TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պետությանը պատճառվել է 94 միլիոն դրամից ավելի վնաս․ ոստիկանության բացահայտումը

18:44 06.03.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2009 թվականին Էրեբունի համայնքին պատկանող մանկապարտեզներից մեկի շենքը համապատասխան որակավորում ունեցող ընկերության կողմից ճանաչվել է 4-րդ աստիճանի վթարային, ինչի հիման վրա 2009 թվականի մարտի 11-ին Էրեբունի համայնքի ավագանին որոշմամբ համաձայնություն է տվել մանկապարտեզի շենքը կազմաքանդելու գործընթացին։ […]

̰
Մատենադարանում վերականգնվել է X դարի բացառիկ ձեռագիրը

18:21 06.03.2020

Մատենադարանում վերականգնել և ցուցադրության են ներկայացրել հայերեն հնագույն ՝ 981թ.  գրված բացառիկ թղթյա ձեռագիր-ժողովածուն: Այն մեզ հասած առաջին աշխարհիկ բովանդակությամբ ձեռագիրն է, որը ներառում է հսկայական քանակությամբ գիտական նյութեր, որոնցից շատերը միայն այդտեղ են հանդիպում, հեղինակներ, որոնց նույնպես այդտեղ ենք հանդիպում: Ժողովածուն վերականգնվել է երկու տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում: Մանրամասները` ռեպորտաժում:

̰
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է զորամասեր

18:18 06.03.2020

Մարտի 5-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ԶՈՒ զորամասեր, հետևել մարտական պատրաստության պլանով իրականցվող միջոցառումների ընթացքին, ստուգել նոր կառուցված պահեստներում գտնվող սպառազինությունը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: ԳՇ պետին ներկայացվել են նաև իրականացվող շինարարական աշխատանքները: Առաջնահերթ լուծում պահանջող […]

̰
Շիրակի մարզում ոռոգման ջրի նվազագույն կարիքները բավարարված կլինեն. Տիգրան Պետրոսյան

18:14 06.03.2020

Շիրակի մարզի ջրամբարների սակավ ջուրը պետք է ճիշտ կառավարել ոռոգման սեզոնին խնդիրներ չունենալու համար: Քննարկման արդյունքում նման եզրակացության են եկել ջրօգտագործող ընկերությունը, մարզպետարանը և Ջրային պետական կոմիտեն: Օրեր առաջ մարզի ֆերմերները, ջրամբարների լցվածության մակարդակով մտահոգ, դիմել էին մարզպետարան ու պարզաբանումներ պահանջել, թե ինչպես է նախատեսվում ապահովել ոռոգման ջրի պահանջարկը: Ֆերմերների բողոքին հաջորդել է քննարկումը Ջրային […]

̰
Դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը դպրոցում լավ է սովորել. մանրամասներ Գյումրիում կատարված սարսափելի դեպքից

18:13 06.03.2020

Երեկ Գյումրիի Տեքստիլ թաղամասում տեղի ունեցած սարսափելի դեպքից մեկ օր անց Պռոշյան 14 հասցեի բակի ու տան դռները կապարակնքված կամ ժապավենով առանձնացված չէին, հերթապահող ոստիկաններ տարածքում չկային։ Հարևանությամբ գտնվող տների դարպասները փակ էին, թաղամասի  բնակիչները հրաժարվում էին խոսել դաժան ծեծի հետևանքով մահացած կնոջ ու նրա դստեր մասին։ Միայն սպանված կնոջ նախկին ամուսնու ազգականներից մեկը, որը […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

18:07 06.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահը նշել է, որ Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից է: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ջուն Յամադան տեղեկացրել է, որ ճապոնացի գործարարների պատվիրակության երևանյան այցին ընդառաջ՝ ներկայում իրականացվում են ակտիվ կազմակերպչական աշխատանքներ: […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Աննա Դանիբեկյանին ներկայացված բացարկի միջնորդությունը մերժվեց

17:53 06.03.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրան ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 10-ը՝ ժամը 13։00-ն:

̰
ՀՀ-ում որևէ մեկը չի կարող հետապնդվել՝ առանց օրենքի տառը պահելու. Հայկ Սարգսյան

17:51 06.03.2020

ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն անդրադարձել է Արամ Վարդանյանի տանն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներին: «Չեմ հետևել ընթացքին, կարող եմ ասել, որ ուժային կառույցները գործել են օրենքի սահմաններում և ամեն ինչ անում են միայն օրենքի սահմաններում: ՀՀ-ում որևէ մեկը չի կարող հետապնդվել՝ առանց օրենքի տառը պահելու: Այս իմաստով կարող եմ ենթադրել, […]

̰
Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու

17:49 06.03.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն (Arsen Torosyan) ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին` քննարկելու ինչպես աշխարհում, այնպես էլ Չինաստանում և Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Դեսպանը հայտնել է, որ Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու: Միաժամանակ, Չինաստանի դեսպանատունը Հայաստանին որոշակի ֆինանսական […]

̰
Աշխարհի առաջնորդներն ու իրենց սիրելի կենդանիները

17:45 06.03.2020

Օրեր առաջ պաշտոնական այցով Վրաստան մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վրացի գործընկերը շուն էր նվիրել: Նվերի հանձնման պահը Փաշինյանը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում: Վարչապետը գրել էր. «Իմ ընկերոջ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի թանկագին նվերը՝ Բոմբորը՝ կովկասյան զտարյուն հովվաշուն: Նա կլինի մեր հինգերորդ շունիկը՝ Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո»: SHANTNEWS.am-ը ներկայացնում է լուսանկարների կոլաժ, որում […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին

17:38 06.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում վերջերս նախագահական նստավայրում ռուսական ռոմանսի երեկոյի կազմակերպման համար, որը նվիրված էր Մեծ հաղթանակի 75-ամյակին: […]

̰
Ռուսական ռազմաբազայի գործողությունները հանցագործության տարրեր են պարունակում. փաստաբան

17:31 06.03.2020

Այսօր դարձյալ հետաձգվել է գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը: Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը ամբաստանյալի՝ Անդրեյ Ռազգիլդեևի ներկայությունը դատարանում դարձյալ չէր ապահովել: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ռազմաբազայի հրամանատարությունը գրություն էր ուղարկել դատարանին, որով պահանջում են ամբաստանյալի և նրան ուղեկցողների անվտանգության ապահովման գրավոր երաշխիքներ: Բացի ամբաստանյալից, այսօրվա նիստին չէին ներկայացել նաև նրա փաստաբանն […]

̰
Մերժելի է բռնության ցանկացած դրսևորում. Թաթոյանը՝ Գյումրիում 42-ամյա կնոջ և նրա դստեր ծեծի մասին

17:30 06.03.2020

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրության է ենթարկել մարտի 5-ին Գյումրիում ծեծի հետևանքով 43-ամյա կնոջ մահվան ու երեխայի բռնության ենթարկվելու մասին հրապարակումները: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: «Ըստ այս պահին առկա հրապարակային տեղեկությունների՝ կոնկրետ իրավիճակում բռնությունը հանգեցրել է ողբերգական հետևանքի՝ կնոջ մահվան: Հատկապես մտահոգող է, որ, ինչպես նշվում է հրապարակային աղբյուրներում, բռնության է ենթարկվել նաև […]

̰
Հայ հոգևորականի վրա թքելու համար Իսրայելում հրեա երիտասարդ է տուգանվել

17:20 06.03.2020

Երուսաղեմում հայ հոգևորականի վրա թքելու համար հրեա երիտասարդ է պատասխանատվության ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի Հայոց  պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումից: «Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ առաջին անգամ՝ 1967 թուականից ի վեր, հայ հոգեւորականի վրայ թքելու համար, Իսրայէլի ոստիկանութիւնը որոշել է տուգանել օրինախախտ քաղաքացու: Դէպքը տեղի էր ունեցել մէկ տարի առաջ: Երուսաղէմի Հին […]

̰
Մաքրվում են Սևանա լճի ափամերձ տարածքները

17:00 06.03.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ մաքրվում են Սևանա լճի ափամերձ տարածքները: «Սևանա լիճը մեր ազգային հպարտությունն ու հարստությունն է: Եվ Սևանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանումը մեր հիմնական խնդիրներից է: Լճի ափամերձ տարածքները մաքրելու համար հատկացվել է 570 միլիոն դրամ։ 2019-2021թթ. ծրագրով նախատեսվում է մաքրել 750 հեկտար մակերես»,- […]

̰
Մայր աթոռում ընդլայնված կազմով տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

16:39 06.03.2020

Մարտի 3-6-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Գերագույն հոգևոր խորհրդին Կ. Պոլսի Հայոց պատրիարքության վերջին զարգացումների, առկա մարտահրավերների մասին տեղեկություններ փոխանցեց Կ. Պոլսի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման ընթացքին: Կատարված աշխատանքների շուրջ անհրաժեշտ լուսաբանություններ տվեցին Մայր Աթոռի Վարչատնտեսական […]

̰
Մատենադարանում վերականգնել և ցուցադրության են ներկայացրել 981թ. «Մատյան գիտության և հավատո» ձեռագիրը

16:26 06.03.2020

Մատենադարանում վերականգնել և ցուցադրության են ներկայացրել հայերեն հնագույն ՝ 981թ.  գրված բացառիկ թղթյա ձեռագիր-ժողովածուն: Այն մեզ հասած առաջին աշխարհիկ բովանդակությամբ ձեռագիրն է, որը ներառում է հսկայական քանակությամբ գիտական նյութեր, որոնցից շատերը միայն այդտեղ են հանդիպում, հեղինակներ, որոնց նույնպես այդտեղ ենք հանդիպում: Ժողովածուն վերականգնվել է երկու տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում: Մատենադարանի ավագ վերականգնող, նկարիչ Արթուր Պետրոսյանը […]

̰
Անակնկալ ծննդյան օրվա առթիվ. նախագահը հեռախոսով շնորհավորել է փոքրիկ Ռոմիկին

16:16 06.03.2020

Փետրվարի 4-ին, երբ նշվում էր Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը, նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել էր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բնակվող Արշակյանների ընտանիքին: 10-ամյա Ռոմիկ Արշակյանի մոտ ախտորոշվել էր լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում էր ռեմիսիայի շրջանում: Նախագահ Սարգսյանը զրուցել էր փոքրիկ Ռոմիկի և նրա ծնողների հետ, հետաքրքրվել երեխայի բուժման գործընթացով, հորդորել չընկճվել և […]

̰
Գործողության փաստական հանգամանքներին չեմ տիրապետում. Պետրոսյանը՝ Արամ Վարդանյանի տանն օպերատիվ գործողությունների մասին

16:10 06.03.2020

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանից լրագրողները հետաքրքրվել են՝ արդյո՞ք իրավաչափ են եղել Արամ Վարդանյանի տանը և դրան հարակից տներում օպերատիվ-հետախուզական, քննչական գործողությունները: «Իհարկե, մտնել մարդու տուն, կոտրել ապակիներ, հարուցել անհանգստություն ընտանիքի անդամների մոտ որևէ մեկի համար ցանկալի երևույթ չէ, բայց կոնկրետ իրադրության մեջ որևէ գործողություն բնութագրելու, դրա իրավաբանական գնահատականը տալու համար պետք […]

̰
Որքա՞ն մեքենա է ներկրվել Հայաստան, ի՞նչ խնդրի են բախվել ՀՀ քաղաքացիները. հարցեր ՊԵԿ նախագահին

16:04 06.03.2020

Ի վերջո, անցած տարեվերջին քանի՞ ավտոմեքենա է ներկրվել Հայաստան, դրանցից քանի՞սն են վաճառվել և ի՞նչ խնդրի են բախվել Հայաստանի քաղաքացիները ոչ իրենց մեղքով ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հարցեր այսօր ԱԺ-ում պատգամավորները հարցեր են ուղղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Հարկային մարմնի ղեկավարը պարզաբանել է իրավիճակն ու ընդգծել, որ հնարավորությունների սահմաններում պետությունը քայլեր կատարում է խնդրի […]

̰
Արծրուն Հովհաննիսյանը թողնում է ՊՆ խոսնակի պաշտոնը

16:01 06.03.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։ Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին: Շնորհակալ եմ ՀՀ Զինված ուժերի յուրաքանչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել […]

̰
Կրակոցներ՝ սպանության փորձ Արմավիրի մարզում. կա ձերբակալված անձ

15:55 06.03.2020

2020 թվականի մարտի 5-ին` ժամը 02:40-ի սահմաններում, Վաղարշապատի հիվանդանոցից  ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Որովայնի շրջանի հրազենային թափանցող վնասվածք» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա տղամարդ: Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2020 թվականի մարտի 5-ին` ժամը 02:15-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, 35-ամյա տղամարդուն […]

̰
Ալիևը նեղվել է իրականությունից․ պատմական քարտեզի վրա չի գտել Ադրբեջան անվանումը

15:48 06.03.2020

Ադրբեջանի նախագահն այսօր այցելել է երկրի նորաբաց թանգարաններից մեկը, որտեղ վրդովվել է պատմական քարտեզներ նայելիս։ Պարզվել է՝ քարտեզի վրա մեծ-մեծ գրված է «Ուրարտու», իսկ Ադրբեջանի մասին հիշատակում էլ չկա։ Իլհամ Ալիևը խիստ կարգադրություններ է արել, որ փոխվեն բոլոր քարտեզները և դրանց վրա ավելացվի Ադրբեջանը կամ գոնե «Կովկասյան Ալբանիան» (Աղվանք)։ Ադրբեջանում կեղծված պատմագիտության համաձայն՝ իրենք իրենց […]

̰
Գյումրիում կնոջը ծեծելով սպանած երիտասարդը խոստովանել է հանցանքը

15:36 06.03.2020

2020 թվականի մարտի 5-ին` ժամը 14:50-ին, ապա՝ 15:15-ին, «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Գյումրի քաղաքի Մուշի բաժին  ահազանգեր են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում մահացել է նույն տան 42-ամյա բնակչուհին, իսկ նրա 12-ամյա դուստրը՝ «տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժօգնության: Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած […]

̰
ՀԿԵ-ն ձեռնարկում է կորոնավիրուսի դեմ առաջնահերթ միջոցառումներ

15:29 06.03.2020

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ձեռնարկվում են կորոնավիրուսի պրոֆիլակտիկային և հնարավոր տարածման կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ ուղեկցորդներ, տոմսավաճառներ, կայարանների հերթապահներ, միջազգային գնացքների մեքենավարներ, ապահովված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակասեպտիկներով: Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին […]

̰
Վարչապետը նոր որոշում է ստորագրել

15:23 06.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան` 1. Հաստատել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային […]

̰
Հրդեհ Եղեգնուտ գյուղի աջակողմյան լանջին

15:20 06.03.2020

Մարտի 5-ին տեղեկություն էր ստացվել, որ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի աջակողմյան լանջին այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին բարդ ռելիեֆի և մթության պատճառով։ Մարտի 6-ին` ժամը 10:15-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են ժամը 14:10-ին: Մոտ 60-70 հա անտառային տարածքում այրվել է խոտածածկույթ։  

̰
Ժաննա Անդրեասյանը նոր պաշտոն ունի

15:11 06.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]

̰
Մարտակերտի անհետ կորած բնակչուհուն հայտնաբերել են Երևանում

15:09 06.03.2020

Փետրվարի 29-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1988թ. ծնված Սոնա Խաչատրյանի 2019թ. դեկտեմբերի սկզբներին անհայտ կորելու մասին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվության բաժնից, ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողների, ԱՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում […]

̰
ԱԱՏՄ-ն և Տեսչականի արհմիությունը համաձայնագիր են կնքել

15:03 06.03.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) և Տեսչականի արհեստակցական միությունը (այսուհետ՝ Արհմիություն) համաձայնագիր են կնքել։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից: Դրանում նշված է. «1. Սույն համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջև կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները։ 2. Արհմիությունը հանդես է գալիս որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի՝ Գործատուի մոտ աշխատողների աշխատանքային, մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքները և շահերը պաշտպանող […]

̰
BACK_TO_TOP