TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Եթե պետք լինի, 88-ս էլ կստորագրենք. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ արտահերթ նիստի մասին

12:39 06.02.2020

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում պարզաբանել է տվել թե ինչո՞ւ չի կայացել պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրված արտահերթ նիստը: «Որևէ անհամաձայնություն չկա: Ես տեսել եմ՝ համացանցում նշում են՝ 37-ը ստորագրեց, 38-րդը չստորագրեց, ուրեմն եթե պետք լինի, 88-ս էլ կստորագրենք, և բոլորիս մոտ նույն կարծիքն է, որ ճգնաժամը լուծվելու է, և որևէ գաղտնիք չկա, որ  սա […]

̰
Շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով ձերբակալվել են երեք համածառայակիցները

12:36 06.02.2020

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մ.-ին, Խ.Գ.-ին և Ա.Ս.-ինկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը […]

̰
Կառավարությունը հուշում է, թե որտեղ արդյունավետ կլինի սպանդանոց կառուցել

12:30 06.02.2020

Հայաստանում այժմ կա 38 սպանդանոց, որոնցից 20-ը խոշոր տնտեսությունների են պատկանում և սպասարկում են միայն դրանց։ Իսկ 18 սպանդանոցները աշխատում են գյուղացիների անասունների մորթով։ Այս մասին այսօր կառավարության նիստին զեկուցեց էկոնոմիկայի նախարարը։ Նա ասաց, որ այժմ ընթացքի մեջ է ևս 24 սպանդանոցների կառուցումը։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ իրենք որպես հուշում պատրաստել են քարտեզ, թե որտեղ հիմա […]

̰
Ներմուծվող մրգերն անվտանգ են. պարզաբանում

12:21 06.02.2020

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ ներմուծվող մրգերն անվտանգ են. «Վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում նաև այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով:Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ […]

̰

12:16 06.02.2020

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընկերություններից մեկին հարկային արտոնություն տալու հարցի քննարկումը շարունակվեց այլ հունով․ պարզվեց՝ որոշ ընկերություններ իրենց տրված նմանատիպ արտոնությունները չարաշահում են և հակամրցակցային դիրք են ստանում։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արտոնությունը այդ ընկերություններին տրվում է հումք ներկրելու և դրանով արտադրական շղթա կազմելու համար։ Սակայն որոշ ընկերություններ արտոնությամբ ներկրված հումքի մի մասը […]

̰
Ինչո՞ւ Վլադիմիր Վարդանյանը չի ստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» նախագիծը

12:10 06.02.2020

Եթե նախագծի հեղինակը հայտնաբերում է որևէ, նույնիսկ տեխնիկական խնդիր, որը հետագայում կարող է չհամապատասխանել «Իրավական ակտերի մասին» օրենսդրությանը, պարտավորություն է առաջանում շտկել, իսկ շտկելու համար այն պետք է հետ կանչել: Այս մասին ԱԺ-ում ասել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Լրագրողները մասնավորապես նրանից հետաքրքրվել են, թե ինչու ինքը չի ստորագրել նախագիծը, որը վերաբերում […]

̰
Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ զորամիավորում

11:50 06.02.2020

Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ զորամիավորում: Այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է գտնվել բարդ եղանակային պայմաններում նոր սերնդի թրթուրավոր ձնագնացների փորձարկման աշխատանքներին և դիտարկել մեքենաների տեխնիկական հնարավորությունները: Ձնագնացները նախատեսվում են լեռնային և դժվարամատչելի հատվածներում գտնվող մարտական դիրքերի բնականոն կենսագործունեությունը եղանակային բարդ պայմաններում առավել արդյունավետ կազմակերպելու համար: Այցի ընթացքում Դավիթ […]

̰
Այ ախպե´ր, գնա´, թող էս ժողովուրդը հանգիստ ապրի. Էդմոն Մարուքյանը՝ Հրայր Թովմասյանին

11:48 06.02.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի մասին հայտարարություններին և այդ ճգնաժամի լուծման համար իշխող ուժի ներկայացրած լուծում-նախագծին: «Ճգնաժամի համար չի կարելի մատաղ անել իրավունքի գերակայությունը, մեր միջազգային վարկը եվրոպական և այլ կառույցներում, չի կարելի նախկին ռեժիմի ներկայացուցիչներին այս քարոզարշավի միջոցով վերակենդանանալու  հնարավորություն տալ: Կարո՞ղ եք ասել մի […]

̰
Բավրայի մաքսատանը մաքսանենգության խոշոր դեպք է բացահայտվել. վարչապետի անդրադարձը

11:39 06.02.2020

Այս գիշեր Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, Կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մաքսանենգության մեջ ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ: Այդ մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են առանց մաքսային ձևակերպման ապրանքների ներկրմանը, այսինքն՝ մեքենաներն ուղղակի եկել են ու անցել սահմանով: «Ես զարմանում եմ այդ […]

̰
Վիրավորական է, որ պաշտոնյան կոչում ստանալուն աջակցելու համար կարող է վերցնել 5000 դոլար կաշառք. վարչապետը՝ Վերմիշյանի մասին

11:37 06.02.2020

«Մի կողմից տխուր, վիրավորական, մյուս կողմից՝ ուրախ իրադարձություն է», – փետրվարի 6-ին, Կառավարության հերթական նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց երեկ կաշառքի մեղադրանքով ձերբակալված Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի մասին խոսելով: «Տխուր է, որովհետև ՀՀ դրոշի ու զինանշանի ներքո, ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար: Վիրավորական է, որ ՀՀ դրոշի […]

̰
Էդ փաթեթն ինչքան էլ շտկեն, չի կարող շտկվել. Մարուքյանը՝ ԱԺ աղմկահարույց նախագծերի մասին

11:28 06.02.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ  չկայացած արտահերթ նիստին ու դրա չկայանալու պատճառներին: «Երկու օրվա մեջ երեք անգամ ԱԺ խորհրդի նիստ է հրավիրվել ու հետաձգվել: Նախագիծ է բերվել, հանվել, բերվել, լրամշակվել, հետո հրավիրվել է այս նիստը, եկել ենք, հիմա էլ այս նիստից են հանել նախագիծը: Բաներ կան՝ պետք է […]

̰
Ուհանից Հայաստանի ևս երկու քաղաքացի է տարհանվել. մյուսները հրաժարվել են

11:23 06.02.2020

Չինաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ իրականացվել է ՀՀ երկու քաղաքացիների տարհանում: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ փետրվարի 6-ի դրությամբ Չինաստանում նոր տիպի կորոնովիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պայմաններում իրականացվել է ՀՀ երկու քաղաքացիների տարհանում (էվակուացիա) ՉԺՀ Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Նույն նահանգում մնացած ևս 8 […]

̰
ԱԺ-ում տեղի կունենա «Իմ քայլը» խմբակցության նիստ, կքննարկվի այսօր ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու հարցը. Միրզոյան

11:22 06.02.2020

Այսօր, ինչպես արդեն հայտնի է, ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց: 115 պատգամավոր էր գրանցվել, քվորում կար, սակայն նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «ԱԺ կանոնակարգ օրենքի 68-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի համաձայն` նախաձեռնղն այսօր առավոտյան հետ է կանչել նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Հաշվի առնելով հանգամանքը, որ այլևս հարց չի մնացել, նիստը համարվում է փակված»: […]

̰
Արթուր Վանեցյանը մտնում է քաղաքական դաշտ

11:20 06.02.2020

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ: «Ես հայտարարելու եմ իմ՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին և փորձելու եմ ինձ ներկայացնել արդեն քաղաքական դաշտում»,- տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ կայացած փակ հանդիպմանը հայտարարել է  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նրա խոսքով` առաջիկայում […]

̰
ԱԺ-ում աղմուկ հանած նախագծերը չքննարկվեցին. նիստը հետաձգվեց

11:09 06.02.2020

Ազգային ժողովում այսօր մեկնարկեց արտահերթ նիստ, որի օրակարգում իշխող խմբակցության առաջարկած նախագծերն էին: Դրանցից մեկով նախատեսվում էր ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարման դադարեցում: Այս նախագծերը չքննարկվեցին, քանի որ նիստը չկայացավ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Արագածոտնի փոխմարզպետը թողնում է պաշտոնը՝ այլ աշխատանքի անցնելու համար

11:01 06.02.2020

Արագածոտնի փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ: Աթանեսյանը, մասնավորապես, նշել է. «Արագածոտնի մարզի սիրելի բնակիչներ, ընկերներ, փետրվարի 12-ից հրաժարվում եմ ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իմ իսկ ցանկությամբ՝ այլ աշխատանքի անցնելու հանգամանքով պայմանավորված։ Որպես մարզի բնակիչ՝ քաջատեղյակ եմ եղել մարզի խնդիրներին, փորձել եմ […]

̰
ՊԲ զորամասում մահվան ելքով դեպքի ծառայողական քննության արդյունքում մի շարք պատասխանատուներ են պատժվել

10:52 06.02.2020

ՊԲ զորամասերից մեկում ս. թ. հունվարի 30-ին տեղի ունեցած մահվան ելքով դեպքի հանգամանքները պարզելու համար բանակի հրամանատարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից անց է կացվել ծառայողական քննություն: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից: Քննության արդյունքներով որոշում է կայացվել մի շարք ավագ սպանների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին և դիվիզիոնի հրամանատարին զորացրել զինված […]

̰
Դատարանը հրաժարվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի գործի ամբողջական նյութերը

10:51 06.02.2020

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր բավարարեց Գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին «Մարտի 1»-ի մայր գործով ամբողջական նյութերը տրամադրելու վերաբերյալ։ Պաշտպան Խուդոյանի միջնորդությունը մերժվեց։ Որոշումը ենթակա է 15-օրյա ժամկետում Վճռաբեկ դատարանում բողոքարկման։ Նշենք, որ պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ […]

̰
«Հերացի» արհեստակցական կազմակերպությունում բացահայտվել է հափշտակության դեպք․ ԱԱԾ

10:48 06.02.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատշաճ կերպով դատաիրավական ընթացք տալով պետական տարբեր մարմիններից կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների վերաբերյալ ստացված ազդակներին, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Հերացի» արհեստակցական կազմակերպության ծառայողների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամետում հարուցված քրեական […]

̰
ԱԻՆ-ում 17 ահազանգ է ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ

10:31 06.02.2020

Փետրվարի 5-6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Գեղարոտ, Ծաղկահովիտ, Միրաք գյուղերում, Արտաշավան գյուղի մոտ և Շենավան-Արագած, Քուչակ-Ծաղկաշեն, Քուչակ-Եղիպատրուշ, Սալուտ-Վարդաղբյուր, Վարդաղբյուր-Սալուտ, Վարդաղբյուր-Աշոցք, Մարտունի-Գետափ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները:

̰
Ինչո՞ւ է Արևիկ Անափիոսյանը թողնում փոխնախարարի պաշտոնը

10:10 06.02.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ թողնում է փոխնախարարի պաշտոնը: «Սիրելի ընկերներ, գործընկերներ, ծանոթներ, անծանոթներ, բարի կամեցողներ, համաքաղաքացիներ, Ես ընդունվել եմ Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց և արդեն հունվարի 13-ից (առաջին մոդուլը` հեռակա) ուսանում եմ Գործադիր կառավարման կրթական ծրագրով: Ծրագրի շրջանակում սովորում եմ ֆինանսներ, ռազմավարական պլանավորում […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 5500 քմ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:02 06.02.2020

Փետրվարի 5-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտ՝ 4500 քմ, Լեհվազ գյուղում՝ 1000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Արթիկի-Ալագյազ և Քուչակ-Ապարան ավտոճանապարհներին բուք է

09:47 06.02.2020

ՏԿԵՆ տեղեկացնում է. Փետրվարի 6-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արթիկի-Ալագյազ և Քուչակ-Ապարան ավտոճանապարհներին բուք է: Վարդենյանց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վարորդներին հորդորում են լինել խիստ ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

09:45 06.02.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ ՀՀ պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Բարբորա Զեմանովայի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է բանկի հետ բազմաոլորտ համագործակցությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող մի շարք ծրագրերը: «Մենք հաստատակամ ենք առաջիկայում էլ ավելի ընդլայնել հարաբերությունները Եվրոպական ներդրումային բանկի […]

̰
Այսօր ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

09:40 06.02.2020

Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել. «Հիմք ընդունելով 2020 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 11.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը և Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 5-ի ԱԺԽՈ-007-Լ և ԱԺԽՈ-008-Լ որոշումները, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

09:04 06.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան,  Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Երևան-Սևան ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Չայնիի ոլորաններում մառախուղ է:

̰
Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչին

08:16 06.02.2020

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը երեկ հյուրընկալել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին: «Վերջին անգամ տիկին Օստի հետ հանդիպել էինք, երբ դեռ նախարար եղած ժամանակ նոր էի վերադարձել Մերձավոր Արևելք՝ Սիրիա և Լիբանան կատարած այցից: Նոր պաշտոնում տիկին Աննա-Կարին Օստին […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:11 06.02.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-15։00 Ջրաշեն գյուղի 1, 2 փողոցները, 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքերը, Արհեստավորների փ. 3-14 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արհեստավորների փ. 5-118 սեփական տները, Գրողների փ. 1, 3 սեփական տները, Կորի փ. […]

̰
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը 10-12 աստիճանով կբարձրանա

00:00 06.02.2020

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 5-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-7-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, 8-10-ը նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝ […]

̰
Շիրակի մարզում վրացական համարանիշներով DAF-ը կողաշրջվել է

23:59 05.02.2020

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 156-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է Վրաստանի Հանրապետության քաղաքացու կողմից վարած DAF մակնիշի DL 504 LD համարանիշի բեռնատարը: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: […]

̰
BACK_TO_TOP