15:13 05.03.2020
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իրավապահ համակարգի վերին օղակներում դավաճանների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Գրիգորյանի խոսքերով՝ պարբերաբար լինում են հեղափոխական պահանջներին հակասող քայլեր, որոնց համապատասխան արձագանք է տրվում:
«Անուններ տալու անհրաժեշտություն լիներ, վարչապետն այդ ընթացքում դրա մասին կխոսեր: Ընդհանուր առմամբ, համակարգի ներսում պարբերաբար լինում են դեպքեր, որ չեն կատարվում հեղափոխության պահանջներին համապատասխան քայլեր: Ցանկացած դեպքում, երբ դրանք բացահայտվում են, որոշումներ կայացվում են»,- ասաց Գրիգորյանը:
Այն հարցին, թե ինչու նկատելի չեն գործնական քայլեր, կոնկրետ քրեական գործեր, Գրիգորյանը պատասխանեց.
«Գործնական բազմաթիվ քայլեր են մինչև այսօր կատարվել՝ կառավարման համակարգի տարբեր տեսակի բարեփոխումներից սկսած մինչև որոշումներ, օրինակ, եղել են մարդիկ, որոնք այլևս չեն աշխատում: Որպեսզի իրավական գործընթացն արդյունավետ լինի, պետք է ունենանք անկախ դատարան, իսկ անկախ դատարանի հարցը դեռ լուծված չէ, հուսով եմ՝ ապրիլից հետո այդ հարցն էլ կլուծվի»:
19:39 09.08.2025
Հնդկաստանի ԱԳ նախարարն աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանըՕգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը: Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։ ...
19:37 09.08.2025
Ռանոսի առաջին գոլը «Բորուսիա» վերադարձից հետոՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիա» վերադարձից հետո առաջին գոլն է խփել: 22-ամյա հայ ֆուտբոլիստը անգլիական «Բրենթֆորդի» դեմ ընկերական խաղի 30-րդ րոպեին բացել է հաշիվը: Նա փոխարինվել է 70-րդ րոպեին, խաղն ավարտվել է 2-2 հաշվով: ...
19:15 09.08.2025
Հնդկաստանը ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնությունըՀնդկաստանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում հանդիպման վերաբերյալ համաձայնությունը, որը կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը և բացել խաղաղության ճանապարհը, ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալի հայտարարության մեջ: «Հնդկաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև ձեռք բերված համաձայնությունը՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին […] ...
19:03 09.08.2025
«Ինտերը» 10 ֆուտբոլիստով երկու գոլ խփել և կամային հաղթանակ է տարելՄիլանի «Ինտերն» ընկերական խաղ է անցկացրել «Մոնակոյի» հետ և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարել: Իտալիայի փոխչեմպիոնը երկրորդ րոպեին գոլ է բաց թողել, իսկ 1-ին խաղակեսի ավարտից 10 րոպե առաջ մնացել է 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվել է Հաքան Չալհանօղլուն: 2-րդ խաղակեսի սկզբնամասում իտալական ակումբից պատասխան գոլը խփել է արգենտինացի Լաուտարո Մարտինեսը, […] ...
18:50 09.08.2025
ԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումինԵվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրներում ամուր խաղաղության ու կայունության հասնելուն»,- ասել է նա։ Եռակողմ հանդիպման արդյունքներով […] ...
18:42 09.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետՎլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ և պատմել նրան Վաշինգտոնի հետ իր շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վլադիմիր Պուտինը իր բրազիլացի գործընկերոջը տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ վերջերս կայացած հանդիպման հիմնական արդյունքների մասին: Բրազիլիայի նախագահը աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված […] ...