14:07 06.02.2020
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր անդրադարձել է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե իշխանությունում կան մարդիկ, ովքեր դավաճանել են հեղափոխությանը։ «Քաղաքացիների հույսերը, ես համոզված եմ, մեծ մասամբ արդարացվել են: Իհարկե, քաղաքացիներն ունեն պահանջներ, որոնք մենք դեռ չենք կարողացել արդարացնել: Մեզ հավելյալ ժամանակ է պետք արդարացնելու, բայց Հայաստանում կատարված բարեփոխումների այն ծավալը, որը տեղի […]
14:06 06.02.2020
«Ես չեմ շեղվի թեմայից՝ ում ծնունդն ա եղել, ում վերածնունդն ա եղել»,- դիմելով սահմանադրական փոփոխությունների նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը: «Ասում եք՝ անհավասար պայմաններում են աշխատում. մեկը պիտի պաշտոնավարի մինչև 70 տարին, մյուսը՝ 12 տարի, որևէ տարբերություն կա՞ լիազորությունների և գործունեության երաշխիքների, նրանց գործառույթների միջև՝ ելնելով նրանցից, թե […]
14:02 06.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտպանեց համայնքների խոշորացման գործընթացը և թվեց դրա դրական կողմերը։ Դրանցից մեկը ֆինանսավորման ավելացումն է՝ ի հաշիվ խոշորացման։ Նա հայտարարեց, որ պետք չէ տեղական հայրենասիրության վրա մեծ ակցենտ դնել։ «Ժամանակակից չափանիշներով, ցավոք սրտի, այսօր Հայաստանի Հանրապետությունում միջինից մի քիչ մեծ քաղաքի թվով բնակչություն է ապրում։ Եվ եթե մենք էսպես մարզ-մարզ, գյուղ-գյուղ, քուչա-քուչա […]
13:57 06.02.2020
Խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանին հարց ուղղելու համար հերթագրվեց 18 պատգամավոր: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով հիմնական զեկուցողին, հարց ուղղեց ՍԴ գործող կազմի մասին: «Դուք ներկայացնում եք իրավիճակ, որ մինչ հեղափոխությունն է եղել: Ուզում եմ ասեք՝ այս երկու տարիների ընթացքում գործող իշխանությունների ո՞ր բարեփոխումներն է տապալել ՍԴ-ն: […]
13:55 06.02.2020
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանը. «Ես կարծում եմ, որ ընդհանուր միջազգային կառույցների արձագանքը պետք է նայել ընդհանուր կոնտեքստի մեջ, և ես լուրջ խնդիրներ միջազգային կառույցների կողմից, որպես հայտարարություն, չեմ տեսնում: Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակվելու է, մենք որևիցե հարցում հետընթաց չենք ունենալու: […]
13:52 06.02.2020
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է, որ շուտով կհրապարակեն ԱԱԾ ռազմավարությունը: Գրիգորյանը մասնավորապես անդրադարձել է ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի՝ օրերս ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը օտար հեռարձակողներին վերահսկելու անհնարինության և հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակողների չներառելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ դա տարակուսանք է առաջացնում: Հայտնի է, որ Հակոբյանի այս հայտարարությանն արձագանքել է […]
13:45 06.02.2020
Հայաստանի նոր իշխանությունը տևական ժամանակ դադարեցրել էր համայնքների խոշորացման գործընթացը, սակայն հիմա որոշել է շարունակել դա։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչպես են իրենք պատկերացնում այդ գործընթացը։ Փաշինյանն ասաց, որ իրենք խոշորացնելու են այն համայնքները, որտեղ որևէ դժգոհություն չկա․ այդ տեղերում հանրաքվե չեն նախաձեռնի։ Իսկ այն համայնքների ներկայացուցիչները, որոնք դեմ են […]
13:44 06.02.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացնելուց առաջ անդրադարձավ նախորդած իրավիճակի պատմությանը: Հովակիմյանը հիշեցրեց՝ Սահմանադրության բարեփոխումների գործընթացի նախաձեռնման ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանն ի պաշտոնե ընդգրկվեց այդ հարցով զբաղվող հանձնաժողովի մեջ: Պատգամավորը հիշեցրեց՝ նախագծի բուն հեղինակը համարվում է այն ժամանակ ԱՆ պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանը: Հովակիմյանը բացահայտեց Թովմասյանի […]
13:35 06.02.2020
Երեկ երեկոյան Գյումրիի քաղաքապետարանի դիմաց նստացույց է արել Գյումրիի բնակչուհի, 71-ամյա Սուսաննա Դալլաքյանը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ըստ տարեց կնոջ՝ Գյումրիի քաղաքապետարանը մերժել է որպես նվիրատվություն գրանցել իր եղբորորդու բնակարանը, որը համայնքի հաշվեկշռում է ու այդ բնակարանում ապրում է 18 տարի: 71-ամյա կնոջ պատմելով՝ ինքը եղբորորդու՝ Ալիկ Հակոբյանի խնամակալն է: Նա պահանջում է […]
13:34 06.02.2020
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելով, անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե երբ ինքը գա իշխանության, դարձյալ թույլ չի տալու, որ անցյալին վերադարձ լինի. «Վանեցյանը, մեծ հաշվով, անցյալի արձագանքն է»,- ասել է Գրիգորյանը: Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե ՀՀ-ում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, ասաց. «Կարծում […]
13:29 06.02.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է: 2020 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 14։10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհին Վանաձորի Բազումի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավան թաղամասում գտնվող տնակում հայտնաբերել է ամուսնու […]
13:28 06.02.2020
Կառավարության այսօրվա նիստում հավանություն ստացավ մի նախագիծ, որով երկու նոր խոշորացված համայնքներ են ստեղծվելու Լոռիում և Տավուշում։ Միավորումից հետո երկու խոշորացված համայնքներում էլ հունիսին անցկացվելու են համայնքների ղեկավարների նոր ընտրություններ։ Լոռիում միավորվելու են Լերմոնտովո և Անտառաշեն գյուղերը։ Կառավարության նիստի ժամանակ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ դրանք ազգային փոքրամասնությունների գյուղեր են և Հայաստանի միջազգային պարտավորությունների […]
13:23 06.02.2020
ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Տավուշի մարզի Աճարկուտ գյուղին վերաբերող գրառում է կատարել. «Տավուշի մարզի Աճարկուտ գյուղը։ Այս գյուղի վերջին 100 տարիների պատմությունը սկսվում և ավարտում է ծառեր հատելով։ Բնակիչներն իրենց գյուղը դեռ «Զավոդ» են անվանում։ Գյուղի վարչական տարածքն ընդամենը 20 հեկտար է։ Գյուղնշանակության հողեր չունեն, նույնիսկ դպրոցի և գյուղապետարանի շենքերը համայնքին չեն պատկանում։ Փետի […]
13:15 06.02.2020
Փետրվարի 6-ին՝ ժամը 09:52-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պետրոս Ադամյան փողոցի տներից մեկի արտաքին պատերից մեկը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Մասամբ փլուզվել է Արևհատ Մ.-ի տան արտաքին պատը (մոտ 6 քմ). տուժածներ չկան:
13:13 06.02.2020
«Սա ի սկզբանե դելեգիտիմացնում է ողջ պրոցեսը, պետք է դադարեցնեք և փորձենք ճիշտ ճանապարհով գնալ»,- դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Պարոն Մարուքյան ջան, ախր ասում եք՝ չի նշանակվել գլխադասային հանձնաժողով, ես ասում եմ՝ նշանակվել է, եզրակացություն չի հասցրել տալ, քանի որ նախաձեռնողը մինչ այդ արտահերթ նիստ […]
13:12 06.02.2020
Հայաստանում մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը, որով կարելի է սեփական տնտեսությունը ապահովագրել ցրտահարությունից, հրդեհից, կարկուտից և այլ աղետներից։ Կառավարության նիստի ժամանակ այս ծրագրի մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ վաղ ցրտահարությունից ապահովագրության ժամկետը մոտենում է ավարտին։ Վարչապետն ասաց, որ գյուղացիները ապահովագրության այդ տեսակին կարող են դիմել մինչև փետրվարի 15-ը։ Փաշինյանը հիշեցրեց, որ գումարների զգալի մասը […]
13:08 06.02.2020
Խորհրդարանը վերսկսեց իր աշխատանքն արտահերթ ռեժիմում: Օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարցն է: Քվորումն ապահովված է: Գրանցվել է 110 պատգամավոր: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, վարման կարգով ելույթ ունենալով, նշեց. պետաիրավական հանձնաժողովը չի տվել հատուկ ընթացակարգի մասին եզրակացություն, և առանց դրա մտնում են սահմանադրական փոփոխությունների հատուկ ռեժիմի մեջ: «Սա բացթողում է և խախտում, պետք է […]
13:02 06.02.2020
Խորհրդարանը վերսկսեց իր աշխատանքն արտահերթ ռեժիմում: Օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարցն է: Քվորումն ապահովված է: Գրանցվել է 110 պատգամավոր: Հիշեցնենք՝ այսօր առավոտյան արտահերթ նիստը չկայացավ, քանի որ, ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված […]
12:58 06.02.2020
2020թ. հունվարի 30-ին և 31-ին ՀՀ քննչական կոմիտե են ստացվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանի և Աննա Կոստանյանի գրությունները՝ 9-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական […]
12:55 06.02.2020
Տեղական վիճակախաղի ընթացքում լիբանանահայ Տիգրան Զաքարյանը շահել է հիմնական դրամական պարգևը: Լիբանանյան արժույթով Տիգրան Զաքարյանի շահումը կազմում է 1,2 միլիոն դոլար: Տեղական լրատվամիջոցների հետ զրույցում Զաքարյանն ասել է, որ անընդհատ վիճակախաղ է խաղացել: Երբ նա իմացել է հաղթանակի մասին, չի կարողացել գիշերը քնել: Զաքարյանն ասել է, որ ինքը համեստ ընտանիք ունի, աշխատում է որպես վարորդ: […]
12:54 06.02.2020
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ԱԱԾ հաղորդագրությանը: «Գրեթե մոտենում ենք կատարելությանը: 149.270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման» դեպք տարեկան 13 միլիարդ շրջանառություն ունեցող հաստատությունում Հարգելի գործընկերներ, Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությունում առկա է բացթողում, միգուցե, ոչ միտումնավոր: Նշեմ, որ «չարաշահման» ենթադրյալ գումարի չափը կազմում է ուղիղ 149 270 դրամ […]
12:46 06.02.2020
ԱԺ արտահերթ նիստը կկայանա ժամը 13.00-ին: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Որոշումն ընդունվել է խորհրդի նիստի ժամանակը: «Այլևս մեկ հարց է օրակարգում՝ սահմանադրական փոփոխությունների հարցը: Մնացած այն փաթեթը, որը դրվել էր շրջանառության մեջ Վահագն Հովակիմյանի կողմից, այլևս օրակարգում չէ»,- ասաց Էդմոն Մարուքյանը: ԱԺ արտահերթ նիստը կտևի 5 ժամ: Մանրամասները` […]
12:44 06.02.2020
Կառավարության այսօրվա նիստում սպանդանոցների կառուցման համար տրվող պետական աջակցության ծրագրերը ամբողջացնելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց կարճ քայլերով ցույց տալ, թե ինչ պետք է անել՝ նման ներդրումային նախագիծ իրականացնելիս։ Սակայն առաջին իսկ քայլի ժամանակ մի քանի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ ծավալուն քննարկում սկսվեց․ դա դեռ այն կետն էր, որ սպանդանոց կառուցել ցանկացողը պետք է ունենա տարածք […]
12:39 06.02.2020
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում պարզաբանել է տվել թե ինչո՞ւ չի կայացել պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրված արտահերթ նիստը: «Որևէ անհամաձայնություն չկա: Ես տեսել եմ՝ համացանցում նշում են՝ 37-ը ստորագրեց, 38-րդը չստորագրեց, ուրեմն եթե պետք լինի, 88-ս էլ կստորագրենք, և բոլորիս մոտ նույն կարծիքն է, որ ճգնաժամը լուծվելու է, և որևէ գաղտնիք չկա, որ սա […]
12:36 06.02.2020
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մ.-ին, Խ.Գ.-ին և Ա.Ս.-ինկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը […]
12:30 06.02.2020
Հայաստանում այժմ կա 38 սպանդանոց, որոնցից 20-ը խոշոր տնտեսությունների են պատկանում և սպասարկում են միայն դրանց։ Իսկ 18 սպանդանոցները աշխատում են գյուղացիների անասունների մորթով։ Այս մասին այսօր կառավարության նիստին զեկուցեց էկոնոմիկայի նախարարը։ Նա ասաց, որ այժմ ընթացքի մեջ է ևս 24 սպանդանոցների կառուցումը։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ իրենք որպես հուշում պատրաստել են քարտեզ, թե որտեղ հիմա […]
12:21 06.02.2020
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ ներմուծվող մրգերն անվտանգ են. «Վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում նաև այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով:Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ […]
12:16 06.02.2020
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընկերություններից մեկին հարկային արտոնություն տալու հարցի քննարկումը շարունակվեց այլ հունով․ պարզվեց՝ որոշ ընկերություններ իրենց տրված նմանատիպ արտոնությունները չարաշահում են և հակամրցակցային դիրք են ստանում։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արտոնությունը այդ ընկերություններին տրվում է հումք ներկրելու և դրանով արտադրական շղթա կազմելու համար։ Սակայն որոշ ընկերություններ արտոնությամբ ներկրված հումքի մի մասը […]
12:10 06.02.2020
Եթե նախագծի հեղինակը հայտնաբերում է որևէ, նույնիսկ տեխնիկական խնդիր, որը հետագայում կարող է չհամապատասխանել «Իրավական ակտերի մասին» օրենսդրությանը, պարտավորություն է առաջանում շտկել, իսկ շտկելու համար այն պետք է հետ կանչել: Այս մասին ԱԺ-ում ասել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Լրագրողները մասնավորապես նրանից հետաքրքրվել են, թե ինչու ինքը չի ստորագրել նախագիծը, որը վերաբերում […]
11:50 06.02.2020
Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ զորամիավորում: Այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է գտնվել բարդ եղանակային պայմաններում նոր սերնդի թրթուրավոր ձնագնացների փորձարկման աշխատանքներին և դիտարկել մեքենաների տեխնիկական հնարավորությունները: Ձնագնացները նախատեսվում են լեռնային և դժվարամատչելի հատվածներում գտնվող մարտական դիրքերի բնականոն կենսագործունեությունը եղանակային բարդ պայմաններում առավել արդյունավետ կազմակերպելու համար: Այցի ընթացքում Դավիթ […]