13:16 06.03.2020
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում մի քանի նորություն է ներկայացրել՝ Երևանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալ: «Քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների և կարողությունների ավելացման ուղղությամբ. մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը և աշխատանքի մեթոդաբանությունը: Կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաև հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները […]
13:06 06.03.2020
Ֆրանսիական Ladaniva խումբը տեսահոլովակ է թողարկել հանրաճանաչ հայկական «Վայ, աման» երգի համար: Տեսահոլովակում երգը կատարում է խմբի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը: Երգի ընթացքում երաժիշտները նվագում են շեփոր, կիթառ, թմբուկ: «Վայ, աման» երգը պատմում է դժբախտ սիրո մի պատմություն: Աղջիկը խոստանում է, որ իր սիրեցյալի հետ կգնա թեկուզ աշխարհի ծայրը:
12:56 06.03.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է իրավապահ համակարգի գործողություններին: «Իրավապահ համակարգի գործողություններից ո՞վ է գոհ: Մի հատ դուրս եկեք հարցրեք, էս 100 տարի է, գո՞հ է, թե՞ ոչ»,-ասաց Ղուկասյանը: Անդրադառնալով երեկ Արամ Վարդանյանի տանը և հարակից տներում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողությունների կատարմանը՝ Ղուկասյանն ասել […]
12:55 06.03.2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները: […]
12:52 06.03.2020
Ծաղկաձորում որևէ խուճապային տրամադրություն չի ստեղծվել այն բանից հետո, երբ կորոնավիրուսի կասկածով մի շարք քաղաքացիների մեկուսացրել են այնտեղ գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Այս մասին ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը: Նա տեղեկացրել է, որ վերջերս է եղել Ծաղկաձորում, այնտեղ բազմաթիվ զրույցներ ունեցել քաղաքացիների հետ: «Որևէ խուճապ չկա, այն […]
12:45 06.03.2020
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի, «Հանրաքվեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք […]
12:28 06.03.2020
Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին ասել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԺ-ի այն հարցին՝ արդյոք 2020 թվականին Մարտի 1-ի գործով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշո՞ւմ է եղել: Աբրահամյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած […]
12:00 06.03.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Ռուստամ Բադասյանը, ողջունելով դեսպանին Արդարադատության նախարարությունում, շնորհակալություն է հայտնել հայկական բարեփոխումներին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության համար և ընդգծել, որ սերտ համագործակցության արդյունքում կարվի առավելագույնը՝ փոխգործակցությունը խորացնելու և համագործակցության ավելի լայն շրջանակ ձևավորելու ուղղությամբ: Նախարարը ևս մեկ անգամ վերահաստատել է, […]
12:00 06.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Ինձ համար մեծ պատիվ էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր հանձնել 105-ամյա մեր հայրենակից Նուրհան Յուսուփովիչին (նա ծնվել է Ստամբուլում՝ 1915 թվականին): Կրկնակի հուզիչ էր իմանալ, որ Նուրհան Յուսուփովիչը մշտական բնակության Հայաստան վերադառնալու որոշումը կայացրել է Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ոգեշնչվելով: Նկարում՝ Նուրհան […]
11:58 06.03.2020
ՀՀ ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը խոսել է Դատական օրենսգրքում բարեփոխումների փաթեթի մասին: Ըստ նրա` երիտասարդ ու անփորձ դատավորներին չպետք է «վստահել» մարդկային ճակատագրեր: «25 տարեկանն ինչքան էլ ուզում է խելացի լինի, ինչքան էլ կարմիր դիպլոմով ավարտած լինի, բայց պետք է մի քիչ կյանքի ապրելու փորձ ունենա, լավ իմացե´ք: […]
11:52 06.03.2020
«Ժառանգություն»-ը և Հայ ազգային կոնգրեսը հայտարարություններ են տարածել 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ: ՀԱԿ-ը նշում է, որ 2020թ. ապրիլի 5-ին նշանակված Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների (այսուհետ` ՏԸՀ) ձևավորման գործընթացը բացահայտեց Հանրաքվեի կազմակերպման գործում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ թերություններ և ձախողումներ։ «Կոնգրեսը` որպես «ԱՅՈ»-ի կողմնակից կուսակցություն, կոչ է անում «ԱՅՈ»-ի շտաբին, […]
11:48 06.03.2020
Այսօր առավոտյան ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ բուռն քննարկում է տեղի ունեցել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի շուրջ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծով առաջարկվում է պատգամավորներին ոչ միայն կալանավայր մուտք գործելու, այլև կալանավորված անձին տեսակցելու իրավունք տալ: Մինչ քվեարկություը մի շարք պատգամավորներ հանդես են եկել վարման խոսքով: Իմքայլականներից ոմանք […]
11:37 06.03.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից ԱԺ միջանցքում լրագրողները հետաքրքրվել են՝ ի՞նչ տեսակետ նա ունի Դատական օրենսգրքում բարեփոխումների փաթեթի վերաբերյալ: Ըստ Ծառուկյանի՝ երիտասարդ, անփորձ դատավորները չեն կարող որոշել մարդկանց ճակատագրերը: «ԱՄՆ-ում, Անգլիայում երիտասարդ դատավորները զբաղվում են տնտեսական հարցերով, իսկ փորձառու դատավորները կարող են մարդու ճակատագրի համար որոշում կայացնել»,- ասաց Ծառուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
11:12 06.03.2020
Մարտի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոհրդակցություններ է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախագահ Լինոս-Ալեքսանդր Սիսիլիանոսի ղեկավարությամբ: Խորհրդակցությունները տեղի են ունեցել նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի մասնակցությամբ: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ 2017 թվականից ներդրված ՄԻԵԴ-ում քննվող գործերով երրորդ կողմ ներգրավվելու պրակտիկային, որ համարվում է միջազգային լավագույն փորձ: Եվրոպական […]
11:08 06.03.2020
Երեկ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից ռեանիմոբիլով մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին այսօր SHANTNEWS-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում փոխանցեց ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը։ Ըստ բժշկուհու՝ աղջիկը դեռ գտնվում է անգիտակից վիճակում, նրան երկրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն դեռ չկա, երեխայի առողջական վիճակի […]
11:03 06.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բալային համակարգի արդյունավետությանը, ՃՏՊ-ների վիճակագրությանը։ «Պետք է արձանագրեմ, որ բալային համակարգը արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս: Մասնավորապես՝ Ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նախորդ տարվա այսօրվա համեմատ հանրապետությունում նվազել է 3-ով, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ 18-ով, չնայած ավտոմեքենաների թիվը Հայաստանում մի քանի տասնյակ հազարով ավելացել է: Երեւան քաղաքում […]
10:49 06.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երբ նախորդ տարի Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության էինք ուղարկում հայաստանյան կազմակերպության, հայտնի ուժերը դա որակում էին որպես «ապազգային դավադրություն»։ Իսկ հիմա, որպես արդյունք՝ Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում։ Սա է ազգային քաղաքականության մեր ընկալումը»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2574088029578243?__xts__[0]=68.ARDzApo1spHDQzKl3jKv2jMCfCIUZn0M3sX8vpuNayes1nq23ylRKmggwMdsHK9SoRWCrvghsmdLPZBFDI_n2WVGJGXjFDc3f2vBJltQVwVcQRzwIfz-S0y5iKX1htHxT6GWpg4CznWaMon7jepTh8Yxum3VKE-zL5-kiszo5vL0DGicSYS4cb0QjX_-3bGUgvwZaVtG0-MPIdnOP-gFuFDQNfQfiU8iMsmP2_7d1irF5KWT9yY-1zmxObUSflPjSA4TQ4bFK9JdjUSnEtD7FrzAnzf8zVeBqLGmwJavH0XlOfHLDSD8HIj1OMmwl-seIjmtynD3Nmj-q6XM5fC6Rd8kE_-P&__tn__=-R
10:46 06.03.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ: Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են գնման գործընթացներին վերաբերող խախտումներ, մասնավորապես՝ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի, պլանավորման, գնման ձևերի ընտրության, մատակարարման, մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա […]
10:43 06.03.2020
Ֆրանսիան 2020թ. մարտի 5-ին հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը […]
10:40 06.03.2020
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում […]
10:38 06.03.2020
Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և հաշվեհարդարի դեպքերը շարունակվում են: Այս անգամ ահազանգում են «Քյուպիդ Կացարան»-ի հիմնադիրներ Մուշեղ Չագլասյանն ու Արմինե Հովհաննիսյան: EcoNews.am-ի հետ զրույցում Մուշեղ Չագլասյանը նշեց. «Փոքր հողատարածքի վրա 6 շուն էինք պահում: Երեկ եկանք, տեսանք երկուսին թույնել են, այսօր էլ՝ մեկի փորը դանակով բացել են ու գնացել: Երեկ էլ եմ դիմել ոստիկանություն, […]
09:33 06.03.2020
Մարտի 5-ին, ժամը 17:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեդովկա և Սվերդլով գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։12-ին, մարվել՝ 21։25-ին։ Այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ։
08:53 06.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 08:30-ի դրությամբ` ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ են, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
08:11 06.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բայրոնի փ. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Փարպեցի փ. 15 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-15։00 Ադոնցի փ. 6/1, 8, 8/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շիրազի փ. 24 շենքը, Օհանովի փ. […]
00:00 06.03.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են՝ նա Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վազգեն Կ.-ն է, ով ծեծի է ենթարկվել Ամիրյան […]
23:53 05.03.2020
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ «Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ Արդեն մի քանի օր է` նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, […]
23:44 05.03.2020
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը մարտի 4-ին Վաշինտոնում հանդիպում են ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բրոք Բիրմանի հետ: Աննա Հակոբյանը պարոն Բիրմանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման նպատակով անկախությունից ի վեր Հայաստանին […]
23:36 05.03.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է. «Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։ Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը մեկնել է Գյումրի, երեխային Երևան տեղափոխելու նպատակով։ Վիճակը շարունակում է մնալ […]
22:44 05.03.2020
Եվրոստատն այսօր ամփոփել է 2019-ի՝ միգրացիային առնչվող տվյալները: Ըստ այդմ՝ կարող ենք արձանագրել, որ անցնող երկու տարիներին Եվրամիության անդամ բոլոր երկրներում (ինչպես նաև՝ Շվեյցարիայում ու Նորվեգիայում) առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը կրճատվել է մոտ երկու անգամ՝ 6875-ից հասնելով 3525-ի: Սա ամենացածր, այսինքն՝ ամենադրական ցուցանիշն է 2008-ից ի վեր, և ցույց է տալիս, […]