19:44 04.03.2020
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել և ամփոփել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին» ՀՀ նախագահի՝ 2020թ.փետրվարի 9-ի հրամանագրի ուժի մեջ մտնելուց՝ 2020թ. փետրվարի 10-ից մինչև մարտի 4-ը՝ ժամը 12.00-ը ՀՀ-ում արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը: Նշված ժամանակահատվածում 2020թ. ապրիլի 5-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների կապակցությամբ արձանագրվել է 12 […]
19:16 04.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ինստագրամի» իր պաշտոնական միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Բոնբորի և Մոլլիի առաջին հանդիպումից: «Բոնբորի և Մոլլիի առաջին հանդիպումը»,- գրել է վարչապետը: Հիշեցնենք` Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վարչապետին նվիրել էր Բոնբոր անունով կովկասյան զտարյուն հովվաշուն: View this post on Instagram Բոնբորի եւ Մոլլիի առաջին հանդիպումը:) A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) […]
19:15 04.03.2020
Նովոսիբիրսկում ավարտվել է 2019թ. հունիսին հայազգի գործարար Անդրանիկ Մուրադյանի սպանության գործի քննությունը: «Հետաքննության արդյունքներով՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «Սպանություն» և «Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և կրելու» հոդվածներով»,- հաղորդում է Ռուսաստանի ՔԿ քննչական վարչության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ քննությունը հավաքել է բավարար ապացույցներ, ինչի կապակցությամբ քրեական գործը կուղարկվի դատարան: Հետաքննությունը պարզել է, որ սպանությունը […]
19:10 04.03.2020
Ազգային ժողովում պատգամավոր Աննա Կոստանյանը կառավարությանը դիմեց այն խնդրով, որ ուսուցիչները չեն ստանում խոստացված նվազագույն 108 հազար դրամ աշխատավարձերը։ Նա ասաց, որ ուսուցիչների մեծ մասը 0,25-ից մինչև 1 դրույքով են աշխատում, և փաստացի նրանց աշխատավարձը չի բարձրացել այդքան։ Նրան պատասխանելիս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ասաց, որ դրույքաչափերը պետք է հաշվարկվեն հենց 1 դրույքի համար 108 […]
19:05 04.03.2020
Հայաստանում կձևավորվի ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ, իսկ սոցիալական կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման պատասխանատու մարմինը կլինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Այս փոփոխությունները սահմանված են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որն այսօր 112 կողմ ձայնով ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Ընդունված փոփոխությունները հնարավորություն են տալիս […]
19:03 04.03.2020
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 4-ին աշխատանքային այցով եղել է 3-րդ զորամիավորումում: Զորամիավորման հրամանատարը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին զեկուցել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է իրականացվող շինարարական […]
18:58 04.03.2020
Վրաստանի կառավարության մարտի 2-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և կորոնավիրուսային նոր դեպքերին արագ արձագանքելու գործողությունների ծրագրերում, տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Փոփոխությունները ներառում են նաև կորոնավիրուսի վարակվածության բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից Վրաստանի տարածքով սահմանային մի անցակետից մինչև մեկ այլ սահմանային անցակետ տարանցիկ անցնող բեռնատար փոխադրամիջոցների ուղեկցում՝ ուղեկցողի առկայություն (իրենց […]
18:50 04.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ հայ-վրացական սահմանին կուտակված բեռնատարների խնդիրը լուծվել է։ Վրաստանի իշխանությունները մինչ այդ արգելափակել էին այդ բեռնատարների մուտքը, քանի որ դրանք եկել էին Իրանից։ Փաշինյանը բացատրեց, որ Վրաստանի իշխանությունների հետ պայմանավորվածություն ունեն, և վերջնական որոշումը պետք է կայացնեն ընդունող երկրները, օրինակ՝ Ռուսաստանը։ Եթե ընդունող երկիրը համաձայն է, որ Իրանից […]
18:48 04.03.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բնակարան գնելու հավաստագրեր է հանձնել Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 20 ընտանիքների։ Նախարարը շնորհավորել է քաղաքացիներին երկար սպասված սեփական բնակարան ունենալու հնարավորություն ստանալու կապակցությամբ և ազդարարել 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդրի հանգուցալուծման մեկնարկը։ «ՏԿԵ նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի անմիջական հորդորով և նախաձեռնությամբ 2019 թվականին կառավարությանը […]
18:45 04.03.2020
Կորոնավիրուսով պայմանավորված` ի՞նչ վիճակ է տիրում Թեհրանում, մասնավորապես հայկական թաղամասերում: SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է Թեհրանի Հայոց թեմի պատգամավորական ժողովի ատենապետ Ժոզեֆ Մեհրաբյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:42 04.03.2020
«Դատական օրենսգիրք սահմանադրական և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ լրագրողները հարցեր են ուղղել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Նրանք մասնավորապես հետաքրքրվել են՝ արդյո՞ք բարեվարքության ստուգումը վեթինգի մեղմացված տարբերակն է: Մանրամասները՝ տեսանյութում:
18:36 04.03.2020
Պատրաստվո՞ւմ եք հանրաքվեի դնել Ամուլսարի հանքի շահագործման-չշահագործման հարցը։ Այս հարցը կառավարության ղեկավարին այսօր Ազգային ժողովում հարցրեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։ Վարչապետը պատասխանեց, որ կաշկանդված չեն, և եթե գան եզրակացության, որ դրա կարիքը կա, կդնեն հանրաքվեի։ «Եթե մինչև հիմա նման նախաձեռնությամբ հանդես չենք եկել, նշանակում է՝ չենք եկել եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնենք»,- […]
18:33 04.03.2020
«Ծրարով երբեք գումար չեմ ստացել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Մինչ այդ քննարկման թեմա էր դարձել վարչապետի այն հայտարարությունը, որ նախկինում պետական պաշտոնյաները ծրարով փող էին ստանում։ Գրիգորյանը նախկին կառավարության կազմում բնապահպանության նախարարի տեղակալ էր։ Պատգամավորներից մեկը, օգտվելով նրանից, որ նախարարը ամբիոնի մոտ է, հարցրեց նրան «ծրարով փողերի» մասին։ […]
18:24 04.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կրկնելով գործընկերոջ՝ Մանե Թանդիլյանի հարցն այն մասին, թե արդյոք իր կառավարությունում նախարարները ծրարով գումար ստացե՞լ են երբևէ: Մարուքյանը մասնավորեցրեց. «Խոսքն այն նախարարների մասին է, ովքեր աշխատել են թե´ նախորդ, թե´ ներկա կառավարություններում: Օրինակ` Ջանջուղազյանին հարցրե՞լ եք՝ ծրարով փող ստացե՞լ […]
18:22 04.03.2020
Հաշվետվությունների համաձայն՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ավելի հայտնի որպես «1000 դրամների» հիմնադրամ) պետք է 1,9 միլիարդ դրամ հավելյալ գումարներ ունենար, սակայն դրանք մուտք չեն եղել։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Նա ասաց, որ ինքը գրություններ է ստացել վարչապետի աշխատակազմից և դատախազությունից, որոնք իրարամերժ տվյալներ են հաղորդում։ Առաջինի համաձայն՝ ՊԵԿ-ը հիմա տնտեսվարողներից […]
18:16 04.03.2020
Freedom House իրավապաշտպան կազմակերպության այսօր հրապարակված տարեկան զեկույցում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը դասված են «մասամբ ազատ» երկրների շարքում: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: Զեկույցում նշված է, որ նոր ընտրված բարեփոխական առաջնորդները՝ Հայաստանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ուկրաինայում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին, քայլեր են կատարում արմատախիլ անելու կլեպտոկրատական ուժերին, որոնք երկար ժամանակ խոչընդոտել են իրենց երկրների ժողովրդավարական ձգտումները:
18:11 04.03.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրինագիծը: Ըստ նրա` իրենց խնդիրն է ստեղծվող իրավական մեխանիզմներով բացառել պաշտոնյաների ապօրինի եկամուտները։ «Խոսքը չի գնում, թե մարդը ունի գույք 25 միլիոն դրամ, և հարուցվում է ուսումնասիրություն` իր գույքի հետ կապված: Երբ պաշտոնյան անցնում է պետական […]
18:06 04.03.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խոսելով սոցիալական բնակարանաշինության մասին: Նա նշեց՝ սոցիալական բնակարանաշինությունը գնման վկայագրերով պետք է չլինի, պետք է մարզերում շինարարություն սկսվի, ովքեր կարիք ունեն, նրանց վաճառեն, իսկ մնացած մասը պահել որպես սոցիալական բնակարանաշինության ֆոնդ: Այս կերպ, ըստ պատգամավորի, բազմահազար աշխատատեղեր կբացվեն: ՀՀ վարչապետն […]
18:04 04.03.2020
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ցամաքասարի համայնքապետարանում որպես օպերատոր հրամանագրված անձը նախորդ տարվա մարտից, ամեն ամսվա ընթացքում, աշխատանքի ներկայացել է ընդամենը երկու-երեք օր։ Համայնքապետարանի պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի ամսական տեղեկագրերում կեղծել են օպերատորի հաճախումների թիվը, ինչի հետևանքով համայնքապետարանի բյուջեից, […]
18:00 04.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան այցի շրջանակներում ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ երկու երկրների քաղաքացիները կարող են միմյանց երկրներ այցելել ID-քարտերով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ինքը՝ Փաշինյանը։ Նա նաև խոսեց երկու ժողովուրդների և երկու պետությունների համագործակցության մասին։ Ըստ Փաշինյանի՝ հայերը և վրացիները չունեն թշնամության պատմություն, քանի որ մեծ կոնֆլիկտներ չեն ունեցել։ Դա, ըստ […]
17:58 04.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 4-ին ստորագրել է. «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը: Հանրապետության նախագահը մարտի 4-ին ստորագրել է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
17:57 04.03.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Իտալիան կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փակում է բոլոր դպրոցներն ու համալսարանները: «Իտալիան կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փակում է բոլոր դպրոցներն ու համալսարանները այդ վիրուսով ախտահարման ավելի քան 2000 դեպք և դրանից մահացության 79 դեպք արձանագրելուց հետո միայն։ Մեր կառավարությունը արեց նույն քայլը […]
17:52 04.03.2020
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են վառելիքի բաշխման և գործուղումների գործընթացներում տեղի ունեցած մի շարք չարաշահումների փաստական հանգամանքները: Կատարված նախաքննության արդյունքներով՝ ութ պաշտոնատար […]
17:50 04.03.2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Սիրիայում Թուրքիայի ագրեսիվ գործողություններին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը նշեց, որ թուրքերը պանօսմանական ծրագիրն են իրականացնում, տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժեր են տեղի ունենում, ուստի կարևոր է հասկանալ մեր գործողությունների տրամաբանությունը: «Մենք չենք կարող չհաշվարկել տարածաշրջանում այս բուռն փոփոխությունների ընթացքը»,- ասաց նա: Զոհրաբ Մնացականյանը նշեց. «Դուք […]
17:45 04.03.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից այսօր խորհրդարանում հետաքրքրվեցին՝ արդյոք Իդլիբում ունենք հայ ընտանիք, այնտեղ բնակվող հայեր կա՞ն: «Սիրիայի քաղաքացիները՝ ազգությամբ հայ, ապրում են Սիրիայի տարբեր վայրերում, հիմնականում որոշ շրջաններում՝ Հալեպ, Դամասկոս, Ղամիշլի, Քեսաբ: Կան վայրեր, որտեղ ավելի մեծ է ներկայացվածությունը, մարդիկ կապի մեջ են, քանի որ ինստիտուցիոնալ ներկայացվածության կարողությունն ունի այնտեղի մեր հայ համայնքը: Այս […]
17:39 04.03.2020
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) ղեկավար Արմեն Կոտոլյանը։ Հանդիպմանը քննարկվել են 2020 թվականի անելիքները և 2019 թվականին կատարված փոփոխությունները։ Արմեն Կոտոլյանը զեկուցել է, որ 2019 թվականին իրականացվել […]
17:35 04.03.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին փոխանցեց որոշ քաղաքացիների դժգոհությունները: «Դեպի եվրոպական ուղղություններ նոր թռիչքներ բացվեցին, արդեն իսկ Շենգենյան վիզաներ տրամադրող դեսպանատներում մինչև ամառվա կեսերը տեղ չկա, մարդիկ կարողանում են տոմս գնել, բայց չեն կարողանում մտնել դեսպանատներ: Նաև դժգոհություն կա, որ դեսպանատներն ուղղորդում են դեպի վիզաների կենտրոններ, որոնք լրացուցիչ […]
17:33 04.03.2020
Եթե աշխարհը հիմա փոքրացել է, ապա դրա մի տարածաշրջանը էլ ավելի է փոքրացել, ու ամեն առանձին պետության ներքին իրադարձությունները ազդում են տարածաշրջանի վրա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով Վրաստանում ունեցած քննարկումները։ Նա ասաց, որ Վրաստանի վարչապետի հետ քննարկել են, թե հայ-վրացական օրակարգում ինչ կարելի է անել տարածաշրջանում ընդհանուր լարվածությունը նվազեցնելու համար։ […]
17:26 04.03.2020
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար: Այս մասին ՀՔԾ-ից հայտնեցին SHANTNEWS.am-ին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ավելի վաղ հայտնել էինք` Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել առանձնապես խոշոր […]
17:20 04.03.2020
Շիրակի մարզի ջրամբարները այս տարի աննախադեպ սակավաջուր են։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Սարիկ Մինասյանն ու կառավարությանը հարց ուղղեց, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում Շիրակի գյուղատնտեսներին ոռոգման ջրով ապահովելու համար։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ այս ընթացքում Ջրային կոմիտեի ղեկավարության ներգրավմամբ քննարկումներ արդեն եղել են։ Լուծումներ, ըստ նախարարի, եզրագծվում […]