18:24 09.07.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է երկրորդ անգամ անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նախարարը ողջունել է Յասմին Դում-Թրագուտին և կարևորել հայագիտության բնագավառում վերջինիս գործունեությունը, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ ու արդյունավետ համագործակցությունը: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հայագիտության զարգացման ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ այն ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Նրա խոսքով՝ հայագիտությունն ունի անհրաժեշտ ներուժ՝ հումանիտար և հասարակագիտական ոլորտներում միջազգային մրցունակ դիրք զբաղեցնելու համար։
Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության զարգացումը՝ համատեղ ծրագրերի իրականացմամբ:
Յասմին Դում-Թրագուտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի գործունեությունը, առաջիկա ծրագրերը:
ՀՀ պետական բյուջեով իրականացվող «Օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրի շրջանակում Զալցբուրգի համալսարանի բանասիրական և աստվածաբանության ֆակուլտետներում իրականացվում են «Հայոց լեզու-գրաբար», «Միջին ու ժամանակակից հայերեն», «Հայ լեզվաբանություն» դասընթացները: Բացի այդ՝ դասախոսությունների առանձին շարքեր են նախատեսված հայոց պատմության, հայոց եկեղեցու, հայկական մշակույթի պատմության և այլ թեմաներով։ Դասընթացներից զատ՝ համալսարանն իրականացնում է նաև հետազոտական այլ ծրագրեր, հրապարակումներ, գիտաժողովներ: Այս համատեքստում քննարկվել են նաև բաժնի գործունեության հետագա զարգացման հնարավորությունները։
Յասմին Դում-Թրագուտի առաջադրմամբ Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին ավելի վաղ ընդգրկվել էին Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտի՝ «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում:
Ներկայացնելով ծրագիրը՝ Յասմին Դում-Թրագուտը նշել է՝ այն ենթադրում է Առաքելոց վանական համալիրի ու բնակատեղիի ամբողջական հետազոտություն, տարածքի բարեկարգում ու պահպանություն, ինչպես նաև կայուն էկոտուրիզմի զարգացում՝ տեղական շահառուների՝ ակադեմիական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։
Հանդիպմանը քննարկվել են նաև նախորդ տարի Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում հայագիտական կենտրոնների մասնակցությամբ անցկացված համաժողովին, ինչպես նաև Զալցբուրգի համալսարանում նոր համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել նաև Լեզվի կոմիտեի հետ հայերենի զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև հայագիտության զարգացմանը վերաբերող մի շարք խնդիրների։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...