TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատախազություն. ՀՔԾ

17:12 05.03.2020

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու նպատակով։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՔԾ-ից: Հրայր Թովմասյանն ու Նորայր Փանոսյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

̰
Ալավերդիով անցնող հատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

16:58 05.03.2020

Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` Ալավերդի քաղաքի տարածքով անցնող շուրջ 180 գծամետր երկարությամբ հատվածում կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը‚ սկսել է փորձնական ասֆալտապատման աշխատանքները։ Տեղադրված շերտի փորձարկման դրական արդյունքների դեպքում ասֆալտապատումը կշարունակվի։ Հակառակ պարագայում կկատարվեն ասֆալտբետոնե խառնուրդի կազմի կամ տեղադրման տեխնոլոգիայի փոփոխություններ։ Նշենք‚ որ Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը համայնքների համար լուծում է նաև ենթակառուցվածքների […]

̰
ՀԱՊԿ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ Մոսկվայում դեկտեմբերին

16:46 05.03.2020

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի ամսաթիվը ներկայումս համաձայնեցվում է, այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մոսկվայում՝ դեկտեմբերին: Այդ մասին մարտի 5-ին Մինսկում հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպումից հետո: «Այժմ ամսաթիվը համաձայնեցվում է: Այս տարի ՀԱՊԿ-ը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը, ուստիև պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա այնտեղ, […]

̰
26 տարվա վաղեմության գործով դատավճիռը բեկանվել է, գործը ուղարկվել է նոր քննության

16:36 05.03.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր կայացրած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը՝ 26 տարվա վաղեմության՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժող. դատարանի կողմից կայացված դատավճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը […]

̰
Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում անդրադարձել է նախկինում տված հանձնարարականներին

16:00 05.03.2020

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն հանձնարարականներին, որոնք տվել է նախկինում և կարծում է, որ դրանցում եղած խնդիրները մինչ օրս լուծումներ չեն ստացել: Նա անտրամաբանական է համարել այն հանգամանքը, որ տարբեր կառույցներում սուրճի սարքավորումների, վճարային տերմինալների և այլ սարքավորումների տեղադրման համար վարձավճարներ չեն կատարվում: Վարչապետը հորդորել է նաև պատրաստել տեսահոլովակներ օնլայն վճարումներ […]

̰
«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի մեկնարկը կտրվի մարտի 26-ին

15:47 05.03.2020

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի մեկնարկը կտրվի մարտի 26-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: «Մարտի 26-ից դեկտեմբերի 16-ը Հայաստանում կանցկացվի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը, որը նվիրված է հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին: Այն իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ»,- նշված է […]

̰
Սպարապետի ծննդյան օրվա առիթով ծաղիկներ են խոնարհել Գյումրիում

15:40 05.03.2020

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով Գյումրիում ևս ծաղիկներ են խոնարհել թիվ 19 դպրոցի բակում տեղադրված Սպարապետի կիսանդրու առջև: Միջոցառմանը մասնակցել են նաև Վազգեն Սարգսյանի զինակից ընկերները, Արցախյան ազատամարտի մասնակիցները, պատանի երկրապահները: Սպարապետը ջերմ հարաբերություններ է ունեցել Կումայրի ջոկատի տղաների հետ: Նրա կոչով 1992 թվականին Շիրակի մարզի ազատամարտիկներից ձևավորված ջոկատը մասնակցեց Շուշիի ազատագրման մարտական գործողություններին։ «Հարսանիք […]

̰
Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակությանը

15:30 05.03.2020

2020 թվականի մարտի 5-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամներին։ Այս մասին հայտնում են ՀՀ սահմանադրական դատարանից: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, օրենսդրական գործընթացներին, օրենսդրության ոլորտում առկա խնդիրներին։ Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Հրայր Թովմասյանը մանրամասներ է ներկայացրել […]

̰
Սեփական ուժերի նկատմամբ հավատը հենց Վազգեն Սարգսյանի մեջ է ծնվել և վարակել մյուսներին. Նիկոլ Փաշինյան

15:20 05.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը։ Փաշինյանն ընդգծել է՝ Վազգեն Սարգսյանի գործունեությունը՝ որպես ազատամարտիկի, արտահայտությունն էր այն հավատի, որ մարդը կարող է ունենալ ինքն իր ուժերի նկատմամբ, փոխել սեփական ժողովրդի ճակատագիրը, սեփական ժողովրդի ապագան: «Ես կարծում եմ՝ այդ հավատը 90-ականների սկզբին հենց Վազգեն Սարգսյանի […]

̰
Համակարգի ներսում պարբերաբար լինում են դեպքեր, որ չեն կատարվում հեղափոխության պահանջներին համապատասխան քայլեր. Գրիգորյան

15:13 05.03.2020

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իրավապահ համակարգի վերին օղակներում դավաճանների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Գրիգորյանի խոսքերով՝ պարբերաբար լինում են հեղափոխական պահանջներին հակասող քայլեր, որոնց համապատասխան արձագանք է տրվում: «Անուններ տալու անհրաժեշտություն լիներ, վարչապետն այդ ընթացքում դրա մասին կխոսեր: Ընդհանուր առմամբ, համակարգի ներսում պարբերաբար լինում են […]

̰
Չենք կասկածում արդյունքների վրա. Արտակ Դավթյանը՝ Ջալալ Հարությունյանի նշանակման մասին

15:03 05.03.2020

«Նշանակումը դրական եմ գնահատում, ժամանակ է պետք, որպեսզի տեսնենք աշխատանք և արդյունքներ: Չենք կասկածում արդյունքների վրա»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով Ջալալ Հարությունյանի՝ ՊԲ-ի հրամանատար նշանակվելու հանգամանքին: Ըստ Արտակ Դավթյանի՝ դրական տեղաշարժեր են եղել նաև նախկին ղեկավարի՝ Կարեն Աբրահամյանի պաշտոնավարման շրջանում: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Փոխադարձ մեղադրանքներ «նախկինների հետ կապ ունենալու համար»

15:00 05.03.2020

Ո՞րն է «Իմ քայլը» խմբակցության անդամ  Գևորգ Պապոյանի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ընդհարման պատճառը: Պատգամավորներն իրենց մեկնաբանությունն են ներկայացրել լրագրողներին: «Ես չգիտեմ՝ ինչու է Էդմոն Մարուքյանն ինձ անձնավորել»,- ասաց Պապոյանը: Անդրադառնալով իր՝ նախկինում Հանրապետական կուսակցության անդամ լինելու հանգամանքին՝ նա ընդգծեց, որ իր կենսագրության մեջ չկա որևէ փուլ, որի համար ամաչում է: Իսկ […]

̰
ԵԿՄ-ում քննարկում են ՊՆ-ի կազմ մտնելու հարցը. Սասուն Միքայելյանն առայժմ փակագծեր չի բացում

14:57 05.03.2020

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» այցելած ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը նաև այլ հարցերի է պատասխանել, մասնավորապես՝  սահմանում տիրող իրավիճակին. «Ո՛չ, այդպիսի լարվածություն կա, բայց դա կապ չունի: Նորից եմ կրկնում՝ խոշոր տերությունների վերադասավորման, հատկապես մեր հարևան պետություններում կատարվողի պարագայում մենք պետք է շատ զգույշ լինենք: Համախմբված, ամեն պահ պիտի շունչը պահենք, որ ձեռքներս պուլսին […]

̰
Սովորական ռեժիմից շատ լարվածություն չկա. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին

14:52 05.03.2020

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» է այցելել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, որին լրագրողները մի շարք այլ հարցեր են ուղղել: Անդրադառնալով բանակում ոչ հակառակորդի կրակոցից գրանցված մահվան դեպքերին՝  Արտակ Դավթյանն ասել է, որ աշխատանքներ են տարվում դրանք նվազագույնի հասցնելու համար: Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին. «Իրավիճակը վերահսկելի է, խնդրահարույց հարցեր չկան, […]

̰
Պաշտպանության նախարարը վստահեցնում է, որ ձգտում են ունենալ Սպարապետի երազած բանակը

14:31 05.03.2020

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» է այցելել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. «Ամենակարևորը ԶՈՒ-ի և ԵԿՄ շարժման ստեղծումն էր: Նա պետականության կառուցման, անկախ ՀՀ պետականության մեջ շատ մեծ ավանդ ունի, եթե ոչ անկյունաքարային»,- ասել է Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ ձգտում են ունենալ այն բանակը, որի մասին երազում էր Սպարապետը, առավել քան այսօրվանն է։

̰
Արցախի ընտրություններն անվտանգության գործոն են Արցախի և տարածաշրջանի համար. Վիկտոր Ենգիբարյան

14:30 05.03.2020

ԱԺ-ում պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, շեղվելով օրակարգային հարցից, անդրադարձավ Freedom House-ի` երեկ հրապարակած զեկույցին, համաձայն որի`մոլորակի բոլոր պետությունների  քաղաքական և անհատական ազատությունների վերաբերյալ ցուցանիշների համաձայն` Արցախն ազատության ինդեքսով մի քանի անգամ գերազանցում է  Ադրբեջանին: «2019-ին ԼՂՀ-ն 2 կետով առաջընթաց է գրանցել, մինչդեռ Ադրբեջանը հետընթաց է գրանցել, ԼՂՀ-ն ունի առաջընթաց ընտրական գործընթացի, խոսքի ազատության և այլ իրավունքներով: […]

̰
Մրգային օղիներ արտադրողներին հարկային արտոնություններ կտրամադրվեն

14:24 05.03.2020

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերել է ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 13-ի թիվ 14/67 որոշման մեջ փոփոխություններ կատարելուն: Հարցը զեկուցել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Այսօր մենք ունենք մի շարք սպիրտային, ալկոհոլային  խմիչքների համար բնական կորուստների նվազեցման նպատակով կարգավորումներ, որոնք, սակայն, չեն տարածվում մրգային օղիների նկատմամբ, որովհետև իրենք, որպես երևույթ, տարածում չեն ունեցել ըստ […]

̰
Համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհի երկրների թվում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ

14:17 05.03.2020

Համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհի երկրների թվում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Առավել լավ պատրաստվածության ցուցանիշը 80 և ավելի բարձրն է:

̰
Զինված ուժերում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ

13:57 05.03.2020

Անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման նպատակով ՀՀ զինված ուժերում իրականացվում են մի շարք ժամանակավոր միջոցառումներ. ռազմաբժշկական հաստատություններում խստացվել է անցագրային ռեժիմը, մուտքը թույլատրվում է միայն հսկիչ անցագրային կետերում ջերմաչափում կատարելուց հետո՝ բժշկական պաշտպանիչ դիմակներով, ռազմաբժշկական հաստատություններում դադարեցվել են պլանային հետազոտման և բժշկական օգնության կարիք ունեցող զինծառայողների ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության և հաշմանդամության զինվորական […]

̰
Արդարացնում եմ, որ Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթին, արդարացնո՞ւմ եմ բռնությունը. քննարկում ԱԺ-ում

13:50 05.03.2020

«Ես արդարացնում եմ, որ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթ փաշային, արդարացնո՞ւմ եմ բռնությունը, թե՞ ոչ»,- այսօր ԱԺ-ում «Ատելության խոսքի հրապարակային քարոզն ու կոչը քրեականացնելու մասին» օրենքի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարարին հարց ուղղեց Արման Աբովյանը: «Այո´»,- պատասխանեց Սրբուհի Գալյանը` պարզաբանելով. «Ամեն դեպքում, ձևական տեսանկյունից, այո´, Ձեր արարքը ենթակա է որակման մեր կողմից քննարկվող հարցի, բայց արդյոք […]

̰
Լավին փոխարինում ենք ավելի լավով. Սասուն Միքայելյանը՝ ՊԲ ղեկավարի փոփոխության մասին

13:40 05.03.2020

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» այցելած  ԵԿՄ նախագահ Սասուն Միաքայելյանը նաև այլ հարցերի է պատասխանել, մասնավորապես՝ Ջալալ Հարությունյանի՝ ՊԲ ղեկավար նշանակվելու վերաբերյալ: «Ճանաչում եմ շատ լավ, շատ լուրջ զինվորական է, փոփոխություններ միշտ էլ կլինեն, տարբեր բնագավառներում իր գործի մեջ ունակ մարդ պետք է լինի և ղեկավարի»,- ասել է Միքայելյանը՝ հավելելով, որ փոփոխությունը չի նշանակում, […]

̰
Ինչպե՞ս էր պատասխանում Վազգեն Սարգսյանն այն հորդորներին, թե վաղուց ժամանակն է ամուսնանալ

13:35 05.03.2020

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այս օրը նրա հարազատներն ու մտերիմները, մարտական ընկերները առավոտյան բարձրանում են «Եռաբլուր» ու հարգանքի տուրք մատուցում նրա հիշատակին, պատմում Սպարապետի մարդ, ընկեր, պաշտոնյա ու ղեկավար լինելու մասին: «Եռաբլուր»-ում այս անգամ ևս հիշողությունների պակաս չի եղել: ՀՀ զինվորական նախկին դատախազ  Գագիկ Ջհանգիրյանը հիշել է այն պատասխանը, որը Սպարապետը տվել է […]

̰
«Աբովյան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկները ևս միացան սննդի ապահովման նոր համակարգին

13:31 05.03.2020

2020 թվականի մարտի մեկից «Աբովյան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկները ևս միացան մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար նախատեսված սննդի ապահովման նոր համակարգին: Հիշեցնենք, որ սննդի ապահովման գործընթացը 2019 թվականի հոկտեմբերից «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում մեկնարկած փորձնական ծրագրի արդյունքում պատվիրակվեց բաց մրցույթում հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին: Այսօր արդեն շահառու քրեակատարողական հիմնարկների թիվը […]

̰
Հայկական բեռնատարները բարեհաջող հատել են հայ-վրացական սահմանը

13:27 05.03.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հայկական բեռնատարները բարեհաջող հատել են հայ-վրացական սահմանը և շուտով սահմանված ընթացակարգով կուղեկցվեն դեպի հաջորդ մաքսային կետ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՊԵԿ-ը օպերատիվ կապի մեջ են տարանցում իրականացնող տնտեսավարողների հետ`առանց խոչընդոտների կազմակերպելու բեռնափոխադրումները: Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության մարտի 2-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել […]

̰
«Իմ քայլի» պատգամավորներ` նախկին փաստաբանի ու նախկին քննիչի միջև նախագծի քննարկումը վերածվել է բանավեճի

13:22 05.03.2020

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկումը վերածվել է բանավեճի «Իմ քայլը» պատգամավորներ` նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի և նախկին քննիչ Սերգեյ Ատոմյանի միջև: Փաստաբանն ու քննիչը բանավիճել են հարցի շուրջ, թե արդյոք քննչական մարմիններում տրված ցուցմունքները փոխվել են քննիչների կողմից և համապատասխանեցվել իրենց նպատակներին: Իսկ Նիկոլայ Բաղդասարյանի և «Իմ քայլի» պատգամավորների նախագծերը երկուսն […]

̰
Ի՞նչ քայլեր է կատարելու Աբովյանի քաղաքապետն իրեն առաջադրված մեղադրանքից հետո

13:02 05.03.2020

Աբովյան համայնքի ղեկավարն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իրեն առաջադրված մեղադրանքը: Վահագն Գևորգյանը նշել է, որ համաձայն չէ մեղադրանքի հետ և օրենքով սահմանված կարգով բողոքարկելու է: Ավելի վաղ հայտնել էինք` Աբովյանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ոստիկանությունն Արամ Վարդանյանի տանը գործողություններ է իրականացրել. նրան ձերբակալելու որոշում կա

12:58 05.03.2020

ՀՀ ոստիկանության ծառայողները քրեական գործի շրջանակներում Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը գործողություններ են իրականացրել: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով անձին ձերբակալելու մասին նախաքննական մարմնի որոշում»,- նշել են ոստիկանությունից: Նշենք, որ Արամ Վարդանյանի տանը ոստիկանության գործողությունների մասին հայտնել է Վարդանյանի փաստաբան […]

̰
Մարտի 9-ից դասերը կվերսկսվեն

12:42 05.03.2020

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար, ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից դասերը կվերսկսվեն: Այս մասին ՀՀ կառավարության մարտի 5-ի նիստում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է առողջապահության նախարարի հետ:

̰
Ցավոք, նրա պայքարը, ճախրանքը ժամանակից շուտ ավարտվեց. Արտակ Դավթյանի ուղերձը Սպարապետի ծննդյան օրվա առթիվ

12:41 05.03.2020

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ: ««Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է» մտքի հեղինակին իզուր չէ, որ ժողովուրդը Սպարապետ կոչեց և դասեց ազգային հերոսների շարքին: Ամեն տարի Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ևս մեկ անգամ արժևորում ենք նրա դերը մեր պետականության կայացման գործում, հիշում նրա […]

̰
Մարտի 8-ից օդի ջերմաստիճանն ավելի է բարձրանալու. Սուրենյան

12:31 05.03.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Պայմանավորված Աֆրիկայի հյուսիսային շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, մարտի 8-10-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար բարձրանալու է ևս 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն մարտի 9-10-ին, Սյունիքի և Տավուշի հովիտներում` հասնելով +20․․․+24, Արարատյան դաշտում և Երևանում` +20․․․+21 աստիճանի։ Եթե վերջին […]

̰
BACK_TO_TOP