TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցում նորոգման աշխատանքներ են

12:08 18.10.2024

Հ-1, Վերին Պտղնու տրանսպորտային հանգույց-Աբովյան-Ֆանտան–Ալափարս-Հ-5 ճանապարհի մոտ 11.5 երկարությամբ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

̰
Վերացվել է Ազատավան գյուղի մսամթերքի արտադրամասի կասեցումը․ ՍԱՏՄ

11:55 18.10.2024

Սուսաննա Հարությունյանին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արարատի մարզի, Ազատավան գյուղ): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը

11:47 18.10.2024

Հոկտեմբերի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են հորդառատ տեղումներ: Լոռի-Տավուշ հատվածում տեղումների քանակը կազմել է 21-30մմ, Շիրակում 23-34մմ, Գեղարքունիքում 22-33մմ, Կոտայքում 36-42մմ, Արագածոտնում 28-42մմ, Արարատում և Արմավիրում 18-36մմ, Վայոց ձորում 13-20մմ, Սյունիքում 5-12մմ։ Արագածոտնի մարզի Ամբերդ հատվածում թափվել է 88մմ անձրև, որը կազմում է ամսական նորմայի կրկնակի քանակը, իսկ Երևանում 26-28մմ […]

̰
ՊԵԿ-ում տեղի է ունեցել թվային պատրաստվածության գնահատման ծրագրի շրջանակում ԵԱՀԿ քարտուղարության հանդիպումը

11:30 18.10.2024

Պետական եկամուտների կոմիտեում, Հայաստանի թվային պատրաստվածության գնահատման ծրագրի շրջանակում, տեղի է ունեցել հանդիպում՝ ԵԱՀԿ քարտուղարության և Բեռլինի բիզնես-գործառնությունների օպտիմալացման կառավարման խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում առևտրի և տրանսպորտի ոլորտների դյուրացմանը՝ հիմնական լոգիստիկ կենտրոնների և սահմանային անցակետերի թվային պատրաստվածության գնահատման միջոցով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային սահմանային անցակետերի թվայնացման պատրաստվածությանը, գործող ենթակառուցվածքներին […]

̰
Այսուհետ մանկապարտեզներում մարզումները կանցկացվեն նոր գույքով․ քաղաքապետարան

11:15 18.10.2024

Մայրաքաղաքի մանկապարտեզներն այժմ ավելի բարեկարգ և հարմարավետ են. համայնքի ենթակայությամբ գործող 40 նախակրթարաններ համալրվել են ֆիզկուլտուրայի պարապմունքների համար նախատեսված նոր գույքով: Երևանի հ. 60 մսուր-մանկապարտեզի սաներն արդեն իսկ մարզումներն անցկացնում են նոր խաղային գույքով: Դասընթացը երեխաների համար դարձել է ավելի գունեղ և հետաքրքիր: Նախաձեռնությունը լինելու է շարունակական: Համայնքի ենթակայությամբ գործող 162 մանկապարտեզները փուլ առ փուլ […]

̰
Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի նոր տեսքը․ վարչապետ

11:07 18.10.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի նոր տեսքը»։

̰
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

11:00 18.10.2024

Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, ով 2023 թվականի սեպտեմբերից պահվում է Բաքվի բանտում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Թե որքան ժամանակով է երկարաձգվել կալանքը, չի հստակեցված։ 2024 թվականի մայիսի 16-ին Ռուբեն Վարդանյանի կալանքը Բաքվի դատարանը երկարաձգել էր ևս 5 ամսով։ Վարդանյանին Ադրբեջանը ձերբակալել էր 2023 թվականի սեպտեմբերի […]

̰
Տեխնոլոգիական ոլորտի շուրջ 300 աշխատակիցներ կվերապատրաստվեն. տրվել է «Կարողությունների զարգացում» բաղադրիչի մեկնարկը

10:55 18.10.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է «Կարողությունների զարգացում» բաղադրիչի մեկնարկի մասին։ Տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցների վերապատրաստման համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում ստացվել է 38 հայտ, ընտրվել է 23-ը: Հաղթող ընկերությունների շուրջ 300 աշխատակիցներ տարբեր ուսումնական հաստատություններում կանցնեն ոլորտային վերապատրաստման ծրագրեր։ 2024 թվականի օգոստոսի 7-ին 6 ընկերության հետ կնքվել […]

̰
Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ աշխատակիցների միջև անցկացվել է ֆուտբոլի առաջնություն

10:48 18.10.2024

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումների շրջանակում Ծառայության կողմից կազմակերպվել էր ֆուտբոլի եռօրյա առաջնություն «Վարդաշեն», «Սևան», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Արթիկ», «Վանաձոր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների միջև։ Առաջնության բոլոր փուլերում խաղադաշտում ընթացել է անզիջում պայքար․ արդյունքում ստացվել են դիտարժան և գոլառատ հանդիպումներ։ Խաղերին հետևել են և թիմերին երկրպագել Քրեակատարողական […]

̰
Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների

10:41 18.10.2024

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը, որին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝ 1-ին տարիքային խումբ՝ 2007-2011 թթ. ծնված դպրոցականներ, 2-րդ տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ […]

̰
Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով․ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

10:28 18.10.2024

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ «Հարգելի´ վարորդներ, հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են, Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»։

̰
ՃՏՊ Թբիլիսյան խճուղում

10:21 18.10.2024

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ե., ծնված 1965 թ.) բախվել է կայանած «KamAZ» […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, որոշ շրջաններում մառախուղ է

10:14 18.10.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Շիրակի մարզի Անիի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային […]

̰
ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեն նոր նախագահ ունի

10:07 18.10.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի N 931 Ա որոշմամբ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Ջիվանյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ», – նշված է որոշման մեջ։ Արամ Ջիվանյանը մաթեմատիկոս է, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, շուրջ երկու տարի ներգրավված է եղել […]

̰
Հանրապետությունում տեղացել է առաջին ձյունը

10:00 18.10.2024

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։ Արագածոտնի մարզ, գյուղ Գեղարոտ»։

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 10-16-ը

19:00 17.10.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 10-16-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Արաբկիր վարչական շրջանում՝ հոկտեմբեր 11-ին և 16-ին, ◾️Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում՝ հոկտեմբերի 13-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում՝ հոկտեմբերի 13-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել […]

̰
Ավտոլվացման կետում կատարված դանակահարության վարույթով 17-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

18:55 17.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետի աշխատակցի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը։ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:28-ին, «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտից» ահազանգ է […]

̰
Արարատի մարզի 46-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 34-ամյա համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով. ՔԿ

18:50 17.10.2024

Բացահայտվել է Արարատի մարզի 34-ամյա բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը։ 2024թ․ հոկտեմբերի 16-ին հաղորդում է ստացվել` Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրի 34-ամյա բնակչի սպանության վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Նոր […]

̰
Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած

18:45 17.10.2024

Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Աստղիկ Կարապետյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Շենգավիթի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02:

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն

18:34 17.10.2024

Վարչապետն այցելել է  ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն: Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ ընկերությունն առցանց դիզայնի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել վիդեոներ, գրաֆիկաներ, պրեզենտացիաներ, ինչպես նաև կայքեր։ «Ռենդերֆորեսթ»-ն օգտագործում է ներդրված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդուլներ, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում օգնել օգտատերերին ստանալ վեբկայքեր և վիդեոներ։ «Ռենդերֆորեսթ»-ից օգտվում են […]

̰
Նախաձեռնությամբ հնարավորություն է ստեղծվում մշակելու բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ

18:27 17.10.2024

Օրենքով սահմանված են բժշկական արտադրատեսակների գրանցման եւ անվտանգության, որակի ու արդյունավետության փորձաքննության կարգավորումները: Կառավարության նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն ստեղծել մշակելու բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի խոսքով այն թույլ կտա մինչեւ ԵԱՏՄ-ի կարգերին ամբողջական անցման վերջնաժամկետը՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, բժշկական արտադրատեսակների գրանցման՝ ԵԱՏՄ միասնական կարգին զուգահեռ գործածել նաեւ […]

̰
TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախազների կարիերայի համալիր գնահատման միջոցառումները քննարկվել են ԵՄ պատվիրակության հետ

18:18 17.10.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ներառված էին «Դատավորների ու դատախազների կարիերայի համալիր գնահատում» խորագրով TAIEX գործիքի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵՄ փորձագետները: Հանդիպման ընթացքում քննարկվել է TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախազների կարիերայի համալիր գնահատման միջոցառումը, որի համատեքստում տեղի են ունեցել […]

̰
Մարտունու համայնքնային ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

18:12 17.10.2024

Մարտունու բաժնի համայնքնային ոստիկանները հոկտեմբերի 14-ին իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ թմրամիջոց պահելու կասկածանքով Ներքին Գետաշեն գյուղում ձերբակալել և, «ՎԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի։ Նա մեքենայի սրահից իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով ապակյա գլանակ: Հայտնել է, որ զանգվածը թմրամիջոց է՝ անձնական օգտագործման համար։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են […]

̰
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

17:58 17.10.2024

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14։36-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան […]

̰
Խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

17:54 17.10.2024

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու: Ժամը 08.30-ից 14.00-ն փակ են լինելու Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նաիրի և Իսահակ Գասպարյան փողոցները: Ժամը 11.00-ից 16.30-ը միակողմանի (Էջմիածին-Երևան) փակ է լինելու Էջմիածնից Փարաքար տանող ճանապարհահատվածը։ Նշված ժամերին երթևեկությունը երկկողմանի գործելու է […]

̰
Կրթության բարեփոխման համատեքստում ավանդույթներից ու պատմությունից սովորելու շատ բան ունենք․ Ժաննա Անդրեասյան

17:50 17.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական կյանքում» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին: Նախարարը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և ի թիվս Ներսիսյան դպրոցի 200-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումների՝ հատկապես ընդգծել գիտաժողովի անցկացման կարևորությունը՝ բուհերում […]

̰
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր

17:34 17.10.2024

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր: Կառավարության հեղինակած ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մանթաշյանը: Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով կհստակեցվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի կազմակերպման, ռազմական կարիքների համար պետական պատվերի […]

̰
Հանձնաժողովում քննարկվել է ՀՌՀ անդամի թափուր պաշտոնի համար թեկնածուի առաջադրման հարցը

17:27 17.10.2024

Համաձայն ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 2-3-րդ մասերի, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ավետ Վիլյամի Պողոսյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 17-ի նիստում: Թեկնածուի կենսագրական տվյալներն […]

̰
Կապահովվի «ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսում» փորձնական ծրագրի իրականացումը

17:21 17.10.2024

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսում» փորձնական ծրագրի իրականացումը: Արդյունքում՝ լող մարզաձևով կզբաղվեն դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ՝ 1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը: 1-ին և 2-րդ խմբերում պարապմունքները կանցկացվեն […]

̰
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ կհստակեցվի 30 մանկավարժական կրեդիտով ուսուցիչ աշխատելու ընթացակարգը

17:11 17.10.2024

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ փոփոխությունները հիմնականում վերաբերում են ուսուցիչների ատեստավորման գործընթացում […]

̰
BACK_TO_TOP