08:08 11.02.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Իսրայելյան փ. 21, 37 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, “Մանկական Երկաթուղի” ոչ բնակիչ-բաժանորդը (Ձորափի 130), Ավան՝ Իսահակյան թաղ. 1/3, 2/1, 2/2, 2/3, 4, 45 շենքերը, Թումանյան թաղ. 6/1, 6/2, 6/3, 7/1, 8, […]
23:54 10.02.2020
Ֆեյսբուքյան օգտատերերից Գեդեոն Հովհաննիսյանն իր էջում լուսանկարներ էր հրապարակել և կից գրել․ «Սիրելի կապանցիներ, քիչ առաջ այցելել էի Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք և ականատես եղա մի տեսարանի երեխաների թիվն այնքան էր աճել, որ երեխաներին պառկեցնում էին միջանցքներում։ ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ» Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանել է. «Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել Կապանի […]
23:47 10.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վայոց ձորի մարզի Մարտիրոս-Սերս, Կոտայքի մարզի Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր» հատվածը (բուք է) փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Չայնիի ոլորանները (բուք է), Ջերմուկ-Գնդեվազ (բուք է), […]
23:43 10.02.2020
Առողջապահության առաջնային օղակի ամրապնդումն ու զարգացումը առաջնահերթություն է: 2019-ին կրկնապատկվեց բժշկական սարքավորումների ձեռքբերման համար համայնքային բուժհաստատություններին տրամադրվող բյուջեն: 70 մլն դրամի փոխարեն նախորդ տարի այդ նպատակի համար հատկացվեց 146 մլն դրամ: 2020-ին, ի դեպ, այս ցուցանիշը 2018-ի համեմատ եռապատկվել է՝ կազմելով 215 մլն: Սա աննախադեպ ցուցանիշ է Երևանի համար: «Առաջնային օղակի նպատակն է կանխարգելիչ միջոցներով, […]
23:30 10.02.2020
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 10-ի և 14-ի ցերեկը հարավային շրջաններում, 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Փետրվարի 11-ին, 12-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 12-13-ն առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա գիշերը […]
23:13 10.02.2020
2020 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահ, քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանի գլխավորությամբ, արտագնա նիստ է անցկացրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները բազմակողմանի ուսումնասիրել և գնահատել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների […]
23:07 10.02.2020
Փետրվարի 10-ին` ժամը 21:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Ս., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
23:00 10.02.2020
Սիրո բարեխոս, զորավար Սուրբ Սարգսի տոնին հետաքրքիր արարողություն է տեղի ունեցել Ախուրյանի «Որդի Գյուլբենկյան» ծերերի խնամքի կենտրոնում։ Այստեղ խնամվող տարեց բնակիչներ` 85-ամյա Գևորգ Դանիելյանը ու 70-ամյա Ջեմմա Գալոյանը որոշել են ամուսնանալ։ Ծերերի խնամքի կենտրոնում ծանոթությունը Գևորգ պապի և Ջեմմա տատի համար վերածվել է մեծ սիրո։ Հարսանիքը կենտրոնի հարկի տակ էր, բայց առանց հարսանեկան զգեստի, խնամի-բարեկամներն […]
22:23 10.02.2020
«ԱԺ Մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ: Եվ այսպես՝ ովքե՞ր են այս անգամ խորհրդարանական ամենա-ամենաները: Մանրամասները՝ տեսանյութում։
22:07 10.02.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Չլկաններ-Ծաղկասար» ջրաղբյուրում՝ ձնաբքի հետևանքով առաջացած վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. փետրվարի 10-ինъ ժամը 19.00-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 07.00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Սուսեր, Հացաշեն, Կանչ /Գյալթո/, Հակո, Թաթուլ, Մաստարա գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: […]
21:57 10.02.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է թուրք երգչուհի Ասլը Հյունելը Անիի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցու (Մայր տաճար) խորանի վրա կանգնած երգում թուրքական էստրադային մի երգ։ Ներկաները խորանից ներքև կանգնած ձայնակցում և ծափահարում են նրան։ Թեմայի շուրջ քննարկում «Հորիզոնի» տաղավարում։
21:28 10.02.2020
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 11-ին կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. ժամը 10:00-18:00-ն՝ Շինարարների, Դավիթ Բեկի և Բաղաբերդ փողոցների. ժամը 10:00-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 16:00-ն՝ Երկաթուղայինների 2-րդ նրբանցքի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: […]
20:49 10.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 20:31-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վայոց ձորի մարզի Մարտիրոս-Սերս, Կոտայքի մարզի Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր» հատվածը (բուք է) փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Չայնիի ոլորանները (բուք է), Ջերմուկ-Գնդեվազ (բուք է), […]
20:47 10.02.2020
Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, 5-րդ զորամիավորման և Երևանի կայազորի ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի ուղեկցությամբ, փետրվարի 8-ին այցելել է մարտական հենակետեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հոգևորականները գնահատանքի խոսքեր են փոխանցել դիրքապահներին հայ ժողովրդի […]
20:33 10.02.2020
Փետրվարի 10-ին՝ ժամը 15:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «ՎԱԶ-2110» (վարորդ՝ Կարեն Գ., ծնված 1980 թ.) և «Lada Priora» (վարորդ՝ […]
20:19 10.02.2020
Բնության համաշխարհային հիմնադրամի, WWF-ի հայաստանյան գրասենյակը տեսանյութ է հրապարակել, որտեղ գաղտնի տեսախցիկները Հայաստանում ֆիքսել են քարակզաքիսի:
19:59 10.02.2020
Մայրաքաղաքի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածը հանդիսացող Բաբաջանյան փողոցի հարակից շենքերի բնակիչներն իրենց անհանգստությունն են հայտնում դեռևս 2017-ից կառուցվող ճանապարհի հատվածի վերաբերյալ: Հիմնական խնդիրը բակային տարածքներ մեքենաների ելումուտի, ինչպես նաև հետիոտնի անցուդարձի հարմարավետության ու անվտանգության ապահովումն է: Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դեռևս նախորդ տարի հանդիպեցին բնակիչների հետ և […]
19:58 10.02.2020
Հազարավոր պատմաճարտարապետական շենք-շինություններով քաղաքի պատմական միջուկը համարվում է արգելոց, որի Կումայրի անունն արդեն հուշում է հին քաղաքի հնագույն հարուստ պատմության մասին։ Պատմական միջուկում մշակութային մեծ արժեքներ են ալեքպոլցի արհեստավորների ձեռքով շարված սալաքարերով փողոցները, շինությունները, որոնք այդ տարիների ճարտարապետական ոճն են ընդգծում։ «Կումայրի» արգելոց-թանգարանի տեղադրած ուղեցույցներն առայժմ ժամանակագրական 2 շերտին են պատկանում՝ ալեքպոլյան և լենինականյան ժառանգություններով։ […]
19:55 10.02.2020
«ԱԺ Մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ: Եվ այսպես՝ ովքե՞ր են այս անգամ խորհրդարանական ամենա-ամենաները: Մոնիթորինգի տվյալների հերթական ներկայացմանը հրավիրված էին նաև խորհրդարանական խմբակցությունների մեկական պատգամավորներ: Մինչ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը կգար ու տվյալների ներկայացումը […]
19:17 10.02.2020
Ֆալկովը նշել է, որ ռուսական բուհերում արտասահմանցի ուսանողների համար պետպատվերով տեղերի քանակը տարեցտարի կավելանա:
19:09 10.02.2020
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է եղել ՀՀ ՊՆ և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի նախաձեռնած «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացին: Դավիթ Տոնոյանը հետևել է դասընթացի կազմակերպմանը, առանցքային հարցերի շուրջ զրուցել է դասավանդող կազմի հետ, պատասխանել դասընթացին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Նախապատրաստական դասընթացի միջոցով նախազորակոչային տարիքի երիտասարդներին գիտելիքներ կփոխանցվեն տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, […]
19:04 10.02.2020
2019թ. նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր ուղարկել «NewsMedia.am» կայքում 21.11.2019թ. զետեղված «Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակումը և տեսանյութը, ինչպես նաև դրա վերաբերյալ ՀՀ […]
19:02 10.02.2020
2020թ. փետրվարի 10-ի` ժամը 17։00-ի դրությամբ, ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երկու թեկնածուների գրանցման փաստաթղթեր: Այսօր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը: Այս մասին հայտնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների […]
18:53 10.02.2020
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին ենթադրյալ կաշառք տված անձը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Ազգային անվտանգության մամուլի կենտրոնից տեղեկացրել են, Ֆարխոյանին մեղադանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը): Ջոն Ֆարխոյանը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին […]
18:42 10.02.2020
Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում հերթական հատուկ միջոցառումն իրականացվեց Գեղարքունիքի մարզում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Գավառի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի և Ճամբարակի բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձանց։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ […]
18:33 10.02.2020
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել «Պահպանելով և ամրապնդելով ջանքերը» խորագրով Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին: ՀՀ ԱԳ նախարարը իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանը ներկայացնող բանախոսի կողմից հնչեցրած մեղադրանքներին Հայաստանի և Արցախի հասցեին. Ներկայացնում ենք Զոհրաբ Մնացականյանի ելույթն ամբողջությամբ. «Պարոն նախագահ Հարգելի գործընկերներ Տիկնայք և պարոնայք Կցանկանայի շնորհակալություն հայտնել գլխավոր տնօրեն Ռաֆայել […]
18:30 10.02.2020
Հայաստանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: SHANTNEWS.am-ն առանձնացրել է՝ մինչ օրս քանի հանրաքվե է անցկացվել Հայաստանում: 2003թ. մայիսի 25 խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը զուգահեռ անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացվեց նաև 2005 թվականի նոյեմբերի 27-ին։ Հանրաքվեով ՀՀ Սահմանադրության մեջ կատարվում էին մի շարք փոփոխություններ, որոնց աջակցում էր միջազգային հանրությունը։ Պաշտոնապես եղել է ընտրողների բարձր […]
18:20 10.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 10-ին ստորագրել է մի շարք օրենքներ: Օրենքների թվում են` «Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
18:11 10.02.2020
Այսօր առավոտյան շուրջ 11 երթուղի սպասարկող մոտ 150 երթուղայինի վարորդներ, ի նշան բողոքի, դուրս չեն եկել աշխատանքի: Վարորդները դժգոհում են օրավարձի բարձրացման դեմ: Վարորդների հետ հանդիպել է Երևանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտել գործադուլը ու վերադառնալ բնականոն աշխատանքի, մինչև հարցին լուծում կտրվի։ Առաջիկա շաբաթվա ընթացքում վարորդները կաշխատեն հին օրավարձով:
18:00 10.02.2020
Փետրվարի 10-ին, ժամը 13:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի 4-րդ թաղամասի Թումանյան փողոցի տներից մեկի փայտե կաթսան պայթել է, ինչի հետևանքով տան պատերը վնասվել են. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթել է երկհարկանի տան (1-ին […]