16:24 11.02.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին կողմերը շարունակում են ներկայացնել ամբաստանյալ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունները։ Պաշտպան Արամ Վարդևանյանը կրկին զուգահեռ անցկացրեց «7-ի գործի» հետ։ Վարդևանյանը նաև հիշեցրեց, որ համաներում է կիրառվել զանգվածային անկարգությունների հրահրման՝ Քրեական օրենսգրքի 300 հոդվածով։ Իսկ օրենսգրքի 300.1 հոդվածը այս ձևակերպմամբ, որով մեղադրանք է առաջադրվել Քոչարյանին՝ ընդունվել […]
16:20 11.02.2020
Ռուսաստանում ամփոփել են տվյալները, թե 2019թ. կամավոր տեղափոխման ծրագրի շրջանակներում քանի մարդ է արտերկրից տեղափոխվել: Ընդհանուր առմամբ, Ռուսաստան են եկել 59,5 հազար հոգի, որոնց շարքում Հայաստանից տեղափոխվածները թվով զբաղեցնում են հինգերորդ հորիզոնականը: Ամենից շատ՝ 32 594 մարդ եկել է Ղազախստանից, 6 312-ը՝ Տաջիկստանից, 5 988-ը՝ Մոլդովայից, 4 671-ը՝ Ուզբեկստանից, 3 807-ը՝ Հայաստանից: Նշվում է, որ […]
16:19 11.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին արքայական մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին: Ողջունելով Հորդանանի թագավորին՝ վարչապետը նշել է. «Ձերդ գերազանցություն, ինձ համար մեծ պատիվ է տեսնել Ձեզ մեր երկրում: Սա պատմական այց է, Ձեր առաջին այցն է Հայաստան: Եվ ինչպես մենք հասցրեցինք քննարկել՝ […]
16:12 11.02.2020
Երևանի ավագանին այսօր հերթական նիստն է գումարել: Նիստի ժամանակ ավագանու անդամները հավանության արժանացրեցին ներկայացված մի շարք որոշումներ: Հավանության են արժանացել նաև ավտոկայանատեղի շահագործման իրավունք տալու և Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը հավատարմագրային շահագործման հանձնելու մասին որոշումները: Ի դեպ, վերջին երկու նախագծերի քննարկումը նիստի օրակարգում աշխուժություն մտցրեցին: Մանրամասները` տեսանյութում:
16:00 11.02.2020
Բժշկական պարագաներ՝ դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, բախիլներ և այլն Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ կուղարկվեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաք: Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից: Գյումրիի քույր քաղաք Սիանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցն այսօր քննարկվել է ավագանու նիստին և արժանացել ավագանու անդամների հավանությանը:
15:59 11.02.2020
Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն այսօր տոնում է ծննդյան 91-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լեգենդար մարզիկին շնորհավորել է նրա անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ անվերջ կարելի է թվարկել կոչումներն ու մեդալները, որոնք Ալբերտ Ազարյանի տասնամյակների բեղուն գործունեության […]
15:52 11.02.2020
Վերաքննիչ դատարանը ազատ արձակեց Նորայր Փանոսյանին: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հունվարի 9-ին բավարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Նորայր Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասել էր, որ խայտառակ […]
15:40 11.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ թողարկվել է 9.1 միլիոն հատով կամ 34 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, որը ապահովել է 25.3 միլիարդ դրամով կամ 22.4 տոկոսով ավել առևտրաշրջանառություն: «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն և բոլոր նրանց, ովքեր տրամադրում են […]
15:33 11.02.2020
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կրկին ստանձնել է օպերային թատրոնի տնօրենի պարտականությունները: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` այս մասին Օրբելյանը հայտնեց փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Փետրվարի 10-ից կրկին թատրոնի տնօրենն եմ: Գուցե ոմանք շատ գոհ են այդ կապակցությամբ, ոմանք` ոչ: Թատրոնի տնօրենի պարտականությունները կարող եմ կատարել մինչև այս տարվա […]
15:27 11.02.2020
ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է 2017 թ. մայիսի 25-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ՝ ՀՀ զինվորական դատախազ Վ. Հարությունյանի վճռաբեկ բողոքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը: Վերջինս կարող է էական նշանակություն ունենալ նշված հանցակազմով քննվող գործերում արարքների որակման […]
15:22 11.02.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին: «Մի մարդ, ում հետևից գրկել է Հրայր Թովմասյանը, փորձում է մեզ պատասխանել: Մեղք եք… Փնտրվում է սատանա»,- գրել է Սամսոնյանը: Ավելի ուշ Անի Սամսոնյանի գրառմանն արձագանքել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Ցավում […]
15:07 11.02.2020
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից այսօր պաշտոնապես ազդարարվեց «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի մեկնարկը։ Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում։ Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ողջունել է հանդիպման մասնակիցներին և տեղեկացրել, որ ծրագիրը […]
14:23 11.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է հանդիպումը Հորդանանի թագավորի հետ: «Կառավարությունում հյուրընկալում եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին»,- գրել է նա։
14:19 11.02.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանադրական հանրաքվեին ու այդ առնչությամբ հնչող մտահոգություններին: Հարցին՝ իսկապե՞ս մտածում է, որ հանրությանն այս պահին հենց այդ հարցն է լուծում, քանի որ ասում են՝ ժողովուրդն է ուզում, Աղազարյանը պատասխանեց. «Մենք չենք ասել՝ ժողովուրդն է ուզում, ասել ենք՝ ժողովուրդը հեղափոխություն է իրականացրել, այն պետք […]
14:03 11.02.2020
Մասնագիտական տոնի՝ դիվանագետի օրվա հետ կապված, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիվանագետները, դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ, փետրվարի 10-ին ծաղիկներ են խոնարհել հայ ժողովրդի մեծ ընկերոջ՝ ռուս հայտնի բանաստեղծ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանին: «Ունենալով այդպիսի հարուստ պատմություն և ավանդույթներ՝ ես կարծում եմ, որ մենք, լավ իմաստով, դատապարտված ենք սերտ համագործակցության, առավել ևս, որ մենք ունենք շատ ընդհանուր […]
13:57 11.02.2020
Գոտիավորման նախագծերին վերաբերող խնդրի մասին այսօր Երևանի ավագանու նիստում բարձրաձայնեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը: Նա նկատեց, որ գոտիավորման նախագծերն այսօր անհրաժեշտ հարցերին պատասխաններ չեն տալիս: Քաղաքապետ Հայկ Մարությանը նկատեց, որ գործող նորմերը չեն բավարարում, և որ պետք է կարդինալ փոփոխությունների գնալ: Բայց միաժամանակ ընդգծեց, որ դա միայն քաղաքապետարանի գործառույթը չէ: Նիստի […]
13:54 11.02.2020
Ազգային ժողովի այսօրվա նիստում առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ասաց, որ իրենց ներկայացրած օրենքի նախագծով բժշկական համակարգից հանվելու է «հիվանդ» հասկացությունը՝ փոխարինվելով «պացիենտ» հասկացությամբ: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, թե ինչն է պատճառը, որ ընտրվել է հենց այդ օտարածին բառը։ Նա հարցրեց՝ արդյոք չկա՞ համարժեք հայեցի բառ օգտագործելու հնարավորությունը։ Փոխնախարարը բացատրեց, որ նախագիծը կազմելիս իրենք […]
13:48 11.02.2020
Առողջապահության նախարարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի մեծածավալ փոփոխություն, որը մի շարք փոփոխություններ է կատարելու ներկայումս գործող կարգավորումներում։ Մասնավորապես, սահմանվելու են նաև բժշկական գաղտնիքի տնօրինման, օգտագործման և փոխանցման կարգավորումներ։ Բժշկական ծառայությունների դիմողների համար սահմանվելու են իրավունքներ և պարտականություններ և այլն։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ […]
13:47 11.02.2020
ՀՀ ԱԳՆ-ը հայտնում է, որ փետրվարի 11-ին Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում և միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը։ Քննարկման օրակարգում են Հայաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային ու միջազգային հրատապության հարցեր։
13:43 11.02.2020
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևոր եմ համարում արձանագրել, որ որոշ քաղաքական ուժերի՝ հանրաքվեին չմասնակցելու կամ բոյկոտելու դիրքորոշումն, ըստ էության, նույն ՈՉ-ի քարոզն է, քանի որ ԱՅՈ-ի հաղթանակի համար անհրաժեշտ է համապատասխան քանակի ձայն։ Չկա այս հարցը լղոզելու ճանապարհ, չկա երրորդ տարբերակ։ Կա ԱՅՈ կամ ՈՉ։ ՍԴ […]
13:42 11.02.2020
Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը: «Այսօր Արցախի Հանրապետության առաջին ատյանի դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով վճիռը: Կայացնելով ակնհայտ քաղաքական որոշում՝ դատարանը մերժել է Սամվել Բաբայանի՝ ընդդեմ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու, […]
13:33 11.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թվականի ծրագիրը հաստատելու մասին որոշումը. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով` Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ:
13:32 11.02.2020
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության` «Ոչ»-ի շտաբ չձևավորելու որոշմանը: Իոաննիսյանը գրել է. «Եթե ինձ համար ընկալելի է «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը, այդուհանդերձ, «Ոչ»-ի նախաձեռնություն չհիմնելը բացասաբար կանդրադառնա հանրաքվեի մրցակցայնության վրա: Ափսոս: Իսկ հանրաքվեն, այստեղ երկու կարծիք չկա, պետք է լինի մրցակցային»: Իոաննիսյանի այս հայտարարությանն արձագանքել է Երևանի ավագանու «Լույս» […]
13:16 11.02.2020
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին վերաբերող ԶԼՄ-ների հարցերին: «Ի պատասխան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի՝ հայտնում ենք. Հանրապետության նախագահը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին […]
13:15 11.02.2020
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալուն: Այդ առիթով նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծարգո՛ հայրենակիցներ, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ քաղաքականության մեջ եմ, իսկ ԱԺ-ում ՝ երեք գումարումների պատգամավոր: Քաղաքական բարդ, դժվար ու շատ ժամանակ զզվելի իրականությունը բազմիցս առաջ է բերել, կարծես թե, անհաղթահարելի իրավիճակներ, որոնցում ստիպված եմ […]
13:14 11.02.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչի առերևույթ սպանություն կատարած իրական անձի ինքնությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2020 թվականի փետրվարի 5-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին իրենց պատկանող տնակում հայտնաբերել էր ամուսնու դին՝ բռնության հետքերով, ինչի մասին հայտնել էր ոստիկանությունը։ Դեպքի առթիվ […]
13:06 11.02.2020
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով կայանալիք սահմանադրական հանրաքվեի անցկացմանը: «Բարդ հաղթահարելի շեմով այս հանրաքվեն ունի հաջողելու մեկ բանաձև` սև ու սպիտակի բաժանման բանաձևը, որը ատելության խոսքի շաղախումով պետք է ինտրիգ ստեղծի թեմայի շուրջ և ապահովի անհրաժեշտ մասնակցությունը: Այսօր «Լուսավոր Հայաստանը» հայտարարեց իր դիրքորոշումը` նշելով, որ այս […]
13:04 11.02.2020
Ժողովրդին ուղարկում ենք հանրաքվեի Սահմանադրության մեջ մեկ հոդված փոխելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջի մասին՝ Մարուքյանը նշեց. «Այս օրերին փորձ է արվում մեզ դարձնել Հրայր Թովմասյանի, նախկին իշխանությունների պաշտպանը, բայց չի ստացվելու: Հրայր Թովմասյանը հեղափոխությունից հետո պիտի հրաժարական տար, գնար: […]
12:46 11.02.2020
Ազգային ժողովի քննարկման դանդաղ ընթացքում այսօր ինտրիգ մտցրեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Նա սխալմամբ ամբիոնի մոտ հրավիրեց Արփինե Հովհաննիսյանին՝ ՀՀԿ անդամին, որը նախորդ գումարման խորհրդարանում զբաղեցնում էր հենց Նազարյանի տեղը։ ԱԺ փոխխոսնակը սխալվել էր․ իրականում ուզում էր հրավիրել իմքայլական պատգամավոր Արփինե Դավոյանին։ Նազարյանն ուղղեց ինքն իրեն ու հրավիրեց Դավոյանին, սակայն վերջինս, ի վերջո, հրաժարվեց ելույթից։ […]
12:44 11.02.2020
«Սահմանադրական դատարան դիմելու դիմումի կմախքն արդեն կա, թե ինչ խախտումներ են իրականացվել: Ես և Տարոն Սիմոնյանը պատրաստ էինք այդ դիմումը դատարանում ներկայացնելու, բայց համապատասխան թվով ստորագրություներ «Լուսավոր Հայաստանը» չունի: Ուստի այդ հարցը փակված է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: