12:39 09.07.2025
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ «Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,-ասել է Բրյուսը։ Ավելի վաղ […]
12:35 09.07.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […]
12:10 09.07.2025
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […]
11:57 09.07.2025
Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգները աշխարհի միակ երկիրն է, որ կարող […]
11:00 09.07.2025
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […]
10:48 09.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
10:36 09.07.2025
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
10:30 09.07.2025
Երևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […]
09:15 09.07.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ:
09:00 09.07.2025
Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ Վարորդը և ուղևորը […]
17:53 08.07.2025
Երբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […]
17:32 08.07.2025
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
17:11 08.07.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […]
16:37 08.07.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։ […]
16:19 08.07.2025
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
16:14 08.07.2025
Հուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթնի Ռեթրիի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության և հավասարակշռության ապահովման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի […]
16:00 08.07.2025
Հուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի՝ Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին՝ ուղղված միջազգային իրավունքի կոպիտ խախտումների կանխմանը և հաշվետվողականության ապահովմանը։ Այս համատեքստում […]
15:52 08.07.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին՝ բանկի նախագահ Սերհաթ Կոկսալի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա նախաձեռնություններին: Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ֆինանսավորումն ու բիզնես նախագծերին աջակցությունը: Սերհաթ Կոկսալը շնորհակալություն է հայտնել Սևծովյան […]
15:44 08.07.2025
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2025 թվականի հունիսի 30-ին ավարտվել է հունիսի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունիսի 12-ին Վանաձոր ուղևորվող 2 անձինք դանակի միջոցով բռնություն են գործադրել ճանապարհից իրենց միացած օտարազգի քաղաքացու նկատմամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, քաղաքացիներին […]
15:36 08.07.2025
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և «Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային», նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են:
15:20 08.07.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […]
14:53 08.07.2025
2025 թվականի հուլիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին տարբեր փաստաբաններից ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին, որ նախաքննական մարմնի կողմից ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։ Պաշտպանը մշտապես ընդգծել է, որ փաստաբանի մուտքն ու վստահորդին տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման […]
14:45 08.07.2025
Հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
14:30 08.07.2025
Բացահայտվել է 111 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 14 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք` թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք` անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, 6 դեպք` մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք` հոգեկան ներգործության, խարդախության, 4-ական […]
14:03 08.07.2025
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […]
13:32 08.07.2025
Երևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […]
13:10 08.07.2025
Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 5-ին` ժամը 16.35-ին, Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Նանսենի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու․ կասկածը՝ թմրամիջոցի իրացում՝ փաթեթները տեղադրելով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների ժապավեններով 36 փաթեթ` լցված սպիտակ բյուրեղանման զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն […]