14:31 05.03.2020
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» է այցելել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. «Ամենակարևորը ԶՈՒ-ի և ԵԿՄ շարժման ստեղծումն էր: Նա պետականության կառուցման, անկախ ՀՀ պետականության մեջ շատ մեծ ավանդ ունի, եթե ոչ անկյունաքարային»,- ասել է Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ ձգտում են ունենալ այն բանակը, որի մասին երազում էր Սպարապետը, առավել քան այսօրվանն է։
14:30 05.03.2020
ԱԺ-ում պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, շեղվելով օրակարգային հարցից, անդրադարձավ Freedom House-ի` երեկ հրապարակած զեկույցին, համաձայն որի`մոլորակի բոլոր պետությունների քաղաքական և անհատական ազատությունների վերաբերյալ ցուցանիշների համաձայն` Արցախն ազատության ինդեքսով մի քանի անգամ գերազանցում է Ադրբեջանին: «2019-ին ԼՂՀ-ն 2 կետով առաջընթաց է գրանցել, մինչդեռ Ադրբեջանը հետընթաց է գրանցել, ԼՂՀ-ն ունի առաջընթաց ընտրական գործընթացի, խոսքի ազատության և այլ իրավունքներով: […]
14:24 05.03.2020
Կառավարության այսօրվա նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերել է ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 13-ի թիվ 14/67 որոշման մեջ փոփոխություններ կատարելուն: Հարցը զեկուցել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Այսօր մենք ունենք մի շարք սպիրտային, ալկոհոլային խմիչքների համար բնական կորուստների նվազեցման նպատակով կարգավորումներ, որոնք, սակայն, չեն տարածվում մրգային օղիների նկատմամբ, որովհետև իրենք, որպես երևույթ, տարածում չեն ունեցել ըստ […]
14:17 05.03.2020
Համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհի երկրների թվում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Առավել լավ պատրաստվածության ցուցանիշը 80 և ավելի բարձրն է:
13:57 05.03.2020
Անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման նպատակով ՀՀ զինված ուժերում իրականացվում են մի շարք ժամանակավոր միջոցառումներ. ռազմաբժշկական հաստատություններում խստացվել է անցագրային ռեժիմը, մուտքը թույլատրվում է միայն հսկիչ անցագրային կետերում ջերմաչափում կատարելուց հետո՝ բժշկական պաշտպանիչ դիմակներով, ռազմաբժշկական հաստատություններում դադարեցվել են պլանային հետազոտման և բժշկական օգնության կարիք ունեցող զինծառայողների ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության և հաշմանդամության զինվորական […]
13:50 05.03.2020
«Ես արդարացնում եմ, որ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթ փաշային, արդարացնո՞ւմ եմ բռնությունը, թե՞ ոչ»,- այսօր ԱԺ-ում «Ատելության խոսքի հրապարակային քարոզն ու կոչը քրեականացնելու մասին» օրենքի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարարին հարց ուղղեց Արման Աբովյանը: «Այո´»,- պատասխանեց Սրբուհի Գալյանը` պարզաբանելով. «Ամեն դեպքում, ձևական տեսանկյունից, այո´, Ձեր արարքը ենթակա է որակման մեր կողմից քննարկվող հարցի, բայց արդյոք […]
13:40 05.03.2020
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» այցելած ԵԿՄ նախագահ Սասուն Միաքայելյանը նաև այլ հարցերի է պատասխանել, մասնավորապես՝ Ջալալ Հարությունյանի՝ ՊԲ ղեկավար նշանակվելու վերաբերյալ: «Ճանաչում եմ շատ լավ, շատ լուրջ զինվորական է, փոփոխություններ միշտ էլ կլինեն, տարբեր բնագավառներում իր գործի մեջ ունակ մարդ պետք է լինի և ղեկավարի»,- ասել է Միքայելյանը՝ հավելելով, որ փոփոխությունը չի նշանակում, […]
13:35 05.03.2020
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այս օրը նրա հարազատներն ու մտերիմները, մարտական ընկերները առավոտյան բարձրանում են «Եռաբլուր» ու հարգանքի տուրք մատուցում նրա հիշատակին, պատմում Սպարապետի մարդ, ընկեր, պաշտոնյա ու ղեկավար լինելու մասին: «Եռաբլուր»-ում այս անգամ ևս հիշողությունների պակաս չի եղել: ՀՀ զինվորական նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը հիշել է այն պատասխանը, որը Սպարապետը տվել է […]
13:31 05.03.2020
2020 թվականի մարտի մեկից «Աբովյան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկները ևս միացան մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար նախատեսված սննդի ապահովման նոր համակարգին: Հիշեցնենք, որ սննդի ապահովման գործընթացը 2019 թվականի հոկտեմբերից «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում մեկնարկած փորձնական ծրագրի արդյունքում պատվիրակվեց բաց մրցույթում հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին: Այսօր արդեն շահառու քրեակատարողական հիմնարկների թիվը […]
13:27 05.03.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հայկական բեռնատարները բարեհաջող հատել են հայ-վրացական սահմանը և շուտով սահմանված ընթացակարգով կուղեկցվեն դեպի հաջորդ մաքսային կետ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՊԵԿ-ը օպերատիվ կապի մեջ են տարանցում իրականացնող տնտեսավարողների հետ`առանց խոչընդոտների կազմակերպելու բեռնափոխադրումները: Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության մարտի 2-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել […]
13:22 05.03.2020
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկումը վերածվել է բանավեճի «Իմ քայլը» պատգամավորներ` նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի և նախկին քննիչ Սերգեյ Ատոմյանի միջև: Փաստաբանն ու քննիչը բանավիճել են հարցի շուրջ, թե արդյոք քննչական մարմիններում տրված ցուցմունքները փոխվել են քննիչների կողմից և համապատասխանեցվել իրենց նպատակներին: Իսկ Նիկոլայ Բաղդասարյանի և «Իմ քայլի» պատգամավորների նախագծերը երկուսն […]
13:02 05.03.2020
Աբովյան համայնքի ղեկավարն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իրեն առաջադրված մեղադրանքը: Վահագն Գևորգյանը նշել է, որ համաձայն չէ մեղադրանքի հետ և օրենքով սահմանված կարգով բողոքարկելու է: Ավելի վաղ հայտնել էինք` Աբովյանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Մանրամասները` տեսանյութում:
12:58 05.03.2020
ՀՀ ոստիկանության ծառայողները քրեական գործի շրջանակներում Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը գործողություններ են իրականացրել: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով անձին ձերբակալելու մասին նախաքննական մարմնի որոշում»,- նշել են ոստիկանությունից: Նշենք, որ Արամ Վարդանյանի տանը ոստիկանության գործողությունների մասին հայտնել է Վարդանյանի փաստաբան […]
12:42 05.03.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար, ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից դասերը կվերսկսվեն: Այս մասին ՀՀ կառավարության մարտի 5-ի նիստում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է առողջապահության նախարարի հետ:
12:41 05.03.2020
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ: ««Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է» մտքի հեղինակին իզուր չէ, որ ժողովուրդը Սպարապետ կոչեց և դասեց ազգային հերոսների շարքին: Ամեն տարի Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ևս մեկ անգամ արժևորում ենք նրա դերը մեր պետականության կայացման գործում, հիշում նրա […]
12:31 05.03.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Պայմանավորված Աֆրիկայի հյուսիսային շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, մարտի 8-10-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար բարձրանալու է ևս 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն մարտի 9-10-ին, Սյունիքի և Տավուշի հովիտներում` հասնելով +20․․․+24, Արարատյան դաշտում և Երևանում` +20․․․+21 աստիճանի։ Եթե վերջին […]
12:24 05.03.2020
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով այսօր Եռաբլուր է այցելել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը: Հեղափոխությունից հետո արդյո՞ք մենք ապրում ենք Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանում. այս մասին հարցրել են լրագրողները Միքայելյանին: «Հեղափոխությունը շատ վաղ անցյալում չի եղել, նոր է եղել և մենք ձգտելու ենք ապրել այն Հայաստանում, որը Վազգենն էր նշում: Պետք […]
12:21 05.03.2020
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով Եռաբլուր այցելած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նաև այլ հարցերի է պատասխանել, մասնավորպես՝ կապված կորոնավիրուսի հետ: Լրագրողները հարցրել են` ինչպե՞ս է գնահատում ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքը: «Ես դրա մասնագետը չեմ, կածում եմ` դրա մասին բավական խոսվել է, հույս ունեմ, որ մի դեպքից այն կողմ չի գնա, չնայած երեկ Իտալիայում […]
12:13 05.03.2020
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով այսօր Եռաբլուր է այցելել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Այսօր լավ օր է, որովհետև մեր պետականության, բանակաշինության հիմքերում կանգնած հերոսի ծննդյան օրն է: Եթե մենք մեր հերոսներին չհիշենք, արժանին չմատուցենք նրանց հիշատակին, ապա նոր հերոսներ չենք ունենա»,- ասել է Մարուքյանը: Մարուքյանն անդրադարձել է նաև այլ հարցերի: Մանրամաները` […]
12:10 05.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրել է զեկուցել Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին, ինչպես նաև վիճակագրություն ներկայացնել ինչպես մեր, այնպես էլ տարբեր երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մանրամասները` տեսանյութում:
12:06 05.03.2020
Ապրիլի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այս օրը նրա հարազատներն ու մտերիմները, ընկերներն առավոտյան գնում են Եռաբլուր ու հարգանքի տուրք մատուցում նրա հիշատակին: Եռաբլուրում SHANTNEWS.am-ը զրուցել է նաև Սպարապետի եղբոր՝ Արամ Սարգսյանի հետ. «Իր կյանքն ու ամբողջ գործունեությունը նվիրեց Արցախի խնդրին: Ինքը զինվոր էր մինչև 1998-ի վերջը, դրանից հետո նոր դարձավ քաղաքական: Վազգենին իր […]
11:59 05.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 11:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ են, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
11:47 05.03.2020
Այսօր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: ՀՀ բարձրագույն ղեկավարությունը «Եռաբլուր» պանթեոնում է: «Իմ ընկերոջ ծննդյան օրվան եկել եմ գերեզմանոց»,- Սպարապետ Վազգեն Սարգսյանի 61-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նախագահը հիշեց, թե ինչպես են տարիներ առաջ նշել Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը. «Սրանից մոտավորապես 17, […]
11:20 05.03.2020
Այսօր ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ գործուղման մեջ գտնվող 11 պատգամավոր ծրարով արտահայտել է իր դիրքորոշումը նախագծերի վերաբերյալ: Տիգրան Ուրիխանյանը նման հայտարարություն արեց. «Անցած անգամ երբ նման դեպք էր, և մեր գործընկեր Տիգրան Ուլիխանյանը գործուղման մեջ էր, մամուլում հրապարակումներ եղան, չգիտես ինչու իմ լուսանկարով և Տիգրան Ուլիխանյան անունով, դրա համար ստիպված […]
11:11 05.03.2020
ԱԺ-ում քվեարկության դրվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարեց. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի, մենք անպայման առաջարկություններով հանդես կգանք, և մեր դիրքորոշումը կարտահայտենք»: Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք կողմ կքվեարկենք, սակայն շեմի հետ կապված առաջարկությունը կներկայացնենք և հուսով ենք, որ առաջինից երկրորդ ընթերցում […]
11:07 05.03.2020
«Իմ քայլը» խմբակցության խնդրանքով սահմանված 20 րոպե ընդմիջումից հետո հայտարարվեց «Դատական օրենսգրքի փոփոխությունների» փաթեթի քվեարկություն, վարման կարգով ելույթների իրավունք չկար: Նախագծին կողմ քվեարկեց 76, դեմ` 35, ձեռնպահ 1 պատգամավոր, ևս 11 ծրարով կողմ ձայներ գումարելով` նախագիծն ընդունվեց: Այսպիսով, ԱԺ-ն ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով դատավորների տարիքային շեմը 28 տարեկանից կիջնի 25-ի։ Մանրամասները` […]
11:05 05.03.2020
ԱԺ-ն այսօր աշխատանքները սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քվեարկությունից առաջ Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել` ներկայացնելով իրենց դիրքորոշումը: ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի, մենք կներկայացնենք առաջարկություններ, եթե առաջարկություններն ընդունվեն և դատավորների անկախության հետ կապված մտահոգությունները փարատվեն, երկրորդ ընթերցման […]
10:57 05.03.2020
2020թ. մարտի 4-ին՝ ժամը 00:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է 81-ամյա կնոջ դի՝ կրծքավանդակի և մեջքի շրջանում կտրած-ծակած վերքերով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Իրականացված բազմաթիվ քննչական և դատավարական […]
10:51 05.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Մենակ չեմ» ֆիլմը ապրիլի 10-ին կցուցադրվի ԱՄՆ-ում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Սերժ Թանկյանը»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2573250479661998?__xts__[0]=68.ARAepi5PaBZtHN62QqYRFHZAB9KhdFK3qRKd_vZe1UpGj17djNIX-leG01rlXQxGzr51W7Eiv_N6JATOuIsOmlA3fjWl95RFB4AdN4iOPFZuaXdshKbGaYNl4JF8Z6CpS-SntRE-3jsweiWmNwK-8VYlrS55Ds4I6AS5aKlARuw_upL8cWWSXA1Xiye5elK0F6DLZa1YXPZX60Mx08UYIpE6zx_XkMOVhZCBwXjXDC3TkxeNwJam1JODwIPTakB1UgVsjCqwtOqX2N62iAzpMHNXaE_jlFtrpUUbpNKf5ADWlqHDxitFgRfMKSVC_l3gbmjRQhALIte3JP-FyYpHBx968urZj9eqEt0CCUBvY2AmpCXAv5U3Ef1M_p1J7DqOJNgPgTVc1lTYFZvhn1RwN8wpmAGCCxCFfF9gI6rX6c6CgVtPTWBMOI5HiG99iZa2lsPfMspwUA83TI77HVgZha3aeZJLmYjxPLT4GZQattWzy3SBf3c2VwHAwK59Tw12QVr5&__tn__=-R
10:30 05.03.2020
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են պետական ծառայության և տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության դեպքեր։ Մասնավորապես՝ օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ բեռնատար ավտոմեքենայով, առանց մաքսային ձևակերպման, կազմակերպվում է Վրաստանից Հայաստան մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչի յուղի ներմուծում։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մշակել և […]