TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 10-15-ը

13:28 10.07.2025

Երևանում հուլիսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների […]

̰
Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

13:07 10.07.2025

Հուլիսի 4-ի գիշերը` ժամը 4-ին, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Սեբաստիայի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ 22-ամյա երիտասարդի: Բաժնի մոտ ծառայողական մեքենայից իջեցնելիս նրա տաբատից ընկել է կպչուն ժապավենով չորս փաթեթ, ևս 19 փաթեթ […]

̰
9,5 հա մակերեսով հողատարածքների ապօրինի օտարման հետևանքով շուրջ 143 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել համայնքին

12:59 10.07.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարութով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր համագյուղացիների և ծանոթների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով պայմանավորված, վերջիններիս կողմից համայնքին պատկանող օտարման ոչ ենթակա հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է համայնքի շահերին […]

̰
Արդարադատության նախարարի տեղակալը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին

12:35 10.07.2025

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ առաջնահերթություն համարվող ոլորտներում վերջին տարվա առաջընթացը, առկա հիմնախնդիրները, ինչպես նաև համագործակցության խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանը և այդ նպատակով նոր ճանապարհային քարտեզի մշակմանը, դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի […]

̰
ՏԱՍՍ-ը պարզել է, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը

12:30 10.07.2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների հետ բանակցություններից հետո դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել, ՏԱՍՍ-ին հայտնել է երկխոսության կազմակերպմանը մոտ կանգնած աղբյուրը: Անհատական ​​շփումներից առաջ պատվիրակությունների հետ խորհրդակցությունները տևել են գրեթե երկու ժամ։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման հիմնական թեման խաղաղության պայմանագրի շուրջ առկա հակասությունների լուծումն է՝ այն մինչև տարեվերջ ստորագրելու […]

̰
«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը

12:27 10.07.2025

««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ. կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ […]

̰
Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության վերաբերյալ ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն

12:18 10.07.2025

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն […]

̰
Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ

12:07 10.07.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր […]

̰
Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է

11:55 10.07.2025

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում […]

̰
Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։ 

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

10:48 10.07.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ:

̰
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

10:25 10.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը

10:22 10.07.2025

Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պայմանագրով նախատեսված է իրականացնել 527 000 գծամետր ճաքալցում:

̰
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

09:30 10.07.2025

Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

̰
Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

09:00 10.07.2025

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է […]

̰
Իրանական օրակարգում շարունակում է որպես «կարմիր գիծ» մնալ Սյունիքը․ Կարեն Մկրտչյան

21:00 09.07.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրանագետ Կարեն Մկրտչյանին։ Անդրադարձ է եղել հայ-իրանական հարաբերություններին և վերջին օրերի տարածաշրջանային զարգացումներին։ Ինչպե՞ս կարելի է բնորոշել հայ-իրանական հարաբերությունների ներկայիս փուլը, որքանով են Իրանի հետ կապված վերջին իրադարձությունները մտահոգիչ Հայաստանի համար։ Խոսքը Ստամբուլում ընդունված հակահայկական հռչակագրի և Փեզեշքյանի՝ օրերս Արցախ այցելելու մասին է։ Չափից դուրս մեծ չե՞ն մեր սպասելիքները Իրանից, և […]

̰
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

19:54 09.07.2025

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ […]

̰
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարարի հետ

19:49 09.07.2025

Հուլիսի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Գելա Գելաձեի հետ։ Դեսպանը շնորհավորել է նախարարին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի համապատասխան իրավապահ գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

̰
49-ամյա տղամարդու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել

19:34 09.07.2025

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վաղարշապատ քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 49-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 49-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 12 բույս: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]

̰
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

19:24 09.07.2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել էՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 29-ից հուլիսի 5-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 29-ին և հուլիսի 4-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 3-ին և 5-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 5-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, […]

̰
Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթ

19:16 09.07.2025

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված: Պարզվել է նրան թմրամիջոցն իրացրած անձի ինքնությունը։ 33-ամյա տղամարդը Երևանի Սարալանջի փողոցում ձերբակալվել և «Կիա» մակնիշի մեքենայով […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հաղորդագրություն է տարածել

19:09 09.07.2025

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ Կողմերը քննարկել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության զգալի առաջընթացը՝ հիմնված ընդհանուր արժեքների հանձնառությանը։ Ողջունել են 2025թ. հունիսի 29-ից 30-ը Եվրոպական միության արտաքին գործերի և […]

̰
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը

18:54 09.07.2025

Այս տարի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը: Կինոյի տանը կայացել է կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը և կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը: ԿԳՄՍ […]

̰
Նարեկ Մկրտչյանն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն

18:48 09.07.2025

«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում ընթացող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է հաստատություն։ Նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, հետևել այս պահին իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են կենտրոնի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին ու առաջիկա անելիքներին առնչվող մի շարք հարցեր։ […]

̰
Պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվել է

18:42 09.07.2025

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Նախօրեին Ազգային ժողովը համաձայնություն էր տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը։

̰
Գեղհովիտի բնակիչը տանը թմրանյութ էր պահում․ Մարտունիի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:36 09.07.2025

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեղհովիտ գյուղի 49-ամյա բնակիչը տանը թմրանյութ է պահում: Հասցե մեկնած ոստիկաններին տղամարդը ներկայացրել է կանեփանման կիսաչորացած մանրացված զանգված՝ 25 գրամից ավելի քաշով։ Պարզվել է, որ նա թմրանյութը պատրաստել է իր հողամասից քաղված կանեփից։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]

̰
Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը

18:30 09.07.2025

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, ինչի արդյունքում պետությանը պատճառել է 40 մլն ՀՀ դրամի վնաս: Նախաքննության ընթացքում […]

̰
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

18:24 09.07.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է երկրորդ անգամ անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը ողջունել […]

̰
Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

18:18 09.07.2025

Հուլիսի 5-ին Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արավուս գյուղի վարչական տարածքում պարկով զենք-զինամթերք է գտել: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում կատարած զննությամբ հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր երկու ատրճանակ, ակոսափող հրացան, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, 14 դիֆուզիոն քուղ, տարբեր տրամաչափի շուրջ 3800 փամփուշտ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում […]

̰
Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:06 09.07.2025

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 29-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաստանցու տան բակում հայտնաբերվել է կանեփի 110 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]

̰
BACK_TO_TOP