16:42 05.02.2020
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատգամավորներ Հարություն Բաբայանի և Արթուր Մանուկյանի հետ այսօր Ազգային ժողովում ընդունեցինք թատերական ոլորտի ներկայացուցիչներին՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ: ԱԺ ԳԿՄՍՍԵ հանձնաժողովի ու թատրոնների ղեկավարների՝ շուրջ մեկ տարի առաջ […]
16:39 05.02.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր: Առողջապահության փոխնախարարը ներկայացրել է լրամշակված տարբերակը: «Առաջարկում ենք հանրային սննդի բոլոր վայրերում արգելել ծխախոտի օգտագործումը»,- ասել է Լենա Նանուշյանը: Մանրամասները` տեսանյութում:
16:34 05.02.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն այսօր 2019 թվականի աշխատանքն է ամփոփել: Ֆելիք Ցոլակյանն ասել է, որ 2019 թվականին բոլոր պատահարների մասով աճ է գրանցվել: Աննախադեպ է եղել հրդեհների թիվը, որը 2018 թվականի համեմատությամբ աճել է ավելի քան 55 տոկոսով: 911 ծառայությունը 1 մլն 817 զանգ է ստացել: Արտակարգ ելքերը, այսինքն` երբ զանգի վրա դուրս է եկել […]
16:19 05.02.2020
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Երևանի թիվ 1 զինկոմիսարիատում նախորդ տարեվերջին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: ՔԿ տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2019թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, զորակոչիկ Դ. Մ.-ն զորակոչի հետ կապված […]
16:07 05.02.2020
Ավելի վաղ հայտնել էինք` ԱԱԾ-ն հաստատել էր, որ Վահագն Վերմիշյանի գրասենյակում խուզարկություն է իրականացվում, սակայն այլ մանրամասներ չէին հայտնել: ԱԱԾ աշխատակից Վաղարշակ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ խուզարկություն է իրականացվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում: «Ազգային անվտանգության ծառայությունը գործունեություն իրականացրեց այստեղ. օպերատիվ գործողությունն ավարտեցինք: Առաջիկա ժամերին մեր մամուլի ծառայությունը հաղորդագրություն կտարածի»,- ասել […]
16:00 05.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական միջազգային լուսանկարչական փառատոնի հիմնադիր, նկարիչ-դիզայներ, լուսանկարիչ Տաթև Մնացականյանին: Նախորդ տարի առաջին անգամ Հայաստանում կազմակերպված փառատոնին մասնակցել են լուսանկարիչներ աշխարհի 25 երկրներից: Հայտնի լուսանկարիչների աշխատանքները մոտ մեկ ամիս ցուցադրվել են Երևանում բացված 39 տաղավարներում՝ «Զվարթնոց» օդանավակայանից սկսած մինչև ՀՀ նախագահի նստավայր և Ազգային ժողով: Փառատոնի շրջանակում հանրապետության նախագահի […]
15:56 05.02.2020
ԱԻՆ-ը ևս կանցնի բալային համակարգի. այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ըստ նախարարի` համակարգը ստեղծվել է, որպեսզի կարողանան տարանջատել աշխատողին չաշխատողից։ Ֆելիք Ցոլակյանն ասել է, որ, ամեն դեպքում, բալային համակարգն ավելի մանրամասն կներկայացնեն, երբ այն ամբողջությամբ պատրաստ կլինի։ Մանրամասները` տեսանյութում:
15:39 05.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին: Ամերիկայի առևտրի պալատի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսական և հարակից ոլորտների խնդիրներին ու մարտահրավերներին: Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել երկրի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկություն՝ պատրաստակամություն հայտնելով իր հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց: Նախագահ […]
15:31 05.02.2020
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` 9-ամյա տղա երեխայի նկատմամբ առերևույթ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունը կշարունակվի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում: Ավելի վաղ […]
15:10 05.02.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող ԱԺ մեր քննիչ հանձնաժողովում բավականին թեժ էր: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի և Ամուլսարի տարածքում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Սիմոնյանի հետ քննարկեցինք Ամուլսարի և հարակից տարածքում հայտնաբերված պատմամշակութային հուշարձանների փրկության և պահպանության հարցերը: Ամուլսարի ազդեցության գոտում […]
15:02 05.02.2020
Ավելի վաղ հայտնել էինք` այսօր՝ ժամը 09։00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա: 99 համարի երթուղին սպասարկող ԳԱԶել-ը բախվել է մարդատար «Հոնդային», ապա` ծառին: 6 տուժածներից 3-ը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մյուս 3 տուժածները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն. նրանցից մեկը ԳԱԶել-ի վարորդն է: Նախնական տեղեկություններով՝ նա ավտոմեքենան վարել […]
14:51 05.02.2020
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Թիվ 99 համարի վարորդը, որն այսօր հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակովի պողոտայում, առավոտյան դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել: Ըստ գործող կարգի` վարորդն ամեն օր առավոտյան պետք է ներկայանա երթուղին սպասարկող դիսպետչերական կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա […]
14:50 05.02.2020
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացնում Ազգային անվտանգության ծառայությունը: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: Այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվում. ԱԱԾ-ն դրանց վերաբերյալ հաղորդագրություն կտարածի:
14:38 05.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Պատասխանատուները մանրամասն անդրադարձել են ներպետական և միջմարզային տրանսպորտային համակարգի ներկայիս գործունեությանը, խնդիրներին: Դրանք վերաբերել են շահագործվող տրանսպորտի վիճակին, չվացուցակների բացակայությանը, անկանոն երթուղիների կազմակերպմանը, ավտոկայանների ոչ բարվոք վիճակին և այլն: Քննարկման ընթացքում ներկայացվել են խնդիրների […]
14:34 05.02.2020
Հունվարի 30-ին Երևանի կենդանաբանական այգում անկել է երկսապատ ուղտերից մեկը: Կենդանու ներքին օրգաններից վերցրված նմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության, և ներկայացված նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլյոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ: Կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ կատարում են աշխատանքներ՝ հիվանդությունը կանխելու ուղղությամբ: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը եղել է Կենդանաբանական այգում, պարզել, որ այնտեղ ապրող երկու ուղտից անկել է էգը: […]
14:28 05.02.2020
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ոստիկանության գործունեությանը: «Մենք ոստիկանությանն էինք տվել լրացուցիչ գործիքակազմ, որպեսզի իրենք վստահության լուրջ քաղաքական կշիռ ձեռք բերեն և կատարեն իրենց համար օրենքով սահմանված գործառույթները»,- ասել է նա: Քոչարյանը, սակայն, նկատել է, որ ոստիկանությունը երեկ կաշկանդված է եղել: «Կարծում եմ՝ դա լավ մտածված էր»,- […]
14:21 05.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ 2019 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար 377 զբոսաշրջիկ: «Ամփոփված տվյալների համաձայն 2019 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար 377 զբոսաշրջիկ: Այս թիվը 2018-ի համեմատ ավել է 242 հազար 595-ով կամ 14.7%-ով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 399 հազար 598-ով կամ […]
14:14 05.02.2020
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նախօրեին տեղի է ունեցել Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը, սակայն այն բուն դատավարական փուլին չի հասել։ Քրեական գործի քննությունն արդեն 4 անգամ հետաձգվել է։ Ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի ներկայությունը դատարան դարձյալ չէր ապահովվել, բայց բոլոր կողմերի ներկայացուցիչներն այս նիստին ներկա էին։ Հիշեցնենք, որ դեպքը […]
14:06 05.02.2020
Այսօր առավոտից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում: Ավելի ուշ Վերմիշյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է շենքից, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: ՀԺ-ի թղթակիցը հայտնում է, որ քննչական գործողությունները, ըստ էության, ավարտված են: Վերմիշյանի աշխատասենյակում այլևս ոչ ոք չկա, դուռն էլ կնքված է: Թե ինչ քրեական գործի […]
13:52 05.02.2020
Այսօր առավոտյան Երևանում երթուղայինի վթարի հետևանքով տուժած և Հանրապետական հիվանդանոց տեղափոխված երեք քաղաքացիներն արդեն դուրս են գրվել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Աստղիկ» ԲԿ-ում գտնվող տուժածները դեռ ստուգվում են, սակայն շուտով նրանք էլ, համապատասխան բուժօգնություն ստանալով, դուրս կգրվեն. լուրջ վնասվածքներ չկան, հիմնականում սալջարդեր են: Ոստիկանությունը ո´չ հերքում, ո´չ հաստատում է վարորդի՝ անսթափ լինելու մասին […]
13:48 05.02.2020
Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ծաղկաձորյան առանձնատան և հարակից անտառների վարձակալելու դրվագներով պետական և իրավապահ տարբեր մարմիններում ուսումնասիրություններ են ընթացել, հարուցվել է քրեական գործ, մի դրվագով քրեական գործը կարճվել է վաղեմության հիմքով։ Մեկ այլ դրվագով՝ ուղարկվել է ԱԱԾ, Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական գործով այս փաստերն էլ ուսումնասիրելու նպատակով, հայտնում է Hetq.am-ը: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
13:36 05.02.2020
«Հոկտեմբերի 27-ի» գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Դատախազությունն այսպիսով մասամբ բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի միջնորդությունը, որով վերջինս խնդրել էր անջատված գործով քննչական խումբ ստեղծել: Վերջինիս փոխանցմամբ՝ քննության օբյեկտիվությունը, լիարժեքությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նկատառումներից […]
13:34 05.02.2020
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է այս օրերին տարբեր անձանց ձերբակալությունները՝ ասֆալտին պառկեցնելու դրվագներով։ Նա հայտարարել է, որ ոստիկանությունը որոշակի չափանիշներով է առաջնորդվում այդպիսի գործողություններ իրականացնելիս։ «Եթե չեն դիմադրում, ասֆալտին չենք պառկեցնում»,- ասել է փոխոստիկանապետը։
13:30 05.02.2020
Փետրվարի 5-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների անվտանգությանն ու պաշտպանական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպման ընթացքում կարևորվել են այն բոլոր խնդիրները, որոնք կյանքի կոչելու […]
13:26 05.02.2020
Ինչո՞ւ է ոստիկանությունը տարբեր մարդկանց ձերբակալում, ապա նույն օրը բաց թողնում։ Այս հարցին այսօր Ազգային ժողովում պատասխանել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը։ Նա ասել է, որ իրենք նույնիսկ անանուն ահազանգերի դեպքում պարտավոր են ստուգել այդ անձանց մոտ զենքի առկայությունը։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:25 05.02.2020
Իսպանիայի Վալենսիա նահանգի Օնտենենտեի քաղաքային խորհուրդը նախօրեին ճանաչել է 1915-ի Հայոց ցեղասպանությունը՝ Վալենսիայում գործող «Արարատ հայկական միության» պետիցիայի հիման վրա: «Օնտենենտեի քաղաքային խորհուրդը դատապարտել է Օսմանյան կայսրության կողմից մարդկության դեմ իրականացված աննախադեպ ոճրագործությունը և Թուրքիայի ներկայիս իշխանությունների ժխտողական քաղաքականությունը»,- ասվում է Իսպանիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Քաղաքային խորհրդի նիստում ելույթ են ունեցել «Արարատ […]
13:15 05.02.2020
Գրպանահատություն։ Հաճախ հանդիպող հանցատեսակ բազմաթիվ երկրներում։ Հայաստանում այն իր դրսևորումներն է ունենում հիմնականում կանգառներում, երթուղային տրանսպորտում, շուկաներում, տոնավաճառներում, առհասարակ մարդաշատ վայրերում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի վեցերորդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքը անզիջում պայքար է մղում գրպանահատության դեմ։ Գրանցված ու բացահայտված դեպքերը եղել են հիմնականում հասարակական տրանսպորտում ու կանգառներում։ Բերման ենթարկված մի շարք անձինք […]
13:00 05.02.2020
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննությունը հասել է վերջնական փուլի։ Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ այս փուլում դատաքննությունը կարող է լրացվել միջնորդություններով և հրապարակեց ավելի վաղ Սմբատ Բարսեղյանի նախկին պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունն այն մասին, որ Քրեական օրենսգրքի ութերորդ հոդվածը (արարքի հանցավորությունը բացառող հանգամանքը) ուղարկվի ՍԴ` դրա որոշակիության […]
12:57 05.02.2020
Երևանի կենդանաբանական այգին արձագանքել է ուղտի անկման մասին լուրերին: «Սույն թվականի հուվարի 30-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի «Սմբակավորներ» ստորաբաժանման երկսապատ ուղտերից մեկը /1գլուխ էգ, տարիքը՝ 20/ անկել է: Կենդանու ներքին օրգաններից վերցրված նմուշներն ուղարկվել են ԿԵ Սննդի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եվ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Մանրադիտակային հետազոտությամբ ներկայացված նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլոզի […]