12:42 11.02.2020
Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. « «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ: Տիգրան Ուրիխանյանը Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքերը համահունչ չեն […]
12:41 11.02.2020
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը ավագանու այսօրվա նիստի ժամանակ կոչ արեց շինթույլտվություն տալու ժամանակ ուշադիր լինել նոր կառուցվող շենքերի մատչելիությանը: Նա կարևորեց թեքահարթակների, լայն վերելակների առկայությունը, որպեսզի խորհրդային ժամանակներում կառուցված շենք -շինությունների խնդիրները նորակառույցների դեպքում չլինեն: Ասվածին համաձայնություն տվեց նաև քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նաև տեղեկացրեց, որ տեղադրվելիք նոր վերելակները չեն սահմանափակի […]
12:35 11.02.2020
ԱԺ-ում այսօր մամուլի ասուլիս է հրավիրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Էդմոն Մարուքյանն ասել է , որ Աժ-ի հայտնի նիստից հետո «ատելության գեներացիա» է տեղի ունենում երկրում: Իրենք և իրենց թիմակիցները ստանում են սպառնալիքներ պարունակող նամակներ, սակայն իրավապահներն ուշադրություն չեն դարձնում այդ փաստին: «Մենք դիմել ենք գլխավոր դատախազին, հենց երեկ ինձ ասում էին հրապարակի էդ տեքստը, ես […]
12:29 11.02.2020
Այս նախագիծը բերվել է բոլոր ընդդիմությունների կողմից և մերժվել բոլոր իշխանությունների կողմից։ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսպիսի բնորոշում տվեց Ազգային ժողովում իր այսօր ներկայացրած նախագծին։ Նա ասաց, որ վերջին անգամ այս նախագիծը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը և մերժում ստացել նախկին իշխանություններին։ Սիմոնյանը բացատրեց, որ խոսքը ձերբակալվածների և կալանավորվածների պահման վայրերի հասանելիության մասին է։ Պատգամավորի խոսքով՝ […]
12:15 11.02.2020
Երևանի ավագանու այսօրվա նիստում առաջարկվեցին և հաստատվեցին մի քանի հողամասերի նշանակությունը օգտագործման նպատակին համապատասխանեցնելու մասին որոշումներ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Խաչատրյանը տեղեկացրեց, որ հողամասերից մեկը գտնվում է Արգիշտի փողոցում: Գույքի սեփականատերը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր: Այն ներառում է հյուրանոցային համալիրի, թանգարանի կառուցապատման աշխատանքներ: Սեփականատերը պարտավորվել է նաև […]
12:10 11.02.2020
Հանրաքվեի անցկացման օրը արդյո՞ք ընտրատեղամասերում տեսախցիկներ կդրվեն հարցին այսօր Տիգրան Մուկուչյանը դրական պատասխան չի տվել՝ մատնանշելով ժամկետների սղությունը: «Ժամկետը շատ կարճ է, իսկ ԿԸՀ-ն նման գործառույթ չունի: Տեսախցիկներ տեղադրելու համար մասշտաբային աշխատանքներ են պահանջվում, դժվարանում եմ ասել` հնարավո՞ր կլինի իրականացնել դա, թե՞ չէ, բայց պետք է նկատել` բոլոր մյուս վերահսկողական մեխանիզմները լինելու են»: Մուկուչյանը նաև […]
11:58 11.02.2020
Կառավարությունը նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որի ընդունման դեպքում հասարակական կազմակերպությունները ամեն տարի պետք է նախորդ տարվա ֆինանսական հաշվետվություն ներկայացնեն Պետեկամուտների կոմիտե։ Այս նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ գլխադասային հանձնաժողովում։ Խորդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունները լիագումար նիստին նույնպես քննադատեցին այդպիսի նախաձեռնությունը։ Ընդդիմադիր պատգամավորների բողոքի հիմնական պատճառը ՀԿ-ների նկատմամբ վերահսկողություն սահմանելու փորձերն են։ Իշխանական թևից նրանց […]
11:56 11.02.2020
Փետրվարի 10-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր աթոռում ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին, ձեռնարկվող միջոցառումներին և այդ շրջագծում Հայաստանյայց առաքելական եկեղեցու կարևոր դերակատարությանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը խոսել են Մերձավոր Արևելքի երկրներում տիրող անհանգիստ […]
11:52 11.02.2020
«Ո´չ»-ի կողմ ձևավորելու համար ժամկետ կա սահմանված: Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ԿԸՀ նախագահը: «Եթե այդ ժամկետում «Ո´չ» քարոզչական կողմ չի գրանցվում և ոչ ոք չի դիմում, չի գրանցվում, ապա դրանից հետո կարող է 50 քաղաքացիներից բաղկացած խումբ դիմել և գրանցվել որպես «Ո´չ» քարոզչական նախաձեռնություն: Կարող է գրանցվել միայն մեկ «Այո´» և միայն մեկ «Ո´չ» քարոզչական […]
11:50 11.02.2020
Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է այն դիտարկմանը, որ քարոզարշավը դեռ չսկսված՝ իշխանական քարոզչամեքենան ամենաբարձր մակարդակով գործի է դրվել, որին ի պատասխան՝ Մուկուչյանը նշեց, որ այդ խնդրին նախորդ ընտրությունների ընթացքում էլ է անդրադարձ եղել, օրենքին դա չի հակասում: «Ամբողջ խնդիրը վերաբերում է նրան, որ անգամ «Հանրաքվեի մասին» օրենքում է գրված՝ օրենքով սահմանված […]
11:42 11.02.2020
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո՛» շտաբը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։
11:37 11.02.2020
Երևանի ավագանու այսօրվա նիստին մասնակցում է 42 անդամ: Քաղաքապետ Հայկ Մարությանը մինչ օրակարգին անցնելը տեղեկացրեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել, իսկ օրակարգում 11 հարց է ընդգրկված: Դրանցից մեկը վերաբերում էր Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Կասկադ համալիր ձգվող ճանապարհահատվածն օպերային արվեստի մեծանուն վարպետ […]
11:32 11.02.2020
«Հանրաքվեի գաղափարին մենք կողմ ենք եղել, Մելքումյանը ելույթ ունեցավ, ասեց մեր տեսակետը, որ մենք պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, որ լիարժեք քննարկենք, իրավական կողմը պահենք: Սպասում էինք արձագանքի, որ արձագանք չեղավ, դրա համար էլ մենք չմասնակցեցինք քվեարկությանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Հարցին, թե արդյո՞ք ժողովուրդը «այո» կասի հանրաքվեի ժամանակ, Ծառուկյանն […]
11:28 11.02.2020
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից, համաձայն ժամանակացույցի՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին, կավարտվի ապրիլի 3-ին: Քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը սահմանվում է քվեարկության օրվանից 10 օր առաջ՝ մարտի 26-ին: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է քվեարկության օրվանից […]
11:11 11.02.2020
«Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական խաչմերուկ». հեղինակավոր Forbes ամսագիրն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական ներկային և հավակնոտ ապագային։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Կառավարությունը կիսում է անհատական ջանք գործադրողների ռիսկը և 2.5 մլն դրամ դրամաշնորհ է տրամադրում նոր, բեկումնային գաղափարներ ունեցողներին:
11:03 11.02.2020
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը։ «Առողջական խնդիրը արձանագրված էր դեռևս հունվարի 22-ին և իրավիճակի փոփոխություն, ըստ էության, տեղի չի ունեցել։ Մեր կողմից այս խնդրի մասով բազմաթիվ բողոք-պահանջներից հետո՝ ընդհուպ նշելով, որ նույնիսկ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք ենք տեսնում, նաև երբ […]
10:57 11.02.2020
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը` միջնակարգ մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատությունում՝ տեխնիկումում սովորած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկելուն աջակցելու հարցում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Դիմումատուն հայտնել է, որ կենսաթոշակային մարմինը տեխնիկումում սովորած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում չի հաշվարկել՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք ցերեկային ուսուցմամբ սովորած լինելու վերաբերյալ: Տեխնիկումի (ներկայումս՝ քոլեջ) տնօրենի […]
10:48 11.02.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ժամը 10։20-ի դրությամբ Դիլիջանի թունելը սպասարկող կազմակերպության աշխատակիցների ջանքերով թունելի լուսավորությունը վերականգնվել է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 7։10-ի դրությամբ՝ էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում․ընթանում են վերականգնման աշխատանքներ։
10:43 11.02.2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում տարածել է E-draft հարթակում տեղ գտած նոր նախագիծը, որին կից նշել է. «Սկսում ենք ՀՀ ոստիկանության բարեփոխումները: Շատերը կխոսեն նախարարության ստեղծման մասին, քրեական ոստիկանության նոր մոդելի մասին, նոր տեխնիկական միջոցների մասին: Բարեփոխման հիմնական ուղղությունը, ամեն դեպքում, ոստիկանության ակադեմիայի վերափոխումն է և նոր, ազնիվ կադրերի պատրաստումը պարեկային ծառայության համար: […]
10:40 11.02.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով քաղաքացիների իրավունքները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք։ Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, նպատակադրվելով ՀՀ […]
10:31 11.02.2020
Առավոտյան ժամը 8:00-ից դպրոցներում և մանկապարտեզներում բույժքույրերը մուտքի մոտ են, հետո նաև դասասենյակներում. զննում են երեխաներին և գրիպի կամ այլ ախշտանիշի դեպքում միանգամից բուժկետ ուղեկցում: Մշտադիտարկման հետևանքով 723 երեխայի մուտքը կրթական հաստատություններ արգելվել է: «Համաճարակաբանական «զտում» են անում՝ առաջին հերթին արտաքինից զննելով երեխաներին, հետո նաև ջերմաչափում է արվում: Եթե երեխան վատառողջ է, ապա ծնողներին կանչում […]
10:23 11.02.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն։ Նախարարը հանդիպումներ կունենա Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի , Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ։ Կքննարկվեն փոխադարձ համագործակցությանը, գործակցության նոր հնարավորություններին վերաբերող հարցեր:
10:12 11.02.2020
ԿԸՀ-ն հաստատեց ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին: Մանրամասները՝ տեսանյութում։
09:55 11.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ: Իրանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի և Իրանի միջև բարիդրացիական խոր ավանդույթների շնորհիվ այսօր էլ շարունակվում է սերտ քաղաքական և տնտեսական համագործակցությունը: Համոզված […]
09:48 11.02.2020
ՏԿԵՆ տեղեկացնում է. «Փետրվարի 11-ին` ժամը 7։10-ի դրությամբ, էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում։ Այժմ ընթանում են վերականգնման աշխատանքներ: Հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով անվտանգության կանոնները։ Վերականգման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
09:38 11.02.2020
Փետրվարի 10-11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Սադունց գյուղում, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ քաղաքներում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները:
09:27 11.02.2020
Փետրվարի 11-ին՝ ժամը 01:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պ. Սևակի փողոցում գտնվող «Ույուտ» սրճարանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:32-ին, մարվել՝ 02:52-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պ. […]
09:18 11.02.2020
Օրինակարգ Սահմանադրական Դատարանի ձևավորումը դիտարկելով որպես ներկա քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման անհրաժեշտ հանգրվան, Հայ Ազգային Կոնգրեսը կողմ է ԱԺ-ի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին։ Այս մասին ասված է ՀԱԿ հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև․ «Ոչ օրինակարգ, հանցավոր ճանապարհով ձևավորված Սահմանադրական Դատարանը հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը և ներքին կայունությանը սպառնացող հիմնական գործոններից […]
08:42 11.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վայոց ձորի մարզի Մարտիրոս-Սերս, Կոտայքի մարզի Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր» հատվածը (բուք է) փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Չայնիի ոլորանները (բուք է), Ջերմուկ-Գնդեվազ (բուք է), […]