զեկույցը:
23:11 06.03.2020
Մարտի լույս 6-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Շրջիկ ծառայության ընթացքում նրանց տեսադաշտում է հայտնվել մոտ 10 խմ փայտանյութ բարձած «Զիլ» մակնիշի բեռնատար։ Դսեղ գյուղի բնակիչ, 51-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Նրա հայտնածով՝ փայտանյութն իրենն է, ծառերը բենզասղոցով հատել է Մարց գյուղից Լորուտ տանող ճանապարհի անտառից։ «Զիլ»-ը […]
23:01 06.03.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելել է Գյումրիից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխային․ «Քիչ առաջ այցելեցի Գյումրիից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխային, որը ընտանեկան բռնության է ենթարկվել, կորցրել է մորը և պայքարում է կյանքի համար: Հերթապահ բժշկի խոսքով` երեխայի վիճակը ծանր է, բայց կայուն: Շնչառական սարքեր […]
22:58 06.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մետրոյում տեղի ունեցած միջադեպին, երբ ուղևորներից մեկն իր վրա է շպրտել «Այո»-ի բուկլետը․ «Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետև այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, […]
22:32 06.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ են, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
21:51 06.03.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը: Օրենքով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների (նարգիլեի, տաքացվող ծխախոտի, էլեկտրոնային սիգարետների և ցանկացած այլ նոր և նորարական ծխախոտային արտադրատեսակների), դրանց փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող), ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների պատկանելիքների և […]
20:36 06.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է JHM հիմնադրամի հիմնադիր, բարերար Լիսա Գրիգորյանին և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին: Հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում երեխաների և պատանիների շրջանում տեխնոլոգիական կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները, մասնավորապես, Գյումրիում և հանրապետության մարզերի այլ քաղաքներում: Նրանք նշել են, որ այժմ ՀՀ կառավարության նկատմամբ ներդրողների մոտ […]
20:33 06.03.2020
Մարտի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:19-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․360 և արևելյան երկայնության 44.520 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել […]
20:20 06.03.2020
ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է Արթուր Սաքունցի պնդումները՝ կալանավորված անձ Վ.Ա-ի նկատմամբ պատշաճ հսկողություն չկազմակերպելու վերաբերյալ և ընդգծել, որ դրանք որևէ աղերս չունեն թե՛ օբյեկտիվ իրականության և թե՛ դեպքի վերաբերյալ հայտնի փաստական հանգամանքների հետ։ Նշվել է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարությունը և Քրեակատարողական ծառայությունը վճռականությամբ գործելու և հավատարիմ են մնալու քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, որն […]
20:17 06.03.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր անցկացրել է մարզպետների հետ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Խորհրդակցության մեկնարկին շրջակա միջավայրի նախարարի առաջարկությամբ անդրադարձ է կատարվել կառավարության՝ մինչև 2020 թվականի 10-րդ ամսի 10-րդ օրը հանրապետությունում 10 մլն ծառ տնկելու ծրագրին․ «Հիմնական միջոցառումը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին։ Այդ օրը […]
19:40 06.03.2020
Մարտի 5-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ, քրեակատարողական հիմնարկի մոտից, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, իրենց «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին 36 և 46 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը` Ջրվեժ գյուղի, մյուսը մայրաքաղաքի բնակիչ է: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 22։20-ին, նշված քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների […]
19:34 06.03.2020
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքների որակման հիմնահարցերի և այդ գործերով քննության մեթոդիկայի հիմնախնդիրների վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Ա. Մելիքյանը, տեղակալ Վ. Մեսրոպյանը, գլխավոր վարչության վարչությունների պետեր Կ. Սահակյանը, Յու. Իվանյանը, Հ. Համբարյանը, […]
19:28 06.03.2020
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ լուր. և այսպես, երկրորդ ընթերցումով վերջնականապես ընդունվեց սպասված նախագիծը՝ առկա մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում կառավարության կողմից (3 ամսվա ընթացքում կսահմանվի) սահմանված մասնագիտությունների գծով աշխատող ուսանողների ուսումը շարունակել եկամտահարկից փոխհատուցումով: Վստահ ենք, որ այս օրենքն ուսանողների համար ապահովելու է կանխատեսելի ապագա Հայաստանի […]
19:21 06.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նա գրել է, որ քարոզարշավ է անում իր դուստրերի՝ Մարիամի և Շուշանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:12 06.03.2020
Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Toyota Camry մակնիշի 35 TA 626 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ավան 6-րդ փողոցի 5 տան դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 34 ՍT 478 համարանիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Toyota-ն մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Opel-ի հետնամասի վրա, ինչի […]
18:59 06.03.2020
Մարտի 5-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրու Պռոշյան 14 հասցեից մարմնական վնասվածքներով «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աղջնակ։ Շտապօգնության կայանից հայտնեցին նաև, որ երեխայի մայրը տանը մահացած է։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ 43-ամյա կնոջ դիակի զննությամբ պարզ դարձավ, որ մարմնին վնասվածքներ կան։ Տարածքային […]
18:52 06.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարությունը: Վարչապետը նշել է, որ իր գլխավորած կառավարությունն ի սկզբանե ձևակերպել է աղքատության և բարեկեցության հարցերն աշխատանքով լուծելու հայեցակարգը: «Այս հայեցակարգից բխող առաջին միտքն, իհարկե, կապվում է փոքր և միջին ձեռնարկատիրության հետ: Այս ընթացքում ամբողջ աշխարհում փոխվել է […]
18:49 06.03.2020
Այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփում: Ամփոփում-քննարկմանը ներկա են եղել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ԱԱԾ չորրորդ դեպարտամենտի պետ Լևոն […]
18:46 06.03.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից ենթադրաբար պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես, ըստ ձեռք բերված տվյալների, 2020 թվականի փետրվարի 24-ի երեկոյան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տվյալ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողը հիշյալ հիմնարկի կալանավորված անձ Վահագն […]
18:44 06.03.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2009 թվականին Էրեբունի համայնքին պատկանող մանկապարտեզներից մեկի շենքը համապատասխան որակավորում ունեցող ընկերության կողմից ճանաչվել է 4-րդ աստիճանի վթարային, ինչի հիման վրա 2009 թվականի մարտի 11-ին Էրեբունի համայնքի ավագանին որոշմամբ համաձայնություն է տվել մանկապարտեզի շենքը կազմաքանդելու գործընթացին։ […]
18:21 06.03.2020
Մատենադարանում վերականգնել և ցուցադրության են ներկայացրել հայերեն հնագույն ՝ 981թ. գրված բացառիկ թղթյա ձեռագիր-ժողովածուն: Այն մեզ հասած առաջին աշխարհիկ բովանդակությամբ ձեռագիրն է, որը ներառում է հսկայական քանակությամբ գիտական նյութեր, որոնցից շատերը միայն այդտեղ են հանդիպում, հեղինակներ, որոնց նույնպես այդտեղ ենք հանդիպում: Ժողովածուն վերականգնվել է երկու տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում: Մանրամասները` ռեպորտաժում:
18:18 06.03.2020
Մարտի 5-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ԶՈՒ զորամասեր, հետևել մարտական պատրաստության պլանով իրականցվող միջոցառումների ընթացքին, ստուգել նոր կառուցված պահեստներում գտնվող սպառազինությունը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: ԳՇ պետին ներկայացվել են նաև իրականացվող շինարարական աշխատանքները: Առաջնահերթ լուծում պահանջող […]
18:14 06.03.2020
Շիրակի մարզի ջրամբարների սակավ ջուրը պետք է ճիշտ կառավարել ոռոգման սեզոնին խնդիրներ չունենալու համար: Քննարկման արդյունքում նման եզրակացության են եկել ջրօգտագործող ընկերությունը, մարզպետարանը և Ջրային պետական կոմիտեն: Օրեր առաջ մարզի ֆերմերները, ջրամբարների լցվածության մակարդակով մտահոգ, դիմել էին մարզպետարան ու պարզաբանումներ պահանջել, թե ինչպես է նախատեսվում ապահովել ոռոգման ջրի պահանջարկը: Ֆերմերների բողոքին հաջորդել է քննարկումը Ջրային […]
18:13 06.03.2020
Երեկ Գյումրիի Տեքստիլ թաղամասում տեղի ունեցած սարսափելի դեպքից մեկ օր անց Պռոշյան 14 հասցեի բակի ու տան դռները կապարակնքված կամ ժապավենով առանձնացված չէին, հերթապահող ոստիկաններ տարածքում չկային։ Հարևանությամբ գտնվող տների դարպասները փակ էին, թաղամասի բնակիչները հրաժարվում էին խոսել դաժան ծեծի հետևանքով մահացած կնոջ ու նրա դստեր մասին։ Միայն սպանված կնոջ նախկին ամուսնու ազգականներից մեկը, որը […]
18:07 06.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահը նշել է, որ Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից է: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ջուն Յամադան տեղեկացրել է, որ ճապոնացի գործարարների պատվիրակության երևանյան այցին ընդառաջ՝ ներկայում իրականացվում են ակտիվ կազմակերպչական աշխատանքներ: […]